August 6th, 2011

super

Դիմավորեք անդրոիդի նոր, թարմացված հայերեն հնչյունային ստեղնաշարը

Նախորդ գրառմանս մեջ (տե՛ս նախապատմությունը) գրել էի MultiLing Keyboard-ի մասին, ու էն մասին, որ դրա հայերեն ստեղնաշարը եղածներից, թերևս, լավագույնն էր: Նաև նշել էի, որ դիմել եմ ստեղնաշարի հեղինակին՝ Հան Հոնսոին, առկա ստեղնաշարում հայերեն տառերի շարվածք վերադասավորելու ու ստեղների լայնությունն ավելացնելու առաջարկով, էնպես, որ լիովին համընկնի լայնորեն տարածված հայերեն հնչյունային (ֆոնետիկ) ստեղնաշարի շարվածքին: Սա, իմ փորձից դատելով եմ ասում, անասելի արագացնում է հայերեն տեքստի հավաքումը մոբայլ սարքերի վրա, քանի որ մատներն իրենք իրենց գտնում են անհրաժեշտ տառի տեղադրությունը:

Collapse )