?

Log in

նախորդ գրառումս

Գիտեի, որ էս օրը գալու է։ Ուղղակի հետաձգում էի։ Մի առիթ միշտ գտնվում էր՝ հավես չկա, ջանջալ ա, արդեն սրան եմ սովոր... Բայց չէ, քամակս խրած մախաթը չի թողնի հանգստանամ, ամեն ինչ թողնեմ էնպես, ինչպես կար... վերջ... քյոչում եմ... Սիրելի կենդանի մատյանից հեռանում եմ...

2010 թվից էստեղ տնավորված ապրում եմ... Հե՜յ գիդի.. ինչքա՜ն լավ օրեր եմ անցկացրել հին ու բարի կամրադների հետ, ինչքան չանա ենք թակել, զրից արել... Էրնեկ էն օրերին...

Բայց արի ու տես, որ «ռսի օրհնված սապոգը» չի հասցնում ջուջուլների ու ուորդպրեսսների հետևից... Ոնց որ տանդ տաք ջուր չլինի, հոսանքն անընդհատ կտրեն, տեստոստերոնառատ հարևանդ առավոտից իրիկուն չոր հատակին կամ ճռռացող անկողնում յուր թմփլիկ կնկա հետ սեքս անի... ու կոտրված պատուհանիցդ դենը նայում ես կողքիդ էլիտար շենքին. ամենը մաքո՜ւր, սղալա՜ծ, ճպլկորա՜ծ... Հլա դա կարծես քիչ էր, քո տան համար վարձ են ուզում, էդ էլիտարի համար, չէ։ Հերիք, ինչքան ռսիօրհնածսապոգին նալոգ վճարեցի...

Բամբասանք ա դառնում արդեն։ Ներող։

Հին ու նոր մատյանակիցներ ջան, կամ գոնե նրանք, ովքեր դեռ էստեղ են... լավ մնացեք։ Սիրում եմ բոլորիդ ու կարոտելու եմ։

Եղած չեղածս թողնում եմ էստեղ, նոր կացարանս մենակ վերջերքս ձեռքբերած իրերն եմ տանում, որ շատ դատարկ չլինի... Համեցեք, էստեղ է՝ ovanitas.blogspot.am
Դե սա էլ կա ու կա՝ www.ovanitas.com

Գնացի։

պիտակներ:

Comments

( 10 միտք — մի բան գրի )
mar_amirchanyan
Oct. 26th, 2016 04:52 pm (UTC)
Էհ, Օվանիտաս ջան:)

Նոր տունդ բարով վայելես:)
ovanitas
Oct. 26th, 2016 07:43 pm (UTC)
Աբրիս, կամրադ ջան ։) Մեկ մեկ համեցի գյալաջի անենք ։)))
mar_amirchanyan
Oct. 27th, 2016 05:13 am (UTC)
Անպայման)
urish
Oct. 27th, 2016 12:19 am (UTC)
Ի :( Բա մենք մնանք ստեղ անտե՞ր :((
Ուզում ես ասես՝ մենք էլ պիտի քոչենք, որ մարդատեղ հաշվվե՞նք :((
Չէ, ես մնում եմ: Թեկուզև լինեմ լույսերը վերջինը անջատողը... :(
ovanitas
Oct. 27th, 2016 07:09 am (UTC)
Անտերը ո՞րն ա, ես էմ էնտեղ հլա անտեր ։) Ոչ կամրադ կա, ոչ էլ... Մնացեք, մնացեք, երգիր պահողը դուք եք ։)

Իրականում մի բանից կատաղեցի, որ գնացի. առաջ վճարովի էի պահում բլոգն ու ռեկլամ չկար, հետո մի տեսակ էլ չուզեցա ռսներին փող տալ էն բանի համար, որը մրցակիցների մոտ ձրի ա։ Չտվեցի, մեկ էլ տեսնեմ գրածներիս արանքներում կիսատկլոր աղջիկներ են հայտնվել։ Գոնե լրիվ տկլոր լինեին, էլի ոչինչ ։))
urish
Oct. 27th, 2016 11:13 pm (UTC)
Պահ, բիգ դիլ, իմ մոտ էլ գալստուկով տղամարդիկ են անհետաքրքիր, ու չեն խանգարում առանձնապես...

Եսիմ, ես մեր ջրին ու ծիրանին սովոր եմ արդեն, օտար էլիտ պատերի սառնությունը վախեցնում ա նույնիսկ...

Փաստորեն էլ ստեղ չես էլ կարդալու՞... :(
ovanitas
Oct. 28th, 2016 08:30 am (UTC)
կարդալու եմ, ոնց չեմ կարդալու, ուղղակի առաջ էլ, հետո էլ ռսս-ով եմ կարդում, ԿՄ-ով երբեք չեմ էլ կարդացել
noni_no
Oct. 28th, 2016 03:48 am (UTC)
լայվջոռնալը լայվջոռնալ չի-իստական գրառում:)))
ovanitas
Oct. 28th, 2016 08:31 am (UTC)
դե հայ եմ չէ ։)
noni_no
Oct. 28th, 2016 02:34 pm (UTC)
հա էլի:)
( 10 միտք — մի բան գրի )

վերջին ամիսը

October 2016
S M T W T F S
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     

պիտակներ

հղումներ

Powered by LiveJournal.com