May 19th, 2010

tree

Շանտղի քվանտներն ու մենք

umudi mille nummus circus, est blogus tsistitus
ovanitas
Ումուդ, հազար դրամ ֆռռա, քեզ հեսա նորից ցիտելու եմ
օվանիտաս

[info]umood-ի հետ մանդր-մունդր հակառակորդիկներին «մեդալով» ցխել-ցբխելուց հետո, սիրում ենք նստել անտառի բացատում գտնվող մեր գրասենյակի դիմացի հարթակին, ոտներս դնել հենց նոր մաշկահան արված հակառակորդի` դեռ գոլորշի արձակող լեշերին ու զրից անել անցա՜ ծ, գնացա՜ծ օրերից: Ումուդը լցնում է ծխամորճը ինչ-որ տարօրինակ հոտ ունեցող թութունով (Ամստերդամըսկ, հա՜յ գիդի...) ու պատմում կապակցված (ճիշտ թարգմանեցի՞) քվանտների, Շրյոդինգերի կատվի, սև ծակերի (հայ գիդի Ամստերդամըսկ...) ու էլի շատ հետաքրքիր բաների մասին:

Հիմա՝ հարցրե՛ք, ինչի՞ սա հիշեցի: (քոմմենթներում հետո կհարցնեք, հիմա համարենք ապառիկ հարցրել եք): Ասեմ. էս շանտղի քվանտները իսկ և իսկ մեր ազգակիցներն են: Դու մի ասի էս անտեր քվանտը մի տարօրինակ խասյաթ ունի, (սրա մասին ստորեև մի նախշուն մուլտիպլիկացիոն ֆիլմ եմ դրել) որ յուր հատկությունը փոխում է՝ երբ կողքից դիտող, թամաշա անող կա: Մենք էլ տհենց. կողքից նայող չեղավ՝ էլ կեղտոտ պադյեզդ, էլ լևի շինարարություն (որ առանց էդ էլ իրա վտիտ պանելների վրա հազիվհազ կանգուն շենքի սեյսմակայութնույունից լավ հիշողություն է թողնում), էլ բալեքին սուսուփուս ռուսական դպրոց տանել, հլա մի հատ էլ կաշառք տալով ու հետո գլուխ գովալով, թե «մոյ մլադշիյ ռուսսկիյ շկոլ սկանչալսյա», էլ թուրքահպատակների հետ ջերմեռանդ առևտրասեռական հարաբերություններ հաստատել, էլ…, էլ…, էլ…: Համա որ թամաշա անող եղավ (կարևոր չի անցորդ է, համամարշուտկեցի է, բլոգ կարդացող է…) էն էլ, որ դրա հետ մեկտեղ արտասահմանցի եղավ, էությունը փոխվում է. «բա մեր տոլմեն», «բա մեր գառնի-գեղարդը», «Եվա Ռիվաս», «Քիմ Քարդաշյան» (սրան վերջի ուշունցն էինք է ազգովի տալիս, երբ խափշիկի հետ փրանսիական սեր էր անում), «մենք թատրոն ունեիք դեռ դինոզավրերի վախտովը…» (վերջին անգամ միջին հայրենակիցը ե՞րբ է թատրոն գնացել. սա, ինչ մեղքս թաքցնեմ, ինձ էլ է հավասարապես վերաբերում):

Հետաքրքիր ազգ ենք տո: Քվանտային ազգ:

Այ սենց մի անկապ գրառում: Ավել պակասի համար՝ ներող: Հա, էս տակի մուլտիկը նայեք: Մեր մասին ա:


Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources
{ OVANITAS