June 5th, 2010

shrek

Մաքրենք հայերենը, կամ ասք անասունի, էշի, և բոզ նապաստակի մասին

Սիրելի մատէանակից վիրտուալ ընկերներ: Բա իմացել ե՞ք: Ազգային Ժողովի պատգամավորները «անասուն» բառին դեմ են հանդես եկել՝ անասնաբուժության մասին օրենքում փոփոխություններ մտցնելու վերաբերյալ քննարկումների ժամանակ (շնորհակալություն a_lexus_330 -ին տեղյակ պահելու համար): Առաջարկում են «անասուն» բառը փոխարինել «կենդանի» բառով: Որովհետև «անասուն» բառը ուշունց ա: Բա:

Չե՞ք հավատում, գնացեք ինքներդ կարդացեք: Սևով սպիտալի վրա գրíած է: Էն էլ՝ էլիտար լեզվով: http://regnum.ru/news/1290409.html: Էս էլ հասարակ հայերենով՝ http://www.panorama.am/am/society/2010/06/03/brute/

Մտքի ինչպիսի՜ թռիչք: Հայրենի լեզվի անաչառության պահպանման ինչպիսի՜ կորով: Մայրենին մաքրելու որքա՜ն մաքրամաքուր նկրտում: Բրավո:

Առաջարկում եմ սրա վրա կանգ չառնել: Մաքրե՛նք մայր լեզուն և, մասնավորապես, հայկական իրավական փաստաթղթերը ուշունցատիպ բառերից: Բայց ինչու՞ մենակ իրավական փաստաթղթերը: Մաքրենք մայր լեզուն ընդհանրապես, իր արձակով, պոեզիայով, ոտանավորներով, շուտասելուկներով: Օ՜ն յառաջ դեպի մաքրամաքուր հայերեն, ընկերնե՛ր, որտեղ ուշունցը տեղ չունի բնավ…

Առլյոնոկ առլյոնոկ.. (խանդավառությունից երգում եմ…)

Սկսենք հենց «անասուն» բառից: Սրանից հետո՝ խոշոր եղջերավոր կենդանի: Անասնակերը՝ կենդանակեր: ԿՄ-ում շատերի կողմից ընդունված «անասնապատում» պիտակ (tag) կա, խնդրում եմ այսուհետ օգտագործել՝ «կենդանապատում»: anas_lench , իմ վիրտուալ բարեկամ, խնդրում եմ վերագրանցվել որպես kendan_lench:

Ղաղանջ նախճիրի. այսուհետ կարդալ այսպես՝

…Ա՛յն ենիչերուն,
Ա՛յն անասունինկանդանիին ասունկենդան, բայց անբան…

Բա ինչի՞ «էշ» բառը արմատախիլ չենք անում մեր լեզվից որ: Չէ՞ որ մեկին էշ ասես, հաստատ ավելի շատ կվիրավորվի, քան անասուն ասելուց: Սրանից հետո էշ-մեշ բառեր չի կարելի, ուրեմն, օգտագործել: Առաջարկում եմ՝ ավանակ. ավանակաոտիկ, Ավանակտոն Քաթչեռ (իրան հասնում էլ ա), կամ ավելի էլիտար բառաձև ունեմ՝ այշ: Ասիական այշ: Վիրավորական էլ չի հնչում, ընդհանրապես:

«Եզ» բառն էլ, սիրել երեսփոխաններ, եկեք արմատախիլ անենք ևս: Եզը որը՞ս ա: Սրանցի հետո՝ ցուլ. «եղի՛ր հեզ, բանող ցուլ», ՑՈւլան երիզորդ,  ՑՈւլակի, ՑՈւլնիկ Կողբացի…

Բայց մի րոպե: Հո «անասուն» բառով չենք սահմանափակվելու: Սա միայն սկիզբն է:

Թումանյանի Սասունցի Դավիթի համապատասխան հատվածն այսուհետ կարդալ՝

Մի անբարոյական նապաստակ, ականջնեըը ցից,
Խրտնեց ու ահից դուրս պրծավ հանկարծ։

Էս մարդու ազգանվան հիշատակումը պետք արգելել իսպառ: Սրանից հետո՝  Յոհան Վոլֆգանգ ֆոն Ադրբեջանցի, կամ Յոհան Վոլֆգանգ ֆոն Նախկին քաղաքապետ:

Հետևողական եկեք լինենք, սիրելի երեսփոխաններ: Հասցնե՛նք սույն հայրենանվեր գործն իր տրամաբանական ավարտին:

Ա՛յ էսպիսի մի լեզվամաքրման շաբաթօրյակ:


Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources
{ OVANITAS