December 20th, 2010

tree

Չէ, սա Ռիո դե Ժաներիոն չէ, կամ հետընտրական Մինըսկ

0evilukas

Ի Բածկա՝ տակոյ մալադոյ…

Таварыш ТЧК Чытай потым спалі ТЧК Спецназ разагнаў натоўп на плошчы Незалежнасці ТЧК Бацька перамог ПЗД

- Սենց իմ համար գնում էի, խաղաղ, մեկ էլ մի երեք խմած ջահել հարձակվեցին ու սկսեցին իրանց գլխներով ու պոչկեքով խփել դուբինկիս (թափ թազա էլ դուբինկա էր անտերը)..
Հաղորդավար՝ – իսկ գոնե էդ չարագործների դեմքերը տեսա՞ք, ընկե՛ր մլիցայ (կեցցե՛ մլիցայությունը, կեցցե՛ Ինքը)
- Չէ, կարմիր ներկ էին քսել, որ չճանաչեմ… (ուռա¯, ուռա¯, ուռա¯)

«Այսքան ուրախ կյանքը մեր….»
«Արա էս ի՞նչ եք անում, արա… ո՞նց կարելի ա էս անխելք ջահելներին հանել փողոցները… արա սենց կատարյալ ընտրություն ոչ իլել ա, ոչ իլելու ա… »
«Մեր Ուկրաինումն էլ սենց օրենսդրություն իլեր էլի, թե չէ մեր մոտ՝ իշխանության կռիվ ա, մինն  ուզում ա իշխանության մնա, մինն ուզում ա իշխանության գա (ո՞վ ա տենց բան տեսել..)»
«Եվրոպան գլուխը պատին ա տվել, տրանք մինակ քննադատում են, անրագետ շունշանորդիք…»
Վայ, Նաիրա Զոհրաբյանը… սուսե՛ք հլը, տենանք ի՞նչ ա ասում…. «գնացեք … և հարցրեք, ով ա էղել Նաիրան… չէ՛, գնացեք և հարցրե՛ք… ինձնից էն յա՜ն էլ աշխարհ… ոբշեմ, ոնց ասեմ՝ տենցա… քայլ առաջ… աբրեն տղեքը (աբրի մեր ախպերը)»
…պատառիկներ պերշի կանալից… Հայլուրը հաց ու թանկացած պանիր էնքա՜ն ուտի… էնքա՜ն ուտի…

Բելառուս ծանոթներ ունեմ… մի բելգիացի պառավ փորձագետի հետ էլ ծանոթացա: Մի բաժակ գարեջրից հետո տատին, բնականաբար, անկեղծացավ… Դե, բնականաբար, սեմինար, մեմինար մոռացած՝ ինչի՞ց պիտի խոսենք… ճիշտ ա, էմմիի եվրովիդենիից դե դուք երևի ջոկիք… Սպունգի նման հավաքում եմ, որ գամ՝ մեր ընտրական օրգաններին մի հատ թեթև վերապատրաստեմ: Մարդիք ահագին նոու հաուներ ունեն: Մասնավորապես էն՝ որ ընտրությունները հինգ օր են տևում: Առավոտները ով ուզում ա՝ գալիս ա քվեարկում ա: Հիմք, բան պետք չի (ի՞նչ կարիք կա): Պասպորտով կարող ա գալ, ուսանողական տոմսով, այլ ցանկացած փաստաթղթով: Արևը որ մայր ա մտնում, գալիս են ազնիվ մլիցայները (պաքքո) և հսկում յաշիկը… Չէ, փիս նամյոկներ չեմ անում, յաշիկը կնքված ա: Ո՞նց՝ կնիքն ում մոտ ա՝ ընտրական հանձնաժողովի նախագի: Ո՞նց՝ ով ա նշանակում…

Բայց մի բան էլ կա: Էս ապպազիցիային հասնում ա: Մի դիտորդ, մի վստահված անձ, մի բան… Իրանք ուզում են ձեռները ծալած նստեն, ժողովուրդը գնա Բածյայից իրա ինը միլիարդը խլի, կապույտ եզրաշերտերով սկուտեղի վրա մատուցի իրանց… «թող ոչ մի զոհ չպահանջվի» սերիայից… (գուցե մաս մա՞ս վերցնեիք :ՃՃ)

Некляев увезен из больницы в неизвестном направлении
При задержании микроавтобусов со взрывчаткой пострадали три сотрудника правоохранительных органов
Правоохранительные органы подтверждают задержание Санникова и Статкевича (թեկնածուներից են)
Рымашевского задержали на выходе из больницы скорой помощи (սա էլ)

Դե ԶՊՏ քանի որ իրադարձությունների քաղաքում եմ դեռևս ԶՊՏ պարտքս համարեցի զեկուցել ՏՉԿ թե չէ՝ ինձ ինչ… ՏՉԿ Ֆրենդեսցե՛ք զիս ՏՉԿ

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources
{ OVANITAS