նախորդ գլուխգործոցս | հաջորդ գլուխգործոցս

Էս տեքսթը կակռազ սթուգել եմ իմ ասաց ձեվով, նօր դրել եմ սթեղ :ՃՃՃ

Լավ լրջացանք: Գիտե՞ք ինչն ա ՀԱՄՈ-ի (ո՞նց, ՀԱՄՈ-ն չգիտե՞ք ինչ ա… դե ուրեմն արագ, մի մարդու պես, կարդում եք սա, ու վերադառնում) շարժիչ ուժը: Չէ, պոռնոն չի: Խալյավան ա, խալյավան՝ զանազան էլեկտրոնային ապրանքների ձրի տիրանալու հնարավորությունը: Հիմա էս տողերս կոտրած վինդոուսով է՞ս կարդում: Այ դու՜ (ով էլ ասեր էլի :Ճ): Քանի՞ հազար դոլարի սոֆթ կա համակարգչում(դ/ս): Սրա, հեղինակային իրավունքների մասին իմ վերաբերմունքի, թվային տեխնոլոգիաների ու էլի էդպիսի մի քանի անհետաքրքրիր բաների մասին առանձին կգրեմ:

Վերադառնանք բուն նյութին: Խոսքը գնում էր հայերեն ուղղագրության ձրի ստուգման մասին: «Ընգեր ջան, բա ոնց անե՞նք, որ էդ տրանից մենք էլ ունենաք, էլի» խիստ շուստրահայավարիթևդմտնողական հարցն եմ ակնկալում: Ասեմ: Շատ պարզ՝ քայլ առ քայլ.

1. Համոզվե՛ք, որ համակարգիչը միացված է էլեկտրականության աղբյուրին (ասա՛, դեբիլ, բա ոնց եմ էսքան բանը կարդում, էլի. սա ինքնաքննադատություն էր)

2. Համոզվե՛ք, որ համակարգչի վրա փանջարա (windows) օպերացիոն համակարգն է:

3. Համոզվե՛ք, որ փոքրափափուկ գրասնեկայի ՍԵ տարբերակն է ներդրված՝ (էս վերջերս համակարգչային տերմինների թարգմանության վրա ինձ տարել ա) նկատի ունեմ MS Office 2007-ը):

Կներեք էլի, որ էսքան մանրամասն եմ գրում: Ճշտությամբ հետևում եմ User’s Manual-ի համաշխարհային ստանդարտներին:

4. Համոզվե՛ք, որ տան գազի ծորակը արտահոսք չունի և որ հայ-թուրքական արձանագրությունները դեռ ետ չեն կանչվել:

5. Մկնիկի մեջտեղի անվադողով (:Ճ) կլտտացրեք (:ՃՃ) ահա այստեղ: Ո՜վ զարմանք, էկրանը փոխվեց՝ շղարշազերծելով սա.

Capture

Երկնագույն ֆոնը էս դեպքում խեր ա. դա նշանակում ա, որ իսկության ստուգում (genuine verification) չի լինելու:

6. Դե էլ ու՞մ եք սպասում, ներբեռնեք էդ անտեր նիշքերն էլի:

Թող ծափ տան նրանք, ովքեր գիտեն, թե «նիշքն» ինչ ա: Ես նոր եմ իմացել:

7. Երկկլտտացնելով ներբեռնված նիշքի ֆայլի վրա՝ աշատեցրեք զայն:

8. START MENU / ALL PROGRAMS / MICROSOFT OFFICE / MICROSOFT OFFICE TOOLS / MS OFFICE 2007 LANGUAGE TOOL (թե՞ PREFERENCES, լավ չեմ հիշում արդեն, զի մոտս, ի ջիջիլս մնացեալի, OFFICE 2010 ա արդեն :ՃՃՃ)

Capture

9. Display MS Office menus and dialog boxes in: ընտրում ենք ՀԱՅԵՐԵՆ (սրա կարիքը երբեմն չի էլ լինում, բայց նավսյակի արեք, համ էլ հայերեն թարգմանության վրա մի քիչ կղժժաք :ՃՃՃ)

10. Restart MS Office (եթե բաց application ունեիք)

11. Քիչ մը զմայլվեսցեք թարգմանիչներու ճարտարութեամբ

222

12. Հետ բերեք անգլերենը, քանի որ էդ թարգմանությանը երկար նայելուց գիշերային անմիզապահություն կամ այլ խանգարումներ կսկսվեն:

13. Voila

Capture

  Մի քանի դիտարկումներ և վերապահումներ:

1. Office-ը, բնականաբար, պիտի տեղյակ լինի, որ ստուգվող լեզուն հայերեն է, որպեսզի ուղղագրության ստուգումն աշխատեցնի: Եթե հայերեն տեքստը ներմուծվել է windows-ի սեփական ստեղնաշարով (թեկուզ դրա փոփոխված տարբերակով), ապա նման խնդիր ընդհանրապես չկա:

image

Եթե ոչ, ապա պետք է ընդամենը նշել տեքստը և status bar-ից լեզուն փոխել փոխել հայերենի (եթե status bar-ում լեզուները չեն երևում՝ աջ քլիքով կարող եք բերել):

2. Չէի ասի, թե բառապաշարը կատարյալ է:

3. Մեծագույն խնդիր ունի կետադրական նշանների, հատկապես վերջակետի և բութի հետ: Այսինքն, հայերեն բառը՝ վրան կամ վերջում կետադրական նշան, համարվում է սխալ: Լուծումը՝ ես զինվել եմ համբերությամբ, չեմ ալարել ու ամեն ճիշտ բառ, որ նման պատճառով համարվել է սխալ, ավելացրել եմ custom dictionary-ում (add to dictionary):

4. Անընդհատ բառապաշարն ավելացնելու էս հնարավորությունը էլ ավելի կարող է արդյունավետ դառնալ, երբ տարբեր օգտագործողների custom dictionary-ները կմիացվեն մեկում: Սիրով հանձն եմ առնում սույն գործը՝ առաջինն ինքս դնելով հղում իմ բառարանին: Քաշեք և միջի բառերը ավելացրեք էստեղ՝

C:\Users\%USERNAME%\AppData\Roaming\Microsoft\UProof\CUSTOM.DIC

Այլ բառարանից բառեր ներմուծելուց՝ Excel-ի միջոցով կարելի է բառերի կրկնօրիակումներից զերծ մնալ (remove duplicates):

Սիրեցե՛ք զմիմեանս…



Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources
{ OVANITAS

Comments

gilantc
May. 1st, 2010 07:56 am (UTC)
Մի ամսից ավելի է, ինչ Մոսկվայից ինձ ուզում են ծրագրերով լիքը մի խտասկավառակ՝ dvd ուղարկել... Հիմի պիտի ցանցից քաշեմ... արագությունս էլ մեծ չի՝ 128 կբթ/վ
ovanitas
May. 1st, 2010 06:08 pm (UTC)
ես էլ միամիտի պես կարծում է Ռուսիայում էդպիսի արագություններ վաղուց չկան :Ճ Ամեն դեպքում 2010-ի բետան՝ հրես http://www.microsoft.com/office/2010/en/default.aspx
gilantc
May. 1st, 2010 10:52 pm (UTC)
Շնորհակալ եմ։

վերջին ամիսը

May 2013
S M T W T F S
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 

պիտակներ

հղումներ

Powered by LiveJournal.com