?

Log in

նախորդ գրառումս | հաջորդ գրառումս

Նախորդ գրառմանս մեջ (տե՛ս նախապատմությունը) գրել էի MultiLing Keyboard-ի մասին, ու էն մասին, որ դրա հայերեն ստեղնաշարը եղածներից, թերևս, լավագույնն էր: Նաև նշել էի, որ դիմել եմ ստեղնաշարի հեղինակին՝ Հան Հոնսոին, առկա ստեղնաշարում հայերեն տառերի շարվածք վերադասավորելու ու ստեղների լայնությունն ավելացնելու առաջարկով, էնպես, որ լիովին համընկնի լայնորեն տարածված հայերեն հնչյունային (ֆոնետիկ) ստեղնաշարի շարվածքին: Սա, իմ փորձից դատելով եմ ասում, անասելի արագացնում է հայերեն տեքստի հավաքումը մոբայլ սարքերի վրա, քանի որ մատներն իրենք իրենց գտնում են անհրաժեշտ տառի տեղադրությունը:

Ներքևի նկարում կտեսնեք Հոնսոյին ուղարկվածս շարվածքները, որոնցից ինքս նախընտրում էի երրորդը: Նշեմ, որ նամակն ուղարկել էի երեկ երեկոյան:

Քիչ առաջ MultiLing Keyboard ծրագիրը թարմացում պահանջեց, որից հետո հայերեն նոր շարվածքը, առաջարկներիս վրա մի քանի լավ փոփոխություններ էլ ավելացված, հայտնվեց հեռախոսումս: Վուալա՛:

Սա տեսածս ստեղնաշարերից, թերևս, լավագույնն է, քանի որ․

ա) մատների համար բավական տեղ կա ստեղներն իրար չխառնելու համար բ) շարվածքը բոլորիս ծանոթ է գ) եղած ստեղներում չտեղավորված տառերը, որոնք տեղադրվել են ստեղնաշարի վերին ռեգիստրում (ու ակտիվանում են տվյալ ստեղնը շատ կարճ սեղմած պահելով), տեսանելի ձևով ներկայացված են ստեղների վերջի մասում, ինչն, օրինակ, բացակայում է AnySoft Keyboard-ում, որի պատճառով շատերը չգիտեն, որ այդ ստեղնաշարում կա, օրինակ, «Թ» տառը: դ) հայերեն կետադրական բոլոր նշաններն առկա են ե) առկա են նաև շատ կիրառվող մի շարք այլ նշաններ:

ԻՆՉՊԵՍ ՕԳՏՎԵԼ

https://market.android.com/details?id=com.klye.ime.latin&feature=search_result հղումից պետք է քաշել ու տեղադրել հեռախոսի մեջ, որից հետո անհրաժեշտ է գնալ SETTINGS\Language & keyboard ու MultiLing keyboard-ն ակտիվացնել (ծիտիկ դնելով), հետո ցանկացած տեքստ հավաքելու վանդակում սեղմել ու պահել, մինճև կհայտնվի Input Method մենյուն, որից էլ պետք է ընտրել multiLing keyboard-ը:

Ներքևում գրել եմ մի շարք առաջարկվող կարգավորումներ, որոնք գտնվում են SETTINGS\Language & keyboard\MultiLing keyboard settings (ԹԱՐՄԱՑՈՒՄ. քանի որ ծրագիրը պարբերաբար թարմացվում է, ներկայիս պարամետրերը որոշակի տարբերություններ ունեն գրածիս հետ)

  • Input langauges – այստեղ պետք է ընտրել հայերենը, անգլերենը, ռուսերենը և այլ էն լեզուները, որոնք անհրաժեշտ են, իսկ լեզուների երկար ցուցակից մնացած չօգտագործվողները՝ հանել: Ցուցակի վերևում կա Download Dictionaries հնարավորությունը, որի միջոցով կարելի է ներբեռնել բառարաններ quick correct-ի և word suggest-ի համար: Ցավոք, հայերենը դեռ ցուցակում չկա: (ԹԱՐՄԱՑՈՒՄ. արդեն կա։ Google Play-ում որոնեք Plugin.Armenian и будет вам счастье)
  • Input options\vibrate on keypress – կարելի է կարգավորել վիբրացիայի ուժգնությունը կամ անջատել այն
  • …\sound on keypress – միացնել/անջատել ստեղնի սեղղման ձայնային ազդանշանը
  • …\popup on keypress – այս հնարավորությունը լռելյայն անջատված է, սակայն խորհուրդ եմ տալիս միացնել, քանի որ այդ դեպքում սեղմված ստեղնի պատկերը մեծ նկարով երևում է ստեղնի վերևում:
  • …\Period Shortcut – բացարկի (spacebar) կրկնակի սեղմումը կետ ու բացարկ է դնում (սա անգլերենի ու ռեւսերենի դեպքում է հարմար)
  • …\Auto-capitalisation – ըստ ճաշակի:
  • …\Auto switch back – սա ընտրելու դեպքում հիմնական ստեղնաշարից թվայինին կամ սիմվոլայինին անցում կատարած ժամանակ մի քանի սիմվոլ հավաքելուց և enter սեղմելուց հետո ավտոմատ ակտիվանում է հիմնական տառայինը:
  • …\Process hard keys – սա թույլ է տալիս անտեսել ֆիզիկական ստեղների սեղմումը համապատասխան հեռախոսներում:
  • Gestures and long-press\volume Buttons – սա ընտրելու դեպքում կարելի է տեքստով առաջ-հետ գնալ ձայնի ավելացման-նվազեցման ստեղների սեղմումով (լավ հնարավորություն է)
  • …\Long-press enter key – թույլ է տալիս ընտրել, թե enter ստեղնի երկար սեղմումը ինչ նշան կավելացնի: Տարբերակները շատ չեն՝ tab ստեղնը, զմայլիկ (smiley), կամ ոչինչ
  • …\Alternative Caps lock – սրա դեպքում shift ստեղնի երկար սեղմումն ակտիվացնում է CAPS LOCK-ը՝ բոլորը մեծատառ
  • …\Number priority – սրա ընտրման դեպքում թվերը այլընտրանքային սիմվոլների շարքում առաջինն են ներկայացվում (ակտիվացվում է, երբ սեղմված է պահվում այլընտրանքային արժեք ունեցող ստեղնը, հայերենի դեպքում ակտուալ չէ)
  • …\Gestures – հնարավորություն է տալիս ստեղնաշարի վրա մատներով աջ, ձախ, վերև և ներքև շարժումներին կոնկրետ գործողություններ կցել: Մասնավորապես հնարավորություն կա փոքրացնել-մեծացնել ստեղները (շատ հարմար է), ինչպես նաև թաքցնել ստեղնաշարը: Գոնե այս երկուսն արժի ակտիվացրած պահել:
  • Themes, sizes and layouts\Keyboard theme – հնարավորություն է տալիս ընտրել ստեղնաշարի տարբեր ձևավորումներ: Ես նախընտրեցի DARK-ը, որն էլ վերևի նկարներում օգտագործված է:
  • …\highlight color – սա վերին ռեգիստրի նախընտրելի գույնն է, իմ մոտ օգտագործել եմ ծիրանագույնը:
  • …\Show settings key – սա կարգավորումների ստեղնը մշտապես տեղադորում է ստեղնաշարում, թաքցնում է այն, կամ ընտրությունը թողնում է հեռախոսին:
  • …\Voice input – ձայնի ճանաչման ստեղնը ակտիվացնում է և տեղադրում հիմնական կամ երկրորդային ստեղնաշարում: Հայերենի համար կիրառելի չէ:
  • …\Split mode – կիրառելի է մեծ էկրան ունեցող սարքերում, որոնց դեպքում ստեղնաշարը բաժանվում է երկու մասին՝ ամեն ձեռքի (ավելի ճիշտ ամեն ձեռքի բութ մատի համար) առանձին առանձին:
  • …\Shift-Del – նշված երկու ստեղների տեղերը փոխում է:
  • …\Latin Layouts – հնարավորություն է տալիս ընտրություն կատարել լատինական տարբեր ստեղնաշարերի միջև (QWERTY, AZERTY և այլն)
  • …\Apostrophe/accent key – լատինական ստեղնաշարույմ ցուցադրում/թաքցնում է ապաթարցը
  • …\Key size (Portrait) – Portrait շարվածքում հնարավորություն է տալիս կարգավորել ստեղների մեծությունը (կարևոր է):
  • …\Key size (Landscape) – Landscape շարվածքում հնարավորություն է տալիս կարգավորել ստեղների մեծությունը (կարևոր է):
  • …\Key font size – հնարավորություն է տալիս կարգավորել ստեղնաշարի վրա արտացոլվող տառատեսակի չափը:
  • …\Wider keys – հնարավորություն է տալիս լայնացնել ստեղները (խիստ օգտակար է):
  • Word suggestion settings – բոլոր ենթակարգավորումները վերաբերվում են բառերի առաջարկներին, ավտոլրացմանը է ավտոուղղմանը, և, քանի որ, հայերենը սա դեռ չունի, առաջարկում եմ բոլորն անջատել, որ անտեղի ժամանակ և տարածք չծախսի:
  • Non-Latin settings – Կրկին չեմ անդրադառնում, քանի որ արաբերեն, եբրայերեն, չիներեն լեզուներին է վերաբերվում:
  • Misc.\Smileys nose job – թույլ է տալիս ընտրել, թե զմայլիկներում քիթն ինչպես դնի :ՃՃՃ տարբերակներն են՝ :) :-) :^)

Վերը նշած ցուցակում կարևոր կարգավորումները կարմրացել եմ: Ես ինքս էլ կարմրեցի ա) էսքան տեքստ հավաքելուց, բ) էս ամբողջ տեքստում ոչ մի ցինիկ ու ուշունցային արտահայտություն չկիրառելուց:

Երկնքից ընկավ երեք խնձոր: Մեկն ինձ, որ էս գործը գլուխ բերեցի, մյուսը մեր մալազիացի Հոնսո ախպորը, որ ականջալուր եղավ հորդորներիս ու իրականում էս գործը գլուխ բերեց (ու շատ արագ և որակյալ, ի դեպ), երրորդը Հրազդանի ՋԷԿ-ին, որը էս ամեն ինչի համար հոսանք ա արտադրում:

Հ.Գ. Եթե կօգտվեք էս ապրանքից ու եթե դուրներդ կգա, առաջարկում եմ էս հղումով գնալ ու էս ծրագրի հեղինակ Հան Հոնսոյին մի քիչ գարեջրի փող փոխանցել իր օպերատիվության ու հայասիրության համար :Ճ: Ես արել եմ:

ԹԱՐՄԱՑՈՒՄ. Հայ - մալազիական բարեկամության հովանու ներքո, կամրադ xelgen-ի արդարացի հորդորով և ձեր խոնարհ ծառայի (էդ ես եմ) միջնորդությամբ մեր Հոնսո ախպերը ստեղնաշարում փոփոխություններ արեց՝ տեղադրելով հայկական վերջակետը և միջակետը (միջակետը գտնվում է «մ» տառի հարևանությամբ բայց ամեն տառատեսակով չի երևում, հետևաբար հնարավոր է շատերի մոտ դա քառակուսու տեսք ունենա): Ափսոս, որ չեմմանումինչ պատճառով գծիկը՝ ենթամնան դուրս մնաց փոփոխություններից: Էնպես որ ունենք միանգամայն հայեցի ստեղնաշար:

Comments

( 46 միտք — մի բան գրի )
(Deleted comment)
khlurd
Aug. 6th, 2011 11:56 am (UTC)
երնեկ ձեզ
ovanitas
Aug. 7th, 2011 05:39 am (UTC)
:ՃՃՃՃՃ լավ կպար
khlurd
Aug. 7th, 2011 08:13 am (UTC)
ոչ էլ կպա. ամեն գրածիդ հետ հեռախոսս եմ շուռումու տալիս...
վախում եմ դրան կպնեմ, ուր մնաց` ձեզ
ovanitas
Aug. 7th, 2011 08:14 am (UTC)
ես վերծանեցի որպես․ «ոչ խելք ունեք, ոչ մեղք, երանի ձեզ :ՃՃՃՃՃ»
ovanitas
Aug. 7th, 2011 05:38 am (UTC)
դուրս ա գալիս հաջորդը այֆոնն ա՞ :ՃՃՃՃ
suzanarmenia
Aug. 8th, 2011 10:01 am (UTC)
աչկիս բոլորս էլ պետք է փոխենք մեր ստեղնաշարը
anas_lench
Aug. 6th, 2011 07:08 pm (UTC)
Ապրի արևդ, օվանիտաս ջան, համարյա կոմպի արագությամբ հավաքում եմ, էս ինչ կայֆ ա՜, էլ չասած, որ հնարավոր բոլոր կետադրական նշաններն էլ ունեմ։ կեցցե՛ օվանիտասը, կեցցե՛ չինացին, կեցցե՛ հայ―չինական բարեկամությունը։ ու էս ամենը հավաքեցի հեռախոսով, մի քանի վայրկյանների ընթացքում։

հ.գ. կոմպ առնող կա՞, աչքիս իմը ինձ էլ պետք չի...
ovanitas
Aug. 7th, 2011 05:39 am (UTC)
ուղղում. հայ-մալայզիական :ՃՃՃ
anas_lench
Aug. 7th, 2011 05:41 am (UTC)
։ճ
edgar_marukyan
Aug. 6th, 2011 07:58 pm (UTC)
Հայերեն չկա լեզուների ցուցակում
ovanitas
Aug. 7th, 2011 05:37 am (UTC)
Կա, ուղղակի հայատառ ա գրված, ու, հետևաբար, գտնվում ա ցուցակի ներքևի մասում: Սքրոլլ արա մինչև վերջ
edgar_marukyan
Aug. 7th, 2011 06:20 am (UTC)
en lezuner@ voronc tarer@ chi erevum, tak@ grac a Warning: Plugin Not installed

inch vor qayl em bac toxel ?
ovanitas
Aug. 7th, 2011 06:25 am (UTC)
ստեղնաշարն ունենալը երկրորդ քայլն ա: Սրանից առաջ ենթադրվում ա, որ հեռախոսի հիմնական սիստեմային տառատեսակը պիտի հայերեն յունիքոդը պարունակի (ստուգելը հեշտ ա, եթե որև վեբ էջ հայերենով տեսնում ես, կամ քեզ հայերեն սմս են ուղարկում, կարդում ես, ուրեմն դա կա): Դրա համար երկու եղանակ կա՝ առաջին․ հեռախոսը ռութ ա արվում ու իր հիմնական droid ընտանիքի ֆոնտը փոխարինվում ա անունը փոխած ուրիշով, օրինակ՝ տահոմայի վերջին տարբերակով (ավելի մանրամասն՝ էստեղ http://ovanitas.livejournal.com/7464.html), երկրորդ՝ անդրոիդի 2.2.3. տարբերակն ունեցող հեռախոսները ստանում են թարմացում, որի մեջ արդեն հայերեն ֆոնտը գալիս ա (ռութելու կարիք չկա):
Սրանից հետո արդեն հայերենը կերևա, իսկ էս ստեղնաշարով էլ կարող ես գրել:
edgar_marukyan
Aug. 7th, 2011 06:51 am (UTC)
չէ ապեր... սա կամ անհնար ա.... կամ շատ զահլա: եթե նույնիսկ դրա ձևը գրած ա քո բլոգում, դա վերծանելի չի :) կամ սա շատ ուժեղ ծրագրավորողների համար ա :)))
ovanitas
Aug. 7th, 2011 06:52 am (UTC)
հլա հեռախոսիդ մոդելն ու անդրոիդիդ վերսիան կգրե՞ս
edgar_marukyan
Aug. 7th, 2011 07:05 am (UTC)
Samsung Galaxy Ace,
Android 2.3.3

սա է եղբայր
ovanitas
Aug. 7th, 2011 07:10 am (UTC)
հա, մտածում էի htc կլինի: Ուղղակի չգիտեմ էս վերջին ափդեյթը, որ հայկական ֆոնտն ա բերում ընդհանուր անդրոիդի թարմացում ա՞, թե յուրահատուկ htc֊ի: Ինձ էլ ա հետաքրքիր, որ ճշտեմ, կգրեմ: Եթե ընդհանուր լինի, ուղղակի պարբերաբար ափդեյթներդ արա, կգա:
xelgen
Aug. 10th, 2011 09:09 am (UTC)
Միայն HTC։
Ընդ որում, ինձ ասել էին, որ միայն Desire Z ու Desire HD–ի համար էր։
Փաստորեն Desire S–ի համար էլ կա։

Մեկ էլ հետաքրիր է, Հայաստանից դուրս լինի, թե ոչ։
Եթե Օրանժին ճիշտ էի հասկացել չէ։ Բայց դե աչքիս ուղղակի Droid-Fallback–ի մեջ նիշեր են ավելացրել, ու երևի ամբողջ աշխարհի համար է։
ovanitas
Aug. 10th, 2011 10:21 am (UTC)
Չէ, նոր պարզեցի, որ մենակ ռեգոնալ թարմացում է, ոնց որ: Ամերիկյան մոդելներին, համենայն դեպս, չի բերում:
xelgen
Aug. 10th, 2011 08:23 am (UTC)
Կամրադ ջան,
Լավ գործի ես կպել։

Առաջին հարցս-առաջարկս։

Իսկ հայերեն դասավորվածությունների կետադրության հետ դասական խնդրին ուշադրություն դարձրե՞լ եք
Վերջակետ 0589
Միջակետ 2024 http://www.unicode.org/charts/PDF/U2000.pdf
Բութ 055D
Շեշտ 055B

Պռուֆլինկեր՝
http://www.unicode.org/charts/PDF/U0530.pdf
http://www.unicode.org/charts/PDF/U2000.pdf

Թե չէ հայերեն նշանների փոխարեն, անընդհատ լատինկան են դնում, որը ճիշտ էր նենց 1998–ի կողմերը, բայց ոչ դրանից այն կողմ, երբ 3-րդ թե 4-րդ Յունիքոդի վարկածը դուրս եկավ։

Երկրորդ, սովորությունը կարևոր բան է, ու տպոլեւց էլ դժվար հաղթահարելի։
Բայց հաշվի առնելով, տեղի հարցը։
Ֆ տառը գրեթե չի օգտագործվում, իսկ այ օրինակ է–ն, թ–ն շատ ավելի հաճախ են գործածվում։

Ր–ն Ռ–ից էլի զգալիորեն շատ է գործածվում ու իմաստ ունի իրենց տեղերով փոխելը։

Ավելի շատ, ես երկու օրը կգրեմ, երբ տան համակարգչիս հասնեմ, որտեղ հաճախականությունները հանած ունեմ։
ovanitas
Aug. 10th, 2011 08:34 am (UTC)
Կամրադ ջան, դեռ նախորդ անգամ քո կողմից էդ կարևոր հարցը բարձրացնելուց հետո վինդոուզի սետղնաշարս նորոգեցի (http://ovanitas.livejournal.com/1900.html, տես թարմացումը և http://ovanitas.livejournal.com/38643.html), էնպես, որ դրանք հայերեն կետադրական նշանները պարունակեն ու հիմա դրանով էլ գրում եմ (խոսքը հիմնականում վերջակետի, միջակետի և գծիկի մասին է գնում, քանի որ մնացածները ճիշտն էին): Բայց, խոսքը մեր մեջ, էստեղ լուրջ խնդիր կա կապված տարբեր տառատեսակներում, մասնավորապես սիլֆաենում, դրանց «սըփփորթի» հետ: Հետևաբար որոշեցի, որ էս փուլում դեռ հայերեն գծիկը, միջակետն ու վերջակետը չեմ առաջարկի, քանի որ շատ շատերը դեռ դրանց փոխարեն քառակուսիներ կտեսնեն, կամ աղավաղված պատկերներ: Գուցե սխալ եմ, չգիտեմ: Ինքս էլ տատանվում էի երկար:
Համենայն դեպս հայկական գծիկն, օրինակ, կիրառում եմ մենակ էն փաստաթղթերում, որոնք ես պիտի տպեմ, կամ որոնք ներքին օգտագործման համար են:
Օգտագործման հաճախականության մասին դիտարկումդ ճիշտ է և հենց էդ սկզբունքից օգտվել էի վինմոբայլի ռասկո կեյբորդ րագրի հայերեն շարվածքը պատրաստելիս՝ http://ovanitas.livejournal.com/12048.html: Բայց փորձը ցույց տվեց, որ մատներս իրեն իրեն գնում էին էդ կոնկրետ տառերի նախկին տեղը, ու, քանի որ վերին ռեգիստրի նշանները օգտագործելը էս ստեղնաշարում ահագին արագ է ստացվում, որոշեցի ճշտությամբ կրկնել եղած հնչյունային ստեղնաշարը:
xelgen
Aug. 10th, 2011 09:03 am (UTC)
Իմ խորհին համոզմամբ, պետք է հետևել ստանդատրներին։
Հիմա, XP/Vista-յում քառակուսի էր, 7-ի տակ քառակուսի չեմ տեսել։

Հիմա դեռ մարդ կա XP–ից օգտվում է, 3-4 տարի հետո, չի մնա։
Բայց այ սխալ հավաքած տեքստերը կմնան, մեզ ժառանգություն, շատ երկար ժամանակով։ Ու հետո պետք է մտածենք, ոնց դրանք ուղղենք, առանց այլ բաներ ավիրելու, ինչը բավականին բարդ խնդիր է։

Նենց, որ կրկին։ Մենք ստանդրատով շարժվենք, մնացածը թող իրենց արածին նայեն, ոչ թե մենք սխալ անենք, որ ՄՍ–ի սխալը չզռա։

Բաից դրանից, կարծեմ Սիլֆայենում միայն միջակետն էր բացակայում։
Տառատեսակ, որ վերջակետը չունենար, չեմ տեսել։

Իսկ գծիկ ասելով, որը ինկատի ունես։ Հայերենի համար, առանձին գծիկների մասին չեմ լսել։ Կարծեմ մեր մոտ եղած ստանդարտով (ստանդարտերի ինստիուտիգ կողմից ստեղծված) ուղղակի m dash ու n dash էին օգտագործում։
ovanitas
Aug. 10th, 2011 10:25 am (UTC)
Մտածելու տեղիք տվեցիր: Ինչ ասում ես, ճիշտ ես ասում, իհարկե: Ստանդարտները նկատի ունեմ էլի:
Լավ, արձակուրդ եմ գնում, գնամ գամ՝ տեսնենք ինչ կարելի է անել:
Հ․Գ․ գծիկ ասելով ենթամնան ի նկատի ունեի՝ ARMENIAN HYPHEN' (U+058A)
ovanitas
Aug. 25th, 2011 07:06 am (UTC)
Կամրադ ջան, ասածներիդ մասին մի քիչ մտածելուց հետո դիմեցի էդ ծրագրի հեղինակին (տես թարմացումը). վերջակետը փոխարինվեց հայկականով, միջակետն ավելացավ որպես optional տարբերակ, ենթամնան դեռ չկա (չհակսաց ինչի սա անտեսեց, բայց կարծեմ սա մեծ պրոբլեմ էլ չի): Մնացած կետադրական նշանները առաջ էլ հայկականն էին:
Էնպես որ շնորհակալություն :ՃՃ
xelgen
Aug. 10th, 2011 09:06 am (UTC)
Հա, մեկ էլ ԷնիՍոֆթում, տարբերակ կա, որ մի քանի նիշով ստեղծնը երկար պահելու փոխարեն, երկու անգամ արագ կտտացնես, ինչը զգալիորեն արագանցում է գործը։
Այս ծրագրում, տենց բան չկա՞։
ovanitas
Aug. 10th, 2011 11:12 am (UTC)
Չէ, դա չկա :(
Փոխարենը երեք֊չորս ածանցյալ ստեղնաշարեր կան, որոնց մեջ պետքական բաներ էլ կան դրված (օրինակ՝ home, end, copy, past, սլաքներ և այլն) + լեզվից լեզու անցումը լավ է արված:
lmelikyan
Aug. 21st, 2011 08:33 pm (UTC)
Մի բան չեմ հասկանում՝ ինչի՞ են իմ մոտ տարբերվում հայերենի կետադրական նշանները վերևի ինդեքսում, կամ հարցակա՞նն ինչի չկա... իմ մոտ եթե ավելի նորն էլ չէ, գոնե նույն տարբերակը պետքա լիներ...
եթե սա նորացումա, ապա շատ անհաջող՝
http://www.flickr.com/photos/lmelikyan/6066899362/
ovanitas
Aug. 21st, 2011 08:56 pm (UTC)
Ըստ երևույթին նոր ափդեյթն ա ամեն ինչ խառնել։ Չգիտեմ ինչի ա վերցրել ու փոխել։ Արձակուրդում եմ, գամ, մի նամակ կգրեմ, որ փոխի։
ovanitas
Aug. 25th, 2011 07:08 am (UTC)
փոխեց: տես տեքստում վերջի պարբերությունը:
lmelikyan
Aug. 25th, 2011 09:50 am (UTC)
Շնորհակալ եմ: Տեսա, մնանք սպասող ափդեյթին:
ovanitas
Aug. 25th, 2011 10:21 am (UTC)
ափդեյթն արդեն կա, մոտս փոխել ա, ստուգի
lmelikyan
Aug. 25th, 2011 12:02 pm (UTC)
նետու․․․ մտածում եմ՝ կարողա իմ տարբերակը (1.6-2.2) մի քիչ ուշացումով գա: market.android.com-ում երկու տարբերակն էլ նայեցի, Multiling 1.6-2.2 ու Multiling Keyboard(2.2+), երկուսն էլ ցույց ա տալիս Updated համապատսխանաբար August 19, 2011 ու August 18, 2011:
ovanitas
Aug. 25th, 2011 12:10 pm (UTC)
զարմանալի ա: Իմ մոտ անմիջապես եկավ:
Ու, ի դեպ, վերջին տարբերակը 0.48.7-ն ա:
lmelikyan
Aug. 25th, 2011 12:21 pm (UTC)
հիմա հասկացա. 0.48.7 տարբերակը դուրս ա եկել ամսի 18-ին, ուղղակի վերաբերվում ա Multiling Keyboard-ին (2.2+), իսկ իմ մոտ Multiling 1.6-2.2-ն ա, որի վերջին (ամսի 19-ի) տարբերակը 0.48.2-ն ա: երևի փոփոխությունների մեջ խառնել ա, կամ զուգահեռ չի անում (ամեն փոքր փոփոխության դեպքում, ենթադրում եմ, իմաստ չունի ափդեյթ դնել):
ovanitas
Aug. 25th, 2011 12:30 pm (UTC)
պարզ ա
mnorayr
Sep. 15th, 2011 10:00 am (UTC)
Android 3.2_Asus Eee Pad Transformer
Isk kaseq, android 3.2-y vonc root anel u hayeren texadrel?
Kam ete ka Yerevanum tex, vor vcharovi kanen, xndrum em texy aseq. Mersi naxoroq.
lmelikyan
Oct. 19th, 2011 10:21 am (UTC)
Երեկ «ереван» ամսագրի նախավերջին համարում (№9(68) сентябрь 2011) հանդիպեցի Firefox-ի հայերեն տարբերակի մասին մի հոդվածի, որտեղ նշված էին արդեն թարգմանված տարբերակներն ու մի հետաքրքիր նորություն հայերենի ուղղագրության ստուգման` Spelling-ի մասին: Մինչև էս, համոզված էի, որ նման բան դեռ չկա: Պարզվում ա, որ լավ էլ կա: Սրանով զբաղվում են «Mozilla Armenia»-ի (Mozilla Foundation) տղերքը՝ Ռոբերտ Սարգսյանի գլխավորությամբ: Արդեն ունեն 48 հազարանոց բազա, ու հույս ունեմ, որ դրանով չեն սահմանափակվի:
Մի խոսքով՝ կենացները քաղցրանում են...
ovanitas
Oct. 19th, 2011 10:49 am (UTC)
լավ նորություն էր, մերսի
xelgen
Nov. 5th, 2011 12:58 am (UTC)
Եկել եմ ասեմ, ով դրա վար ես աշխատել եմ դեռ 2007-ից, ընդ որում, հիմնվելով 2006-ին երկու սփյուռաքահայերի սարքած բառացանկի հիմման վրա։

Նաև կա ՕփենՕֆիսի համար, քանի որ հանսփելլ ֆորմատով է։ Իրականում հենց ՕփենՕֆիսն էր այդ ժամանակ հիմնական մոտիվացիան։

Խնդիրը նրանում է, որ շատ թերի է, ու ես իրան երկար չէի հրապարակում, բայց վերջը եղածը/չեղածից լավ է հանեցինք աշխարհ։ իսկ նորմալ արդյունք ստանալու համար, պետք է ավելի հիմնարար մոտեցում և 0-ից խմբով աշխատանք։

Ֆայրֆոքսի տեղայնացման հետ, այդքան էլ փողկապակցված չէ, բայց Ֆայրֆոքսի մոտակա հայերեն տարբերակներում այն կլինի լռելյայն։ Այժմ կարելի է բեռնել առանձին և Ֆայրֆոքսի լեզվից անկախ՝ https://addons.mozilla.org/en-US/firefox/addon/armenian-spell-checker-diction/


Կան նաև առևտրային տարբերակներ։ Ինչ–որ մի տարբերակ կար դեռ 90-ակնների վերջերից, Միգման էր սարքում։ Հիմա կա ևս ինչ–որ տարբերակ, 10.000 դրամով + կա ՄՍ–ի տարբերակ։ Ոչ մեկից նորմալ չեմ օգտվել, որ որևէ կարծիք հայտնեմ։
xelgen
Nov. 5th, 2011 12:59 am (UTC)
Հա, մեկ էլ եկել եմ ասեմ, վերջապես հայ-ամ․օրգ-ին հասա, Անրոիդի էջում էլ ավելացրեցի ՄուլտիԼանգը։
Մերսիներ քեզ։
ovanitas
Nov. 5th, 2011 06:46 pm (UTC)
Ինձ չէ, էն մեր մալայզիացի ախպորը :ՃՃՃ
Ի դեպ, տեղյակ ե՞ս, ճիշտ է՞, որ չորրորդ անդրոիդում հայերենն արդեն կա:
lmelikyan
Feb. 13th, 2012 09:12 am (UTC)
Օվանիտաս ախպեր, տեղյա՞կ ես, արդեն Armenian Dictionary կա: Թե ում թեթև ձեռքով ա հայտնվել՝ տեղյակ չեմ, քաշեցի, հիմա փորձում եմ, լավնա երևում: «Յուզեր դիքշնրի» ավելացնելու նոր հնարավորություն էլ կա էս նոր ապդեյթի մեջ, ընենց որ կարելի ա կարգին ֆունկցիոնալ ստանալ... երևի:Ճ
ovanitas
Feb. 13th, 2012 09:50 am (UTC)
Բա ոնց տեղյակ չեմ, մեր մալայզիացի ախպերը հրավիրել ա տեստինգի :Ճ Օգտվում եմ: Հլա որ լավ ա:
(Anonymous)
Feb. 23rd, 2012 02:22 pm (UTC)
քառակուսիներ
ստեղնաշարը երեւումա բայց օրինակ google-ում շարելուց մենակ քառակուսիներ եմ տեսնում
ovanitas
Feb. 23rd, 2012 02:50 pm (UTC)
Re: քառակուսիներ
մի քիչ կմանրամասնե՞ք: Հայերեն տառերը ստեղնաշարի վրա երևում ե՞ն: հայերեն սայթերը կարդացվում ե՞ն։ Ի՞նչ հեռախոս ա:
livejournal
May. 22nd, 2012 07:18 pm (UTC)
Alcatel OT-918D հեռախոսի մասնակի հայկականացման հրահանգներ.
User azatarar referenced to your post from Alcatel OT-918D հեռախոսի մասնակի հայկականացման հրահանգներ. saying: [...] Հայերեն ստեղնաշար: Վերցնել  կամարադ Օվանիտաս-ից (http://ovanitas.livejournal.com/40830.html [...]
( 46 միտք — մի բան գրի )

վերջին ամիսը

October 2016
S M T W T F S
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     

պիտակներ

հղումներ

Powered by LiveJournal.com