նախորդ գլուխգործոցս | հաջորդ գլուխգործոցս
Պատմությունս կոշտ «ր»-ին արժանի տրանսլիտի մասին է:
ԽՈՍՔ ԿԱՄՐԱԴԻՆ (կարդալ առոգանությամբ)
Փանջարի հետ, Մակինտոշի՛, Բայց գրվեցավ բա՛ռն անգին - Լսի՛ր, կամրադ,- արդեն լսվեց Կտրել է նա, հանց բայթակույտ Նրանո՛վ է մրմրնջացել | Բայց դե դրսում 21 դա՛րն է, Քաշի՛ր նրան էս հղումից, Եվ հաքերի զարկի՛ցը սև Ու տե՛ս, կամրադ, ո՛ւր էլ լինես, |
Նվիրում եմ
noni_no ու
mar_amirchanyan կամրադեսսաներին, որոնք ձեր խոնարհ ծառայի գողացած չափածոն նախընտրում են հեղինակային արձակին :ՃՃՃՃ
Հա, էն էի ասում: Էն օր էս խեղճուկրակ բլոգիս անալիզները տարա Ջուջուլի մոտ (լավ անալիզ նայող ա), սա էլ իրա ձեռագրով մի բարաթ գրեց, թե՝ տես ինչ են որոնում, որ բլոգդ են մտնում: Նայեմ՝ այ քեզ հրա՜շք. «բոզ» բառը (որն իմ մոտ, բնականաբար, կիրառված է զուտ իր թումանյանական իմաստով, իսկ դո՞ւք ինչ մտածեցիք) հինգերորդ հորիզոնականում է: Առաջին տեղում համեստիս նիքն է (ֆրենդեսցե՛ք եւ փառաբանեսցե՛ք զիս) ու մնացած համարյա բոլոր հորիզոնականներում՝ հայերենին ու հայաֆիկացմանն առնչվող բառեր: Էն ո՞վ էր ասում հայերն ինտերնետում ամենաշատը էն փիս բառն են որոնում: Ցնծում եմ, մի խոսքով:
Էդպես ցնծացի, ցնծացի, մեկ էլ ներքին ձայնս, որ վաղուց յուր գզգզված մազերով գլուխը մեջտեղ չէր բերել, մեյդան էկավ թե՝ այ ախմախ, վերջերս նոր ստեղնաշար ես փռից հանել, տաք տաք, մենակով օգտվում ես, վեր ել, մոտիդ ֆայլերը համակարգի, մարդիկ ուշունց տալով չեթան (ասել եմ չէ՞ էս ներքին ձայնս ոնց որ կոշիկի տակին կպած ծամոն. ազատվել չկա):
Համակարգում եմ:
Ստեղնաշար 1․ Հայերեն հնչյունային (ֆոնետիկ) յունիքոդ 32 և 64 բիթանոց փանջարի բոլոր տարբերակների համար
Ստեղնաշար 2․ Հայերեն հնչյունային (ֆոնետիկ) յունիքոդ 32 և 64 բիթանոց փանջարի բոլոր տարբերակների համար՝ էքսթենդիդ :ՃՃՃ
Հմի կասեք․ բա դրանց տարբերությունը ո՞րն ա: Ասեմ: Առաջին տարբերակում վերջակետը, միջակետը, գծիկը լատինական այբուբենինն էն, երկրորդում, համապատասխանաբար, կիրառված է դրանց հայերեն տարբերակը: Ճիշտ է, երկրորդ տարբերակում, որպես այլընտրանք կա նաև լատինական համարժեք նշանները, որոնք ակտիվանում են shift-ը սեղմելուց (վերջակետը, գծիկը), կամ գտնվում են հավելյալ՝ թվային ստեղնաշարի վրա (միջակետը): Տարանջատելու անհրաժեշտությունն էլ գալիս է էն ցավալի փաստից, որ ֆոնտերից մեծ մասում էդ նշվածս նշանները չկան, ու, համապատասխանաբար, դատարկ քառակուսի կամ այլ նշան կերևա դրանց փոխարեն: Իմ ունեցած տառատեսակներից բոլոր կետադրական նշանները ճշտորեն արտացոլում են հետևյալները՝
- Tahoma (վերջին՝ օխնտերորդ փանջարի հետ եկող տարբերակ)
- Arian AMU
- GHEA Grapalat
- GHEA Mariam
Էս բոլորը դրել եմ էստեղ:
Վրջին երկու տառատեսակների վերաբերյալ իմ կարծիքի մասին՝ էստեղ: Ռուսերեն հնչյունային ստեղնաշարն՝ էստեղ:
Նշեմ, որ երկրորդ ստեղնաշարում «=» նշանը դրվում է «Ctrl»+«Alt»+«=» ստեղների համադրութամբ: Երկու ստեղնաշարերում էլ բոլոր մնացած կետադրական նշանները, ինչպես նաև փակագծերն ու չակերտներն առկա են: Կարծում եմ՝ դրանց դասավորությունն էլ է հարմար:
Դե, իսկ ստեղնաարերի երկու տարբերակների էլ ներդրման և գործածման մասին՝ պատկերավոր պատմել եմ էլի էստեղ, բայաց եթե զառանցանքներս կարդալու հավես չունեք, ուղղակի ներբեռնված rar ֆայլը բացեք, մեջը գտեք setup.exe֊ն, երկլտտացրե՛ք, մնացածն ինքն ավտոմատ կանի ու էկրանի աջ ներքևի մասում, որ մի թիվը բաժանում է մյուսի (դե ժամացույցն, էլի), էդ թվերից ձախ կբերի «HY», այսինքն՝ հա՜յ հա՜յ, արդեն կարող եք մարդավարի հայերեն գրել: Լեզուների միջև փոխարկումն էլ՝ կամ alt+shift, կամ՝ ctrl+shift, ոնց կընտրեք էդ HY֊ի վրա աջկլտտացրած settings֊ներում: :ՃՃ
Մի փոքր թարմացում (բազմաթիվ հեռուստադիտողների խնդրանքով). շարադրեմ սույն ստեղնաշարերի առավլությունները երրորդ կողմի ծրագրերի նկատմամբ:
1. Ստեղնաշարերը հավաքվել են microsoft layout creator ծրագրով ու հանդիսանում են փանջարի բաղկացուցիչ մաս, հետևաբար ավելորդ հիշողություն չեն ուտում, ուրիշ ծրագրերի հետ անհամատեղելի չեն և այլն: (Տեղեկատվական տեխնոլոգիաների էֆֆեկտ)
2. Էս դեպքում տեքստ ներմուծելիս (օրինակ word-ում) տեքստային ծրագիրը հասկանում է, թե ինչ լեզվով է ներմուծվում տեքստը, ու համապատասխան ձևով է արձագանքում էդ փաստին (օրինակ հայերեն գրելիս word-ի status bar-ում ֆրվում է «Armenian» ու անգլերենի կամ այլ լեզվի համար նախատեսված spell check չի ակտիվանում, հետևաբար ամեն բառի տակ կարմիր զիգզագ գծերից ներվային ծիկերն իսպառ բացակայում են (առողջապահական էֆֆեկտ):
3. Ստեղնաշարն ամեն ծրագրի համար «հիշում» է վերջին ակտիվացրած լեզուն ու էդ ծրագիր վերադառնալիս ավտոմատ վերադառնում դրան (հակասկլերոտիկ էֆֆեկտ):
է, հերիք չի՞
Ֆրենդեսցեք զիս ու էն տակի երկու գունավոր քառակուսիների վրա մի թե՜թթև կտտացրեք նա վսյակի, (մարդ ես, մի օր էլ կարող ա իմ կտտացրածը ձեզ պետք գա․․․ մի քիչ էլ վաղվա մասին մտածեք, Թոխատյանի ասած) :ՃՃՃՃՃՃՃ


Comments
արի, մի գնա
էկել ես՝ մնա
էկել ես՝ մնա
Լուսիկ Քոշյան
հըմը` եթե ես edit keyboard-ով ինչ ուզում-անում եմ, ... մի խոսքով` էդ ինձ հերիք չի՞՞՞ ։ՃՃՃ
հիմա տես՝ եթե էդ քո ասածը երրորդ կողմի ծրագիր ա, որը պիտի միանա, օզու ուտի, սերվիսների մեջ մտնի, կախվի, բան, սա վինդոուզի մեյթիվն ա, սաքսոնի ասած, իրան կպած, իր բաղկացուցիչ մասը: + կոմպիդ ավտոմատ հասկացնում ա, թե ինչ լեզվով ա գրվում տեքստ, որ վորդն, օրինակ, հայերեն գրածը անգլերեն սփելլչեքով չստուգի (կարմիր գծերից ձեռբազատում ա այսինքն), + հիշում ա, որ խրագրում վերջին անգամ ինչ լեզվով ես գրել ու ավտոմատ ակտիվացնում ա դա (լինգվոյով օգտվողները սա կգնահատեն :Ճ)
ացված» (չափի համար):Սորի, եղբայր, հավերժ խմբագիր եմ։ ։ՃՃ
Լավ բան է, բայց ես ուրիշ ունեմ, դեռ պետք չի։ :)
բա «անգինը» ձայնավորով ա սկսում, հետևաբար՝ «բառՆ» ճիշտ չի՞
ստեղնաշարն էլ հո չեմ պարտադրում :ՃՃՃ տրանսլիտով գրողներին ա ձոնվում էդ պլագիատս :ՃՃՃ
իմ կյուճի փանջարեն հայերեն գրում էլ ա, կարդում էլ ա, հլա բոլոր կետադրական նշանները դնում էլ ա :Ճ
vonc es tarel analizi,indz el dzevery asa:))
Բրավո՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜:ՃՃՃՃ
Տարա սֆաթագիրք:Ճ
պոեզիան դե ինքն էր լրիվ, Կամոբլոգին մի հատ փիֆ, թող էդ գլամուղը տենց էլ տրանսլիտով գրեն, որ հայոց լեզուն չպղտորեն:)
իսկ էն խելոք բաները որ էդքան գրել ես, մի հատ էլ վաղը կկարդամ, թարմը գլխով:)
լավ մնա