?

Log in

No account? Create an account

հաջորդ գրառումս

Առաջին գրառում...

Սույն բլոգը մի տարի առաջ եմ բացել, բայց ժամանակ չեղավ մի բան գրելու: Ու էդպես էլ կշարունակվեր, եթե մի գեղեցիկ գարնանային օր ներքին ձայնս՝ սովորականի պես գզգզված մազերով, չհայտնվեր կողքիս ու չհայտարարեր, որ պիտի գրեմ: Իսկ երբ իմ ներքին ձայնը նման կատեգորիկ տոնով հայտարարություններ ա անում, ապա ճիշտ կլինի ենթարկվել, որովհետև, թաքուբիր ընթերցողներիս ասեմ, իմ ներքին ձայնը ձեր իմացածներից չի, որ հնարավոր լինի անտեսել: Մանավանդ, որ, ինչպես ներքին ձայնս էր պնդում, եթե մի տարի սենց խելոք-խելոք գրեմ, վերջը լավ կլինի (կարող ա՞ պուլիտցերյան պրեմիա տա..., կամ, ասենք, դուռը ծեծեին ու մեկը մի մեշոկ փող բերեր... չէ, դժվա՜ր ):  

Դե գրել так գրել: Լավ, բա ի՞նչ գրեմ: Քաղաքականությունից գրեմ, պիտի արանք արանք ուշունց տամ, իսկ դա, համաձայնեք, էնքան էլ ճիշտ բան չի: Իմ կյանքից ու առօրյայից գրեմ՝ էս թաքուբիր ընթերցողս էլ կթողնի կփախնի, որովհետև իրանց պրոբլեմները քիչ ա՝ հիմա էլ իմս պիտի պիտի շալակեն: Լավ, իմացա ինչից գրեմ: Սիրելի կոլլեգաներ, իմա՝ ներքին ձայնի զոհեր (թող ների ինձ այդ չարաճճին, բայց դե իմ համար անդարդ ապրում էի էլի, իսկ հիմա արի դիզայնդ փոխի որ էս կենդանի մատէանի զզվելի դիզայնը չերևա, հա՜յ յուզերփիք գտի, էն վերևի նավյազչիվի ռեկլամի քոքը կտրի, հա՜յ էս, հա՜յ էն... տեսնես կկարդում ա՞ էս տողերը ու գոհ ա՞ վերջապես ինձնից, թու... թու... թու...) , հա, ինչ էի ասում, կոլեգաներ ջան, էկեք ես էլ տեխնոբլոգ վարեմ: Մոտս էնքաաան կուտակված զրդուզիբիլ կա, որ մեկնումեկին հաստատ պետք կգա: Հիմա անկապ իրար վրա լցված ա մեր սերվերի install պապկայում. հանեմ կիսվեմ հետներդ: Կարգին տնական սոֆթ ունեմ՝ հլա բողոքող չի էղել: Թվիք - մվիքերի (tweek) մի եքքա պահեստ: Էս երկու օրը առաջին պարտիան գալիս ա: Ինչպես ընկեր Նաջարյանն էր ասում՝ առե՛ք, տարե՛ք, հալալ լինի...

Հ.Գ. ինչի՞ ovanitas - մեր գյուղում մի բիձա կար ասում էր՝ Vanitas vanitatum omnia vanitas՝ ունայնություն ունայնությանց և ամեն ինչ ունայն է: Ճիշտ էր բիձեն: Սաղ սութ ա: 

Հ.Հ.Գ. Դե մեկ մեկ էլ քաղաքականության մասին կարող ա գրեմ, ուրեմն ուշունց էլ կարող ա տամ, ներող...

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources
{ OVANITAS

Comments

( 51 միտք — մի բան գրի )
Page 1 of 2
<<[1] [2] >>
watumiaji
Apr. 10th, 2010 05:52 am (UTC)
Բարլուս :)
iparika
Apr. 10th, 2010 06:09 am (UTC)
:)))
Տե~խ-նո~-բլո~գ, տե~խ-նո~-բլո~գ...
ovanitas
Apr. 10th, 2010 06:36 am (UTC)
Re: :)))
հի՜մա՜, հի՜մա՜ :)
Re: :))) - iparika - Apr. 10th, 2010 09:14 am (UTC) - Expand
anas_lench
Apr. 10th, 2010 06:21 am (UTC)
welcome on bord
Սա որևէ բլոգում կարդացածս ամենածիծաղաշարժ փոստինգն ա: Հռհռում եմ, չնայած էն բանին, որ գիշերվա ժամը չորսն ա: Ինձ հատկապես դուր եկավ ձեր գյուղի պապիկների բանավոր լատիներենի յուրահատուկ ակցենտը:
Որպես երախտապարտ "թաքուբիր ընթերցողներիցդ"` երևի դիզայնի մեջ ամենատգետը, պիտի հորդորեմ շուտ շուտ գրել նաև այլ թեմաներով` արհամարհելով սպրդելիք ուշունցի պոտենցյալ վտանգը: Տատս կասեր լավ ուշունցը տաս հատ corel drow արժի. դե ծեր կին էր, հասկանում ես, հին մտածողությամբ: Բայց դե մեծերի ասածում էլ հարյուրամյակների փորձն ա ամբարված` որպես կարգին install folder-ու. նենց որ կսպասենք նաև անդրտեխնոդիզայնական ուշունցներիդ: Welcome:
umood
Apr. 10th, 2010 06:29 am (UTC)
Re: welcome on bord
Իմ լավ բարեկամի տատը կասեր.
Խոոոոոոոոյ....

И никакой латыни!
Re: welcome on bord - ovanitas - Apr. 10th, 2010 06:31 am (UTC) - Expand
umood
Apr. 10th, 2010 06:26 am (UTC)
Խերդ ոտով լինի...
Ներքին ձայնդ ներքին ձայնալարերով ա խոսու՞մ հետդ... :))
ovanitas
Apr. 10th, 2010 06:33 am (UTC)
Re: Խերդ ոտով լինի...
իմ ներքին ձայնը լայն հնարավորությունների տեր ձայն ա, կարա ուրիշների միջոցով էլ խոսի... լավ բարեկամիդ տատը վկա :)
Re: Խերդ ոտով լինի... - watumiaji - Apr. 10th, 2010 06:47 am (UTC) - Expand
Re: Խերդ ոտով լինի... - ovanitas - Apr. 10th, 2010 06:55 am (UTC) - Expand
chikcho
Apr. 10th, 2010 06:31 am (UTC)
Աստծո բարև
Բարև՜

Ինչպես տեսնում եմ նմանություն կա քո և գեներալ Մանվելի այն պատմության մեջ երբ ներքին ձայնի կոչին եկուսըտ էլ խելարի պես արձագանքեցիկ:

Բա կարողա մեդալ եին տալու, ախպեեերըսսսսսս՜՜՜՜՜
umood
Apr. 10th, 2010 06:34 am (UTC)
Re: Աստծո բարև
Փաստորեն օվանիտասը մեր հոպպլոն ա...
Re: Աստծո բարև - ovanitas - Apr. 10th, 2010 06:34 am (UTC) - Expand
Re: Աստծո բարև - ovanitas - Apr. 10th, 2010 06:35 am (UTC) - Expand
Re: Աստծո բարև - umood - Apr. 10th, 2010 06:43 am (UTC) - Expand
Re: Աստծո բարև - ovanitas - Apr. 10th, 2010 06:52 am (UTC) - Expand
Re: Աստծո բարև - anas_lench - Apr. 10th, 2010 06:55 am (UTC) - Expand
ananun
Apr. 10th, 2010 06:37 am (UTC)
Վելքոմ, մատաղ
С добром приехал, пропавшиий!
Ես էլ եմ լիքը ղժժացել...
Սիրե'ք ձեզ քաղաքականության մեջ, այլ ոչ թե ուշունցը ձեր մեջ!
ovanitas
Apr. 10th, 2010 06:41 am (UTC)
Re: Վելքոմ, մատաղ
սանք յու...
ես գնալով համոզվում եմ, որ ուշունցը մեր հասարակության մեջ լիքքը պահանջ ունի :) պետք ա մի կոշկակար գտնել ու գնալ մոտը վերապատրաստման
Re: Վելքոմ, մատաղ - anas_lench - Apr. 10th, 2010 06:53 am (UTC) - Expand
Re: Վելքոմ, մատաղ - ovanitas - Apr. 10th, 2010 06:57 am (UTC) - Expand
Re: Վելքոմ, մատաղ - watumiaji - Apr. 10th, 2010 07:14 am (UTC) - Expand
chemarina
Apr. 11th, 2010 07:14 am (UTC)
Անփորձանք:)
ovanitas
Apr. 11th, 2010 01:33 pm (UTC)
grand merci :)
miayi
Apr. 12th, 2010 10:07 am (UTC)
Բարև,,էս լավ տրամիս մեկեկ նոր ֆրենդ էր պետք:)բլոգդ միշտ քոմենթով լի լինի))))
ovanitas
Apr. 12th, 2010 10:10 am (UTC)
մերսի, նորեն համեցեք
անուշ :)
Re: մերսի, նորեն համեցեք - haykuhi - Apr. 14th, 2010 09:07 am (UTC) - Expand
Re: մերսի, նորեն համեցեք - ovanitas - Apr. 14th, 2010 09:11 am (UTC) - Expand
silentium_x
Apr. 12th, 2010 01:46 pm (UTC)
Բարի վերադարձ, մի խորհուրդ տամ, ինչ ուզում ես գրի, միայն անկեղծ արա, ու դու քո ընթեռցողին կգտնես)))
ovanitas
Apr. 12th, 2010 02:12 pm (UTC)
շնորհակալ եմ :) ուղղակի սա վերադարձ չի, այլ մուտք ա: Էս բլոգը, ճիշտ ա, բացել էի, բայց ոչ մի բան չէի գրել :) հուսով եմ ժամանակս կների մի քիչ ստեղ բզբզելու... ;)
(Deleted comment)
ovanitas
Apr. 13th, 2010 12:30 am (UTC)
մերսի :)
luky_ami
Apr. 14th, 2010 04:15 am (UTC)
Привет!!! прикольно пишешь:) с юмором!
ovanitas
Apr. 14th, 2010 04:54 am (UTC)
¡muchas gracias!
անվերնագիր - luky_ami - Apr. 15th, 2010 07:32 am (UTC) - Expand
anushanahit
Apr. 15th, 2010 01:17 am (UTC)
Inch urax a- aranc napryagi.....Shnorhakal em- im tramadrutyune voch te barcracav,ayl anspaseli shat barcracav...Meeersi.
ovanitas
Apr. 15th, 2010 01:42 am (UTC)
շնորհակալ եմ...
նապրյագը թող մնա իրական կյանքում :Ճ Ուրախ եմ, որ տրամադրությունդ բարձրացել ա :Ճ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը
Re: շնորհակալ եմ... - anushanahit - Apr. 15th, 2010 02:14 am (UTC) - Expand
khlurd
Jul. 3rd, 2010 08:02 am (UTC)
բաաաարեեեեեվ
Էս բա ընթացիկ բարևները որտեղ տանք՞՞՞
ovanitas
Jul. 3rd, 2010 08:13 am (UTC)
Re: բաաաարեեեեեվ
բարև, հազար բարև
Ճիշտ տեղում էլ տվել ես...
Հ.Գ. խառն եմ, չեմ հացնում բան ման գրեմ... համ էլ թեմա չկա... մի թեմա տուր՝ գրեմ
Re: բաաաարեեեեեվ - khlurd - Jul. 3rd, 2010 08:17 am (UTC) - Expand
Re: բաաաարեեեեեվ - ovanitas - Jul. 3rd, 2010 08:26 am (UTC) - Expand
Re: բաաաարեեեեեվ - khlurd - Jul. 3rd, 2010 08:33 am (UTC) - Expand
Re: բաաաարեեեեեվ - ovanitas - Jul. 3rd, 2010 08:41 am (UTC) - Expand
Re: բաաաարեեեեեվ - khlurd - Jul. 3rd, 2010 08:43 am (UTC) - Expand
khlurd
Aug. 1st, 2010 04:05 am (UTC)
Մի բան ասեմ:
Վատա:
Ես ցանկը որ գրել ես, է՞՞՞ Ես էի ուզում անել ինձ մոտ... Էն էլ կարևոր բաներ չգտա, որ առանձնացնել տագերից դուրս, մարդիկ չասեն` սա որ ինչ՞՞՞

Քոնին ոչ ոք չի կարող բան ասել` անթերի է:
Էհ:
ovanitas
Aug. 1st, 2010 04:12 am (UTC)
պետք էլ չի... քոնը մեկա բոլորն անխտիր կարդում են...
vahebudumyan.wordpress.com
Nov. 13th, 2010 04:54 am (UTC)
Էս ինչ սիրուն, հումորով ու գրագետ տեքստ էր:
ovanitas
Nov. 13th, 2010 05:00 am (UTC)
աշխատում ենք քիթբերնի վրա, մեզ չխնայելով :Ճ
Page 1 of 2
<<[1] [2] >>
( 51 միտք — մի բան գրի )

վերջին ամիսը

October 2016
S M T W T F S
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     

պիտակներ

հղումներ

Powered by LiveJournal.com