October 7th, 2010

tree

Ոզնու ֆլեշմոբի հետքերով

Գուգլ Քրոմը բացելիս` սիրտս դառնում է գինով...
Այստեղ մի բլոգ եմ կարդում՝ Ումուդ անունով

Ինչքան մտնում եմ այնտեղ` աչքերիս հանդեպ
Հետաքրքիր մի մատէան բացվում է հապճեպ:

Փռվում է դեմս իսկույն մի կենդանի մատյան,
Իսկականից կենդանի — որտեղ մտքեր կան:

Մի մատէան էլ եմ կարդում` Անաս Լենչինը...
Նիքը ոնց որ քիչ անկապ, բայց այ միջինը…

Անհաս բաներ է գրում այս Անաս լենչը,
Մտքեր բարդ, մտքեր խրթին լիքն են մեջը:

Եվ, իհարկե, առանձին պիտ գովեմ Ոզնուն,
Արտակարգն է էս տղեն, թույն բլոգ է վարում:

Ցենտր մարդ է ռեալում՝ ընկեր անկաշառ,
Այ որ մեզ հետ հավասար նա մեդալ խաղա՜ր...

Երկարամազ այդ տղան, ա՛խ, ինչքա՛ն է չար.
Մեզ հետ մրցում է հաճախ, ծեծվում չարաչար:

Բայց միևնույն է, մեզ համար կարգին ընկեր է,
Ու որ կրվում է հաճախ, դա իր մեղքն էլ չէ:

Էլի շատ լավ ֆրենդեր կան, որ կուզեի գովել,
Ափսոս շատ են հազվադեպ բլոգը թարմացրել…

http://vozni.livejournal.com/29725.html

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources
{ OVANITAS