October 14th, 2010

tree

Ունայնություն

ԺՈՂՈՎՈՂ 1:1 Դաւթի որդու՝ Երուսաղէմում Իսրայէլի թագաւոր Ժողովողի խօսքերը 2 Ունայնութիւն ունայնութեանց, - ասաց Ժողովողը, - ունայնութիւն ունայնութեանց. ամէն ինչ ունայն է: 3 Ի՞նչօգուտ ունի մարդ իր ողջ չարչարանքից, որ տանջւում է արեգակի ներքոյ: 4 Սերունդ է գնում, սերունդ է գալիս, բայց երկիրը մնում է յաւերժ: 5 Արեգակը ծագում, արեգակը մայր է մտնում եւ վերադառնում է իր տեղը, որտեղից ծագել է: 6 Հողմը ելնում է դէպի հարաւ եւ դառնում է դէպի հիւսիս, պտտուելով պտտւում՝ փչում է հողմը եւ վերադառնում նորից իր շրջապտոյտին: 7 Բոլոր գետերը գնում են դէպի ծով, բայց ծովը չի լցւում, եւ նորից գետերը վերադառնում են այնտեղ, որտեղով հոսել են: 8 Ամէն ինչ ջանք ու տքնանքով է լինում, եւ չի կարող մարդ այն պատմել. աչքը տեսնելով չի յագենում, եւ ականջը լսելով չի լցւում: 9 Այն, ինչ եղել է, նոյնն էլ պիտի լինի, եւ այն, ինչ կատարուել է, նոյնն էլ պիտի կատարուի: 10 Եւ ոչ մի նոր բան չկայ արեգակի ներքոյ. որովհետեւ ոչ ոք չի կարող ասել՝ «Ահա սա նոր է, քանի որ դա եղել է վաղուց, յաւիտենապէս՝ մեզնից առաջ եղածների մէջ»: 11 Նախկինների յիշատակը չկայ, չի լինելու նաեւ դրանցից յետոյ գալիքների յիշատակը՝ ամենավերջում եկողների մէջ:

...

10:16
Վա՜յ քեզ, քաղա՛ք, որ թագաւորդ մանուկ է, եւ իշխաններդ կերուխում են անում մինչեւ առաւօտ: 17 Երանի՜ քեզ, երկի՛ր, որ թագաւորդ ազատորդի է, եւ իշխաններդ էլ ուտում են ժամանակին՝ ուժի համար եւ չեն ամաչելու: