September 6th, 2011

tree

Օվանիտասյան նվեր մաքպուքատեր ազնվազարմ յասարակութեանը. ANSI - UNICODE փոխարկիչներ մաքպուքերուն համար

Այդ ու՞ր Մաքինթոշ, այնտեղ խորն է
«Թանկարժեք տղան» ֆիլմից

Հե՜յ, մակինտոշատերեր, հե՜յ կծած խնձորի ջոբսահպատակ ասպետներ, հե՜յ մաքբուքասերեր, էս պոստը ձե՜ր համար է, ձե՜ր...

Ահավոր յամեստ եմ ես և մեծ են գործերն իմ, զի յայտնաբերեցի, որ ANSI-UNICODE փոխակերպման մակրոսքս կաշխատեն նաև կծախնձորյան (մաքինթոշաց) նոթպուքներուն և մաքպուքներուն վրայ:

Ինստրուկցիյա կ էքսպլուատացիի

1. Սիրելի մաքբուքատեր, մի պահ մոռացիր ի վերուստ տրված մաքբուքի տնօրինման, տիրակալման և տիրապետման վեհ առաքելությունդ, և հաղորդակից դարձիր ճղճիմ մայքրոսոֆթցու էս բարբաջանքներիս, քանզի եթե ճակատագրի բերումով զորավոր մաքպուքիդ մեջ անարժան «օֆֆիս ֆոր մաք» ես դրել ու նաև տառապում ես հնամենի գրերի, իմա՝ ANSI ֆորմատի հայերենի, որ միայն Արիալ Արմենիանոտ տառատեսակներով կկարդացվի, վերծանման անհրաժեշտությամբ,

Collapse )

Դե ինչ, ազնվազարմ մաքպուքատեր ճենթըլմեններ և լեդիներ, ֆրենդեսցեք և փառաբանեսցեք զիս, զի, մեկ էլ տեսար, ես էլ մոտալուտ ժամանակներում մաքպուքի անցնեմ (ու, էդպիսով, մաքրքգործվեմ), զի հետաքրքրասիրությունս բզբզում է ինձ և իմ մոլագար ուղեղի համար նոր օսում բացահայտումներ կատարելու չելլընջներ է տալիս: