November 12th, 2010

tree

Լավատեսական

Կոպիտ դար է, կոպիտ բարքեր, ռոմանտիզմ չկա…
Չի կարող պատահել (Լենֆիլմ)

Շուրջդ այնքան գորշություն կա, որ երբ մի լուսավոր կետ ես տեսնում, ուզում ես նրա շուրջը թիթեռնիկի նման պտտվե՜լ, պտտվե՜լ
Երջանկության մեխանիկան (Հայֆիլմ)

Գտի՛ր քո լուսավոր կետը
Օվանիտաս (Ան(հ)աս-Լենչի ժամանակաշրջանի անհայտ բլոգգեր)

Նոր ձյուն էր եկել, ու մասիվի դիքը լաաավ ձնապատ սառույց էր: Մեքենաս ձգեց մինչև բենզակայանից մի 200 մետր ներքև ու հրաժարվեց առաջ շարժվել: Պտտվել հետ գնալ հնարավոր չէր, քանի որ դրա համար պիտի հասնեի լցակայանին: Հետ-հետ վարելը խիստ վտանգավոր էր՝ հենց նույն սառույցի պատճառով: Մեքենան չէի ուզում թողնել, քանի որ էդ սառույցների պայմաններում առավոտյան կարող էի միայն մետաղի ջարդոն գտնել: Մեքենայում էդպես փակված տարբեր ուշունցներ էի մտաբերում ու բարձրաձայնում՝ նախանձով նայելով կողքից անհոգ անցնող մեքենաներին:

Collapse )
<div><a href="http://www.circle.am/?w=8904"><img src="http://www.circle.am/service/?sid=8904&amp;bid=72" alt="Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources" /></a></div>