?

Log in

No account? Create an account

հաջորդ գրառումս

Առաջին գրառում...

Սույն բլոգը մի տարի առաջ եմ բացել, բայց ժամանակ չեղավ մի բան գրելու: Ու էդպես էլ կշարունակվեր, եթե մի գեղեցիկ գարնանային օր ներքին ձայնս՝ սովորականի պես գզգզված մազերով, չհայտնվեր կողքիս ու չհայտարարեր, որ պիտի գրեմ: Իսկ երբ իմ ներքին ձայնը նման կատեգորիկ տոնով հայտարարություններ ա անում, ապա ճիշտ կլինի ենթարկվել, որովհետև, թաքուբիր ընթերցողներիս ասեմ, իմ ներքին ձայնը ձեր իմացածներից չի, որ հնարավոր լինի անտեսել: Մանավանդ, որ, ինչպես ներքին ձայնս էր պնդում, եթե մի տարի սենց խելոք-խելոք գրեմ, վերջը լավ կլինի (կարող ա՞ պուլիտցերյան պրեմիա տա..., կամ, ասենք, դուռը ծեծեին ու մեկը մի մեշոկ փող բերեր... չէ, դժվա՜ր ):  

Դե գրել так գրել: Լավ, բա ի՞նչ գրեմ: Քաղաքականությունից գրեմ, պիտի արանք արանք ուշունց տամ, իսկ դա, համաձայնեք, էնքան էլ ճիշտ բան չի: Իմ կյանքից ու առօրյայից գրեմ՝ էս թաքուբիր ընթերցողս էլ կթողնի կփախնի, որովհետև իրանց պրոբլեմները քիչ ա՝ հիմա էլ իմս պիտի պիտի շալակեն: Լավ, իմացա ինչից գրեմ: Սիրելի կոլլեգաներ, իմա՝ ներքին ձայնի զոհեր (թող ների ինձ այդ չարաճճին, բայց դե իմ համար անդարդ ապրում էի էլի, իսկ հիմա արի դիզայնդ փոխի որ էս կենդանի մատէանի զզվելի դիզայնը չերևա, հա՜յ յուզերփիք գտի, էն վերևի նավյազչիվի ռեկլամի քոքը կտրի, հա՜յ էս, հա՜յ էն... տեսնես կկարդում ա՞ էս տողերը ու գոհ ա՞ վերջապես ինձնից, թու... թու... թու...) , հա, ինչ էի ասում, կոլեգաներ ջան, էկեք ես էլ տեխնոբլոգ վարեմ: Մոտս էնքաաան կուտակված զրդուզիբիլ կա, որ մեկնումեկին հաստատ պետք կգա: Հիմա անկապ իրար վրա լցված ա մեր սերվերի install պապկայում. հանեմ կիսվեմ հետներդ: Կարգին տնական սոֆթ ունեմ՝ հլա բողոքող չի էղել: Թվիք - մվիքերի (tweek) մի եքքա պահեստ: Էս երկու օրը առաջին պարտիան գալիս ա: Ինչպես ընկեր Նաջարյանն էր ասում՝ առե՛ք, տարե՛ք, հալալ լինի...

Հ.Գ. ինչի՞ ovanitas - մեր գյուղում մի բիձա կար ասում էր՝ Vanitas vanitatum omnia vanitas՝ ունայնություն ունայնությանց և ամեն ինչ ունայն է: Ճիշտ էր բիձեն: Սաղ սութ ա: 

Հ.Հ.Գ. Դե մեկ մեկ էլ քաղաքականության մասին կարող ա գրեմ, ուրեմն ուշունց էլ կարող ա տամ, ներող...

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources
{ OVANITAS

Comments

khlurd
Jul. 3rd, 2010 12:43 pm (UTC)
Re: բաաաարեեեեեվ
դու էլ, ՀՀԳ ու ապրես ։Ճ

վերջին ամիսը

October 2016
S M T W T F S
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     

պիտակներ

հղումներ

Powered by LiveJournal.com