April 14th, 2010

tree

Հայերեն յունիքոդ փոխարկիչ և տողադարձ

Սիրելի մատյանակիցներ, ձեր դատին ու տմօրինմանն եմ ներկայացնում MS Word-ի մակրոսների մի խումբ, որի միջոցով Word-ի շրջանակներում կարող եք.

ա) ոչ յունիքոդ հայկական տեքստը փոխարկել յունիքոդի

բ) յունիքոդ հայկական տեքստը փոխարկել ոչ յունիքոդի (պահպանողական մեր հայրենակիցների համար)

գ) վերևի գործողությունները կատարել ռուսերեն տեքստի հետ (մակրոսները գրելուց սա արդիական էր, հիմա՝ արդեն ոչ)

դ) յունիքոդ հայերեն տեքստը տողադարձել (էսպիսի բայ կա՞ հայերենում)

Նշեմ, որ վերջին մակրոսի կոդի հեղինակը ես չեմ: Պատմությունն էսպիսին է.իմ մոտ, արդեն չեմ հիշում որտեղից, հայտնվեց հայերեն ոչ յունիքոդ տեքստի տողադարձի մակրոսը, որի property-ներում նշված էր հեղինակը՝ ոմն ԼԵՎՈՆ: Իրեն շատ շնորհակալ եմ մակրոսի համար: Բայց քանի որ չգիտեմ ով է և ինչպես կարելի է կապնվել իր հետ, հեղինակային իրավունքների պաշտպանության և բարոյականության սկզբունքներից ելնելով չեմ տարածում իր գրած մակրոսը, այլ միայն այն, որն իմ կողմից փոխարկվել է՝ վերածվելով յունիքոդ հայերենի տողադարձման ծրագրի (մի քանի պուճուր դեբագգինգներ:

Collapse )
{ OVANITAS