June 1st, 2010

shrek

Բույլ մը կայքէջ կամ կարողանում ենք, երբ ուզում ենք…

Բույլ մը կայքէջ, փունջ մը քոնթենթ՝
Քուրա մը բայթ դյութեց իմ սիրտ:


Գրածս երկու նոր կայքէջի մասին է, որ նոր քրքրվում էին նվաստիս կողմից:

Ա կայքէջ՝ www.e-gov.am:

Սույն  էջի միջոցով կարելի է

  • գրել նամակ կառավարությանը (եթե դա արդեն չեք արել tigransargsyan յուզերի մոտ) ու, նույնիսկ, հետևել դրա ընթացքին:
  • ընթերցել կառավարության, վարչապետի որոշումները, հետևել կառավարության նիստերի օրակարգերին և սույնով հոգևոր սնունդ ստանալ նոր գրառումներ գրելու համար
  • ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ բլոգերներին, որոնք սիրում են իրենց թվային քիթը խոթել կառավարության թաքուն գործերի մեջ՝ ձգտելով պարզաբանել, թե հարկայինի ասպետներն էս տարի քանի միլիարդ դրամի շոկոլադ կառնեն կամ տեղեկանալ, որ բնության նախարարությունը կարմիր գրքի հրատարակման վրա 11,000,000 դրամ է ծախսել (երևի կազմը կովկասյան հովազի կաշվից են արել). հետևել մեկ անձից կատարվող գնումների վիճակագրությանը և ՊՈԱԿ-ների ֆինանսավորմանը: Հա մոռացա, էս բաժնից կարելի է նաև իմանալ, որ ՀՀ ոստիկանությունն էս տարի 28 մնլ դրամի եռանիվ շարժական մեքենաներ է ձեռք բերել: Էնպես որ եթե պեռաշկիի տռտռիկով ոստիկան տեսնեք՝ չզարմանաք :Ճ
  • ծանոթանալ ՀՀ ինտերակտիվ բյուջեին: Հրաշք բան է սա ու տեխնիկապես հրաշալի իրականացված: Ափսոս պարունակությունը կարող է շատ դեպքերում հիասթափեցնել…
  • ներկայացնել հարկային հաշվետվություններ՝ էլեկտրոնային եղանակով:
  • դիմել մտավոր սեփականության գրանցման համար, ծանոթանալ արդեն գրանցված հայտերին:
  • դիմել էլեկտրոնային վիզայի համար:
  • ստանալ էլեկտրոնային ստորագրություն՝ մուծելով 15,000 ՀՀ փող: Պարզ չի մենակ՝ թե սույն գումարն ինչքան ժամկետի համար է:

Բ կայքէջ՝ www.books.am:

  • Հայաստանում գործող ամենամեծ էլեկտրոնային գրախանութն է ու, որպես էդպիսին, արդեն արժանի մի լավ քրքրման:

Երկնքից երեք ֆլաշ քարտ ընկավ: Մեկը, 32 ԳԲ –անոց՝ e-gov.am կայքը ստեղծողին՝ համանուն կայքի ստեղծման ու կառավարության աշխատակազմի հետ ատամները սեղմած աշխատելու համար (տակը գրած չի անունը, բայց ես թեթև կասկածներ ունեմ, թե ով կարող ա լինել: ամեն դեպքում, հալալ ա), մյուսը, 16 ԳԲ-անոց՝ books.am կայքը ստեղծողին՝ համանուն կայքի ստեղծման ու ուրիշ էլ ոչ մի բանի համար, մեկն էլ, 128 ԳԲ-անոց՝ ինձ, համեստիս, գործի ժամից ամբողջ տասնհինգ րոպե վատնելու և սույն գրառումն անելու համար: Ֆրենդեսցեք և փառաբանեսցեք զիս:



Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources
{ OVANITAS