October 18th, 2011

tree

Խոստովանանք

Մենք իրար հետ ենք 1996 թվից: Խելագարվել կարելի է. ամբողջ տասնհինգ տարի քեզ եմ հաղորդել իմ ամենանվիրական գաղտնիքները, իմ հույզերը, գործնական տեղեկությունները, հույսերս, սպասումներս… Տասնհինգ տարի քո աչքերով նայել եմ աշխարհին, քո ականջով լսել եմ աշխարհը: Հավերժություն է:

Իսկ հիշում ե՞ս, սկզբում ոնց էի փայփայում քեզ, թաթերիս ծայրերին էի կանգնում, որ քեզ հասնեմ, սեղմում էի քեզ ապակուն, պատերին, որ ազատ շնչես, որ լավ զգաս: Հիշում ե՞ս, քաղաքից դուրս չէիր գալիս, երկչոտ էիր: Հազվադեպ ճամփորդություններիս ժամանակ թողնում, հեռանում էի քեզանից, որ էլի գամ, գրկեմ, շփվեմ. հետդ... Հետո սկսեցիր կազդուրվել, թափ առնել... սկսեցիր քեզ թանկացնել... Չեմ ասել, բայց հիմա ասելու ժամանակն է. աշխատավարձս ամբողջովին քո վրա էի ծախսում, քո համար զիզիբիզի բաներ էի առնում, մենակ թե մոտս մնաս։ Գիտեի, որ կորցնեմ, որ հրաժարվեմ քեզանից, էլ չես գա: Հիշում ե՞ս, նույնիսկ հին անունդ սկսեց քեզ դուր չգալ, համոզեցիր նոր, թիթիզ անունով քեզ կանչեմ:

Շա՜տ էինք կռվում: Խռովում իրարից, բայց, միևնույն է, վերադառնում էի մոտդ, փարվում էի քեզ, հետ էի վերցնում ասածս անեծքներն ու հայհոյանքները:

Collapse )