August 29th, 2014

tree

ONEPLUS ONE. դրոշակակիր խելախոսների չոռն ու գրողը

Հենց սկզբից ասեմ, որ երկար եմ գրելու ու սույն գիրս, ես կասեի՝ տեխնոգիրս ուղղելու եմ էս տեխնոզրթիկից տեղյակ ու դրանով հետաքրքրված ընթերցողներին միայն։ Բոլոր երեքին։

Բայց դե մի թեթև ներածություն կտամ նաև զրթիկից անտեղյակ բայց մոտները հետաքրքրություն առաջացած, պրպտուն մտքի տեր մնացյալ ընթերցողաց համար էլ... որ էդ չորս հոգին էլ իմանան ինչի մասին է խոսքը։

OnePlus-One-Press-Image-3ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

ONEPLUS ONE խելախոսի մասին լսեցի ապրիլի կեսերին։ Մի քանի տեխնոկայքեր ներկայացնում էին էս նորահայտ խելախոսը որպես flagship killer, ասել է թե՝ մնացած բրենդների առաջադեմ մոդելների չոռն ու գրողը։ Փորոտիքն էլ՝ հրես.


  • Qualcomm 801 քառամիջուկ պրոցեսոր,

  • 3 ԳԲ օպերատիվ հիշողություն (հեչ վատ չի),

  • 1920x1080 401ppi-անոց LTPS IPS էկրան՝ gorilla glass 3-ով ու 5.5” անկյունագծով,

  • 64ԳԲ հիշողություն,

  • 3,100 mAh մարտկոց (իսկի վատ չի),

  • 13 մեգապիքսելանոց ու 6 ոսպնյականոց 4K մեծության տեսանկարահանող հետևի ֆոտոխցիկ ՍՈՆԻ-ից (720p տեսանկարահանման դեպքում մինչև 120fps)

  • 5 մեգապիքսելանոց դիմացի ֆոտոխցիկ,

  • դե, ու մնացած զրթիկները ու էս ամենը՝ խցկած 162 գրամ քաշի մեջ ու, ուշադրությո՛ւն, 350 ամերիկական դոլար գնի մեջ։

  • քիչ էր մնում մոռանայի. OS-ը՝ Cyanogenmod 11S՝ առաջին անգամ որպես խելախոսի պաշտոնական ծրագրային միջուկ։ Սա արդեն որոշիչ է։

Հրա՜շք… Առաջին հայացքից էլ երևում է, որ խաղալիք չի։ Բայց…

Collapse )