ovanitas (ovanitas) wrote,
ovanitas
ovanitas

Ճամփորդական նոթեր, կամ ուղևորություն դեպի անցյալ

Էն էի ասում, իմ համար հանգիստ քնած էի, մեկ էլ հեռախոսը զնգաց: Նայեմ՝ ծանոթ համար էր: Վերցրի՝ Բածկայի հարազատոտ ձայնն էր, բա թե. «Արա Օվանիտաս, մարդ էլ էս ազիզ օրով քնի... վեր կաց, արի քեզ մի լավ պատիվ տամ, քանի ընտրությունները չեն կայացել... մարդ ես, մեկ էլ տեսար չանցա՝ էդպես էլ արածդ հազարավոր լավությունների տակից էլ ո՞նց եմ դուրս գալու, որպես հասարակ մահկանացու»: Կամրադներիս ասեմ, որ իրեն ընդհանրապես չեմ թողնում հետս «արա»-յով խոսի, բայց դե բիձեն մի քիչ գինովցած էր, նեղված, դրա համար բերանս չբացիմ հիշեցնեմ իրանց խուտոռի հերոսի նկատմամբ խուժանական վերաբերմունքս, այլ հաջորդ օրը սուսուփուս տոմսս առա, եկա հասա էս հյուսիսային երկիրը:

Օր առաջին. հյուրանոց

Էս հյուրանոցի կայքը իմ պես միամիտ այցելուներին տեղյակ պահեց, որ իմ համար մեեեծ պատիվ կլինի իրենց մոտ իջևանելը, զի էլիտար է զայն, և լավագույնը լավագույներից: Դե լավն ա, լավն ա: Ես էլ երես առած, հարմարավետ կյանքին սովոր Օվանիտասս՝ ճամփորդի ցուպը (դեռ դպրոցական վախտերքից էս բառն իմ հետաքրքրությունն էր առաջացնում... որևէ մեկդ էդ ցուպից կյանքում տեսած կա՞, թե՞ սա վերացական հասկացություն ա... կամ գուցե վիզայի պես մի բա՞ն) վեր կալամ գնացիմ էս գովաբանած հյուրանոցը, ու... տի-դի-դի-դաաաա՜մ.. ՎԵՐԱԴԱՐՁ ԱՆՑՅԱԼ: Խորհրդային Միությունը՝ կոնսերվացված վիճակում: Անկեղծ եմ ասում՝ սենյակի համար սրանց պահանջած օրական հիսուն ամերիկյան փողը խիստ թերագնահատված էր: Եթե մեկը ձեզ առաջարկի մեզոզոյան դարաշրջան գնալ, Թոնդրակյանների շարժմանը անձամբ մասնակցել, Կոլիզեյում նստած՝ շվվվացնել գլադիատորական մրցամարտերում, աբորիգենների հետ սեղան նստել ու համտեսել Թոմաս Կուկի ազդրամսից, կամ էլի նմանատիպ մի էկզոտիկ այցելություն կատարել դեպի անցյալ, հաստատ օրական ամենաքիչը մի հազզար մանեթ (ամերիկյան, եվրոպական, որից կուզեք) կուզեն չէ՞...

Մի խոսքով, ես հիմա անցյալում եմ: Մեր սովետական, պիոներական, կոմերիտական, սոցիալիստական անցյալում, որտեղ մարդը մարդուն մարդ է, մարդը մարդով է մարդ, կեցցե աշխատանքը, Արամայիս Սահակյան, պաձյեզդները մաքուր են ու միզազերծ (թազա բառ էր)... ու դրա համար վճարում եմ ընդամենը հիսուն մանեթ: Հրաաա՜շք:

Մտա հյուրանոց: Դժվարությամբ գտա մարմարեփայտյա դերմանտինապատ ռեգիստրացիայի սեղանը, դրա հետևում կանգնած լիաթոք ծյոծյայի «վերցրու ինձ հենց հիմա» հայացքի ներքո լրացրեցի թղթաբանությունը ու նայում եմ ծյոծյայի երեսին, ակնկալելով ստանալ բանալին: Ծյոծյան հայացքիս ճիշտ ինտերպրետացիան չկարողացավ տալ, ու, հետևաբար, աչքերում «...փայլեց նշույլ ուրախության, բայց ափսոս որ...» սխալվեց: Բացատրեց, որ բանալին գտնվում է, ուշադրություն՝ ՀԱՐԿԻ ՀԵՐԹԱՊԱՀԻ մոտ: Աաաաաաաաաա :ՃՃՃՃՃՃ 2010 թվական…. հարկի հերթապահ...

Չկա սենց բան :ՃՃՃՃ

Բարձրանում եմ ութերորդ հարկ, գտնում էնտեղի լիաթոք ծյոծյային: Սա հոգնած էր, ակնկալիքներ չուներ, հետևաբար սուսուփոս հրամցրեց անդրջրհեղեղյան բանալին ու գնաց յուր սերիալը նայելու: Սենյակս՝ ահավասիք: Ռոկոկո կահույք, ոսկե զուգարանակոնք, դռդռիկ սառնարան, մի խոսքով, ինչպես կասեր մի կինոհերոս՝ պիզնես նացայնիկա...

IMAG0226

Սա, ինչպես երևի գուշակեցիք, հարկի հերթապահի օֆֆիսն էր: :ՃՃՃՃ

IMAG0214IMAG0215IMAG0222

Անփոխարինելի ռադիոն…

IMAG0223IMAG0225

Դռանս մուտքին 220 վոլտ լարման հոսանքի վարդակ կա: Ենթադրում եմ՝ թրաշվելու համար են դրել, քանի որ բաղնիքում չկար էսպիսի բան :ՃՃՃՃՃՃ

Ինչևէ... Քնեցայ և երազ չտեսայ, զի արդեն երազի մեջ էի :ՃՃՃՃ Առավոտ կանուխ ստամոքսս առաջնորդեց նախաճաշի:

Օր երկրորդ. նախաճաշը

Վախարաաաաաաաա :ՃՃՃՃ: Նստեցում ընդանուր սեղաններին: Սեղանիս շուրջ՝ երկու կիրգիզ, մի վրացուհի, ու՝ ինտերնացիոնալ հռհռոց, զի նախաճաշը բաղկացած էր խաշած հավի մի ամբողջական կտորից ու գրեչկայով փլավից: Աաաաաաա :ՃՃՃ Վրացուհին վախեցած ձայնով հյութ խնդրեց ու քիչ էր մնում մատուցողի կողմից բռնաբարության ենթարկվեր՝ լկտիության համար, զի յուրաքանչյուր իրեն հարգող հյուր պիտի գիտնա, որ «նի պալոժենը»... միայն առանձին կանխիկ գումարի դիմաց... Էդ գումարից դե կար: Առաջարկեցինք, ու կերանք՝ «բառ նի ռաբոտըյետ»: Տո բիշ՝ զատկնիծես նա խ#$...

IMAG0227IMAG0228

Էս վերևի արբալետը երևի հյութ ուզող կենվորներին ճակտից թողնելու համար է նախատեսված :ՃՃՃ

Էստեղ մի վերապահում բայց պիտի անեմ՝ արդարությունը պահելու նպատակով: Աշխարհում էս բելառուսների պես բարի, բացսիրտ, կամեցող ազգ չկա: Էս մատուցողը երևի մուտանտ էր :ՃՃՃ Գիտեմ ինչ եմ ասում: Առաջին անգամս չի, որ էս քաղաքումն եմ:

Հետո էլ գնացի «Դվարեց մալաձյոժի», պատին էս ցուցանակը տեսա՝ “Вход разрешен только посетителям дворца”… վերջն ա: Հասկանում եք, ամեն ինչ ազնվության ու անկեծության վրա է դրված: Ներս մտնելուց պետք է ինքդ քեզ հարց տաս՝ արդյո՞ք էստեղի այցելու ես, թե՞՝ էնպես, անկապ անցորդ: Բ պատասխանի դեպքում մտնել չի կարելի :ՃՃՃՃՃՃ

IMAG0229

Դուք ձեր տաք տներում-օֆֆիսներում նստած էս տառերն ու բառերը կարդացեք, ես գնամ մինուս տասնհինգ աստիճանի պայմաններում ուտելիք հայթայթեմ :ՃՃՃՃՃ

Ֆրենդեսցե՛ք զիս :ՃՃ

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources
{ OVANITAS
Tags: это было было, ճամփորդական
Subscribe
  • Post a new comment

    Error

    Anonymous comments are disabled in this journal

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

  • 42 comments