Վերևի գրանցում

Օ՜վ այցելու,
Այցելել ես համեստ կայքս, տեսնես ի՞նչ ես որոնում,
Ի՞նչն է բերել քեզ իմ բլոգը, ո՞ր բառով ես սերչ անում:
Գուցե ֆրե՞նդ ես ինձ փոխադարձ, գուցե եկել ես լինքո՞վ,
Թե՞ անցորդ ես պատահական՝ մոտս մտել հրաշքով:
Կամ ռիդերում քո էռէսէս օվանիտաս ֆի՞դը կա,
Թե՞ ԷՆ բառն ես դու որոնել... դրանից էստեղ չկա՛:
Ամեն դեպքում բարով եկար, քեզ ինչպես քո տանը զգա,
Պիտակներս որ քրքրես՝ պետքական բաներ էլ կան:

մնացածը )
— Բա սա երկիր ա՞, վայրենանոցի ա վերածվել։ Խեղճ երեխեքը բազմազանության թեմայով երթի էին դուրս եկել, քիչ էր մնում մորթեին։

— Երեխե՞ք..., խե՞ղճ...։ Էտենց խեղճերն են վարի տալիս ամեն ինչ... հոմոսեքսուալլիզմ, ազատ սեր, աշխարհի քաղաքացի, եշշատգիտեմ ինչ։ Դեռ լավ ա, որ կարգին տղերք կան էս երկրում, ում թասիբը դեռ չի մեռել։

— Թասի՞բ։ Էդ թասիբով ե՞ք երկիրը եվրոպական մոդելի տանում։ Եվրոպա, որին ձգտում եք բոլորդ ինչպես արտաքին քաղաքականության, էնպես էլ գերմանիայում «հանձնվող» հազարավոր հայրենակիցների մակարդակով։ Ազգիդ կեսն արդեն բազմազանության ու մարդու իրավունքներ հարգող եվրոպայի էդ հարգանքի հաշվին ա «ազուլներում» յոլա գնում՝ իրենց երեխեքի նորմալ ապագայի երազանքով։

— Արխային, էդ ապագային Եվրոպան վայթե ինքն էլ չհասնի՝ իր իսկ որդեգրած հենց նույն սուտ հանդուրժողականության պատճառով։ Հրեն՝ Գերմանիայի կեսն արդեն թուրք ա, որ իսկի գերմաներեն չգիտի։ Հանդուրժողականություն քարոզեցին, էլի, որ դրանք էկան նստեցին գլխներին, ու շուտով Եվրոպան իրենցով կանեն։ Սպասի, բան չմնաց հեսա արաբներն ու թուրքերը կբացատրեն մեռնող Եվրոպային, թե ինչ ա հանդուրժողականությունը, երբ Աստվածամոր Տաճարի կտուրից թուրքի մոլլեն նամազի կկանչի։ Ամեն մեկը 12 լակոտ ա բերում, էն դեպքում որ էդ հանդուրժող եվրոպացի տղեն տղու հետ էլ պսակվում ա ու էտենց էլ անժառանգ մեռնում: Կկործանվի էդ Եվրոպադ, եթե իհարկե ինքնապաշտպանության գենը նոր բրեյվիկներ չծնի։


— Դե ինչ ասեմ. հետ գնացեք մի հարյուր տարի էլ, ու էլի արյան ու կոտորածի ճամփեն բռնեք, իրար միս կերեք ու կենդանական բնազդներով ապրեք։ Քաղաքակրթությունը ձեր համար չի։ Քարոզեք էդ բրեյվիկությունը ու շատ շուտով տեռորի առաջը, տեսնեմ, ոնց եք առնելու։ Թող արյան համը մասսաների բերանը ընկնի...: Առանց էդ էլ երկրում բնակիչ չի մնացել։ Մի քանի քաջ մարդ կար, որ փորձեցին ընդվզել հասարակության կարծրացած ու չակերտավոր, սին արժեքների դեմ՝ մոխրագույն մասսան վրա տվեց։ Ու՞մ ինչ, թե մարդ ում ծոցն ա գիշերը մտնում. դա հայրենասիրության հետ ի՞նչ կապ ունի: Որ հետերոսեքսուալ կնանիք պարսիկի տակ են պառկում, նորմալ ա՞, որ վարչապետիտ խորհրդականը պեդոֆիլ ա, նորմալ ա՞, որ պատգամավորդ ու պաշտոնյադ տեռորն են արդարացնում, նորմալ ա՞... Իսկ որ հասարակութան համար պիտանի մեկը ըստ իր բնատուր ձևի իր սեռի մարդու հետ է կապված՝ ազգովի վրա՞ պիտի տաք: Է, գնացեք ձեր օլիգարխներին վրա տվեք, տենց մաչո տղա եք։ Սլաբո՞։ Էդ ջահելությանն ե՞ք վստահելու երկրի մշուշված ապագան։

— Հա, հենց էս ջահելներին, որոնց գոյությունն անգամ իմ համար անսպասելի էր։ Անսպասելի էր, որ պատերազմից հետո ծնված, ճգնաժամերի ընթացքում մեծացած ու երկիրը չլքած ջահելը իր հայրենիքի համար տեղն էկած տեղը դոշ էլ կտա։ Որ վաղը թուրքը վրա տա, հավատա, էս տղերքն են դոշ տալու, որովհետև իրենք իրենց երկրից չեն հիասթափվելու ու թռնեն։ Աշխարհի քաղաքացին գնալու ա իր տունը համարող աշխարհի մի այլ պուճախ գտնի, էնտեղ էլ ապրի, էս ջահել տղաներն ու աղջիկներն են, որ գիտեն իրենց տունը որտեղ ա, որ էդ տունը մաքուր պահելու համար փողոց էլ դուրս կգան։ Իրենք են ինքնապաշտպանական գենը։ Ես չգիտեի, որ էդ գենն էլի արթնացել ա։ Ուրեմն դեռ կորած չենք։ Հալալ ա տղերք, ձեր ցավը տանեմ։

— Շտապեմ հիասթափեցնել քեզ. էդ գենը չի խոսում, այլ ամբոխի հոգեբանությունը, որ ինչ-ինչ ուժերի կողմից լավ էլ ուղղորդվում ա՝ առանց գիտակցվելու թե ում կողմից և ինչ ուղղությամբ: Կարծում ես պատահական է՞ ընտրություններից հետո մի սկանդալը չմարած ժողովրդին մյուս սկանդալով զբաղեցնելը: Ուշադիր նայի՝ ով ինչ դիրքորոշում է բռնում, որ լրատվամիջոցն ինչպես է լուսաբանում, հիշիր՝ դրանց հետևներում ում շահերն են թաքնված... Մեծ երևակայություն պետք չի: Համասեռամոլների թեման նոր է՞ էս երկրում: Համասեռամոլների կողմից սիրված այլ ակումբեր կամ այգիներ չկայի՞ն: Ինչի՞ հենց հիմա, էս խառը ժամանակներում պիտի իրենց անդրադառնային: Մյուս կողմից էլ՝ էդ երթը որ եղավ, հենց հիմա՞ պիտի լիներ: Ինչպե՞ս տարածվեց լուրը, որ դա գեյ շքերթ է: Եթե լուրը տարածողն էդ որակումը չտար, որևէ մեկը որևէ երկրի լրատվամիջոցներում էդպիսի սահմանում երբևէ կմոգոնե՞ր:

— Հերիք չի՞ ամեն ինչի հետևում դավադրություն որոնել: Հրեն՝ կողքի բոլոր երկրներում էլ ակտիվացել են էդ շարժումները: Սա լավ էլ նախազգուշացում էր, որ հաջորդ անգամ էդ թեմայով շքերթ անելու միտք ունեցողը մի քանի անգամ մտածի՝ հաստատ իմանալով, որ դիմացները կանգնող կա: Էս երկիրը վարի տվողը տնտեսական պրոբլեմները չեն, հոգեբանականն են: Դպրոցական աղջիկները իրար կոշկակարին վայել հայհոյանքներ են տալիս, կռիվ անում՝ ինչի՞ց է: Ասեմ իմացիր՝ հասարակության մեջ ընտանիքի դերի նվազեցումից, էդ ընտանիքներում էլ հայրիշխանության դիրքերի թուլացումից: Սովետի վախտերքով դպրոցահասակ աղջիկը սև չուլկի հագներ, հերը կաշին կքերթեր։ Էդ աղջիկն էլ էսպիսի լրբությունների ընդունակ կլինե՞ր: Չէ, բան չունեմ ասելու, թե որոշել ենք մի երկու կոպեկի համար մեր ինքնությունը ծախենք, մեր արմատները կտրենք, էդպես էլ ասեք: Իսկ եթե ուզում ենք թշնամիներով շրջապատված էս մի բուռ հողում դեռ գոյատևենք, պիտի հասկանանք, որ որոշ «արժեքներ» մերը չեն, օտար են, հասարակության կողմից դուրս են մղվելու, ոնց որ երիկամի իմպլանտը օրգանզիմի կողմից, եթե էդ օրգանիզմի իմմունային համակարգը չի ճնշվում։ Պետք չի ճնշել մեր ազգի իմմունային համակարգը, թող գործի ու ինքնապաշտպանվի: Թե չէ անբուժելի հիվանդույթյուն կկպնի որ դեղերով չի բուժվելու:


Ու տենց... էսպես էլ ապրում ենք...

Շան տղի Լենինը չրի վերածվելուց առաջ երեք խելոք բան էր ասել: Առաջին երկուսը չեմ հիշում, երրորդն էլ, թե՝ «ինտերնետը երկրի քայքայման կատալիզատորն է»: Թե՞ ինտերնետի մասին չէր ասել... թե՞ իսկի Լենինը չէր ասել... թե՞ իսկի չէր էլ ասել: Այսինքն ի՞նչ կարևոր է, թե ով էր ասել, կամ ինչի մասին: Կարևորը, որ շանորդին ճիշտ էր ասել։ Չէ, չեմ ցնդել (եթե ցնդած լինեի, կգովաբանեի, օրինակ, մեր կառավարության ձեռքբերումները կով կթելու ոլորտում, ու, քանի որ նման ցնդաբանություն դեռ ի զորու չեմ անել, ուրեմն գիտակցությունս դեռ տեղն է)։ Դե հիմի եկ ու երկար բարակ տեքստեր կարդալու հավես չունեցող, շեֆից թաքուն ինտերնետում մի հետաքրքիր սկանդալային մատերիալ որոնող, բայց դեմքին ահավոր լուրջ (մոտավորապես մի պաշտոնավորի հարյուրքսանյոթամյա տատի պանիխիդային եկած ու հարազատներին ահավոր ապրումակցող տեսքով փաթաթվող ու «վիշտը կիսող» ուզվոր բարեկամի դեմքի պես լուրջ, որ շեֆը մտածի թե գործով ես զբաղված և ոչ թե ինչ որ ցանցառ բլոգ ես կարդում) արտահայտություն տված կամրադին հակիրճ նկարագրի, թե ինչի եմ կարծում թե չեմմանում որ շանտղու էդ չեղած միտքն ինչի եմ հավանել։


Մարդու տունն ի՞նչն ա քանդում (հայրենի երկրի պետական գերակա շահից բացի). բամբասանքը։ Էն, է, որ մեկի մասին մի բան որ ասում ես, կարևոր չի՝ սխալ, թե ճիշտ, ու հետո դառնում ես ասածիդ գերին։ Կարծիքդ հո չես փոխելու, դեմքդ պիտի փրկես չէ՞ (Դալլաքյան Վիկտորի օրինակը չբերեք, դա այլ ֆենոմեն ա, որի մասին առանձին պիտի գրվի ու փակ, որ տասնութ գարունը չբոլորած անձինք չմտնեն ու փիս փիս բառեր սովորեն)։ Ու էդ դեմքդ փրկելու համար սկսում ես խմած վախտ էշ էշ դուրս տվածդ հիմնավորող  փաստերով մոգոնել, ապացուցել, պատճառաբանել։ Ու եթե առաջներում էդ էշ էշ դուրս տվածիդ վկան քեզնից բացի մեկ էլ կնիկդ (մարդդ) էր, կեսուր-կեսրար-աներ-զոքանչ կվարտետը ու մեկ էլ պատիդ բանկայով ականջ դնող դրացիդ, հիմի մի բան ասում էս կամ անում՝ ազգիդ քարրորդ մասը կես ժամ հետո գիտի, լայքել է, յութուբում տեսել է ու տակը մի քանի թազա ուշունց զետեղել (նկատել ե՞ք, որ յութուբում անհասկանալի, քֆուրչի, անդերգրաունդաին հայ ենթամշակույթ կա), ու կպած քննարկում են։ Հա, ու «շնորհակալություն, դեռ մի հատ էլ ձեր բլթցրածը տեղ գտավ Բլոգնյուզում»։)))

Ու արդյունքում չկա լոկալ պրոբլեմ․ բոլոր պրոբլեմները գլոբալ են։ Բոլորի պրոբլեմները բոլորինն են։ Դրանք շատ են, շահերուվ ու շահիկներով ցողված ու սնված, դեմքը պահելու ցանկությամբ հիմնավորված: Ինտերնետը բացում ես՝ բոլորի փոքրումեծ գլոբալ պրոբլեմները, մասս մեդիայի մսաղացով էլ մի քանի անգամ ֆարշավորված, թափվում են գլխիդ․ «Հայ գոմիկները հետերոսեքսուալ երեխայի մսով են սնվում», «Կիևյան կամուրջից ցած են նետվել խորհրդարանական ընտրություններին մեկ տոկոսից ցածր հավաքած կուսակցությունները՝ ողջ համամասնական ցուցակով», «հայ ֆաշիստները հայ քյարթերի հետ գաղտնի պայմանագիր են ստորագրել և համատեղ ուժերով սատկացրել երկու գերմանացի նեոնացիստի», «Նիկոլ Փաշինյանը «Փարվանա» ռեստորանում մասնակցել է մի խնջույքի և լուծ կպել. կան ձերբակալվածներ», «ԴԻՅ ակումբի ճաշացանկի ամենապահանջված կերակրատեսակը «ֆարշով ֆաշուլիկն» է», «գիտնականները պարզել են, որ 1995 թվականին հայ ժողովուրդը երջանիկ է եղել, առանց դա գիտակցելու», «ինչպես հայտնում են նախագահական նստավայրին մոտ կանգնած մեր աղբյուրները Սերժ Սարգսյան - Ռոբերտ Քոչարյան հույժ գաղտնի tête-à-tête հանդիպման ժամանակ Սարգսյանը Քոչարյանին նարդով կրել է», «Յոնջլախում Անուլիկ մականունով հայտնի Ամալյա Քյարթվորձյանը քացու տակ է գցել 2012 թվականի գարնանային պրիզիվնիկներին», «տո գնա, քու մերը․․․», «ով իմ հետ համաձայն չի՝ նրա մերը», «ov gratss chlayki tsakhvats a», «արա օվ իմ հայ ժողովուրդ, քո ճիշտ աբրելու ձևը մենակ ես գիդեմ», «արա, վեշերս հավքում եմ, էթամ»...

Կարդում ես ու վերապրում էս ամենը, ապրումակցում, հուզակցում, նեռռռռռվայնանում, ուշունց տալիս, քրֆում, պաշտպանվում, գրոհում...

Ինտերնետը սևեռում է հույզերը, վախերը... կենտրոնացնում մեկ մոնիտոր (իմ դեպքում՝ նույնիսկ երկու :Ճ) տիրույթում ու մտցնում գլուխներս:

Ես որ դավաճան ու թշնամի լինեի, կօգտվեի սրանից: Հեշտությամբ: Մի մոլոտովի կօկտեյլ էս փաբի դեմը, մի պրովոկացիա էն օպոզիցիոն ուժի հետ կապված ու կպայթեր էս գերլարված հասարակությունը: Էն պղտոր ջրում ձուկ բռնելու մասին մի ասացվածք կար, է, Լենինն է՞ր ասել:


  • 17 միտք
  • մի բան գրի
  • հիշել
Ես էն անտեր ֆեյսբուքում
Ստատուս բոքսը բացեցի
Եվ յունիքոդ տառերով
Մի նոր ստատուս գրեցի:

Մի նոր ստատուս գրեցի,
Եվ թող իջնի իմ գլխին
Վրաերթ, հոդված, դուբինկա,
ԴԴՈՍ անի թշնամին,
Ես մինչ ի մահ, կախաղան,
Կամ ֆեյսբուք թքի փայտին,
Պիտ լայքեմ, պիտ շեյրեմ
Անդադար՝ Ազատություն...

Փակ շրջան

Չեմ հիշում, թե որ ֆանտաստ գրողներից մեկը մի վիպակ ուներ: Սյուժեն մոտավորապես հետևյալն էր՝ ապագայի տուրիստներին նոր ծառայություն են առաջարկում՝ այցելել անցյալ, ներկա լինել կարևորագույն կամ հետաքրքիր պատմական իրադարձությունների, ավելին՝ մասնակցել դրանց: Պատկերացնում եք, չէ՞․ որոշակի վճարի դիմաց մարդ կարող է «Ավրորա» նավի վրայից հետևել առաջին համազարկներին, կամ լսել հաղթանակի Լևիտանյան ավետիսը, խաչակրաց արժավանքների մասնակիցը լինել, կամ Ներոնի բաղաձայն երգն ունկնդրել: Հերթական էդպիսի մի «շրջայցի» նպատակը Հիսուսի վերջին օրվա չարչարանքներին և Խաչելությանը ներկա լինելն էր:
Բոլոր «ժամանակի տուրիստներին» նախապես համապատասխան հագուստ էր բաժանվում և հրահանգվում էր, թե ինչ վարք պետք է դրսևորել, որպեսզի դեպքերի «պատմական ընթացը» չխաթարվի: Եվ կարևորագույն հրահանգներից մեկը, երևի արդեն գուշակեցիք, այն էր, որ Պիղատոսի հարցին, թե՝ ու՞մ ներել, պետք էր պատասխանել՝ «Բարաբբային»:
ՄԱՏԹԵՈՍ 27.21 Կուսակալը պատասխան տուեց ու ասաց նրանց. «Այս երկուսից որի՞ն էք ուզում, որ ձեզ համար արձակեմ»: 22 Եւ նրանք ասացին՝ Բարաբբային: Պիղատոսը նրանց ասաց. «Իսկ ի՞նչ անեմ Յիսուսին՝ Քրիստոս կոչուածին»: 23 Ամէնքը ասացին՝ թող խաչուի:
Ու երբ պահն եկավ, ու Պոնտացի Պիղատոսը տվեց այդ հարցը, բոլորը վարվեցին այնպես, ինչպես հուշել էին հրահանգիչները. «խաչել»: Իսկ երբ Հիսուսին տարան, ամբոխը սկսեց ցրվել, պարզվեց, որ հատուկենտ տեղացի մարդ կար. մեծամասնությունը «ժամանակի տուրիստներն էին», որոնք կանխորոշեցին ապագան ըստ հրահանգների և սպասելիքների:

Պատմածիս պաթոսը իջեցնելուց հետո կարելի է որոշակի նմանություններ գտնել այսօրվա վիճակի հետ, երբ շատերիս վարքն է այնպիսին, ինչպիսին «պետք է լինի, քանի որ այլ կերպ չի կարող լինել», որ «չխաթարվի պատմության ընթացքը»։

Հ.Գ. Ու հերթական վիրտուալ ու ոչ վիրտուալ քաղաքական տուրուդմփոցին հետևելիս էլ կարելի է տեսնել, որ հաճախ բոտը բոտին է խփում, ծառան՝ ծառային, իսկ «բնիկները», ում աչքերի կամ ականջների համար էդ ամենը նախատեսված է, էդ ամենից ոչ միայն անմասն են, այլ նաև, հաճախ, անտեղյակ:
Yeah, baby, shake it,
You’ll, baby, make it.

You, baby, shake the ink,
You brake the vicious ring,
That is the story,
Shake and not worry.

Yeah, baby, shake it,
You’ll, baby, make it.

You just need to shake the ink,
Also shake your everething -
And no one’s sorry,
Voting’s not borring.

Yeah, baby, shake it,
You’ll, baby, make it.

You, baby, shake the ink,
You, baby, stamp that thing,
Don’t let the process stink,
Learn this song and joint to sing.

Yeah, baby, shake it,
You’ll, baby, make it.

Ծխում է Տարոնը,
Բքում է Տարոնը,
Իր կաբինետի մեջ
Քրտնում է Տարոնը.

«Բուծիկնե՜ր, բուծիկնե՜ր,
Մոնտաժված բուծիկներ,
Դուք տոկուն պայքարի
Անմոռաց վկաներ:

Բուծիկը երազ էր,
Արթնացա՝ էլ չկար,
Շեֆն ասաց՝ սիրուն չի
Եվ, ավաղ, ճար չկար:

Բուծիկնե՜ր, բուծիկնե՜ր,
Մոնտաժված բուծիկներ,
Դուք տոկուն պայքարի
Անմոռաց վկաներ:

Ես լուռ փնտրում եմ ձեզ,
Փնտրում, տենչում եմ ձեզ,
Ներեք ինձ, բուծիկներ,
Դեմոնտաժում եմ ձեզ:

Բուծիկնե՜ր, բուծիկնե՜ր,
Մոնտաժված բուծիկներ,
Դուք տոկուն պայքարի
Անմոռաց վկաներ»:

«Դիանա Եղիազարյան սֆաթագրքյան կամրադի հորդորով Վանիտաս Սուլեյման իբն Վանիտատում Հուսսեյն ֆոն Բլոգգերբախ դ՚Օմնիա Ֆեյսենբերգ վան Իտաս Բեյը՝ իր հոր որդին, այս կարծական աշխարհում արաբական ֆոնետիկ ստեղնաշար կառուցեց և անվանեց “Phonetic – Arabic (101) – DY2”՝ ի հզորություն հայաստանյաց արաբագետների և ի սարսափ պարսկագետների։ Օվանիտասն ասում է… ստեղնաշարը գրամեքենայական էր, այստեղ ես մեծ գործեր կատարեցի։ Մայքրոսոֆթի մեծությամբ Օվանիտասը, իր հոր որդի, բլոգեր համեստ, արքա իր կարծական տարածքի, տերը իր բլոգի»։

Ստեղնաշարն՝ էստեղ:

Ստեղնաշարի առավելությունների մասին էստեղ, իսկ ներդրման մասին ավելի մանրամասն ու պատկերավոր՝ էստեղ:


Լինում է, չի լինում մի թագավոր։ Էս թագավորը իր երկրումը հայտնում է. «Ով էնպես սուտ ասի, որ ես ասեմ՝ սուտ է, իմ պառլամենտիս կեսը տալիս եմ նրան»։

Գալիս է Ժառանգության թեկնածուն:

— Թագավորն ապրած կենա, ես կարող եմ սարեր շարժել։

— Կպատահի՛,— պատասխանում է թագավորը։— Իմ իրավաբանն էլ է կարողանում: Հրեն՝ էն սարի չորս քյալլեքից մինումը մի 700 հեկտար շարժելով տեղափոխել է կադաստրից դուրս։

Ժառանգության թեկնածուն գլուխը քորելով դուրս է գնում։

Ի՞նչ ստեր են փչում մնացածները )
  • 34 միտք
  • մի բան գրի
  • հիշել

Ես գիտեմ, թե ովքեր են տերերը,
Ում ձեռքից են ուտում էս շները,
Ես գիտեմ….

Ռ․ Հախվերդյան

Կամրադի էս ճշմարտացի պոստի մոտիվներով:


- Նա՛զիր, եկ ստե հլը:
- Լսում և հնազանդվում եմ, ձերդ խելոքություն:
- Ու՞ր ես, ղամմազ:
- Եկել եմ արդեն, ձերդ խելոքություն, ոտնատակիցդ եմ խոսըմ:
- Զեկուցի տենամ հլա, ո՞նց են մեր թագավորական գործերը:
- Ով խելոքաց խելոք, արքա անկրկնելի, բերան իմաստության, լավ են:
- Բա էն ի՞նչ հաչոց ա հասնըմ իմ արքայական անգաջներին, որ թողըմ չի հանգստանամ:
- Ձերդ արքայական մեծության շներն են հաչըմ հարևան արքայությունների ուղղությամբ, ո՜վ մեծ:
- Բա խի՞ են հաչըմ, որ:

Ինչու են հաչում շները )

ՊԼԱԳԻԱՏ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ

Ես իմ անուշ Հայաստանի նախընտրապայքարն եմ սիրում,
Թեկնածուի ողբանվագ, լացակումած բառն եմ սիրում,
Հնուց եկող լոզուգների, խոստումների շարքը տխմար,
Նախընտրական ծրագրերի քոփի-փեյստած բառն եմ սիրում:

Սիրում եմ էդ խոստումներում նկարագրած երկիրը սեգ,
Տասնապատկված թոշակների, նպաստների թիվը վսեմ,
Վերադարձող միգրանտների աննախադեպ հոսքերը, և
Նախընտրական մուրաբայի սև պոպոքի համն եմ սիրում:

Ո՛ւր էլ լինեմ, չեմ մոռանա նախընտրական ճառերը ձեր,
Չե՜մ մոռանա սև փիառի թքած-մրած գրերը ձեր,
Ինչքան էլ շատ զիս կաշառեք՝ թազա փռած ասֆալտը մեր -
Եվ «պադյեզդի» ներկած-փչած նարնջագույն պատն եմ սիրում:

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա.
Թեկնածուի ճակատի պես լուսապսակ ճակատ չկա.
Մասսի ֆոնով ոչ մի ուրիշ բարձրաճաշակ պլակատ չկա.
Կարծես նախկին թերթի բուդկա՝ ձե՛ր ընտրական շտաբն եմ սիրում:

Լուսապայծառ մի առավոտ էր՝ Երևանի սովորական առավոտներից մեկը: Մեղմիկ զեփյուռը շոյում էր սյուներին ու տուֆակերտ պատերին քաոսային կերպով սոսնձված «Մեկ Ազգի» թղթիկները, որոնք, իրենց հերթին, մեղմիկ զգուշացնում էին հեռու մնալ փիրուզագույն մարդկանցից ու բաց պորտերից: Ոստիկանության պարեկի ինքնաշարժի բարձրախոսը մեղմ հայհոյում էր կառավարական ինքնաշարժերի շարասյան դիմացից մեղմ սողացող տրաքքած մոսկվիչի՝ անխնամ թրաշով վարորդին: Ալեն-Էլենի երկրորդ հարկի ցելոֆանածածկ պատուհաններից տարածվում էին վառելահոտն ու պարսիկների մեղմ ոռնոցները: Բակում գտնվող գողտրիկ սրճարանում մարզպետունիներից մեկը բռունցքի մեղմիկ հարվածներով կին էր թակում, իսկ մեղմիկ զեփյուռը նրա մեղմիկ հայհոյանքներից որոշ պատառիկներ էր հասցնում կողքից անտարբեր քայլող անցորդների ականջներին: Կուսակցությունների՝ գործից ուշացած ֆեյսբուքաբոտերը մեղմիկ վազում էին չինական բոսորագույն ավտոբուսի ետևից, փորձելով նրանում առկա վայֆայի մեղմիկ ալիքները որսալ ու, մինչև գործի հասնելը, հասցնել մի քանի մեղմիկ ստատուս գրել քաղաքական հակառակորդների էջերին: Ետևից ընթացող մարշրուտկաների տերերը մեղմիկ տրորում էին ֆեյսբուքաբոտերին ու մեղմիկ փախչում դեպքի վայրից: Նրանց ետևից, ֆոտոապարատը մեղմիկ չխկացնելով, վազում էր Գագիկ Շամշյանը և նույն վայֆայի ալիքների օգնությամբ նկարները ֆեյսբուք գցում:
Առավոտ էր,Երևանի լուսապայծառ ու սովորական առավոտներից մեկը:

Tags:

Ֆեյսբուքյան օգտատեր Armen Ashotyan-ի «ՀՀ ԱԺ պատգամավորության բոլոր թեկնածուներին» գրառումից ոգեշնչված.

Զգո՜ւյշ գրիր համացանցում,
Այստեղ գրեթե ամեն լայք՝
Ի ԲՀԿ, և կամ ի ՀԱԿ
Շեյր է լինում բլոգնյուզներում
(Եվ քո խոսքը հեռո՜ւ տանում...)

Թե բարի են պոստերը քո,
Կամրադները, ակնածանքով
Լայք կսեղմեն պոստիդ լռին`
Շեյր կտան քո պոստերին:

Իսկ թե չա՜ր են` ֆրենդները քո,
Որպես անհագ վայրի ցիներ
Կառնեն թվային կացիններ,
Կաղավաղեն պոստերը քո,
Եվ կտրոլլեն, ֆլուդեր կանեն...

Զգո՜յշ գրիր համացանցում:

Զգո՜ւյշ գրիր սոցցանցերում,-
Էստեղ շատ են քաղաքական,
ՀԱԿ, ԲՀԿ, դաշնակցական,
Թե դեմ-դիմաց ելնեն հանկարծ.
Թե՛ թշնամի կոալիցիոն,
Եվ թե՛ ընկեր օպոզիցիոն,
Անձդ իրենք ունեն փաթթած
Կգլորեն ռեյտինգդ ցած.
Ո՞վ եղավ քո գալու վկան,
Գնալդ ո՞վ է իմանում...
Չիք մարգարե ի համացանց,
Զգո՜ւյշ գրիր համացանցում:

Զգո՜ւյշ գրիր սոցցանցերում,-
Լավ ժուռնալիստ չե՜նք ունեցել,
Բայց... բլոգգեր է ամեն մի հայ.

Ամեն բլոգեր` կացնի մի սայր,
Ամեն բլոգեր` նետի մի ծայր,
Ինչ ֆեյսբուքեր` ինչ Հայաստան-
Բաժա՜ն-բաժա՜ն,
Անմիաբա՜ն,
Զատվա՜ծ, հատվա՜ծ,
Եվ սակայն` մի՛,
Երբ սպառնում են ինտերնետին,
Կամ անվճար մեր վայֆայ սփոթին
Կամ յութուբին, կամ ֆեյսբուքին
Որ համացանց ենք անվանում...

Զգո՜ւյշ գրիր համացանցում

Ջուխտ նախընտրական տաղ

Սֆաթոց գրքում արդեն շարադրել էի, որ նույնիսկ իմ կողմից չսիրված ՀԱԿ-ի ցուցակին սպասում էի գոնե էդտեղ թարմ մարդկանց անուններ տեսնելու թաքուն հույսով: Ավաղ: Երկնքից ընկավ երկու տաղ: Մեկն ի ՀԱԿ, երկրորդն ի բոլոր մնացածներ: Վայելեսցե՛ք և լայքեսցե՛ք:

Տաղ մազոխիստական

Էս երկրի բնակի՛չ սիրելի,
Ընտրության ես կանգնել պատմական.
[info]aramazd կամրադի փոխարեն,
Բեր ընտրիր Գագիկին Ջհանգիրյան։

Թեկնածու նրանից բաղձալի
Չի ծնվել դեռ հողում նաիրյան.
Երաշխիքն անցյալի պանծալի,
Ռահվիրան՝ թափանցիկ ընտրության։

Դատախազը նախկին ռազմական՝
Զինվորի ցավերին կարեկից,
Մեր միակ անկաշառ պաշտոնյան՝
Պապիին արժանի թիմակից։

Պայքարում ընտրական կատաղի,
Հիրավի, մարմնացում բարության
Ուռճացրած գործում ի Մատաղիս
Խեղճացած մի նոխազ քավության։

Չափահաս բնակիչ հարգելի,
Քվարկի՛ր Գագիկին Ջհանգիրյան,
Թող հուշերն ոչ հեռու անցյալի
Պարուրեն այս երկիրն հավիտյան։

Տաղ համամասնական

Ա՜խ այդ ցուցակը համամասնական,
Փոքրիկ բաժակում մի մե՜ծ փոթորիկ,
Բախում շահերի՝ խիստ հակասական...
ԱԺ են գնում էլի նույն մարդիկ:

Էլի նույն մարդիկ՝ նիքով, պիտակով,
Որ չեն ունեցել գեթ մի արժանիք,
ԱԺ են գնում ՀըՀըԿով, ՀԱԿով,
ՕԵԿ, ԲըՀըԿով՝ նորից նույն մարդիկ:

Նորից նույն մարդիկ՝ քիչ տարբերությամբ,
Դե՛ գնա քյաչալ գլխով պատ ջարդիր,
Դե՛ զինվիր, ընտրող, մեծ համբերությամբ,
Քիչ տարբերության համա՛ր քվեարկիր:

Ա՜խ այդ ցուցակը համամասնական,
Որ հակասում է մտքին խելացի,
Ուր պակասում են նիքեր ֆրենդական,
Ուր թարմ արյունն է դարձյալ դեֆիցիտ:

Կոպիտ դար է, կոպիտ բարքեր, ռոմանտիզմ չկա... Դե չկա ու չկա էդ անտեր ռոմանտիզմը. ի՞նչ ռոմանտիզմ նախընտրական Հայաստանում: Շուրջբոլորը ծաղրուծանակ, մաղձ ու մռունչ, նավս ու ուշունց... հանգերով ստացվեց, ինչ որ: Ըհը, հընթացս ռոքային տաղ էլ ծնվեց՝

Մաղձ ու թարախ, նավս ու ուշունց,
Չեմ կարող համբերե՜լ,
Նախընտրական կոչ ու մռունչ...
Զզվել եմ, զզվեե՜լլլլլ:

Էն էի ասում, բերեք մի ֆլեշ-մոբ անենք, մի անքֆուր, անհայհոյանք, անմուննաթ օր հայտարարենք ու էդ օրը գրենք մենակ դրական բաներ: Փակենք աչքներս ու պատկերացնենք, որ ս/թ մայիսին Հայաստանում ընտրություններ չեն ակնկալվում, Երևանի գլխավոր ճարտարապետը մի ոչ փառասեր ու ճաշակով մարդ է, մեծամասնական ու համամասնական ցուցակներում ընդգրկվել են (հետմահու) Մահաթմա Գանդին, Ջոն Լեննոնը, Դիոգենեսը, ու էլի մի շարք խաղաղասեր հիպպիներ, Պրոսպեկտի ու Երևանի այլ այգիներում Պողոսյան պարտեզների մասնաճյուղերն են բացվել, Դոմինգոն տեղափոխել է Հայաստան ու անվճար համերգներ է տալիս բոլոր փոքրումեծ քաղաքներում, իսկ ամեն հինգշաբթի՝ կառավարությունում (հինգշաբթին սանիտարական օր է), Եվրոտեսիլի ժամանակ մոնղոլները հետները ոչխարի գրիպ են բերել, որն էլ բարեհաջող տարածվել է աջից հարևան երկրի ազգաբնակչության վրա (ընդ որում աջն ու ձախն էլ խառնելով, մի հատ էլ անցել է ձախիններին), հայկական սերիալների ռեժիսյորների մի կեսը լուծ է կպել ու տանից դուրս չի գալիս, էն մի կեսն էլ Ուիլյամ Հովհաննեսովիչ Շեքսպիրից էն կողմ հեղինակ չի ճանաչում, քաղաքապետարանի տեխնիկան ձյունը օդում է որսում, որ հանկարծ ասֆլատին չհասնի, «տրանսլիտ» բառն էլ ընկալվում է որպես վուլգար ուշունց, որտեղ «սլիտը» անհասկանալի ծագումով վերջածանց է:

Հը, պատկերացրի՞ք: Դե հիմի, առանց աչքները բացելու (հենց բացես, էդ ամենը գմփալեն հօդս է ցնդելու) ձեռները մեկնենք ստեղնաշարին ու թաչթայփով մի պոզիտիվ գիր գրենք, օրինակ էսպիսի. «Բարև կամրադություն, սիրում եմ բոլորիդ ու կյանքն էլ հրաշալի է»:

Առաջ տան տղամարդը մտնում էր իր օջախ , առաջին հերթին ինչ էր անու՞մ (կնկա ու երեխեքի վրա գոռգռալուց բացի): Ճիշտ է. շորերը հանում էր, լվացվում, հուպ տալիս տնական բորշը, մայկա տռուսիկով մեկնվում թախտին ու երեխուն ղրկում «գարիզոնտ» հեռուստացույցը միացնելու, որ «Վրեմյան» նայի: Ու մի տասը րոպեից, բոլոր դպրոցականների կողմից էդքան չսիրած (ղրկում էին քնելու, ախր) «վրեմյա» լրատվականի գովասանք-բամբասանք-մարզանք անքակտելի շղթայի երկրորդ օղակին չհասած սկսում էր խռռացնել:

Էս կենսաձևից հիմի, թերևս, մենակ բորշն ու մայկա-տռուսիկն են պահպանվել: Որովհետև. ա) կնկա ու երեխանց վրա նահապետական գոռալը ո՞րս ա, բ) թախտ ա՞ մնացել, գ) երեխան էվոլյուցիայի միջոցով փախարինվել է պլաստիկ հեռակառավարման վահանակով (պուլտ բառը բարեհունչ չի, ըստ իս, հատկապես՝ երբ էդ բառն արտաբերողը մի թեթև կակազություն ունի), և վերջապես դ) հա՜յ - հա՜յ, էս ֆեսյբուքի դարում էլ ի՞նչ «վրեմյա» ու նորություններ: Հիմի տղամարդը էդ թախտի փոխարինիչի վրա մեկնվելով ձեռքը պլանշետն է առնում ու դավա՜յ ֆեյսբուքի եզերքները (վատագույն դեպքում՝ «ադնակլասսնիկի»), ձեռի հետ ուշունց տալով իրեն ինտերնետ տրամադրող ընկերության հիմնադիրների ծննդավայրերում հերոսի համբավ վայելող անձանց: Ու պլանշետը ձեռքիդ արդեն չես քնի, չէ: Չես հասցնի: Ախր, ազարտը ադրենալինի վերածող քիմիական ռեակցիաները օրգանիզմումդ հա բզում են, թե հլա տես՝ ո՞վ ո՞ւմ լայքեց, ո՞վ ո՞ւմ պատին շեյռեց, ո՞ւմ նկարներն են բաց ո՞ւմը՝ փակ, բլոգնյուզը ո՞ւմից ի՞նչ տարավ, է՞լ ով կա, է՞լ ինչ ա կատարվում երկրիդ ամեն ծակուծուկում, երկիրդ հլա հեչ, բա ուրիշ երկրների ծակուծուկերում, ԷյջԹիՍի-ի Ուան-իքսն ա՞ լավը, թե՞ ձեռքիդ Դիզայր Ս-ը, որովհետև եթե Ուան-իքսը, ապա պետք ա դրան անցնել, չնայած էն փաստին, որ դիզայր Ս-ը բոլոր պահանջներիդ բավարարում ա ու մի քանի ամիս ա ընդամենը հլու հնազանդ ծառայում..., բա յութուբո՞ւմ ինչ կա, բա գուգլ ռիդերում դեռ հարյուրից ավել չկարդացված ֆիդ կա, բա գուգլ չաթով մեսսիջ եկավ, բա սքայփով քոլլ եկավ, բա էս, բա էն... Էլ մարդ կքնի՞ էսքան պրոբլեմի տակ: Էլ խաղաղ խռմփոց կլսվի՞ հյուրասենյակից:

Ասելս ինչ ա՝ մեկ մեկ էդ հին վախտերքը կարոտում եմ, երբ բանավոր էինք լայքում՝ իրար աչքերի նայելով, պատին շեյռելը միայն մի իմաստ ուներ ու միմյայն տղամարդկանց տրված կասկածելի արտոնություն էր, քաղաքապետը քաղկոմի քարտուղար էր, ու, որ թողներ «բազարի կռիշ» քանդեին, հերը տեղում կանիծեին: Չնայած, ո՞վ գիտի: Մարդը ինֆորմացիա կրծող կենդանի է: Գուցե էս է ճամփան:

Հ.Գ. էսօր [info]a_lexus_330 կամրադը պատմեց, որ իր ծանոթներից մեկի փոքրահասակ երեխան հարցրել էր՝ պապ, ձեր ժամանակները ֆեյսբուքը սև-սպիտակ ա՞ եղել :ՃՃՃՃ

  • 20 միտք
  • մի բան գրի
  • հիշել
Էնպես չի, թե էս Օվանիտասը ամեն ինչին դեմ է, ամեն նոր բան քլնգում է և այլն: Չէ, քավ լիցի: Ինվեստիցիա, ներդրում, միլիոններ, տնտեսություն, աշխատատեղ, գիտելիքահենք, բան... լավ բաներ են, պետքական, անհրաժեշտ: Մյուս կողմից էլ, իհարկե, Տապան, Նոյ Նահապետ, Հայաստան, կրոն, հավատք... էլ ավելի լավ է, էլ ավելի ողջունելի: Բայց կարելի է չէ՞ հերթական նախշուն անվանման տակ Երևանի քյալլին հերթական քյաբաբանոցը շինելուց (էս բառի բոլոր իմաստներով) առաջ մի հասարակական քննարկում անել, մի մասնագիտական կարծիք հավաքել, որովհետև ի տարբերություն նախագահականի դիմացի Տիգրան Մեծի արձանի, որը բարեբախտաբար ամեն տեղից չի երևում, էս տապան կոչեցյալը կախվելու է յուրաքանչյուրիս գլխին: Ամեն օր: Ես նենգաբար ու անշնորհակալաբար դեմ եմ: Ես սիրո՛ւմ եմ իմ քաղաքը: Իմ զենքն էլ էս դեմոտիվատորն է :Ճ

Բուծի՛կ, բուծի՛կ, այնքան բուծի՛կ...
Եվ սուրբ հողըդ հավերժ կզգա էս բետոնի ծանրությունը:
Կաֆե՛, կաֆե՛ այնքան կաֆե՛...
Որ ծառի տեսքն իսկ մոռանա մեր քաղաքի հանրությունը:
Ու թե հանկարծ էս քաղքի տեր քեզ համարես,
Թե ինքդ քեզ չարհամարես,
Ու համառես,
Քեզ հետ վիճի,
Քեզ չզիջի,

Կռվի տոնով հետդ խոսի,
Հակառակում քեզ համոզի
Ինքը՝ քաղքի շեֆությունը,
Կանգնե՛ս, կանգնե՛ս, այնքան կանգնես,
Կամքդ հառնես նրանց շահին,
Ջանքդ՝ ջանքին,
Լայքդ՝ լայքին,
Եվ չենթարկվես նրանց կամքին,
Այլ այդ կամքը քեզ կենթարկես,
Դառնաս և՛ տեր, և՛ լավատես...
...Էդ ժամանակ քեզ կհարգի էս քաղաքի շեֆությունը:

- Աղջի, մի էն նազիրիս կանչի։
- Գասպաձին Բուրգամիստրը, Նազիրդ ջուր ա տաքացնըմ, որ բերի, ոտներդ լվա, հետո տանի՝ ենթականերիդ հետ քո կենացին խմեն։
- Շան աղջիկ, դե դբա վեզիրիս կանչի։

- Հրամանքդ, բուրգամիստր աղա։
- Այտա, էսօր անգաջիս խաբար ա հասնըմ, թե մեր գեղումը տուրուդմփոց ա:
- Չէէէ, աղա ջան, ինչ տուրուդմփոց, ինչ բան: Ձերդ մեծության գանձարանի պետի աներձագի կրկնակի բաջանաղը (բաջանաղաց բաջանաղը) ջրհորի կողքին արտաքնոց ա փորըմ:
- Է՞...
- Էն անաղուհաց խալոպնին էլ ասում էն, թե իրանց ջուրը պղտորվելու ա, համ ա կպնելու, եղան-մեղան առել են, եկել, ջրհորը կալմեջ արել:
- Է՞...
- Էս կրկնակի բաջանաղն էլ դագանակով քյալլեքին տալըմ ա:
- Է՞...
- Վաղը հարևան գեղի բուրգոմիստրը ձերդ գերազանցությանը հրավիրել ա խաշի:
- Էշի քուռռակ, ես հլա էն ջրհորից եմ հարցնըմ: բա հետո՞ )

  • 3 միտք
  • մի բան գրի
  • հիշել

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽԱԹԱԲԱԼԱ

Գործող անձինք՝
ԸՆՏՐՈՂ - միամիտ ՀՀ քաղաքացի:
ԳԱՐԱՍԻՄ ՅԱԿՈՒԼԻՉ - Կուսակցական անձեռնմխելի բոնզա:
ԻՍԱՅԻ - Նրա օգնականը՝ փի առի գծով:
ՀԵՂԻՆԱԿ - նախընտրական իրականությունից զզված մարդ:

ԱՐԱՐՎԱԾ ԱՌԱՋԻՆ

ԸՆՏՐՈՂ. - Իսայի ջան, դու չգիտե՞ս այս կուսակցությունը ի՞նչ կուսակցություն է:
ԻՍԱՅԻ. - Է՞ս: Զամբախովի կուսակցությունն է:
ԸՆՏՐՈՂ. - Դու ճանաչում ե՞ս նրան:
ԻՍԱՅԻ. - Վայ, էդ հո իմ պատրոնն է:
ԸՆՏՐՈՂ. - Միթե՞: Իսայի ջան, ծանոթացրու ինձ այդ կուսակցության գաղափարախոսության հետ:
ԻՍԱՅԻ (հեգնելով). - Ինչի՞, ուզում ես քվեդ իրենց տա՞ս, թե՞ համամասնական ցուցակի մեջ ընդրկվե՞ս: (ծիծաղում է) Ասա, ասա:
ԸՆՏՐՈՂ. - Ես քեզ կխոստովանեմ Իսայի ջան։ Այնտեղ մի բուկլետ տեսա...
ԻՍԱՅԻ (զարմացած, ականջներին չհավատալով). - Էստի՞ վա՜, վայքու, տղից տղա, բուկլե՞տ: Բուկլետ տեսա՞ր: Լավ բուկլետ է, լավ նախընտրական ծրագիր՝ նախշուն, համեստ, սիրուն, խոստումների էլ պակաս չունի: 10,000 թուման փող կուտան, հայաթդ էլ ասփալտ կանին: Շատ ե՞ս հավնիլ: Ես քեզ ձեռեմեց բաց չեմ թողնի։ Դու էստի կաց ես էս րոպեյիս գալիս եմ:

ՄՆԱՑԱԾԸ... )

ՀԵՂԻՆԱԿ. Դիփ խաբում ին ու խաբում ին: Կուսակցությունը վուրքան տգեղ՝ էնքան ավելի ջանքեր ու բաժինք ի հասնում: Կուսակցությունը վուրքան անճոռնի, էնքան լուրերումը գովազդված, նախշուն: Պոզիցիա կինի, թե Օ՜ պոզիցիա: Թե բաժինքովն էլ չխաբին, ուրիշի ծրագրով ին փաթեթավորում, Մասիս սարի ափիշներովն ու պաստառներովը, ու սաղացնում դիփունքիս վրա:

Դե ուրեմն, ի գործ պարոնայք փոքր ու մեծ սցենարիստնե՛ր ու ռեժիսյորնե՛ր, թամադանե՛ր ու գուսաննե՛ր, copy-paste-ի արհեստավորնե՛ր ու շառլատաննե՛ր, բոտեր ու ֆեյքեր, փուղ աշխատելու ժամանակներ ին…

վերջին ամիսը

May 2012
S M T W T F S
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  

պիտակներ

ռըսըսը

RSS Atom

հղումներ

Powered by LiveJournal.com