October 21st, 2011

tree

Խնամախոսելու արվեստը կամ էքսելյան մուտիլովկաներ սքաթթեր գրաֆիկի կառուցման շուրջ

Իրավիճակ. դուք սիրահարված եք մի անժելաջոլիոտ չքնաղ աղջկա, գնում եք սույնին ուզելու, մեկ էլ հայրը թե. «ես ամեն պատահած գյադա-գյուդի աղջիկ տվող չեմ»... Իսկ, ենթադրենք (խոսում ենք, էլի) էդ ձեր չկայացածաներպապայի մոտ «գյադա-գյուդա» տերմինի գիտական սահմանումը Մայքրոսոֆթաց Էքսելում մի էնպիսի սքաթթեր (հայերենը չիդեմ) աղյուսակ ստանալու անկարողությունն է, որի դեպքում xy արժեքների անվանումները (labels) ավտոմատ աղյուսակում կհայտնվեն` համապատասխան արժեքների կողքին: Էսպիսի իրավիճակ տեսականորեն հնարավոր է՞: Եթե հաշվի առնենք, որ աշխարհում 7 միլիարդից ավել մարդ կա, ուրեմն հավանականության ու անհավանականության բոլոր տեսությունների համաձայն էս նկարագրածիս հավանականությունը բավական մեծ է, համենայն դեպս մի ահագին անգամ ավել, քան, ասենք, որ Հ2-ը մոտակա 3200 տարում նորմալ հեռուստաալիք կդառնա: Ուրեմն մերժում ստանալու ռիսկ կա:

Իսկ եթե կա, ուրեմն պիտի նվազեցնենք էդ ռիսկը: Իսկ ո՞վ, հարցնում եմ, ո՞վ կնվազեցնի էս ռիսկը, եթե ոչ ձեր անշահախնդիր ու խոնարհ ծառան, այսիքնԸս՝ ես։ Դե հո չե՞նք թողնելու առանց էդ էլ ցածր ծնելիությունն էլ ավելի կրճատվի:

Չնայած, իրականում, էնքան էլ ես չէ, այլ մի անծանոթ ֆիրմա լավ ախպեր, որ վեր ա կալել մի մակրոս ու մի էքսելյան «ադդ-ին» պատրաստել, ու, պատրաստել ա հերիք չի, հլա մի հատ էլ շեյռել ա (կներեք) ինտերնետում: Ես էլ ընդամենը պրպտել ու գտել եմ, զի կամրադիս պետք էր:

Ուրեմն, հարգելի հարսնախոս, փեսա, էքսելյան մուտիլովկաների սիրահար անձ, կամ ուղղակի ընթերցող, խնդիրն էս է.

Collapse )