նախորդ գլուխգործոցս | հաջորդ գլուխգործոցս
Էս տեքսթը կակռազ սթուգել եմ իմ ասաց ձեվով, նօր դրել եմ սթեղ :ՃՃՃ
Լավ լրջացանք: Գիտե՞ք ինչն ա ՀԱՄՈ-ի (ո՞նց, ՀԱՄՈ-ն չգիտե՞ք ինչ ա… դե ուրեմն արագ, մի մարդու պես, կարդում եք սա, ու վերադառնում) շարժիչ ուժը: Չէ, պոռնոն չի: Խալյավան ա, խալյավան՝ զանազան էլեկտրոնային ապրանքների ձրի տիրանալու հնարավորությունը: Հիմա էս տողերս կոտրած վինդոուսով է՞ս կարդում: Այ դու՜ (ով էլ ասեր էլի :Ճ): Քանի՞ հազար դոլարի սոֆթ կա համակարգչում(դ/ս): Սրա, հեղինակային իրավունքների մասին իմ վերաբերմունքի, թվային տեխնոլոգիաների ու էլի էդպիսի մի քանի անհետաքրքրիր բաների մասին առանձին կգրեմ:
Վերադառնանք բուն նյութին: Խոսքը գնում էր հայերեն ուղղագրության ձրի ստուգման մասին: «Ընգեր ջան, բա ոնց անե՞նք, որ էդ տրանից մենք էլ ունենաք, էլի» խիստ շուստրահայավարիթևդմտնողական հարցն եմ ակնկալում: Ասեմ: Շատ պարզ՝ քայլ առ քայլ.
1. Համոզվե՛ք, որ համակարգիչը միացված է էլեկտրականության աղբյուրին (ասա՛, դեբիլ, բա ոնց եմ էսքան բանը կարդում, էլի. սա ինքնաքննադատություն էր)
2. Համոզվե՛ք, որ համակարգչի վրա փանջարա (windows) օպերացիոն համակարգն է:
3. Համոզվե՛ք, որ փոքրափափուկ գրասնեկայի ՍԵ տարբերակն է ներդրված՝ (էս վերջերս համակարգչային տերմինների թարգմանության վրա ինձ տարել ա) նկատի ունեմ MS Office 2007-ը):
Կներեք էլի, որ էսքան մանրամասն եմ գրում: Ճշտությամբ հետևում եմ User’s Manual-ի համաշխարհային ստանդարտներին:
4. Համոզվե՛ք, որ տան գազի ծորակը արտահոսք չունի և որ հայ-թուրքական արձանագրությունները դեռ ետ չեն կանչվել:
5. Մկնիկի մեջտեղի անվադողով (:Ճ) կլտտացրեք (:ՃՃ) ահա այստեղ: Ո՜վ զարմանք, էկրանը փոխվեց՝ շղարշազերծելով սա.
Երկնագույն ֆոնը էս դեպքում խեր ա. դա նշանակում ա, որ իսկության ստուգում (genuine verification) չի լինելու:
6. Դե էլ ու՞մ եք սպասում, ներբեռնեք էդ անտեր նիշքերն էլի:
Թող ծափ տան նրանք, ովքեր գիտեն, թե «նիշքն» ինչ ա: Ես նոր եմ իմացել:
7. Երկկլտտացնելով ներբեռնված
նիշքիֆայլի վրա՝ աշատեցրեք զայն:8. START MENU / ALL PROGRAMS / MICROSOFT OFFICE / MICROSOFT OFFICE TOOLS / MS OFFICE 2007 LANGUAGE TOOL (թե՞ PREFERENCES, լավ չեմ հիշում արդեն, զի մոտս, ի ջիջիլս մնացեալի, OFFICE 2010 ա արդեն :ՃՃՃ)
9. Display MS Office menus and dialog boxes in: ընտրում ենք ՀԱՅԵՐԵՆ (սրա կարիքը երբեմն չի էլ լինում, բայց նավսյակի արեք, համ էլ հայերեն թարգմանության վրա մի քիչ կղժժաք :ՃՃՃ)
10. Restart MS Office (եթե բաց application ունեիք)
11. Քիչ մը զմայլվեսցեք թարգմանիչներու ճարտարութեամբ
12. Հետ բերեք անգլերենը, քանի որ էդ թարգմանությանը երկար նայելուց գիշերային անմիզապահություն կամ այլ խանգարումներ կսկսվեն:
13. Voila
Մի քանի դիտարկումներ և վերապահումներ:
1. Office-ը, բնականաբար, պիտի տեղյակ լինի, որ ստուգվող լեզուն հայերեն է, որպեսզի ուղղագրության ստուգումն աշխատեցնի: Եթե հայերեն տեքստը ներմուծվել է windows-ի սեփական ստեղնաշարով (թեկուզ դրա փոփոխված տարբերակով), ապա նման խնդիր ընդհանրապես չկա:
Եթե ոչ, ապա պետք է ընդամենը նշել տեքստը և status bar-ից լեզուն փոխել փոխել հայերենի (եթե status bar-ում լեզուները չեն երևում՝ աջ քլիքով կարող եք բերել):
2. Չէի ասի, թե բառապաշարը կատարյալ է:
3. Մեծագույն խնդիր ունի կետադրական նշանների, հատկապես վերջակետի և բութի հետ: Այսինքն, հայերեն բառը՝ վրան կամ վերջում կետադրական նշան, համարվում է սխալ: Լուծումը՝ ես զինվել եմ համբերությամբ, չեմ ալարել ու ամեն ճիշտ բառ, որ նման պատճառով համարվել է սխալ, ավելացրել եմ custom dictionary-ում (add to dictionary):
4. Անընդհատ բառապաշարն ավելացնելու էս հնարավորությունը էլ ավելի կարող է արդյունավետ դառնալ, երբ տարբեր օգտագործողների custom dictionary-ները կմիացվեն մեկում: Սիրով հանձն եմ առնում սույն գործը՝ առաջինն ինքս դնելով հղում իմ բառարանին: Քաշեք և միջի բառերը ավելացրեք էստեղ՝
C:\Users\%USERNAME%\AppData\Roaming\Microsoft\UProof\CUSTOM.D
Այլ բառարանից բառեր ներմուծելուց՝ Excel-ի միջոցով կարելի է բառերի կրկնօրիակումներից զերծ մնալ (remove duplicates):
Սիրեցե՛ք զմիմեանս…
| { OVANITAS |


Comments
Լավ ա, որ սենց ծրագիր կա :)
զի գրված է՝ remove duplicates
Ուզում եմ "Յոթ" դնել ու օֆիս 2007 և 2010 իհարկե, որ մեր մտահղացումին անցնենք...
Անչափ շնորհակալ եմ նաև հայերեն Spell Check-ի համար։ Մեկ խնդրանք ևս։ Ես արդեն 1 շաբաթ է տանջվում եմ, բայց Office 2007-ի համար ռուսերեն Spell Check չեմ գտնում։ Կարծում եմ մի տաքուկ տեղ դրա լինկն էլ պահած կունենաք։ Կանխավ շնորհակալ եմ։
Հետայսու Ձեր մշտական ընթերցող՝ Վռամ
Ուրախ եմ, որ պետք եկավ։
Ռուսերեն սփել չեք չեմ որոնել երբեք: Սակայն կարծում եմ, որ նույն տրամաբանությունը պիտի որ գործի: Այսինքն՝ առաջարկում եմ ռուսաերեն միջեզրի փաթեթը քաշել, գործարկել, հետո ստուգել՝ կաշխատի՞, թե՞ չէ:
http://www.microsoft.com/downloads/ru-ru/d
շնորհակալություն
http://www.microsoft.com/downloads/ru-ru/d