November 25th, 2010

tree

Գարեջրոտ մտքեր

Անքուն գիշեր, գլխացավ… տաքսի.. ռեգիստրացիա… Մոսկվա… տրանզիտ…

Ես չեմ հասկանում, էս քաղաքում ոչինչ չի փոխվու՞մ: Նույն՝ «մուժչինա բլյած, վաս զդես նե ստոյալո, բլյած» ցավեցնելու չափ ծանոթ արտահայտությունը, քո ու պիսսուարի միջև խցկվող նույն կինարմատ հավաքարարը՝ «ինձ չես զարմացնի» հոգնած հայացքով…

Էս անկապ ճամփորդության միակ լուսավոր կետը, թերևս, ցաքուցրիվ մտքերն ի մի բերելու համար ժամանակ գողանալն էր, էն էլ սոված փորին սառը Վարշտայները ավելի ևս ցրիվ տվեց դրանք՝ թողնելով ուղեղում մի քանի աներես ճանճի պես տզզացող մտքիկներ՝ էնքան ցաքուցրիվ, որ տապչկայով գանգին (ներսի կողմից) ճխլել էլ հնարավոր չի. փախնում են անտերները: Տզզզ հա տզզզ… Էս տզզոցի արանքից հիշեցի, որ ինքնաթիռում վերջացրեցի Ֆոուլզի «Մոգը»: Շնորհակալություն dangxuan -ին՝ խորհրդի համար: Վաղուցվանից էսքան հետաքրքիր գործ չէի կարդացել: Հերոսի հետ բոլոր ապրումնները հավասար ապրեցի, հոգեբանական բոլոր փորձությունները, որ իր համար էին նախատեսված, նույն կերպ անցա, ասել կուզի՝ իրապես լավն էր գործը: 

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources
{ OVANITAS