ovanitas (ovanitas) wrote,
ovanitas
ovanitas

Հայերեն յունիքոդ փոխարկիչ և տողադարձ

Սիրելի մատյանակիցներ, ձեր դատին ու տմօրինմանն եմ ներկայացնում MS Word-ի մակրոսների մի խումբ, որի միջոցով Word-ի շրջանակներում կարող եք.

ա) ոչ յունիքոդ հայկական տեքստը փոխարկել յունիքոդի

բ) յունիքոդ հայկական տեքստը փոխարկել ոչ յունիքոդի (պահպանողական մեր հայրենակիցների համար)

գ) վերևի գործողությունները կատարել ռուսերեն տեքստի հետ (մակրոսները գրելուց սա արդիական էր, հիմա՝ արդեն ոչ)

դ) յունիքոդ հայերեն տեքստը տողադարձել (էսպիսի բայ կա՞ հայերենում)

Նշեմ, որ վերջին մակրոսի կոդի հեղինակը ես չեմ: Պատմությունն էսպիսին է.իմ մոտ, արդեն չեմ հիշում որտեղից, հայտնվեց հայերեն ոչ յունիքոդ տեքստի տողադարձի մակրոսը, որի property-ներում նշված էր հեղինակը՝ ոմն ԼԵՎՈՆ: Իրեն շատ շնորհակալ եմ մակրոսի համար: Բայց քանի որ չգիտեմ ով է և ինչպես կարելի է կապնվել իր հետ, հեղինակային իրավունքների պաշտպանության և բարոյականության սկզբունքներից ելնելով չեմ տարածում իր գրած մակրոսը, այլ միայն այն, որն իմ կողմից փոխարկվել է՝ վերածվելով յունիքոդ հայերենի տողադարձման ծրագրի (մի քանի պուճուր դեբագգինգներ:



debug բառի էտիմոլոգիան գիտե՞ք: Տարբերակներից մեկն էն է, որ 1940թ-ին Հարվարդի համալսարանում Գրեյս Հոփփերը, ու իր օգնականները, MARKII համակարգչի վրա աշխատելիս, նկատում են, որ համակարգիչը վատ է աշխտանում ու գտնում են դրա պատճառը՝ ներսում լռված մի բզեզ: Բզեզահեռացման պրոցեսն էլ էստեղից՝ debugging: Չնայած ուրիշ վերսիաներ էլ կան: Էս վերսիան ինձ պատմել ա watumiaji

Գնացինք առաջ: Ինչպե՞ս կիրառել: Քայլ առ քայլ ցուցումներ:

1. Ներբեռնում ենք converter.rar ֆայլը: Ֆայլի վրա գաղտնաբառ եմ դրել, քանի որ .bas extension-ով ֆայլերը սովորաբար անտիվիրուսների կողմից ենթարկվում են քաղաքական հետապնդման և քարկոծման: Գաղտնաբառը: ovanitas: Unrar-ենք անում համակարգչում որևէ տեղ՝ օրինակ հենց desktop-ին:

convert00

2. Բացում ենք MS Word-ը (ցանկացած վերսիա համատեղելի է):

convert01

Վերևի նկարում MS Word-ն է՝ ոչ յունիքոդ հայերեն տեքստով:

3. Սեղմում ենք Alt+F11: Արդյունքում կբացվի MS VBA for Applications ծրագիրը: Սրա վերևի ձախ պատուհանում մկնիկով ակտիվացնում ենք Normal-ը և սեղմում Ctrl+M:

convert02

Կբացվի Import File պատուհանը, որի միջոցով անհրաժեշտ է ընտրել արդեն ապարխիվացրած Converter.bas ֆայլը: OPEN:

convert03

Կունենանք վերևի պատկերը: Փակում ենք ծրագիրը, վերադառնում MS Word: Մակրոսները ներմուծված են: Ինչպե՞ս օգտագործել:

4. MS Word-ում ենք: Ընտրում ենք փոխարկման ենթակա տեքստը (սա կարևոր է): Սեղմում ենք Alt+F8, որով բացում ենք առկա մակրոսների ընտրանին (էստեղ նշենք, որ Word-ում պետք է նախապես թույլատրել մակրոսների օգտագործման հնարավորությունը, ցանկալի է համապատասխան notification-ով. կախված վերսիայից դա կարելի է գտնել tools\options\security, կամ word options\trust center).

convert04

Ունենք հետևյալ ընտրությունը՝

Armenian_Convert_to_ASCII

Armenian_Convert_to_UNICODE

Armenian_Hyphenate_UNICODE

Russian_Convert_to_ASCII

Russian_Convert_to_UNICODE

Մեր օրինակի դեպքում ընտրում ենք երկրորդ տարբերակը: RUN: Պատրաստ է: Հաջորդ քայլում, քանի որ տեքստը ենթադրաբար հավաքված չի եղել ձեր խոնարհ ծառայի Keyboard Layout-ներով, պետք է word-ին հուշել, որ տեքստը հայերեն է: Դրա համար՝ select all – Language – Armenian (տե՛ս նկարը): Սրանից հետո կարող եք աշխատացնել հայերեն spell check-ը, որի կիրառման ձևը մոտ օրերս կգրեմ:

convert05

Եվ փոխում ենք տառատեսակը յունիքոդ որըև տառատեսակի՝ օրինակ Tahoma (windows 7-ի դեպքում), Tahoma Armenian, Arian AMU և այլն: Էստեղ մի քանի հայկական յունիքոդ տառատեսակների հողում եմ դրել: Ի դեպ, նշեմ, որ Sylfaen տառատեսակում հայերենում օգտագործվող կրկնակի չակերտները («» - double quote) չկան, հետևաբար էդ տառատեսակը խորհուրդ չէի տա օգտագործել:

convert06

Տողադարձի համար համապատասխանաբար կիրառում ենք Armenian_Convert_to_UNICODE մակրոսը: Voila, պատրաստ է:

convert07

Մի քանի դիտողություն.


  • ոչ յունիքոդ տեքստի համար ոչ յունիքոդի փոխակերպման մակրոսը կրկնակի աշխատեցնելուց «ե» տառը վերածվում է »-ի:

  • Տողադարձը երբեմն կիքս է տալիս (գաղտնավանկ «ը» ի հարց կա, և այլն), բայց ոնց ասում են. «գինով կուտվի»

Հուշում InDesign-ով աշխատողներին:


  • MS Word-ում հավաքած ու տողադարձած տեքստը InDesign-ում place անելիս տողադարձերը նորմալ տանում է՝ պայմանով, որ Word document-ը հիշվել է 2003-ի ֆորմատով: Ընդ որում, copy-paste արած տեքստին սա չի վերաբերվում. էս դեպքում տողադարի գծերը որպես սովորական dash են գալիս: Ստուգել եմ InDesign CS4-ի վրա:


{ OVANITAS
Tags: armenian soft, microsoft word, unicode, հայկական սոֆթ, տեխնոգրառում, տողադարձ
Subscribe
  • Post a new comment

    Error

    Anonymous comments are disabled in this journal

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

  • 34 comments
Էս տեմպով շուտով կհասնենք "ինչպե՞ս փող աշխատել" և "ինչպե՞ս ռեֆերատ գրել"
Մտածում եմ, որ ինսթալ դոլդերի ֆայլերը պրճան, ի՞նչ պիտի անեմ... սկսելու եմ ուշունց տալ աչքիս :Ճ
տողադարձ անելիս էրրոր տվեց...
ապաբզեզում էր ուզում... դա ինչի՞ց ա
ասեմ. օրինակ հիպերլինքի վրայա ապաբզեզում ուզում, կամ ինչ որ ոչ-ստանդարտ օբյեկտների հանդիպելուց (նկար, աղյուսակ): Էդ դեպքերում մաս-մաս արա, նշելով միայն տեքստը: Ապաբզեզում ուզելուց էլ END տուր:

aramazd

9 years ago

Nara

Anonymous

February 9 2011, 13:42:43 UTC 9 years ago

Vay es inch lavn eq, es inch hayrenanver gorc eq arel, hatkapes yunikodi toxadarzi... Shat uraxacanq..
ապրեք...
ու քանի որ տրանսլիտով էր գրված, խորհուրդ կտայի էս էլ քաշեք՝ http://ovanitas.livejournal.com/1900.html

Anonymous

February 12 2011, 11:30:27 UTC 9 years ago

սա գերազանց լուծում է, երբ աշխատում ենք wordով: Շնորհակալություն

Երբ չկա word, բայց կա ինտերնետ, կարելի է օգտվել օնլայն փոխարկիչից. http://unicodenow.com/

Իսկ ընդհանրապես, ավելի լավ է երբեք չօգտագործել ANSI ու մոռանալ դրա մասին
երեք կետերով էլ համաձայն եմ
Իսկ ինձ պետք է տողադառձի ծրագիր ոչ յունիկոդի համար ու չեմ գտնում :( կարող եք օգնել???
կարող եմ ու կօգնեմ :ՃՃ շուտով
Երկար տարիների կյանք, հաջողություն ու տենց ու տենց :)))
chka vor ascii toxadardz dni ev quarkxpressum ashkhati?
կա, բայց քանի որ էդ մի կոդն իմը չի, կամ, ավելի ճիշտ, ես վրան ոչ մի բան չեմ ավելացրել, հետևաբար չեմ դրել նաև ազատ օգտագործման: Կարելի է փոխարկիչով տեքստը դարձնել յունիքոդ, հետո՝ տողադարձել, հետո՝ հետ վերածել ascii-ի:
Բայկց ավելի լավ է, իհարկե, միանգամից անցնել յունիքոդի ;)

merhayrenik

7 years ago

Xajak

Anonymous

May 2 2012, 21:17:29 UTC 7 years ago

ես ուզում եմ ծրագիր, որը կարողանա կատարել տողադարձ, quarkxpress 8-ում, և word-ում, բայց ոչ յունիկոդի համար: Խնդրում եմ ձեր օգնությունը:
Հարգելի Խաժակ,
Իմ մոտ դրված յունիքոդի փոխարկիչը պատրաստվել է հենց Վորդի մակրոսի հիման վրա, որը ոչ յունիքոդի համար է գրվել: Բայց քանի որ ծրագրի էդ տարբերակի հեղինակը ես չեմ, ինձ իրավունք չեմ վերապահում այն տարածել: Ուրիշ բան, որ կարող եմ առաջարկել հետևյալը. Վորդի տեքստը իմ գրած մակրոսով կարելի է փոխարկել յունիքոդի, հետո տողադարձել համապատասխան մակրոսով, հետո հետ վերածել ansii-ի: Quark տանելուց պիտի որ տողադարձված տանի: Indesign-ը էդպես է անում միայն doc (ոչ թե docx) ֆորմատով սեյվ անելուց հետո:
Շատ լավ գործ է։ Ես երբ Windows ՕՀ-ից էի օգտագործում, տեղադրել էի սա։ Հիմա Լինուքսից եմ օգտվում, անհրաժեշտ ստեղնաշարային դասավորվածությունն արդեն առկա է։
Լինուքսի հետ շատ չեմ շփվել, ցավոք։ Բայց ցանկություն կա :Ճ
շնորհակալություն տողադարձի համար, շատ պետքական բան ա
Խնդրեմ։ Ես ընդամենը unicode-ացրել եմ եղածը :Ճ
անթերի չի, բայց պետք գալիս ա, իրոք
Հարգելի OVANITAS, կխնդրեի ինձ օգնեիք: Ոչ մի կերպ չեմ կարողանում տողադարձի հարցը լուծեմ: Ոնց հասկանում եմ ամեն ինչ Ձեր գրածով եմ անում, բայց տողադարձ չի լինում:
Կներեք, այս գրառումը նոր տեսա։ Մի քանի հարցեր տամ, որ իրավիճակը հասկանալի լինի, հա՞ :))

1. Ո՞ր օպերացիոն համակարգն է
2. Word-ում մակրոսները նստում ե՞ն։ Այսինքն Alt+F8 սեղմելիս բացվող պատուհանում մակրոսների անվանումները երևում ե՞ն

Ամենայն հավանականությամբ word-ի անվտանգության մակարդակը բարձրի վրա է դրված, ինչն արգելում է որևէ մակրոսի գործողությունը։
Կամրադ ջան, էսօր փոխարկիչ էր պետք, քեզ հիշեցի։ Ոնց գրել ես՝ խելոք արել եմ, չի աշխատում և վերջ։ Այսինքն, մի լավ «մտածում ա», վերջում քո ԿՄ-ի հասցեն ա բերում պատուհանիկի տեսքով, OK եմ սեղմում, բայց ոչ մի փոփոխուչուն՝ ոնց ACSII կար, ըտենց էլ մնում ա։/

WIN XP SP3, MS WORD 2003
Կամրադ ջան, մանավանդ որ վերջում էդ դիալոգը բերում ա, վարիանտ չկա չստացվի։ Կարող ա՞ տեքստ սելեքթ չես անում։ Կարաս ֆայլն ուղարկես, մի հատ նայեմ։

Հրաչ

???? ????????

May 2 2014, 06:48:51 UTC 5 years ago Edited:  May 2 2014, 06:49:27 UTC

Ինչպե՞ս պետք է կիրառել համապատասխան մակրոսը հայերեն յունիքոդ տեքստում տողադարձ կատարելու համար: Կանխավ շնորհակալություն:
Վերևում նկարագրված է.
cobnerter.bas ֆայլը՝ ներմուծել normal.dot, հետո՝ alt+f8 ու ընտրել համապատասխան մակրոսը՝ Armenian_hyphenate_unicode
Հայերենի տողադարձի կանոններ (թեկուզ առանց «ը» գաղտնավանկի կամ «և» տառի մասնատման կանոնի) պարունակող ծրագրային փաթեթ ստեղծելը կարծում եմ՝ շատ մեծ աշխատանք է, բայց շա՜տ շնորհակալ գործ արած կլինեք, թեև սրա համար էլ ենք շատ շնորհակալ։

Harcum

Narek Harutyunyan

May 10 2017, 09:49:01 UTC 2 years ago Edited:  May 10 2017, 09:49:43 UTC

im mot zip@ bacum em Converter.bas chka papkaya Converter mej@ urish failer
ողջույն։ ներողություն եմ խնդրում ուշացած պտասխանիս համար. էս բլոգը հազվադեպ եմ մտնում։ Նոր ֆայլերը դրել եմ ovanitas.com հասցեում, իսկ ավելի կոնկրետ՝ soft.ovanitas.com: Էնտեղից քաշեք։ Խնդիր պիտի որ չլինի։ Եթե լինի, ՖԲ֊ով գրեք, արագ կպատասխանեմ։