July 30th, 2010

shrek

ՍՈՒՏԼԻԿ ԹՐԵՅՆԻՆ

Հորս կնունքով, մորս ծնունդով, վեր կացանք մի օր հինգ ու վեց հոգով, սմարթֆոն-լափթոփով թրեյնինգի գնացինք։ watumiaji-ն էր, umood -ն էր, chikcho-ն էր, akunamatata_ser-ն էր, ես էի, գնացինք թրեյնինգի... Աէրոպորտի ճամփեն դուզ գնացինք, որտեղ գայիշնիկ կար՝ ամրագոտակապ սուսուփուս գնացինք...
Գնացի՜նք, գնացի՜նք, շատ թե քիչ, մին էլ տեսնենք երեք ինքնաթիռ. երկուսը ТУ էին, մնի մեջ էլ ըսկի կեռասին չկար։ Մին էլ, ըհը, մտիկ տանք, որ էս անկեռասին ինքնաթիռում գնում գալիս են երեք հատ ուղեկցորդուհի, երկուսը գեշ են, մինն էլ իսկը ոնց որ միսս Հայաստանը լինի։
— Աղջի՛, մի բարձ տո՛ւր հա, տո՛ւր։
Թե՝ բարձ չունեմ։
— Աղջի՛, ադյալ տո՛ւր։
— Էդ էլ չունեմ։
— Աղջի՛...
— Էդ էլ չունեմ։
Քու տիրու... Բա ի՞նչ անենք:
Էս գեշ ուղեկորդուհիների մուննաթի ներքո մի կերպ քնեցինք, վեր կացանք, գնացինք սեմինարի: Գնացինք, գնացինք, հասանք մի հյուրանոց, մին էլ տեսնենք երեք կոնֆերանս հոլլ, երկուսի տեղն իսկի չի երևում, մնումն էլ իսկի պռոյեկտոր չկա։ Էս անպռոյեկտոր դահլիճում դես ման եկանք, դեն ման եկանք, մի բուդկա գտանք, մեջը երեք թարգմանիչ, երկուսը մեռած, մինի բերանումն էլ շունչ չկա։
— Տղերք, ասինք, եկեք փաուեր փոյնթով պրեզենտացիա անենք։
Էս անշունչ թարգմանիչը գնաց դես ման եկավ, դեն ման եկավ, կես լափթոփ գտավ, երեք ֆլեշկա, երկուսը քըռափթ, մինն էլ իսկի ֆաթ (fat) չուներ:
Ֆայլերը գցինք էս անֆաթ-անֆորմատ ֆլեշկեն, մեջը լցրինք գրաֆիկներ, բյուլլեթ փոյնթեր, անպռայեկտոր ցույց տվինք։ Պրեզենտացիան գնաց գնաց, գրաֆիկները վերջացան, անիմացիան մնաց։
Քնից վեր կացած կարմիր աչքերով հոգնած մարդի՜կ, վրա եկանք, նայեցինք, նայեցինք, ոչ աչքներս բան տեսավ, ոչ գլուխներս բան մտավ։
Ծանոթ պատմություն է՞ր:

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources
{ OVANITAS