?

Log in

No account? Create an account

նախորդ գրառումս | հաջորդ գրառումս

Թագավորը մին օր վեր ելավ քնից, ու, քանի որ գիշերը հարեմի հետ հաջող սեկըս էր ունեցել և, հետևաբար, քեֆն տեղն էր, մի հրովարտակ արձակեց, թե՝ սենց ու սենց, սրանից հետո արեգակը թող արևմուտքում ծագի, արևելքում մայր մտնի, սև թքավորը թող Վաշինգտոնի սիպտակ տանը վեր ընգնի, գալիբոն՝ Բաքվումը, գթակով ինչքան քյաչալ իշխան միշխան կան, թող ռադ ըլեն (Վարդանիկին կըպեք ոչ հա՜, էն ռսի մասին է արքան ասըմ), ինֆլյացիեն թող դեֆլյացիե դառնա, արքունիքի վճարային հաշվեկշիռը թող դրական ըլնի, ըրեխեքը թող քսանըհինգ տարի դպրոց գնան, թութունի գները թող բարձրանան, որ ախքատնին քիչ ծըխեն, երկար ապրեն (համա տեսե՛ք հա՜ անֆիլտր պաբիրոզին կպնող չըլի. տա մեր պուճի ախպորինն ա), դեպուտատնին թող տըվալետումը ինտերվյու տան (ընդեղ բալքիմ ժուրնալիստնին սրանց փորացավը վերջապես կգիտենան), տելեվիզորնին թող ցիֆրավո ըլեն, երկինքը՝ կապույտ, նիվեքը՝ սիպտակ, պադավատնին՝ տոյոտա, ազգը՝ երջանիկ, օլիգարխնին՝ կուշտ: Հա, քիչ էր մնում մոռանայինք, մին էլ արքան ասեց, թե ժղովուրդը այլևս պիտի Գրապալատ ու Մարիամ փոնտերովը գրի, էն մնացածնին արգելվում են, ում որ բռնացնեն Տահոմայով գրելիս, պրոկտոլոգի մոտ տ՚են ղրկիլ ու խրիգ տ՚ին տալ մինչև Ալդայի երկրամաս:

Հմի էս հավաքական կերպար հանդիսացող արքային թողնենք մի կողմ, գանք, անդրադառնանք մեր հայեցի ֆոնտերին: Թամ թազա, դեռ տաք-տաք: Անկեղծ ասեմ, գաղափարն ինինքին շատ լավն է՝ մրցույթով ստեղծել հայկական ֆոնտեր, Մայքրոսոֆթի հետ պայմանավորվել, որ հետագա փաթեթներում դրանք տեղ կգտնեն, ֆոնտերի քոփիրայթը ունենալով՝ ձրի տարածել ու սահմանել որպես միացյալ ստանդարտ: Յունիքոդին վերջնականապես անցնելու հաջորդ տրամաբանական քայլն՝ ըստ էության: Հիմա անդրադառնանք ֆոնտերին (շնորհակալություն kornelij  -ին՝ տեղյակ պահելու համար): Օ՜վ հայոց թազա ֆոնտեր, ինչպիսի՞ն եք դուք:

Հենց սկզբից մի հատ թեթևոտ դիսքլեյմեր. հեղինակի կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն մասնագետների կարծիքների հետ, հեղինակը իր աջը քաշած համեստ տղա է ու իրեն ֆոնտերի մասնագետ չի համարում: Միաժամանակ՝ հեղինակը ձու ածել չգիտի, բայց հավի ածած ձվի լավն ու վատը ջոկում է:

Դիմավորե՛ք GHEA Grapalat, GHEA Mariam: Հե՜յ, հե՜յ: Գրապալատը սանս սերիֆ ընտանիքից է (այսինքն առանց զրթիկների), Մարիամը՝ սերիֆ:

9pt

9

10pt

10

11pt

11

12pt

12

14pt

14

16pt

16

Համեմատության համար նույն տեքստը դրել եմ նաև Arian AMU, Tahoma, Sylfaen տառատեսակներով: Ասեմ, որ Գրապալատն ավելի լավ տպավորություն թողեց: Բայց երկուսն էլ ակնհայտորեն զիջում են Arian AMU և Tahoma տառատեսակներին: Հիմանական խնդիրները վերևի պատկերներում կարմիրով ընդգծված են:

Երկու տառատեսակն էլ բավական գեղեցիկ նայվում են տպագիր փաստաթղթերում: Հավանեցի: Բայց երկուսն էլ, համաձայնվե՛ք, ակնհայտ խնդիրներ ունեն մոնիտորի հետ (խոսքը գնում է LCD մոնիտորների մասին, որով նայում եմ և որտեղ տառատեսակների հարթեցման clear type էֆֆեկտը, բնականաբար, միացված է՝ հատուկ այս մոնիտորների վրա տառատեսակները լավագույնս արտացոլելու նպատակով (win XP-ում սա ձեռքով պետք է միացնել, դրանից հետո լռելյայն միացված է): Արդյուքում տառատեսակներում (հատկապես Մարիամ տառատեսակում) նկատվում են տառաճյուղերի հաստությունների տարբերություններ, ընդ որում այս էֆֆեկտն առկա է և փոքր, և մեծ չափերում (սովորաբար նման էֆֆեկտները մեծ չափերում նկատելի չեն): Նույն պատճառով font kerning-ի (տառերի միջև հեռավորության) խնդիրներ կան: Հաճախ տպավորություն է ստեղծվում նաև, որ տառաճյուղերն իրարից հավասարահեռ չեն: Տարբեր է ընկալվում նաև տառերի բարձրությունը: Օրինակ 11pt չափում ուշադրություն դարձրեք GHEA Mariam-ի ընդգծված մասերին: Այսինքն՝ երկուսում էլ anti aliasing-ի՝ համահարցեցման հետ լուրջ խնդիրներ կան: Ավելին էի սպասում:

Ուշադրություն դարձրեք նաև, որ նշված խնդիրներից և ոչ մեկն առկա չէ Arian AMU, Tahoma տառատեսակներում: Սրանք ավելի գեղեցիկ են երևում էկրանին:

Ամփոփեմ: Հիասթափվեցի: Հիմնականում՝ որովհետև հայերեն տեքստի մեծամասնությունը, որին առնչվում եմ ես, կարդում եմ հենց մոնիտորից: Ես ենթադրում էի որ նշված ֆոնտերը լայնորեն կկիրառվեն նաև վեբում: Սակայն արդեն պարզ է, որ բրոուզերներիս հիմնական հայերեն տառատեսակը կմնա Tahoma-ն: Ինչպես ասում են՝ хотели как лучше…

Հ.Գ. Ֆրենդեսցե՛ք եւ փառաբանեսցե՛ք [info] khlurdին, ինքը չլիներ, էսքան տառ չէի գրի :ՃՃՃ

Comments

( 41 միտք — մի բան գրի )
haykuhi
Oct. 6th, 2010 05:52 am (UTC)
Սիրում եմ Մարիամ անունը:Ճ
Ես էլ կարծում էի «Մարիամը» կարգին տառատեսակ կլինի... էէէ՜հ...

չնայած կարելի է այդ տառատեսակով երկար բաներ գրել ու ուղղարկել թագավորին, թող կարդա, տեսողությունը փչանա
ovanitas
Oct. 6th, 2010 06:01 am (UTC)
Re: Սիրում եմ Մարիամ անունը:Ճ
թագավորի համար բարձրաձաքյն կարդացող էնքա՜ն կա
(Deleted comment)
ovanitas
Oct. 6th, 2010 06:02 am (UTC)
դե մարդիք ասին էլի... էլ ո՞նց ասեն :Ճ
(Deleted comment)
անվերնագիր - ovanitas - Oct. 6th, 2010 06:24 am (UTC) - Expand
(Deleted comment)
անվերնագիր - ovanitas - Oct. 6th, 2010 06:40 am (UTC) - Expand
անվերնագիր - ovanitas - Oct. 6th, 2010 06:41 am (UTC) - Expand
evangelista13
Oct. 6th, 2010 06:14 am (UTC)
Կրակ ես դու:)))))
ovanitas
Oct. 6th, 2010 06:25 am (UTC)
շնորհակալ իմ
ու՞մ վրա կրակեմ :ՃՃՃՃՃՃՃՃ
Re: շնորհակալ իմ - evangelista13 - Oct. 6th, 2010 06:43 am (UTC) - Expand
Re: շնորհակալ իմ - ovanitas - Oct. 6th, 2010 07:00 am (UTC) - Expand
անվերնագիր - anas_lench - Oct. 6th, 2010 06:39 am (UTC) - Expand
gasparian
Oct. 6th, 2010 06:47 am (UTC)
Arian AMU - հոյակապ էկրանային տառատեսակ է, չեմ կարծում, որ դրանից ավելի լավ ընթերցվող ֆոնտ կարողանան ստեղծել:

Իսկ ինչ վերաբերվում է յունիկոդին. յունիկոդը, ընդհանրապես ասած, տառատեսակ չի, այն՝ կոդավորման ստանդարտ է: Ի՞նչ կապ ունի որ մի ֆոնտով են հավաքում փաստաթղթերը: Կարևոր է՝ յունիկոդ լինի, այլ ոչ թե ARMSCII-8, կամ դրան նմանվող բազմաթիվ անկապ կոդավորումներ, LatArm-ի մասին էլ չասեմ :(


ovanitas
Oct. 6th, 2010 06:59 am (UTC)
Arian AMU=ի մասով՝ փառք ու պատիվ Ռուբեն Թառումյանին: Ընդ որում Tahoma-ի նոր տարբերակում էլ նույն տառատեսակներն են աչքիս օգտագործել հայերենի մասով: Մեկը մեկին իրար նման են, մենակ չափերն են տարբեր:
Փաստաթղթերում յունիքոդ օգտագործելու որոշումից հետո տրամաբանական էր, որ սեփական ֆոնտ կընդունվի որպես ստանդարտ: Դա անում են նաև այլ կառավարություններ ու գործակալություններ: Միասնական տեսքի, անգլերեն ասած՝ վիզիբիլիթիի խնդիր հաստատ կա ու դրան շատ կողմ եմ: Ուրիշ բան, որ անելուց կարելի էր լավ անել:
անվերնագիր - gasparian - Oct. 6th, 2010 11:51 am (UTC) - Expand
անվերնագիր - ovanitas - Oct. 6th, 2010 12:42 pm (UTC) - Expand
անվերնագիր - gasparian - Oct. 6th, 2010 01:01 pm (UTC) - Expand
անվերնագիր - ovanitas - Oct. 6th, 2010 01:09 pm (UTC) - Expand
khlurd
Oct. 6th, 2010 08:38 am (UTC)
Օֆ, երես կառնեմ ։ՃՃՃՃՃ
Իսկ որ երես առնեմ, սաղին գլխիս կնստեցնեմ...... ։Ճ

Հըլ լսի, ես առաջ առանց սերիֆների էի տառերն օգտագործում։ Երբ առաջին դասարանցիներին կարդալ էի սովորեցնում։ Բայց ես շատ հարթ տառերով կարդալ չեմ սիրում։ AMU-ի ն-երը շատ չորոտ չեն՞՞՞
Էս լուսավոր օրով ։ՃՃՃ
ovanitas
Oct. 6th, 2010 10:32 am (UTC)
մեր վիրտուալ քվորն ասեմ, որ սերիֆոտները տպագրական են հեշտ կարդավցում, սանս սերիֆները՝ էկրանին: Երեխեքին սերիֆներով ճիշտ ա սովորեցնելը, աչերը էդ զրթիկներից «կառչում են» :ՃՃ
օրն էլ սկի լուսավոր չի է, հլա պատուհանից դուրս նայի...
անվերնագիր - khlurd - Oct. 6th, 2010 10:42 am (UTC) - Expand
անվերնագիր - ovanitas - Oct. 6th, 2010 10:55 am (UTC) - Expand
անվերնագիր - khlurd - Oct. 6th, 2010 11:26 am (UTC) - Expand
անվերնագիր - ovanitas - Oct. 6th, 2010 12:34 pm (UTC) - Expand
անվերնագիր - khlurd - Oct. 6th, 2010 12:37 pm (UTC) - Expand
անվերնագիր - ovanitas - Oct. 6th, 2010 12:46 pm (UTC) - Expand
անվերնագիր - khlurd - Oct. 6th, 2010 12:54 pm (UTC) - Expand
անվերնագիր - ovanitas - Oct. 6th, 2010 12:57 pm (UTC) - Expand
անվերնագիր - khlurd - Oct. 6th, 2010 12:59 pm (UTC) - Expand
անվերնագիր - ovanitas - Oct. 6th, 2010 01:12 pm (UTC) - Expand
avetisavagyan
Oct. 6th, 2010 08:52 am (UTC)
Նախ շնորհակալություն ես լավ գորձի համար։

Հիմա մի բան Arian AMU -ի և Tahoma-ի հետ կապված։ Windows XP–ն որը–որ դեր շատ–շատ տարածված է (և տենց ել կմնա միքանի տարի), եթե ես չեմ սխալվում, պարունակում է Verdana որի մեջ չկա հայերեն մասը։ Սա նշանակում է որ Verdana–ն այդքան ել ճիշտ չե օգտագործել վեբ–ում։
ovanitas
Oct. 6th, 2010 10:36 am (UTC)
verdana-ն մի առանձին խոսակցություն է: Ըստ երևույթին դրամի «դր.» տառերը ճիշտ արտացոլելու նպատակով դրա մեջ առկա են մենակ էս երկու տառերը, դրա համար էլ, երբ հայերեն մի բան ես գրում վեբով, բոլոր տառերը բացի էս երկուսից ցույց ա տալիս sylfaen-ով, էս երկուսը verdana-ով ու կատաստրոֆիկ վատ պատկեր ա ստացվում՝ անհաամչափ ու տգեղ: Ընդ որում, սա շատ տարածված երևույթ ա հայկական կայքերում: Պարտադիր պետք ա վերդանայից հրաժարվել, կամ հասնել նրան, որ բոլոր տառերն ավելացնեն:
անվերնագիր - khlurd - Oct. 6th, 2010 11:33 am (UTC) - Expand
անվերնագիր - ovanitas - Oct. 6th, 2010 12:29 pm (UTC) - Expand
համ... - khlurd - Oct. 6th, 2010 12:33 pm (UTC) - Expand
Re: համ... - ovanitas - Oct. 6th, 2010 12:45 pm (UTC) - Expand
aramazd
Oct. 6th, 2010 03:26 pm (UTC)
Ապրես, հրաշալի գործ ես արել: Համաձայնեցի, որ էկրանի վրա պրոբլեմներ կան:
ovanitas
Oct. 6th, 2010 05:12 pm (UTC)
համեստորեն նշեմ, որ արածս սովորական քննադատություն ա, ինչի վրա մի ամբողջ ազգ ա էսօր նստած ;)
մի բան տվեք՝ քննադատեմ սերիայից...
sos_movsisyan
Oct. 6th, 2010 08:36 pm (UTC)
ovanitas ապրես, տառատեսակների վերաբերյալ դիտողություններդ շատ ճիշտ են, ընտրվող տառատեսակների առավելությունները պետք է լինեն դյուրընթեռնելիությունը (առաջին հերթին), պատկերների, ուրվանկարների հստակությունը, տառաճյուղերի համաչափությունը և տառերի գեղեցկությունը: Այդ առումով "Գրապալատ" և "Մարիամ" տառատեսակներն իսկապես խոցելի շատ տեղեր ունեն: Ճիշտ եք նկատել, որ եղածների մեջ համեմատաբար ավելի գերադասելի են Arian AMU, Tahoma: Սակայն ինձ համար անհասկանալի է, միթե՞ մեր ունեցած բազում տառատեսակներից (որոնք զետեղված են դեռ սովետական ժամանակ հրատարակված կատալոգում), ավելի լավերը չկան, որ հարմարվեն յունիկոդին: Օրինակ 1980-81 թթ անգլիական "Մոնոտայպ" ֆիրմայի հետ միասին, մենք ընտրել էինք տառատեսակ Գունավոր տպագրության տպարանում տեղադրված ֆոտոշարվածքի մեքենայի համար, որը և դյուրընթեռնելի էր, և գեղեցիկ: Գուցե դրանք չե՞ն հարմարվում համակարգչային տեխնիկային:
ovanitas, ավելացնեմ, որ ինձ դուր են գալիս քո սրամտությունները, որոնք չեն կարող ծիծաղ չառաջացնել:
ovanitas
Oct. 7th, 2010 04:27 am (UTC)
Շնորհակալություն լավ խոսքերի համար:
Խնդիրն այստեղ այն չէ, որ չկան լավ մշակված հայկական տառատեսակներ: Ուղղակի մի բան է՝ ունենալ դրանք օֆսեթ տպագրության համար, միանգամայն այլ բան՝ այդ տառատեսակների նմանությամբ ստեղծել համակարգչային տառատեսակներ: Այսինքն սրանք իրարից լրիվ անկախ առաջադրանքներ են, որտեղ նույնն է, թերևս, միայն տեսական մասը՝ տառատեսակների տեխնիկական նկարագրությունը (չնայած էստեղ էլ տարբերություններ կլինեն): Բազմաթիվ մշակված տառատեսակներ փոխանցվել են համակարգչի վրա հին՝ ascii ստանդարտով (օրինակ ArmTarumyan տառատեսակների ընտանիքը): Սակայն այս ստանդարտը դուրս է եկել օգտագործումից և այժմ կարիք կա ընդլայնել հայերեն յունիքոդ տառատեսակների քանակը, մանավանդ որ, համոզված եմ, դրա տեսական լայն բազա կա: Սպասենք, տեսնենք:
( 41 միտք — մի բան գրի )

վերջին ամիսը

October 2016
S M T W T F S
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     

պիտակներ

հղումներ

Powered by LiveJournal.com