?

Log in

No account? Create an account

[sticky post] Վերևի գրառում

Ո՜վ այցելու,
Այցելել ես համեստ կայքս, տեսնես ի՞նչ ես որոնում,
Ի՞նչն է բերել քեզ իմ բլոգը, ո՞ր բառով ես «սերչ» անում:
Գուցե ֆրե՞նդ ես ինձ փոխադարձ, գուցե եկել ես լինքո՞վ,
Թե՞ անցորդ ես պատահական՝ մոտս մտել հրաշքով:
Կամ ռիդերում քո էռէսէս օվանիտաս ֆի՞դը կա,
Թե՞ ԷՆ բառն ես դու որոնել... դրանից էստեղ չկա՛:
Ամեն դեպքում բարով եկար, քեզ ինչպես քո տանը զգա,
Պիտակներս որ քրքրես՝ պետքական բաներ էլ կան:

մնացածըCollapse )
Գիտեի, որ էս օրը գալու է։ Ուղղակի հետաձգում էի։ Մի առիթ միշտ գտնվում էր՝ հավես չկա, ջանջալ ա, արդեն սրան եմ սովոր... Բայց չէ, քամակս խրած մախաթը չի թողնի հանգստանամ, ամեն ինչ թողնեմ էնպես, ինչպես կար... վերջ... քյոչում եմ... Սիրելի կենդանի մատյանից հեռանում եմ...

2010 թվից էստեղ տնավորված ապրում եմ... Հե՜յ գիդի.. ինչքա՜ն լավ օրեր եմ անցկացրել հին ու բարի կամրադների հետ, ինչքան չանա ենք թակել, զրից արել... Էրնեկ էն օրերին...

Բայց արի ու տես, որ «ռսի օրհնված սապոգը» չի հասցնում ջուջուլների ու ուորդպրեսսների հետևից... Ոնց որ տանդ տաք ջուր չլինի, հոսանքն անընդհատ կտրեն, տեստոստերոնառատ հարևանդ առավոտից իրիկուն չոր հատակին կամ ճռռացող անկողնում յուր թմփլիկ կնկա հետ սեքս անի... ու կոտրված պատուհանիցդ դենը նայում ես կողքիդ էլիտար շենքին. ամենը մաքո՜ւր, սղալա՜ծ, ճպլկորա՜ծ... Հլա դա կարծես քիչ էր, քո տան համար վարձ են ուզում, էդ էլիտարի համար, չէ։ Հերիք, ինչքան ռսիօրհնածսապոգին նալոգ վճարեցի...

Բամբասանք ա դառնում արդեն։ Ներող։

Հին ու նոր մատյանակիցներ ջան, կամ գոնե նրանք, ովքեր դեռ էստեղ են... լավ մնացեք։ Սիրում եմ բոլորիդ ու կարոտելու եմ։

Եղած չեղածս թողնում եմ էստեղ, նոր կացարանս մենակ վերջերքս ձեռքբերած իրերն եմ տանում, որ շատ դատարկ չլինի... Համեցեք, էստեղ է՝ ovanitas.blogspot.am
Դե սա էլ կա ու կա՝ www.ovanitas.com

Գնացի։

պիտակներ:

Աշնան կեսին, մի oր երբ ես մենակ նստած, հոգնած այսպես
Խորհում էի, թերթում պեսպես ախմախ էջեր, պրոֆիլներ հին,
Երբ մրափն էր աչքս կոխում, տեսա հանկարծ մի լուր՝ կայքում.
«Լիսկան գնաց… նրան հանին… ցնծություն է մարզի միջին»։
«Վիրուս կլնի, մրմնջացի, ախմախ լուր է կայքի միջին,
Ախմախ լուր է, ուրիշ ոչինչ»։

Պարզ հիշում եմ, կես գիշեր էր, ցուրտ ու մռայլ հոկտեմբեր էր,
Իմ ռետինա մոնիտորս շուք էր գցել հատակիս խոր․
Անձկում էի պոռնո սայթին և զուր նստած ֆեյսբուքում ցիր
Խեղդել էի փորձում անծիր տխրությունս առ էն պոռնոն,
Որի փասքոդ չկա ձրի անծայրածիր ինտերնետում:
Կամ էլ Յուքոմն էր մեղավոր…

Բայց ամեն լայք, ամեն շեյրինգ ֆեյք թվացող էն լավ լուրի
Համակեց ինձ դեռ չզգացած, կյանքում չեղած օրգազմներով,
Եվ որպիսի կայֆս վանեմ և այդ լուրը կարգին ստուգեմ,
Ռելոադ արի կայքը վախով․ «Ազերին է մտել շախով,
Ինչպես Սամվելն ասաց, գուցե, որ իմ պառոլն առնի տանի։
Ազերին է, ուրիշ ոչինչ»։

Եվ սրտապինդ ու անվարան քոմենթ գրիմ լուրի տակին՝
«Պարոն, ասի, կամ թե տիկին, ներեցեք ինձ՝ չսխալվեցի՞ք,
Փաստ է, որ ես անհավատ չեմ, բայց դուք այնպես բան գրեցիք,
Կայքում այնպես լուր դրեցիք, արդյո՞ք միայն լայք մուրացիք,
Թե՞ իսկություն տարածեցիք»։ Պատասխանը երբ կարդացի,
Իմ աչքերը ճպճպացրի։

— Ախմախ, — ասին,— անհավատ շուն, փորձի՞չ ես դու, դև՞ թե մեյմուն,
Սև դժողքի խորքից եկած, մարզից սնված, ատելի մեզ,
Լիսկան՝ մարզպետն այդ մեղսական ու համոզված կուսակցական
Հիմա հակեց ու կռացավ, և այս օրով արևակեզ
Դիմում գրեց վարչապետին, Կարենին մեր արևատես,
Եվ հետ չի գա… երբեք այլևս…

Դեպի լուրն այդ սարսափահար նայեցի ես կանգնած երկար,
Ու երազներ տեսա բազում երկրի մարդուն անմատչելի,
Լռություն էր սակայն անծայր և խավար էր սակայն անձայն,
Ու մթնում այդ միայն մի ձայն, մեն ի բառ էր լսվում՝ կգա՜…
Ու իմ սրտում հավատացի, որ մարզպետն այդ կգա կրկին։
Լոկ պիառ է, ուրիշ ոչինչ։

Եվ մարզպետն այդ անկիրթ, անմեռ, նստած է դեռ, նստած է դեռ
Միներվայի գունատ անդրուն, հենց մեր դիմաց, չար ոգու պես,
Եվ աչքերն իր ահաբեկող՝ դևի լինեն կարծես նիրհող։
Իսկ լապտերը վերից վառվող՝ շպրտել է շուքն իմ երկրիս,
O՜ մեր հոգին տարուբերվող շուքի տակից այդ ահատես
Չի բարձրանա երբեք այլևս։

Էդգար Ախմախ Պո

Մենք բոլորս խաղ ենք խաղում մեր ծննդյան փուչ օրից…

Տարածության ու ժամանակի բացարձակության (առանձին վերցրած) հերն անիծողը՝ Էյնշտեյնը, կամ ինչպես նրան արտասահմանցիք են մեծարում՝ Այնշթայնը մեռավ գնաց, էդպես էլ չհամակերպվելով միկրոաշխարհում օբյեկտիվ իրականության բացակայության գաղափարի հետ։ Բիձուն թվում էր, թե էդ օբյեկտիվ իրականությունը չի կարող հավանականությունների ու պատահականությունների վրա հիմնված լինել, կամ, ինչպես բիձեն ինքն էր ասում. «Աստված զառ չի գցում»։

Բիձոյին մեղադրելու էլ չի. ախր իր վախտով վիդեոխաղեր չկային… Կասեք. ի՞նչ կապ ունի վիդեոխաղը ԷյնԱյնշթայնի ու քվանտային մեխանիկայի հետ։ Ունի։ Քուեյք, Մեդալ կամ Դում բոլորդ էլ խաղացած կլինեք։ Պարզ ա չէ՞, որ երբ էդ (կամ նմանատիպ ցանկացած այլ. ես սրանց անունը տվի, քանի որ հին մարդ եմ) խաղերի հերոսի դերը ստանձնելով գնում ես վիրտուալ թշնամիներիդ կոտորելու, էդ թշնամիները համակարգչի կողմից «նկարվում են» էն ժամանակ միայն, երբ հայտնվում են քո տեսանելիության տարածքում… Ինչի՞ մենակ թշնամիները… ողջ կարծական իրականությունն ա «ռենդեր» արվում մենակ էն ժամանակ, ու մենակ էն տարածքում երբ ու որտեղ գտնվում ես դու, կամ ցանցային խաղի ժամանակ՝ նաև այլ «դիտորդներ» (այսինքն որպես էդպիսին հանդես եկող այլ խաղացողներ)։ Մնացած «կարծական իրականությունը» մենքենան հո անտեղի ռենդ չի՞ անի՝ անիմաստ ծախսելով իր հաշվողական ռեսուրսները

Տեսնես՝ որ ժամանակի ինչ որ մի պահի ասենք՝ երրորդ մասիվում ոչ ոք չլինի, կոսմոսից էլ երրորդ մասիվին էդ պահին ոչ մի տիեզերագնաց կամ նկարող սարք չնայի/դիտարկի, երրորդ մասիվը օբյեկտիվորեն գոյություն կունենա՞։ Հնարավոր ա՝ ոչ։

Նման չի՞ միկրոաշխարհի անորոշությանը, որ էս կամ էն որոշակի վիճակին չի գալիս, քանի նայող, դիտող չկա ու, հակառակը, հենց նայում են, որոշակիանում է (որ տեսար, էլ ի՞նչ հավանական վիճակների խնդիր կա. Էնա տեսար էլի)։

Մնացածը...Collapse )

Էգոիստ արարած ա մարդը։ Էգոիստ արարած եմ ես։ Քանի հեռու-մոտիկ ծանոթ-բարեկամ բոթում էին՝ թե այ բալամ էն ascii-ից unicode փոխարկելու մակրոսիցդ մի հատ էլ էքսելի համար գրի, ես Շտիրլիցի պես «կռուտիտ» էի լինում, թե՝ էդ անտեր աղյուսակները տարեք վոռդ… լավ իմաստով… էդ բառի անգլերեն իմաստով… էլի պարզ չի՞… Նկատի ունեմ՝ առաջարկում էի էդ աղյուսակները MS Excel-ում copy անել, տանել MS Word, էնտեղ past անել, աշխատեցնել էս մակրոսը, նորից copy անել, հետ բերել MS Excel ու էլի past անել։ Արդեն՝ յունիքոդ հայերենով։

Բայց հենց խնդիրն էկավ նրան, որ բացեցի ՀՀ մլիցայության կայքից քաշած ՀՀ բնակչության պետական ռեգիստրի excel ֆայլը, ու հայտնաբերեցի, որ էդ ֆայլի պարունակությունը գրած ա XVI դարից էս կողմ արդիականությունը կորցրած ascii-ով, էդ պահից նվաստս հասկացավ, որ «կոռւտիտն» էլ չի աշխատում։ Էդ երկու միլիոն տողանող աղյուսակը վոռդ տանելու բան չի։ Բոլոր իմաստներով։

Հետևաբար գրվեց Excel-ում հայերեն տառերը ascii ստանդարտից unicode փոխարկելու մակրոսը, որով և կիսվում եմ բոլոր նրանց հետ, ովքեր դրա կարիքը կունենան։

Լայքեսցե՛ք զիս։

ԹԱՐՄԱՑՈՒՄ. aramazd կամրադը հիշեցրեց, որ մակրոսն էքսելի բոլոր ֆայլերում հասանելի դարձնելու ուղեցույցը չեմ գրել։ Էսպես ուրեմն՝

1. Բացում ենք Excel-ը, ամենաներքևում status bar-ի վրա աջ կտտոց, միացնում ենք macro recording օպցիան ու էդտեղ ցույց կտա մակրո գրելու կոճակը՝ աղյուսակի նման։ Դա սեղմում ենք, ու Store macro in ցանկում ընտրում՝ personal macro workbok. Հետո սեղմում stop recording.

2. Սեղմում ենք Alt+F11, կբացվի MS Visual Basic-ի պատուհանը, որտեղ արդեն կերևա Personal.xlsb մակրո պռոեկտը։ Այ հենց էստեղ էլ, մոդուլի վրա աջ կտտոց, import, ու ավեկլացնում ենք մեր bas ֆայլը։ Առաջին քայլով գրած դատարկ մակրոսի հետքերը կարելի է ջնջել։


Առավոտ զարթուցիչի զնգոցն ուրիշ էր։ Մի տեսակ ավելի երգեցիկ, ավելի լավատեսական։

Քնաթաթախ վեր եմ կենում, ակնկալելով ուժեղ գլխացավ ու խումհար՝ էրեկվա արաղից, ու, հատկապես, Գուգոյի բերած էն խոտից հետո։ Բայց արի ու տես՝ գլուխս չի ցավում, գիտակցությունս պարզ է։ Աշտոժ։

Տունը տաք է։

Չի կարող պատահել, ո՞նց կարող է տունը տաք լինել, եթե արդեն մի շաբաթ կլինի՝ գազն անջատել են չվճարումների պատճառով։ Ձեռքս դնում եմ ջառուցիչին ու արագ ետ եմ քաշում։ Տաք է։ Ախր ո՞նց կլինի։ Վազում եմ Բաքսիի մոտ. 80 աստիճանի վրա բլթբլթում է։

Արագ արագ հագնվում եմ, վազում՝ սառնարանից հանեմ երեկվանից էնտեղ մենակյաց պարփակված կիսատ թթվասերը՝ տան տաքության պարադոքսը կուշտ փորով ավելի ուշ վերաիմաստավորելու մտայնությամբ։ Բացում եմ սառնարանի դուռն ու պապանձվում… ՍԱՍ սուպերմարքեթի էլիտար սննդամթերքի բաժինը գլուխը պատին ա տվել։ Չէ, հաստատ տանը գաղտնի տեսախցիկ են դրել ու վրաս կայֆավատ են լինում։ Ակամա ստուգում եմ շալվարիս ցեպը հասցրել ե՞մ քաշել, թե՞ չէ։ Քաշել եմ։ Ժպտում եմ անտեսանելի հանդիսատեսին, սպասում եմ, որ հիմա ինչ որ չէինսպասումներ ներս կխուժեն ու ինձ նվեր կթողնեն մի երկու չիպս ու մի տուփ խնձորի հյութ։ Չկան։ Ձանձրանում եմ։ Դուրս եմ գալիս տնից։ Դեկտեմբերի 7-ն է, իսկ դուրսը՝ կանաչ։ Ախր իրիկուն սառած էին փողոցները։ Լավ հիշում եմ. ընտրատեղամասից որ եկա, քիչ էր մնում գյաբրլամիշ լինեի մուտքի դիմաց։ Հիմա ոչ միայն չոր է, այլ նաև մաքուր, լպստած․ Սպասեք… էն ասվալտի փոսե՞րն ուր են։ Էս գիշերվա կեսին ո՞վ էկավ նորոգեց շուրջբոլորը։

Մամիկոն ձյան կողոքվս անցավ ու բարևեց։

— Բարև, Մամիկոնձյա,— ասում եմ, ու… փորումս մի բան սեղմվում է… սպասեք… բարևե՞ց… Մամիկոնձյա՞ն… Էդ օռռաշ բիձեն կյանքում ոչ մեկին բարև տված չկար, ախր… քթի տակ կեղտոտ ուշունցներ տալով ման էր գալի, ինչի համար, չնայած ալեհեր տարիքին, օրը մի երկու մուշտի սրանից-նրանից ուտում էր… հիմի համ բարևեց, համ էլ ժպտա՞ց… ոտքերս թուլանում են…

Մնացածը...Collapse )

5Մարկն ու Չանը սիրում էին բարձրանալ կտուր, արևկող անել կղմինդրի վրա ու երազե՜լ, երազե՜լ… Մի օր, ձմեռնամուտին, երբ փոքրիկ Մարկը մոտակա հնոտիքի շուկայից ձեռք բերած իր կապույտ հայելին էր փայլեցնում, վերջինս պատահաբար սահենց նրա փոքրիկ ու փափլիկ ձեռքերից ու, կտուրից ուժգին ընկնելով սալահատակին, բյուրավոր փշուրների բաժանվեց։ Փշուրները թռան շուրջբոլորը և, մարդկանց աչքերից, ականջներից, քթերից սպրդելով նրանց մարմինները, արյան հետ հոսեցին դեպի նրանց սրտերն ու էնտեղ էլ ամրացան։ Իսկ կապույտ հայելում, ինչպես հին վիկինգներն էին հավատում, ապրում էր Սոցցանցե Թագուհին՝ Մուննաթի Թագավորի քույրը՝ մի չար, նախանձ, ինքնավստահ, փառամոլ պառավ կին։ Ու չար պառավի ազդեցության տակ գտնվող, նրա մասնիկը հանդիսացող հայելու բյուրավոր փշուրները մշուշեցին մարդկանց հայացքներն ու սառեցրին սրտերը, աղավաղեցին մարդկանց շրջապատող իրականությունը։ Փշուրները սրտերում՝ մարդիկ սկսեցին աշխարհն ընկալել Սոցցանցե Թագուհու աչքերով ու ականջներով, իսկ որ ամենավատն է՝ թագուհու սրտով։ Նրանց սրտերը կարծրացան, զգացմունքները բթացան, իսկ սեփական անձերի նկատմամբ կարծիքները խոյացան Էլբրուսի գագաթից էլ վեր։ Մարդիկ սկսեցին իրենց համարել ցանկացած ոլորտի խորը մասնագետներ, սկսեցին քննարկել մյուսների բոլոր արարքները, պիտակել ու չարախնդալ բոլորի վրա։

Read more...Collapse )

— Բա մեր պապերի ադաթն ու դրվածքը… խելոք էին էլի մեր պապերը… մեր պապերի խելքը որ ունենայի՜նք...

Խելոք էի՞ն։

Պապերի հատկապես ո՞ր սերունդն էր ավելի խելոք։ Ո՞ր դարի «վիպուսկը»։ Նրա՞նք, որ թատրոն էին խաղում, երբ էսօրվա եվրոպացիքի պապերը դեռ ծառերի վրա էին ապրում, թե՞ նրանք, որ Կիլիկիայում Հայաստանի «ֆիլիալը» բացեցին… գուցե նրա՞նք, որ Հայաստանը մի ծովից հասցրին մինչև մյուսը, կամ նրա՞նք, որ կարմիր խնձորի ադաթին ֆորմալ ձևակերպում տվեցին՝ հաջորդ սերունդների բարոյական կերպարը ամուր պահելու համար… Չեմ հեգնում, ազնիվ խոսքուղղակի գրավոր մտածում եմ՝ ո՞րն է սերունդների հավաքական խելքի գնահատման չափանիշը։

Մնացած անորոշ մտքերը...Collapse )

— Ո՜վ Ներոն, աստվածների թոռ և տնվոր Oլիմպոսի, թույլ տուր զեկուցել։
— Խոսի՛ր։
— Գաղութներից մեկում խռովություն է կարծես հասունանում։ Տեղապահը խարդավանքներ է դյութել, մեր ազդեցությունից ուզում է սպրդի դուրս, ուզում է գահը առանց մեր օգնության պահել այլևս։
— Հիսուն հազար կենտուրիոն ղրկեք, թող ցբխեն նա խ$#։
— Կեսարն ապրած կենա, կենտուրիոնները լիգերին են էս պահին ցբխում ու մի քիչ էլ բաբելոնցիքին։ Իսկ էս պրինցիպատը, ամեն դեպքում, մեր դաշնակիցներն ա համարվում։ Կողքից լավ չի նայվի։
— Տա՜կ… լավ, կանչի ստեղ, գցենք առյուծների բերանը։ Համ էլ կուրախանանք։
— Զևսի որդի, էդ գավառականները մուտիլովշիկ են, հիշում ե՞ս մեկին բերինք է՝ առյուծի բերանը գցելու… անունն էլ Սաքո էր թե Սմբո, կարծեմ… մի խոսքով կռուտիտ եղավ, ռեյտինգը բարձրացրեց, հետ գնաց… Արժի՞, որ սրանն էլ բարձրացնենք…

Մնացածը...Collapse )

Մեր ծերուկ վաենկոմը, որ քառասուներեքին Լեհաստանում կանտուզիա էր ստացել, մի սիրելի խոսք ուներ, թե ավելի շուտ Գառնու ջուրը Մարս կհասցնեն, քան Mac OS-ի հայերեն բեջուռա տառատեսակը կդզվի։ Բիձու վրա խնդում էինք, քանի որ՝ ա) էն վախտ Մաքինթոշ անվանումը, գոնե իմ համար, ասոցացվում էր միմյայն պահածոների արքա Ջորջ Ռոբռոնսոնի աներձագի հետ (ով տեղը բերեց թե ում ի նկատի ունեմ, իրեն խորը ռեսփեքթ «Այդ ուր Մակինտոշ, այնտեղ խորն է… Կոմիսար, արի գնենք ռանչո, Ավստրալիայում…»), բ) Գառնու ջուրն էլ ժամով էին տալիս։

Բայց արի ու տես, որ բիձեն ճիշտ դուրս եկավ։ Մաքինթոշի վրա է՛լ Լեռնառյուծ, է՛լ Յոսեմիթ, է՛լ Կապիտան էկավ-գնաց ու էլ ինչ գեներալ-գնդապետ էլ կգա ու կգնա, բայց դրա «Մշտական» կոչվող տառատեսակը մշտապես էլ նույն զիբիլն ա (համենայն դեպս՝ իմ համար), իսկ Գառնու ջուրը Մարս հասավ։ Վաղամեռիկ Ջոբսը իրեն պահած-մեծացրած ծնողների հայրենիքին պարտք գնաց։ Չնայած արդարության համար պետք է նշել, որ էս համակարգում յունիքոդ հայերենն ավելի վաղուց էր ներառված, քան իր մրցակիցներում։

Ասելս ինչ ա. Յոսեմիթի վախտերքով որ էդ «Մշտական» բեջուռա տառատեսակը սուձյա-զիդան էի արել ու տեղը նույն անվան տակ քողարկած «Արիան ԱՄՈՒ»-ն բրդել, երեկ «Էլ Կապիտանը» որ եկավ ու իր հասկացած պատմական արդարությունը վերականգնեց, տառատեսակներս էլի հին բեջուռա պատկերքն ընդունեցին։ Կապիտանը ծպտյալ Արիաններս հանեց տեղը դրեց մի թաք Mshtakan.TTC տառատեսակ՝ իր բոլդ ու իթալիքով հանդերձ (բոլորը խմբավորված էդ մի TTC ֆայլում)։ Հետևաբար անհրաժեշտ եղավ առաջվա Մշտականի չորս ֆայլերը (իր բոլդուիթալիքով) հավաքել մի TTC֊ի մեջ ու նորից համակարգին խաբել։

Մնացածը...Collapse )

Դեռ տասը տարի առաջ գիտեի, որ էս օրը պիտի գա։ Զգում էի։

Անձնական լափթոփի վրա լիցենզիոն 8.1 դնելու համար փեյփալի «փեյ նաու» կոճակը սեղմելուց էդ տասը տարվա ենթագիտակցական զգացումը որոշակիացավ, ենթագիտակցությունից սպրդեց դուրս ու վերածվեց կոնկրետ, շոշափելի մտքի՝ վախտը կգա, սոֆթի համար պիտի վճարենք։ Էհ, մեծանում եմ երևի, սենտիմենտալ եմ դառնում։ Ախր տասը տարի առաջ վինդոուզին փող տալն իմ համար՝ էդ ոնց ամառվա շոգին սառը պիվեն բացել ու չխմել, ոնց Գեղամյան Արտաշի գրքերը կարդալ ու կոնսպեկտավորել, ոնց տեղական մամուլի՝ «Սենսացիա. հայ գիտնականի հնարած հավերժական շարժիչը ցնցել է աշխարհը» կամ «Օգոստոսի էսինչին Մերկուրին Լուսինից երկու անգամ մեծ կերևա» ու նմանատիպ վերնագրերով հոդվածները ոչ միայն բացել, այլ հլա մի հատ էլ կարդալ ու հավատալ, թե՝ կարող ա՞ ճիշտ ա։ Մի խոսքով, տասը տարի առաջ սա անհավանական էր թվում։

Ժամանակները փոխվում են...Collapse )

Փոքր Մհեր 2

զԱրուսյակ եւ զԼուսնթագ որ միացան՝
Մհեր Ագռավաքարի դուռ էբաց,
զՔուկիկ Ջալալին նստավ, ելավ լուս աշխարհ։
Ասաց. — Գնամ տեսնեմ գարին դարձե՞լ ընկույզի չափ։
Ասաց, խթանեց Քուռկիկ Ջալալին,
Գնաց կայնավ բլրի գլուխ,
Ձիու գլուխ կոռեց դեպի Մասիս,
Քըշեց, չուրի լուս էբաց։
Մտիկ արեց, տեսավ աշխարհ փոխվել.
Տեսավ՝ հանդի մեջտեղ մի հարթ ճամփա,
Վրան անձի-անջորի կառքեր կ՛էթան, կգան։
Մհեր ձին քշեց ճամփի մեջտեղ։
Էրկաթի սիպտակ կառքի անիվներից տհաճ ձէն մ՚ելավ,
Կառք կայնավ։
Կառքի միջից դիվական ձեն մ՚էլավ.

— Խշշ, խշշշ… ձին երթևեկելի մասից քաշեք, քաղաքացի… խշշշ…

Մհերի աչքեր կլորացան։ Մտածեց՝ էրազ է։
Իրեն կսմթեց։ Տեսավ կառք չի չքանա։
Մնաց տեղում կանգնած։
Իրիշկեց, տեսավ կառքի դուռ բացվեց, մեջից մոխրագույն դև մ՚ելավ,
Ձեռով կախարդական նշան մ՚էրեց, կպցրեց գլխին, ասաց.

Մնացածը...Collapse )

Արա, բայց շատ ղոչչաղացրեց մեզ էս ինտերնետը։ Մեր համար Սովետ Միության մեջ միջին կյանքով ապրում էինք՝ միջին ունակությունների տեր, միջին ակնկալիքներով ու միջին ամբիցիաներով միջին քաղաքացիներս։ Գորշություն էր, երևի։ Բայց երբ բոլորը միջին էին, մի հայացքը հերիք էր էդ միջինությունից առանձնացող Անհատներին նշմարելու համար՝ ոնց դաշտում խոյացած ծառերի. ամեն կողմից երևում են։ Սովետ Միություն որ փլվավ, տեղեկատվական տեխնոլոգիաներ որ զարգացան, սքայփ ու «ադնակլասննիկ» որ սփռվան ընդ երկիրս, մի էական բան փոխվեց. առաջ թե հեռուստացույցի էն հաստ-ակնոցավոր ձյաձյան համահավասար բոլորին էր դիմում ու պատմում կոլխոզի նվաճումների մասին, ապա հիմի պլանշետի ու սմարթֆոնի միջից մեզ են դիմում որպես անհատականությունների։ Սիրելի բաժանորդն անուն ունի, ծննդյան օր ունի, նախասիրություններ ունի… ու դրանց մասին ջուջուլն ու յուր բոտերը քաջ տեղյակ են… Բայց ու՞մ ա հետաքրքրում՝ բոտն ա տեղյակ, թե նորին մեծությունններ Բրինն ու Ցուկերբերգն անձամբ։ Կարևորն էն ա, որ ջուջուլի առաջին էջին ծնունդդ շնորհավորելու համար հեփփի բյոզդըն պատշաճ գրվում ա։ Փաստորեն Ջուջուլն ա գրում, արա՛, ՋՈՒՋՈՒԼԻ ԱՌԱՋԻՆ ԷՋՈՒՄ, արա՛, ջոկում ե՞ք…

Մնացածը...Collapse )


Շնորհակալություն Սուրեն Հակոբյանին էս հոդվածի հղումով կիսվելու համար։ Էս ջանջալ պոստը գրելու՝ վաղուց քնած հավեսս էդ հոդվածից արթնացավ։

Էս ֆիզիկոսները մազալու մարդիկ են. տեսան ալամ աշխարհի միացյալ տեսությունը չեն գտնում, ինչ որ միաչափ լարեր-մարեր մեջ գցին… հետո էլ, թե՝ բա իմանում եք՝ տիեզերքն ու մենք էլ մեջը, շրջակա եղած-չեղածով հանդերձ ընդամենը մի հոլոգրամային պատկերք ենք։ Իմա՝ ամբողջ տիեզերքը հոլոգրամ ա։ Եգիպտական բուրգերը, Ալեքսանդր Մակեդոնացին, Խաչիկ Ստամբոլցյանը, Ջորջ Ուաշինգթոնը, Տաթևի ճոպանուղին, Նապոլեոնը, Տարոն Մարգարյանը, մեր հարևան Ռաֆիկ ձյան, ավտոս, դու, նույնիսկ՝ ես… բոլորն, ում գիտեք ու չգիտեք, երկչափ հարթության մեջ պարփակված էակներ ու օբյեկտներ ենք… կամ իսկի էակ էլ չենք. տեղեկություններ ենք… պատրանք…

Պատրանք…

Մի խոսքով՝ վիրտուալ կյանք, վիրտուալ էակներ, վիրտուալ տիեզերք… Վիրտուալն էլ որ թարգմանենք, դառնում ա «կարծական»… Կարծականություն կարծականությանց, և զամենայն ինչ կարծական է… Էս է՞իք ուզում, տիկնայք, և ավելի շատ՝ պարոնայք ֆիզիկոսներ։

Մանթրաժից դուրս գալու համար մի պահ մտածեք. է, մե՞զ ինչ… կարծական ա՜, կարծական չի՜… որ կարծական դանակը խոթեն ցանկացածիս կարծական փորը, ցավը հեչ կարծական չի թվա։ Էդ մենակ Մատրիցի Նեոին էր Թրինիթին նենց պաչում, որ տղու տանձին չէր վրեն կրակած գյուլլեքը։ Էն էլ ընդամենը Վաչովսկի քուր-ախպոր վերածված Վաչովսկի ախպերների կողմից սիրուն ձևով հրամցված կինոյում…

Մյուս կողմից էլ՝ մի տեսակ լավ չի ընկալումը, թե տափակ աշխարհի տափակ քաղաքացի ես… Ինչ ուզում ես արա՝ երկչափ հարթության մեջ բոլորս էլ տափակ ենք… կոլոտ ու բոյով, լղար ու հաստ՝ բոլորս նույն՝ զրոյական հաստության, մենակ մակերես ունեցող ծավալազուրկ էակներ ենք… մենակ մակերես… մակերեսային էակներ։ Սենց էլ աբրըմ ենք՝ մեր մակերեսային պատկերացումներով, առանց խորության… խորություն հասկացությունն իսկ որ չկա քո աշխարհի ֆիզիկայի մեջ, ու՞ր խորանաս…

Հմի էսքան բանը կարդացող մարդը ո՞նց գուշակի, որ էս պոստս սկսել էի, որ ներկայացնեմ ծծովի անդրոիդի համար բույլ մը պետքական ափփ… էն ա որ մինչ էդ սկսելն ասի մի երկու խոսք գրեմ էն մտքիս մասին, թե մարդը շոշափելի կայֆերից մանրից անցնում ա կարծականներին… թե շոշափելի աշխարհը պատրանքին ա պարտվում ու պատրանքային ապրանքները գնալով ավելի էական դեր են խաղում մեր կարծականացված կենցաղում… թե հեռախոսի միջի աշխարհն ավելի գրավիչ ա դառնում, քան դրա շրջակայքում գնվողը… ու էդտեղ հիշեցի, որ էնքան էլ պարզ չի, թե դրանցից որն ա ավելի պատրանքային… Այ էսպիսի մի խոհափիլիսոփայական կիսատ-պռատ բան ստացվեց…

Ծծովի անդրոիդի՝ նվաստիս կողմից «թոփ» մտած «ափփլիքեյշնների» մասին հաջորդիվ։ Էս վերամբարձ պոստը հո չե՞մ մխտռելու կալկուլյատոռների ու ՌՍՍ ընթերցիչների մասին նվաստիս բարբաջանքներով… Որ երկար չես գրում, հաջորդ գրածդ սենց մի ախմախություն ա ստացվում... սկզբի ժանգն ա, պիտի հոսի, որ հոսքը մաքրվի... Ներող...

Կարծես մնացած ամեն ինչ լավ էր, մեկ էլ CyanogenOS-ն իր 12-րդ տարբերակը տարածեց ONEPLUS ONE-ի համար։ Ինքը տարածեց, ես էլ դրեցի։ Դնելը դրեցի, մեկ էլ տեսնեմ էլի Google Play Service-ը համը հանում ա՝ screen off վիճակում 100% awake state ապահովելով ու արդյունքում՝ ստանդարտ 6-8 mA հոսանքի փոխարեն 40-50 տանելով։ Սրա հարցը իհարկե լուծեցինք, մինչև մի շաբաթից խոստացված թարմացումը գա։ Բայց մեկ էլ տեսնեմ որիշ խնդիր կա։ Այսինքն՝ էլի կուտակված գործդ ստիպված պիտի թողնես մի կողմ, սիանոգենի վրա թիթեռնիկ նկարես։ Մղձավանջ, մի խոսքով։

Որ ասում եմ խնդիր, պետք չի մտածել, թե ԽՆԴԻՐ… նույն կարգի, ոնց, ասենք, iOS-ի վրա առանց կոմպի երգ ու կինո քաշելը, կամ Mac OS X-ի վրա էքսելով գործ անելը։ Չէ, նենց քիփլիկ, պուճուր խնդրիկէր, բայց տեղին համարեցի սրան էլ անդրադառնալ, քանի որ էս հին պոստումսնկարագրած լուծմանը խանգառում ա։

Էսպես ուրեմն, էդ նախորդ պոստում ներկայացրել էի Tasker ծրագրի հնարավորությունների օգտագործմամբ խելախոսի ռեսուրսների խիստ նվազեցման հնարավորությունը՝ էկրանն անջատած ժամանակ ու գիշերը: Այսինքն՝ երբ պետք ա, խելախոսդ ջորու պես բանում ա, բայց երբ բանելու անհրաժեշտություն չկա, բլնգյած վեր ընկնում ու չվաստակած ռեսուրս չի ծախսում։ Էդ՝ ոնց էշիդ գիշերները սատկացնես, առավոտները ռեանիմացիա անես, ղրկես բանելու… կամ, ոնց պատգամավորներին հաց տաս մենակ քվեարկության կոճակը սեղմելու ընթացքում, իսկ մնացած ժամանակ բերդերում պահես։ Հրաշալի լուծում, մի խոսքով։

Մնացածը...Collapse )

Մի աղքատ մարդ երեք որդի ուներ։ Երեքն էլ ամբարիշտ։ Մի օր էս աղքատը կանչում է իր երեք որդիներին, ու ասում.

— Որդիք, ես արդեն ծեր եմ և շուտով պիտի մեռնեմ։ Ժամանակն է ունեցվածքս ձեր մեջ բաժանելու։ Օխտը տասնյակ տարի ապրել եմ էս ոչուփուչ աշխարհում, բայց շատ բան չեմ կուտակել. մի ջրաղաց ունեմ, մի աղյուսաշինարան, մի հեռադիտակ, մի ջորի, դե՝ ու մեր ագարակը։ Ջրաղացը թողնում եմ անդրանիկ որդուս։ Աղյսուսաշինարանը՝ միջնեկիս, իսկ հեռադիտակը՝ կրտսեր որդուս։ Իսկ ջորին ում պետք գա՝ թող նա էլ բանեցնի։

— Բա մեր ագարակը ու՞մ ես թողնում, հայր,— հարցնում են որդիները։

— Ագարակը թող անցնի էն որդուս, ով մի տարվա մեջ իրեն արդեն բաժին ընկած ժառանգությունից ավելի շատ փող կաշխատի։

Էդպես էլ պայմանավորվում են։

Մնացածը...Collapse )

պիտակներ:

“The discovery of truth is prevented more effectively, not by the false
appearance things present and which mislead into error, not directly by weakness
of the reasoning powers, but by preconceived opinion, by prejudice.”

Arthur Schopenhauer

—Հարգելի Դատարան, հարգելի երդվյալ ատենակալներ, հարգելի ներկաներ… ձեր առջև՝ մեղադրյալի աթոռին նստած է իմ պաշտպանյալը, որի համար մեղադրող կողմը անհիմն կերպով հինգ տարվա ազատազրկում պահանջեց։ Սույն դատավարության ընթացքում ես անհերքելի փաստեր կներկայացնեմ առ այն, որ այդ մեղադրանքը ցնդաբանություն է և որ իմ պաշտպանյալն անմեղ է ու անմասն գողությանը։ Մեծարգո պարոն դատավոր, միջնորդում եմ դատարան հրավիրել Երևանի տաքսու վարորդների լիգայի լիազոր ներակայցուցչին՝ որպես վկա հարցաքննվելու համար։

— Պարոն Պողոս Պետրոսյան (այստեղ և հետայսու ազգանունները փոխված են), դուք երդվու՞մ եք ասել ճշմարտությունը, միայն ճշմարտությունը և ոչինչ ճշմարտությունից զատ։

— Մորս թանկ-ազիզ արև…

Մնացածը...Collapse )

Շրյոդինգերի հայերը

Էս թեման արդեն աչքիս չարաշահում եմ, բայց դե ստիպված պիտի կրկնվեմ. անգետիս կարծիքով մենք՝ հայերս ապրում ենք քվանտային ֆիզիկայի կանոններով։ Հայաստանում ապրում է մակրոաշխարհ ներթափանցած ու մակրոչափսեր ստացած երկուսից երեք միլիոն քվանտային մասնիկ։ Մեր բոլոր գործողությունները դիտորդի առկայությամբ են պայմանավորված։ Մեր ապրումները, մեր ինքնազգացողոթւյունը, մեր նպատակները, մեր ինքնագնահատականը կախված է էդ անտեր դիտորդ(ներ)ից։ Դիտորդի բացակայության դեպքում Շրյոդինգերի կատուներ ենք, ավելի ճիշտ՝ Շրյոդինգերի հայեր՝ ոչ սաղ ոչ մեռած, ոչ բարի, ոչ չար, ոչ բավարարված, ոչ չբավարարված, ոչ հանգիստ, ոչ ագրեսիվ։ Ինքներս էլ չգիտենք ով ենք, ինչ ենք, ինչի ենք ձգտում, ինչ ենք ուզում։ Մեր երկրի ղեկավարներն էլ քվանտային ղեկավարներ են։ Իսկը մեր պես։

Ու քանի որ էդ Դիտորդի դիտման ակտն էդքան էական նշանակություն ունի մեր գոյի համար, մենք էլ համակ ուշադրությամբ ոչ-սաղ-ոչ-մեռած սպասում ենք էդ դիտման ակտին, քանիոր առանց էդ դիտման ակտի մենք անորոշ վիճակում ենք։ Ըհը՝ էս մեկը դիտեց մեզ։ Ու գնա՜ց… մեր մի մասն էս սպինը կողմնորոշումը ստացավ, մոյւսն՝ էն։ Ըհը, էս մի ռեսուրսն էլ դիտեց-անդրադարձավ մեզ. բևեռացումը սրվեց։ Ըհը, հյուսիսային դիտորդները բարձր մակարդակով մեզ դիտեցին ու հլա մի հատ էլ զանգեցին. իշխանական քվանտներն էլ իրենց չկողմնորոշված-անորոշ վիճակից դուրս եկան, ակտիվացան։ Հոպ, էն մի չաչանակ դիտորդը վեր կացավ, իր ծանր տեղը թեթևացնելով իջավ քվանտային մակարդակ, ներխուժեց մեր քվանտային տիրույթ… Տիրույթը սկսեց եռռալ… Տատանումները սկսեցին սանդղակներից անցնել…

Զոռ ա քվանտային կանոններով ապրելը։Collapse )

Մենք բոլորս դուզ ենք…

Սասնա Փոքր Մհերը խելոք տղա էր. վախտին հասկացավ, որ գլուխն ազատել է պետք ու Արմեն Գևորգյանի պես՝ վախտին դուրս եկավ։ Ու ճիշտ էլ բանաձև գտավ՝ ցորենի հատիկը մասուրի չափ, գարին՝ ընկույզի։ Պարզ ա չէ՞, որ մինչև ցորենի հատիկը մասուրի չափ դառնա, մասուրն ինքը երևի արդեն ձմերուկի չափերի կհասնի՝ էդպիսով Մհերի՝ քարայրից դուրս գալու ժամկետները առհավետ հետաձգելով։ Որովհետև գիտական հիմքեր չկան պնդելու, թե ցորենի հատիկի ծավալը անվերջության ավելի արագ ա ձգտելու, քան մասուրի ծավալը։

Բա քարայրից դուրս գա, ի՞նչ անի Փոքր Մհերը։ Թե գնա էսօրվա մսրամելիքներին սատկացնի, դրանց կնկտիք կտանեն իրենց ծոցում կտաքացնեն-կպահեն հենց իր առյուծաձև պապի օրինակով։ Ու հետո ավելի զորեզ մսրամելիք ջունիորներ կծնեն՝ արդեն դյուցազնական արյունով  որ իրենց «սենիոր» խորթ հորից ավելի բեթար կելնեն մեր շալակը։ Չսատկացնի, կասեն ցռան ա, ոնց հոր հորողբորն էին ասում, որն, ի դեպ, ոչ ավել, ոչ պակաս՝ Սասմա կառավարիչն էր. ահագին պաշտոնավոր մարդ։ Թե սկսի նախիր պահել, գել-գազաններին կհավաքի, կլցնի մեյդան. էս էլ հոր գիծն ա։ Իմա՝ էլի կոռուպցիա, առյուծների ու գելերի մուտք քաղաքականություն։ Տեսել ենք, գիտենք։ Թե որսկան դառավ՝ գյուղատնտեսությունն ա վարի տալու. հիշեք պառավին ու իր շաղգամին։ Մեկին նշան դնի, մեկելին առնի, զատո պատերազմ է։ Կամ էլ, ամբողջ օրը նռան գինի խմելով, հավատքն ա վարի տալու. հիշեք Մարութա Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած սպանդի պատմությունը։

Մնացածը...Collapse )

anas_lench-ն էս քանի վախտը Հովհաննես Թումանյանի հետ չայ էր խմել ու դրա մասին մի երկար-բարակ էսսե գրել յուր ֆեյսբուքի պատին։ Մենք մանսագիտությամբ ֆիլոլոգ չենք ու Բայրոնին էդքան էլ չենք սիրում, հետևաբար սրճարանում կամ դրա հարակից տարածքներում վաղուց մահացած գրողների չենք էլ ռաստ գալիս։ Բայց փոխարենը էրեկ իրիկուն որ զիբիլը տարա թափեմ, տեսնեմ նույն գործին է Տիգրան Բ Մեծը։ Չգիտեմ ոնց էր Մասիվում հայտնվել. գուցե Տիգրանակերտ-Մասիվ վեկտորով ժամանակ-տարածության պորտալ էր բացվել, կամ չեմմանում էլ ինչ ֆենոմեն էր, բայց դե մյուս կողմից էլ Տիգրան Բ-ն Թումանյանից կամ ես՝ Անասից ինչո՞վ եմ պակաս։

Տխուր էր արքան ու մի քիչ էլ գինովցած։ Գրաբարով ուշունց տալով (գրաբարով ուշունցները նենց սիրուն են հնչում)՝ մի տակառ զիբիլ էր դատարկում էն թափ-թազա Սանիտեք աղբամանների մեջ։

Հենց մի քիչ քաջություն հավաքեցի մոտենամ՝ ինքը շրջվեց, հին հայերենով մի «բարրիգուն» նետեց ու ուզում էր գնար կառքը նստեր, խնդրեցի արքայական ոտքը մի քիչ կախ գցի։

—Արքա,— արդի լրագրողական ոճն ընտրեցի ես,— ա՛յ դուք որպես հին աքսակալ մարդ, որպես Հայաստանը լավ իմացող արդյունավետ ղեկավար, ի՞նչ կասեք. մեր հալն ի՞նչ ա լինելու։

—Զմեզ արքա ոչ ասաներ, զհայվա՛ն,— վրա տվեց Տիգրան Տիգրանովիչը։ — Վասն զի զայնպիսի մահկանացոյս զ՚արքա անվանեալն, զզզվենք զմենք նողկանքով զամենայն։

Մնացածը...Collapse )

վերջին ամիսը

October 2016
S M T W T F S
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     

պիտակներ

ռըսըսը

RSS Atom

հղումներ

Powered by LiveJournal.com