նախորդ գլուխգործոցս | հաջորդ գլուխգործոցս

Գրում ենք հայերեն

Մենուայի որդի Արգիշտին որ եկավ Երևան (էն ժամանակ հլա չոլ տեղ էր), առաջինը ի՞նչ արեց: Ճիշտ ա, իրա բլոգում (էն ժամանակ քարից էր) գրեց, որ ես, էսինչի որդի էսինչս, էկա էս չոլ ամայի վայրը, ինքզինքս հողահատկացում արեցի, կադաստրով հաստատեցի, ինչի մասին սույնով տեղեկացնում եմ իմ սերունդներին: Գրեց, լավ արեց, բայց էստեղ մի հատ բայց կա. էն ժամանակ էլ, ճիշտ հիմիկվանի պես, մի հատ նորմալ քեյբորդ դրայվեր չկար, որ էս մարդը կարգին գրեր, մենք էլ բան հասկանայինք (համ էլ Մաշտոցը հլա չեր ծնվել, բայց դա հլա մի կողմ), վերցրեց ու չաքուջեց: Ասելս ինչ ա, էս պրոբլեմն առ այսօր լուծում չի ստացել:

Բան չունեմ ասելու՝ փառք ու պատիվ NLS, KDWIN, WINKEYS ու նման այլ ծրագրեր ստեղծողներին, որոնց միջոցով ահագին երկար էդ պրոբլեմը լուծվում էր: Բայց ժամանակները փոխվում են՝ մենք, ու որ կարևոր ա, մեր համակարգիչներն էլ հետը: Հիմա, նախ մի քիչ սազական էլ չի վիստայի ու օխտներորդ ուինդոուզի վրա երրորդ ծրագիր գցես, հետո էս օխտներորդը մի քիչ նեղվում էլ ա kdwin-ից (համենայն դեպս մի քանի թափ թազա կոմպի օրինակով ինքզինքս ականատեսն եմ եղել):

Մյուս կողմից փոքրափափուկի մասնագետները internatioinal support նախատեսում են իքսփիի չգիտեմորերրդ սերվիս փաքից սկսած (ուղղակի պետք էր հավելյալ ինսթալ անել complex script and right-to-left language files, որի մեջ Մաշտոցատառ հայերենը դե կար ու կար. մանրամասներն էլ հրես ու ավելի մասնրամասն, գունավոր նկարներով՝ հրես էստեղ):

Դա նշանակում ա, որ ամենաքիչը՝ երկու keyboard layout, այն է Armenian Eastern ու Armenian Western արդեն հասանելի են, ու կարելի ա տեսականում հայերեն գրել՝ առանց երորրդ ծրագրի օգնության՝ կլինի դա kdwin, winkeys և այլն: Է գրելը գրենք, բայց ստեղ ի հայտ ա գալիս հաջորդ «բայցը». մենք ո՞նց ենք սովոր գրել: Ճիշտ ա՝ ֆոնետիկ: Ու՞ր ա քյասիբին տենց բախտ, որ բոլորս թայփռայթերով գրեինք, այսինքն ստեղնաշարերիս վրա ամեն հայերեն տառ իրա տեղը սիրուն դաջված լիներ: Հիմա, բացում ենք Armenian Eastern layout-ը ու ինչ տեսնենք՝ հետևյալ ողորմելի պատկերը:

Capture

Հասկացաք չէ՞ ինչ նկատի ունեմ: Մենք հո սովոր չենք «Խ» գրելու համար “Q” սեղմել, կամ «Ճ» –ի համար՝ “J”: Էստեղ Ձեր խոնարհ ծառան, մի 4 տարի սրանից առաջ, ռաստ էկավ Microsoft Keyboard Layout Creator ծրագրին: Ինչը թույլ տվեց չալարել ու ստեղծել երեք նոր ստեղնաշար՝ Armenian Unicode Phonetic, Armenian ASCII Phonetic ու Russian Unicode Phonetic.

1. Armenian Unicode Phonetic – մեզ համար սովորական ստեղնաշար՝ ավելացրած հավասարման նշանը փակագծերը, հայկական ճիշտ կետադրական նշանները՝ ներառյալ ապաթարցը:

u-p-shift

Առավելությունները՝ ա) ավելորդ ծրագիր պետք չի աշխատացնել, բ) մի ծրագրից մյուսին անցնելուց ակտիվ լեզուն փոխում ա դեպի նա, որով վերջին անգամ կոնկրետ ծրագրով աշխատել եք (պատկերացրեք word-ի ու lingvo-յի համատեղ աշխատանքը. շատ հարմար ա), գ) մուտքագրման լեզվի ավտոմատ ճանաչում, ինչը նշանակում ա, որ, օրինակ word-ի մեջ հայերեն բառերի տակ կարմիր գծեր չի քաշի, քանի որ կհասկանա, որ գրածը ոչ թե սխալ անգլերեն ա, այլ հենց հայերեն և այլն և այլն և այլն…

2. Armenian ASCII Phonetic – նույնն ա՝ նախատեսված հին եղանակով գրողների համար, որոնց թիվը, հուսով եմ, գնալով պիտի հավասարվի զրոյի (սխալ չհասկանաք, բոլորին առողջություն ու երկար կյանք եմ մաղթում, ուղղակի թող իրանք էլ անցնեն յունիքոդի էլի, դրսում հլա տեսեք որ դարն ա): Սրա թերությունն էն ա, որ word-ին ոչ մի կերպ հնարավոր չի լինում համոզել, որ ֆոնտն ավտոմատ times new roman-ի չփոխի: Հետևաբար word-ում գրածդ չի երևում անմիջապես, այլ միայն ֆոնտը որևէ հայկական ֆոնտով փոխելուց հետո: Սա, հետևաբար, ավելի կիրառելի ա Corel Draw–ի նման ծրագրերում, որտեղ ոչ յունիքոդային դիզայներական ֆոնտերի հետ աշխատանք կա:

3. Russian Phonetic Unicode. Արդեն պարզ ա ինչ կլինի …

Եթե չեք հոգնել ու մինչև էս տողը կարդացել եք, ապա ամենքիդ մի շիշ կոնյակ ներքևի հղումով կարող եք էս ամեն ինչը քաշել ու ինսթալ անել ձեր համակարգիչներում՝ անկախ նրանից ինչ windows ա ձեր մոտ՝ ներառյալ 64 բիթանոցները (xp-ից ներքև չեմ փորձել ու համոզված չեմ, որ կաշխատի):

download

Ինչպե՞ս աշխատեցնել

Ներբեռնված ֆայլում կգտնեք երեք պանակ (այսինքնս՝ folder)՝ armascii, arm-u-p2 (2-ը վերսիան ա), rus-u-p: Յուրաքանչյուրում կա մեկական setup.exe, որն էլ պիտի աշխատեցնել: Դրանից հետո` CONTROL PANEL\REGIONAL SETTINGS (կամ REGION AND LANGUAGE)\KEYBOARDS AND LANGUAGES\Change Keyboard

pic1

Էստեղ արդեն կարելի ա լեզուների հերթականություն որոշել (xp-ում դա չկա), shortcut key դնել (advanced key setting) և այլն:  Ես, օրինակ տարբեր լեզուների միջև անցումը կատարում եմ Alt+Shift-ով, իսկ նույն լեզվի տարբեր ստեղնաշարերի միջև (Armenian ascii – Armenian unicode)` Ctrl+Shift-ով: Եթե ascii-ով գրելու հատուկ անհրաժեշտություն չկա, դա ընդհանրապես պետք չի ինսթալ անել:

Ինձ էլ ինչ տաք՝ տաք Բարով վայելեք…

Հ.Գ. Քիչ էր մնում մոռանայի, էստեղ էլ դրել եմ հայկական մի քանի նորմալ յունիքոդ ֆոնտ, որ էդ չակերտ – մակերտ, կետադրական նշաններ նորմալ գրել ու կարդալ լինի: Փաթեթում առկա Tahoma տառատեսակը windows 7-ինն ա՝ հայերեն տառերն էլ մեջը:

Հ.Հ.Գ. եթե ուզում եք վերջապես յունիքոդի անցնել, բայց կարևոր փաստաթղթեր կան՝ հին տառատեսակներով, ապա շուտով էստեղ կդնեմ նաև ascii – unicode ու հակառակը կոնվերտացնող տնական macros-ը: Ընդհանրապես հետևեք՝ լավ բաներ շատ ունեմ :)

Հաջորդ փոսթինգներում՝

Ինչպես ակտիվացնել հայերեն spell check-ը 2007 word-ում. ձրի և օրինական եղանակ

Ինչպես windows mobile-ում գրել ու կարդալ հայերեն

Ինչպես ապրել երկար ու երջանիկ (չէ, տուֆտում եմ արդեն… գնացի մեր լավ ընկերոջ հաշվին, որի տատը բազմիցս հիշատակվեց նախորդ գրառման քոմենթներում, քյաբաբ ուտելու)

ԹԱՐՄԱՑՈՒՄ․ ստեղնաշարի նոր տարբերակն եմ դրել, որտեղ կետադրական նշանները հայկական են: Շնորհակալություն[info]xelgen-ին առողջ քննադատության համար :))  



Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources
{ OVANITAS

Comments

( 48 միտք — մի բան գրի )
[info]watumiaji wrote:
Apr. 10th, 2010 04:43 pm (UTC)
Դու դեմք ես :)
[info]ovanitas wrote:
Apr. 10th, 2010 05:13 pm (UTC)
ինչի՞
Կերած-խմածներդ անուշ: Փաստորեն վերջին նախադասությունս չիրականացավ:
[info]watumiaji wrote:
Apr. 10th, 2010 06:00 pm (UTC)
Мерси
Մենք քեզ հիշեցինք, այդ թվում մեր ընկերոջ տատու խոսքերով :)))))
[info]ovanitas wrote:
Apr. 10th, 2010 06:03 pm (UTC)
Re: Мерси
գնամ սպիրտով ախտահանվեմ...
[info]chikcho wrote:
Apr. 10th, 2010 07:51 pm (UTC)
Շնորհակալություն
Շնորհակալություն այս փայլուն հնարավորության համար: Իսկապես արտակարգ գործ էք արել:

Ապրեք՜

[info]ananun wrote:
Apr. 10th, 2010 09:20 pm (UTC)
Դեմք ես, դե՛մք
Ճիշտ է ասում, էլի, էս մեր կարատեիստ եղբայրը. դեմք ես, դե՛մք: Էսօր արդեն ուշ է, բայց վաղը տան կոմպս թարմացնեմ էս ծրագրով:
[info]har8un wrote:
Apr. 12th, 2010 06:10 am (UTC)
Շատ շնորհակալություն այս բոլորի համար:
Ինձ վիզ պետք է 2. Armenian ASCII Phonetic:
Բայց ցավն այն է, որ սեղմում եմ "Ներբեռնել"-ը ու չի ներբեռնում: Միգուցե մի ա՞յլ տարբերակով կարելի է ստանալ` մի այլ տեղից կամ նամակով:
Կանխավ շնորհակալ եմ:
[info]ovanitas wrote:
Apr. 12th, 2010 07:02 am (UTC)
Շնորհակալություն, որ ասեցիք:
Ուղղել եմ հղումները: նորից փորձեք:

Հ.Գ. Ուզում եմ նորից հիշեցնեմ, որ ASCII ստեղնաշարով MS Office-ում մի քիչ անհարմար ա աշխատել, քանի որ օֆֆիսը ավտոմատ ֆոնտը փոխում է ոչ հայկական ֆոնտի: Առաջարկս՝ անցնել յունիքոդի:
[info]har8un wrote:
Apr. 12th, 2010 09:17 am (UTC)
Շնորհակալություն, վերցրի:
Office-ում ամեն մի տառ սեղմելուց ֆոնտը փոխում է(Sylfaen), իսկ դա չի դզում: Ինչ վերաբերում է յունիկոդի անցնելուն, ապա եթե կարողանայի համոզել, վաղուց արդեն ASCII-ն մոռացած կլինեինք: Պահպանողական մարդիկ շատ են:(
[info]ovanitas wrote:
Apr. 12th, 2010 10:15 am (UTC)
Մյուս փոսթինգում word-ի մեջ asccii - յունիքոդ ու հակառակը կոնվերտացնող մակրոսս կդնեմ, կարող եք յունիքոդով աշխատել, հետո վերածել ascii --՝ կոնսերվատիվ մարդկանց համար :)
Ամեն դեպքում մի հատ կնայեմ կա՞ արդյոք հնարավորություն էդ ավտոմատ ֆոնտի փոփոխությունը կանխելու (ինձ պետք չի եկել դեռևս նման բան):
[info]khustup wrote:
Apr. 12th, 2010 10:19 am (UTC)
Շնորհակալություն: Շատ լավ գործ է!
[info]ovanitas wrote:
Apr. 12th, 2010 12:45 pm (UTC)
նորեն համացեք :)
[info]umood wrote:
Apr. 12th, 2010 11:35 am (UTC)
Իսկ սեպագրերո՞վ
Խնդրում եմ փոսթինգներից մեկում ավելացնել ևս մեկ փոխարկիչ-կոնվերտեր՝ սեպագրերով Հայերեն տեքստեր հավաքելու համար... Անչափ շնորհակալ եմ:
Խալդը ձեզ պահապան:

Ռուսա Բ

Հ.Գ. Զվարթնոցում ստելլա եմ թողել ֆոնտերի համար:
[info]ovanitas wrote:
Apr. 12th, 2010 11:43 am (UTC)
Re: Իսկ սեպագրերո՞վ
Խնդիր չկա: փախարկիչը հրես՝ http://pics.kz/s1/5c/e4/6c/53/5ce46c535541ec7ce001a4a8e1decd63.jpg
(Anonymous) wrote:
May. 4th, 2010 08:52 pm (UTC)
Շատ լավ գործ ես արել:
Հուսամ նորամուծությունները շտով հասանելի կլինի:
[info]ovanitas wrote:
May. 5th, 2010 04:49 am (UTC)
Արդեն հասանելի ա: Հղումներն էլ դրել եմ :Ճ
(Anonymous) wrote:
Jun. 24th, 2010 08:49 am (UTC)
Մի խնդրանք
Բարև omnia vanitas: Մի բան խնդրեմ: Կարող ե՞ս քո ներկայացրած ռուսերեն Russian Phonetic Unicode քեյբորդի համար մի 2 տառ էլ ավելացնես: Խոսքը ё և ъ տառերի մասին ա:
Շատ շնորհակալ կլինեմ:
[info]ovanitas wrote:
Jun. 24th, 2010 10:23 am (UTC)
Re: Մի խնդրանք
հազար բարև...
ъЪ տառը, բնականաբար, կա: Լատիներեն M-ից աջ գտնվող մեծի ու փոքրի նշաններն են՝ SHIFT-ով: ё-ն դիտավորյալ չեմ դրել: Բայց որ ժամանակ լինի էս քանի օրը կդնեմ:
[info]ovanitas wrote:
Jul. 5th, 2010 11:55 am (UTC)
Եվ չկա մեկը, որ կգնահատի իմ տիտանական աշխատանքը...
Anonymous, եթե գիրս կարդում ես:
Խոստումս հիշելով բացեցի layout-ը, որ ё տառն ավելացնեմ, մեկ էլ տեսա, որ դա արված էր, ուղղակի մոռացել էի դրա մասին: Ռուսերեն ստեղնաշարն ընտրելուց հետո՝ right Alt+Е փոքրատառի և right Alt+Shift+E՝ մեծատառի համար:
[info]aramazd wrote:
Sep. 4th, 2010 06:06 am (UTC)
վերջապես
էսօր էս մի ստեղծագործությունիցդ էլ սկսեցի օգտվել, վերջապես: ԿԴՎին-ը սկսել էր հա՛ կախել, զահլես տարավ:

Քոնից, ինչպես եւ սպասվում էր, շատ գոհ եմ: Կեցցե՛ս, գուրու ջան:
[info]ovanitas wrote:
Sep. 9th, 2010 10:15 am (UTC)
Re: վերջապես
նորեն համեցի :)...
(Anonymous) wrote:
Dec. 22nd, 2010 12:56 am (UTC)
Armenian Unicode Phonetic
Ais tcragire ailevs hnaravor che nerbernel? shat uraxaca, vor verjapes gta ain inch pntrum ei, baic erb heteveci nshvatc qailenin, berec mi nor ej, vortegh asvum e, vor "The file you are trying to access is no longer available publicly". Aisinqn vcharovi e? baic ur e?
[info]ovanitas wrote:
Dec. 22nd, 2010 10:49 am (UTC)
Re: Armenian Unicode Phonetic
Շնորհակալություն, որ տեղյակ պահեցիք: Հոսթինգի հետ ինչ որ խնդիր կա, ակնհայտորեն: Կտանեմ ուրիշ տեղ, հղումները կթարմացնեմ: Կաշխատեմ մինչև վաղն անել:
(Anonymous) wrote:
Dec. 22nd, 2010 04:41 pm (UTC)
Re: Armenian Unicode Phonetic
Anchap shnorhakal klinem!! hamozvatc em, vor indz kmianan hazaravor hayer, vor hetevum en dzer gluxgortcocnerin u hianum drancov. HAvataceq, vor katak chem anum, aravel evs chem hegnum. Arvace iroq shat karevor e, isk endhanur mtqern u aknarknere shat sramit u hacheli. Yes ain pahpanoghakanneric em , ov minch ors Wordum ogtvum e NLS-v u shat goh em, baic zhamanaknern iroq poxvel en. U ain vor chem karoghanum normal dzevov mtqers sharadrel hamacancum ( stipvatc, ete dra zhamanakn u havese unem) grum em translit-um heto copy pastov poxadrum dranq ail kayk ev ailn-- da sarsapeli dzandzracnogh u havesic qcogh e. Mi xosqov, kecceq u kspasem (Kspasenq!!!)
Armen
[info]ovanitas wrote:
Dec. 23rd, 2010 06:54 am (UTC)
Re: Armenian Unicode Phonetic
Շնորհակալ եմ լավ խոսքերի համար (հազարավոր հայերի մասով թերևս մի քիչ չափազանցություն կար, բայց ամեն դեպքում՝ զգացված եմ :ՃՃՃ)
Էսքանից հետո դե ինչպե՞ս չանել: Զեկուցում եմ՝ արդեն փոխել եմ, ու, ձեր շնորհիվ տեսա, որ համատարած պրոբլեմ էր: Հետևաբար մնացած հղումներն էլ փոխելով գնում եմ (տեղափոխել եմ google docs, կարծում եմ սա ավելի վստահելի կլինի)
Շնորհակալություն:
Բարով վայելեք :ՃՃՃ
Եթե խնդիր լինի՝ գրեք ;)
Հ.Գ. հաջորդ գրառումը, հուսով եմ, հայերեն տառերով կլինի՝ տրանսլիթի փոխարեն :Ճ
(Anonymous) wrote:
Dec. 23rd, 2010 06:06 pm (UTC)
Re: Armenian Unicode Phonetic
Էհհ, ի՞նչ կարող եմ ասել... Ստացվե՛ց.. Խոստովանեմ, որ միակ դժվարությունս «ապաrarացնելն էր, քանի որ չունեի այդ ծրագիրը, բայց, ի վերջո, գտա ու ամեն ինչ ստացվեց: Իսկապես անչափ շնորհակալ եմ:
Մնում է սովորեմ ստեղնաշարին, քանի որ ինձ մոտ տեղադրված Հայ Ազգային լեզվի աջակցության ծրագրում (Arm.NLS) - «ռ»-ն ու «ր»-ն տեղերով փոխված են, բայց դե էտ մեկն էլ կամ կսովորեմ, կամ էլ ,եթե տեսնեմ, որ շատ եմ սխալվում և գործս դանդաղում է, պարզապես, տեղերը ինքս կփոխեմ:
Ինչ վերաբերվում է հազարավոռ (այ սենց անհառմառ սխալնեռ են լինում :-Ճ ) անշնորհակալ (, այսինքն` ովքեր դեռ չեն հասցրել շնորհակալություն հայտնել) հայերին.. նրանք կան, բայց հանճարի տեղը չգիտեն (կատակ չեմ անում, բայց բարի ժպտում եմ) , ու ես կանեմ հնարավոր ամեն բան, որ իմանան.. Էստեղ լիքն են ջահելներ, ովքեր այս ծրագրին կարոտ են..
Մի խոսքով, նորից ու նորից անչափ շնորհակալ եմ...
Ի դեպ, փոքրքափափուկ-ում ուղղագրությունն էլ ակտիվացրեցի, բայց, պետք է խոստովանեմ, որ հայերենից բաաաան չի հասկանում ու իրենից հետո նորից ստուգելու անհրաժեշտությունը ավելի է մեծանում :Ճ
Արմեն
[info]ovanitas wrote:
Dec. 25th, 2010 05:47 am (UTC)
В нашем полку прибыло :)
Ուրախ եմ, որ ստացվեց :ՃՃ
Հնչյունային ստեղնաշարի մասով ես որոշակի վերապահումներ ինքս էլ ունեմ, քանի որ կարծում եմ, որ ժամանակն է գրամեքենայականի անցնելուն, բայց դրա համար կառավարության կողմից համապատասխան քաղաքականության իրականացման կարիք կա:
Ուղղագրությունը՝ հա, ինչ խոսք, թերի մասեր շատ ունի... Էս վերջերս մտմտում եմ եմ՝ շուկայում առկա ուղղագրության ստուգող ծրագրերից մեկը ձեռք բերելու առումով: Տպավորություններս, իհարկե, կգրեմ
[info]daemondice wrote:
Jan. 2nd, 2011 01:37 pm (UTC)
(համոզված չեմ դու որ դիմալաձևն ես նախընտրում, դրա համար մինչև լրացուցիչ տեղեկություններ հայթհայթելը ավելի սովոր «դու»-ով գրեմ, լա՞վ)
Բլոգդ մի քանի օր առաջ գտա: Վերսիաների անալոգիայով համեմատությունը եթե տեղին լիներ՝ կասեի, որ դու իմ ավելի խելքին բերած տարբերակն ես՝ էն, ինչ ես կիսատ-պռատ անում էի, որ էնքան թե աշխատի, դու հարաբերական վերջնատեսքի ես հասցրե ու կիսվե ստացված արդյունքներով ուրիշների հետ: Էտ սկզբունքի ու փիլիսոփայության տարածման համար շատ շնորհակալ եմ:
Քննարկվող թեմայի վերաբերյալ էլ՝ կարողա՞ բանի բերմամբ KDWIN-ի լավ այլընտրանքներ հանդիպած լինես: Ես ոնց փնտրեցի խելքը գլխին բան տենց էլ չհաջողացրի գտնել: Հիմնականում պետք ա, որ (թվարկումն ըստ կարևորության աստիճանի) ստեղնաշարերի վերադասավորման հարմար համակարգ ունենա, կարենա գործադրել նաև Alt+Shift-ով ակտիվացվող նշանները ու փոխակերպել ստացվող քարտեզըներ MSKCL փաթեթների: Թե չե վերջինի անհրաժեշտությունը անտեսել չհամարձակվելով պետք ա մեկա նշեմ, որ ամեն անհաջող սահամնած նշան փոխելու համար նորից Layout-ների հետ խաղ անելը (մեղմ ասած) ինքնախարազանման ա նման:
[info]ovanitas wrote:
Jan. 7th, 2011 08:13 am (UTC)
բարև :ճ
«դուն» լրիվ դզեայ զիս, հետևաբար էդպես էլ շարունակենք ;)
Համեստաբար ասեմ, որ արածս առանձնապես մի բան չի, ուղղակի իմ համար հարմար ստեղնաշար եմ հավաքել էն իմ ասած ծրագրի օգնությամբ:
Ստենաշարերի մասին: Այլընտրանք ես էլ չեմ տեսել (էստեղից էլ՝ սեփականի ստեղծման առիթը): Քո ասած ինքախարազանման պահն, իհարկե կլինի, եթե հաճախ լեյաութներ ես ուզելու փոխես: Բակց եթե մի անգամ վերջնական որոշես ու սահմանես ինչ ա պետք, էլ դրա կարիքը, կարծում եմ, չի լինի: Alt-Shift-ով ակտիվացվող սիմվոլների մասին արդեն չեմ հիշում MSKLC-ն ուներ թե չէ, բայց ես, օրինակ, օգտագործել եմ right ALt-ով ակտիվացվող նշաններ (օրինակ՝ իմ ռուսերեն ստեղնաշարում alt-e=ё):
[info]daemondice wrote:
Jan. 7th, 2011 08:36 am (UTC)
refine
Քո ստեղնաշարերին (կարդա՝ այս էջին) հղում եմ տեղադրել հայ-վիքիպեդիայի “Ինչպես խմբագրել հայերեն” ծառայողական էջում: Բայց համոզված չէի որ կողմից ու ոնց իրանց ներկայացնեմ, դրա համար ասեցի սկզբից քեզ հարցնեմ:
(http://hy.wikipedia.org/wiki/Վիքիփեդիա:Ինչպես գրել հայերեն)

>Բայց եթե մի անգամ վերջնական որոշես ու սահմանես ինչ ա պետք, էլ դրա կարիքը, կարծում եմ, չի լինի:
Ես էլ էի տենց կարծում, էն էլ մի քանի անգամ իրար վրա “բացահայտեցի”, որ շատ կարևոր նշաններ էլի բաց եմ թողել ու ստիպված եղա վերաձևափոխել արդեն սարքածը: Ի միջի այլոց, MSKLC-ն շատ ինքնահաճ գազան ա, ու նրան ոչ մի ձև չկարողացա համոզեմ, որ սահմանված property-ները (փաթեթի վերսիա, հեղինակային իրավունքների տեսակը և այլն) փաթեթի մեջ պահպանվեն: Ոնց նկատեցի, էտ տողերը քո մոտ էլ են դատարկ մնացել: Հետաքրքրված կլինեի լսել, թե դու էտ խնդրին ինչ լուծումներ ես փորձել տալ:

Մի բան էլ էի ուզում ասեի.. հա՛, ժամանակ ունենաս մի հայացք էլ իմ հավաքածին գցի ու կարծիքդ հայտնի թերությունների մասին, որ ուղղեմ, լա՞վ: Ստեղծելուց նաև Creative Commons-ի հետ եմ խաղ արել, նենց որ եթե քեզ պետքական բաներ տեսնես, չամաչես տուն տանել քեզ էլ վերցնել:
[info]ovanitas wrote:
Jan. 7th, 2011 09:05 am (UTC)
Re: refine
Շնորհակալություն
Հղումն, ի դեպ, չաշխատեց :Ճ էնպես որ չտեսա դրածդ :ՃՃ
ստեղնաշարի հեղինակային իրավունքների և այլ «փրոփերթիների» վրա առանձնապես չեմ տանջվել, քանի որ դրա կարիքը չտեսա: Բայց որ ծրագիրն ինքնահաճ ա՝ էդ հա... կա տենց բան... Ի դեպ, չգիտեմ նոր տարբերակն ես քաշել, թե ոչ, բայց նորը մի փոքր ավելի լավն էր:
Հավաքածդ անպայման կնայեմ (երբ որ լինքը տաս :Ճ), բայց մի բան ասեմ՝ թերություններ կամ առավելություններ չկան, քանի որ, ելնելով էն ցավաlի 3աստից, որ ստանդարտացված չի էս ոլորտը, ամեն մեկն իրեն հարմար ձևով է հավաքում ու ըստ իր նախսիրությունների: Օրինակ իմում առկա են հավասարման նշանը, չակերտները և ապաթարցը, բայց, օրինակ, էս վերջինը ամեն մեկին չի, որ պետք կգա: Ես ամեն դեպքում կողմ եմ գրամեքենայական ստեղնաշարին անցմանը, բայց սա պիտի արվի ճիշտ և կենտրոնացված ձևով...
էստեղ դրա մասին գրել եմ
[info]daemondice wrote:
Jan. 7th, 2011 09:10 am (UTC)
Re: refine
>երբ որ լինքը տաս :Ճ
http://hy.wikipedia.org/wiki/%D5%8E%D5%AB%D6%84%D5%AB%D6%83%D5%A5%D5%A4%D5%AB%D5%A1:%D4%BB%D5%B6%D5%B9%D5%BA%D5%A5%D5%BD_%D5%A3%D6%80%D5%A5%D5%AC_%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A5%D6%80%D5%A5%D5%B6
Սենց հաստատ կբացի
>թերություններ կամ առավելություններ չկան
Լավ, ուրեմն սուբյեկտիվ թերություններ կանվանեմ: Կամ ավելի լավ՝ մասնագիտական կարծիք հնարավոր բարելավումների վերաբերյալ:
[info]ovanitas wrote:
Jan. 7th, 2011 09:15 am (UTC)
Re: refine
Քոնը սա է՞ր՝ Armenian Unicode LO:
Բա ասում ես կիսատ պռա՜տ... :Ճ, հրեն, լավ էլ համակարգել ես էդ ամենը ու լիքքը հղումներ դրել :ՃՃՃ Լավն էր: Պետքական էջ ա:
Կնայեմ անպայման:
Հ.Գ. փոխարկիչների մասով սա տեսել ե՞ս՝ http://ovanitas.livejournal.com/2493.html
[info]daemondice wrote:
Jan. 7th, 2011 10:32 am (UTC)
Re: refine
>Բա ասում ես կիսատ պռա՜տ
>Հ.Գ. փոխարկիչների մասով սա տեսել ե՞ս՝
Այ հենց դրանց հետ ունեցած սեփականկ փորձիս մասին էլ հիմնականում ասում էի էտ “կիսատ-պռատ”-ը: Ես մի հայալեզու մասնագիտական ֆորումում ASCII→Unicode էի գտել, բայց հետո ահագին չակերտ-մակերտ ձևափոխելու կարիք եղավ (ես էլ VB-ից գլուխ չեմ հանում, հիմնականում մենակ քոփիփաստով էի զբաղված):
Մեկնաբանություններ թողելն էլ ես շատ լավ մտածել, իմ մոտ հիմնականում միատարր կաշիցա յա:
[info]edgar_marukyan wrote:
Jan. 7th, 2011 03:40 pm (UTC)
joxovurd Mac Book-i hamar senc cragir ka ??
shat shnorhakal klinem, vor ogneq
[info]ovanitas wrote:
Jan. 7th, 2011 03:42 pm (UTC)
էկա ասեմ՝ ես մակից խաբար չեմ :Ճ
չնայած հաստատ կա, քանի որ մակով էլ են նորմալ յունիքդ հայերեն գրում
[info]edgar_marukyan wrote:
Jan. 7th, 2011 05:16 pm (UTC)
ԳՏԱ!!
գաղտնիքը թաքնված է այստեղ

որ լեյաութ ֆայլը պետք լինի ասեք ուղարկեմ
[info]ovanitas wrote:
Jan. 7th, 2011 05:34 pm (UTC)
Re: ԳՏԱ!!
որ մի օր էլիտարանամ էնքան, որ մաքի անցնեմ, կդիմեմ :ՃՃՃՃ
[info]edgar_marukyan wrote:
Jan. 7th, 2011 06:36 pm (UTC)
Re: ԳՏԱ!!
իմ Mac-ը չի, բայց շատ ներվայնացնող ա... ընքան անհարմար ա էլ դու սուս...
[info]bezhanyan wrote:
Jan. 20th, 2011 08:36 am (UTC)
KDWIN-ում չակերտների սխալի ուղղում
KDWIN-ում unicod-ով գրելիս չակերտների փոխարեն «'» անկապ սիմվոլն ա գալիս։ Սխալն ուղղելու համար հարկավոր է.

1. Բացել KDWIN-ի պատուհանը > Tools > Edit Keyboard։ Ուշադրություն դարձրեք, որ լեզվի ընտրանքը լինի «Armenian Phonetic Unicode» (մեծ մասը դա է օգտագործում)։

2. Էդ պատուհանի ստեղնաշարում սեղմեք CL կոճակին։

3. Ապա « կոճակին սեղմելով աջ մասի վերևում կտեսնեք «ARMENIAN» սիմվոլների ցուցակը։ Դրա փոխարեն ընտրեք «WINDOWS CHARACTERS» ցուցակը ու դրա մեջ գտեք ու սեղմեք « դաշտի վրա։ Նույնը կրկնեք » կոճակի համար։

4. Մենյուի վրա սեղմեք File > Save and Exit
[info]ovanitas wrote:
Jan. 20th, 2011 08:55 am (UTC)
Re: KDWIN-ում չակերտների սխալի ուղղում
KDWIN-ում ընդհանրապես կետադրական նշանների հետ խնդիր կա: Էս վերևի գրած լիքքը տառերն էլ նրա մասին են, որ KDWIN-ի ու այլ երրորդ կողմից ծրագրերի օգտագործման անհրաժեշոտթւոյւնը վերացել ա: Windows-ի ներքին ռեսուրսներից ա պետք օգտվել:
(Anonymous) wrote:
Mar. 21st, 2011 11:44 am (UTC)
rmenian Phonetic Unicode-ով բեռնված նյութի ֆոնտը ինչպես են փոխում?
[info]ovanitas wrote:
Mar. 21st, 2011 11:49 am (UTC)
ենթադրում եմ խոսքը MS Word-ի՞ մասին է: Մտնում են Font, դնում ցանկացած յունիքոդ ֆոնտ, որում հայերեն տառերը կան (օրինակ՝ Arian AMU, Arial Armenian Unicode, Tahoma-ի նոր տարբերակը և այլն․․․)
[info]lernci wrote:
May. 12th, 2011 05:55 pm (UTC)
Քեզնից շա՜տ շնորհակալ եմ: Որ դու չլինեիր, ես լողացողը չէ՜ի․․․՜
[info]ovanitas wrote:
May. 12th, 2011 06:09 pm (UTC)

հայաֆիկացվել ե՞ս :ՃՃ
[info]lernci wrote:
May. 12th, 2011 06:17 pm (UTC)
Էս մեթոդով: Յոյս ունենամ շատ չի կախի֊֊֊֊֊-մախի֊֊֊:
(Anonymous) wrote:
Jan. 10th, 2012 07:35 am (UTC)
ՀԱՅԵՐԵՆԻ ՀԱՄԱՐ ԿԱ ՄՇԱԿՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳ՛ Armenian Typewriter ԿԱՄ ՆՈՒՅՆԸ՛ Unicode-ՈՎ, ՈՐԸ ԹՈՒՅԼ Է ՏԱԼԻՍ ԳՐԵԼ ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ ԱՐԱԳ, ստեղնաշարի ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՈՒՆԵՆԱԼՈՎ ԱՌԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾԵԼԻ ՏԱՌԵՐԸ: Այնպես որ, ավելի լավ է տարածել սույն համակարգը (ARMUNICODE), որը մշակված է դեռ շա՜տ վաղուց և օգտագործվում էր գրամեքենաներում:Եթե անրհրաժեշտ է, ապա կարող եմ տրամադրել ֆայլերը։ karengoy@rambler.ru
[info]ovanitas wrote:
Jan. 10th, 2012 07:39 am (UTC)
Գրամեքենային շարվածքն, ինչ խոսք, ավելի հարմար ու մտածված է, բայց դրա հետ կապված որոշակի խնդրրներ կան, որոնց էստեղ անդրադարձել եմ՝ http://ovanitas.livejournal.com/15043.html
( 48 միտք — մի բան գրի )

վերջին ամիսը

May 2012
S M T W T F S
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  

պիտակներ

հղումներ

Powered by LiveJournal.com