December 4th, 2010

ovanitas

Դոմինգո

Դոմինգո պապին եկավ, տեսավ, հաղթեց…

Համարյա յոթանասուն տարեկան պապին հաղթեց… Լիակատար, անվերապահ հաղթանակ էր:  Հաղթանակ էր դահլիճում ներկա հանդիսատեսի նկատմամբ, որոնց 99 տոկոսը (ես էլ, ենթադրաբար, իրենց շարքում) երևի էլ երբեք նման որակի կատարում չի լսի, հաղթեց էդ հանդիսատեսների շարքում ներկա, ոչ փոքր տոկոս կազմող պուզատի մասսային, որ երեք ժամ ներերակային հակառաբիսին ստացավ, ու դրա պարունակությունն իր արյան մեջ գոնե մի քիչ տարրալուծվեց, հաղթեց էդ սրահի պատերին, որոնք ում ու ինչի ասես վկան չեն եղել՝ դրանք էլ մի քիչ ազնվացան, հաղթեց դահլիճում ներկա հայ օպերային «մենեջմենթին», որոնք գուցե հասկացան, որ ծանոթ-բարեկամ-սիրածներին բեմ բրդելով էս որակի երբեք, ԵՐԲԵՔ չեն հասնի, հաղթեց ինձ, որ օրվա պրոբլեմներն ու խնդիրները երեք ժամ մոռացած հեռուստաօպերատորների մեջքների արանքից (կեսին խրկեցի, մեկը՝ ամենաաներեսը մնաց) պլզած նայում էի պապիին, ու չէի հավատում, որ էս տարիքի մարդու ձայնալարրեից էսպիսի ձայն կարող է դուրս գալ…

placido_domingo

Հաղթեց բոլոր թվային կրիչներին, տնային կինոթատրոններին, արբանյակային ստերեո հեռարձակումներին (սա ես եմ ասում, ես՝ համակարգչային առնետս), քանի որ ոչ մի տեխնիկա, ոչ մի կրիչ էս տեմբրը երբեք չի կարող արտաբերել (պապիին առաջ էլ հո լսել եի, ու էնքան էլ դուրըս չի եկել… ես բարիտոնն եմ սիրում, տենորն՝ էնքան էլ չէ)…

Պապիի հետ մի ծիտ կար (ավելի շուտ՝ երկուսն էին, բայց էն մեկը՝ հայը թույլ էր շատ)… Սա էլ (Աննա Մարիա Մարտինես), մեկումեջ (պապիի ելույթների արանքում) գալիս էր կանտրոլնի բոլորին ճակտից թողնում էր  ու գնում… Հրաշալի ձայն ուներ, հրաշալի տեխնիկա…

Խորապես ցնցված եմ: Կամրադներ, ներկա եղե՞լ եք համերգին: Խնդրում եմ՝ հաստատեք էդպես է՞ր, թե ես եմ մի քիչ շատ պաթոսով ընկալել…


Հ.Գ. ընկերոջս՝ փառք ու պատիվ :ՃՃՃ

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources
{ OVANITAS