?

Log in

No account? Create an account

նախորդ գրառումս | հաջորդ գրառումս

Սիրելի մատյանակիցներ, ձեր դատին ու տմօրինմանն եմ ներկայացնում MS Word-ի մակրոսների մի խումբ, որի միջոցով Word-ի շրջանակներում կարող եք.

ա) ոչ յունիքոդ հայկական տեքստը փոխարկել յունիքոդի

բ) յունիքոդ հայկական տեքստը փոխարկել ոչ յունիքոդի (պահպանողական մեր հայրենակիցների համար)

գ) վերևի գործողությունները կատարել ռուսերեն տեքստի հետ (մակրոսները գրելուց սա արդիական էր, հիմա՝ արդեն ոչ)

դ) յունիքոդ հայերեն տեքստը տողադարձել (էսպիսի բայ կա՞ հայերենում)

Նշեմ, որ վերջին մակրոսի կոդի հեղինակը ես չեմ: Պատմությունն էսպիսին է.իմ մոտ, արդեն չեմ հիշում որտեղից, հայտնվեց հայերեն ոչ յունիքոդ տեքստի տողադարձի մակրոսը, որի property-ներում նշված էր հեղինակը՝ ոմն ԼԵՎՈՆ: Իրեն շատ շնորհակալ եմ մակրոսի համար: Բայց քանի որ չգիտեմ ով է և ինչպես կարելի է կապնվել իր հետ, հեղինակային իրավունքների պաշտպանության և բարոյականության սկզբունքներից ելնելով չեմ տարածում իր գրած մակրոսը, այլ միայն այն, որն իմ կողմից փոխարկվել է՝ վերածվելով յունիքոդ հայերենի տողադարձման ծրագրի (մի քանի պուճուր դեբագգինգներ:



debug բառի էտիմոլոգիան գիտե՞ք: Տարբերակներից մեկն էն է, որ 1940թ-ին Հարվարդի համալսարանում Գրեյս Հոփփերը, ու իր օգնականները, MARKII համակարգչի վրա աշխատելիս, նկատում են, որ համակարգիչը վատ է աշխտանում ու գտնում են դրա պատճառը՝ ներսում լռված մի բզեզ: Բզեզահեռացման պրոցեսն էլ էստեղից՝ debugging: Չնայած ուրիշ վերսիաներ էլ կան: Էս վերսիան ինձ պատմել ա watumiaji

Գնացինք առաջ: Ինչպե՞ս կիրառել: Քայլ առ քայլ ցուցումներ:

1. Ներբեռնում ենք converter.rar ֆայլը: Ֆայլի վրա գաղտնաբառ եմ դրել, քանի որ .bas extension-ով ֆայլերը սովորաբար անտիվիրուսների կողմից ենթարկվում են քաղաքական հետապնդման և քարկոծման: Գաղտնաբառը: ovanitas: Unrar-ենք անում համակարգչում որևէ տեղ՝ օրինակ հենց desktop-ին:

convert00

2. Բացում ենք MS Word-ը (ցանկացած վերսիա համատեղելի է):

convert01

Վերևի նկարում MS Word-ն է՝ ոչ յունիքոդ հայերեն տեքստով:

3. Սեղմում ենք Alt+F11: Արդյունքում կբացվի MS VBA for Applications ծրագիրը: Սրա վերևի ձախ պատուհանում մկնիկով ակտիվացնում ենք Normal-ը և սեղմում Ctrl+M:

convert02

Կբացվի Import File պատուհանը, որի միջոցով անհրաժեշտ է ընտրել արդեն ապարխիվացրած Converter.bas ֆայլը: OPEN:

convert03

Կունենանք վերևի պատկերը: Փակում ենք ծրագիրը, վերադառնում MS Word: Մակրոսները ներմուծված են: Ինչպե՞ս օգտագործել:

4. MS Word-ում ենք: Ընտրում ենք փոխարկման ենթակա տեքստը (սա կարևոր է): Սեղմում ենք Alt+F8, որով բացում ենք առկա մակրոսների ընտրանին (էստեղ նշենք, որ Word-ում պետք է նախապես թույլատրել մակրոսների օգտագործման հնարավորությունը, ցանկալի է համապատասխան notification-ով. կախված վերսիայից դա կարելի է գտնել tools\options\security, կամ word options\trust center).

convert04

Ունենք հետևյալ ընտրությունը՝

Armenian_Convert_to_ASCII

Armenian_Convert_to_UNICODE

Armenian_Hyphenate_UNICODE

Russian_Convert_to_ASCII

Russian_Convert_to_UNICODE

Մեր օրինակի դեպքում ընտրում ենք երկրորդ տարբերակը: RUN: Պատրաստ է: Հաջորդ քայլում, քանի որ տեքստը ենթադրաբար հավաքված չի եղել ձեր խոնարհ ծառայի Keyboard Layout-ներով, պետք է word-ին հուշել, որ տեքստը հայերեն է: Դրա համար՝ select all – Language – Armenian (տե՛ս նկարը): Սրանից հետո կարող եք աշխատացնել հայերեն spell check-ը, որի կիրառման ձևը մոտ օրերս կգրեմ:

convert05

Եվ փոխում ենք տառատեսակը յունիքոդ որըև տառատեսակի՝ օրինակ Tahoma (windows 7-ի դեպքում), Tahoma Armenian, Arian AMU և այլն: Էստեղ մի քանի հայկական յունիքոդ տառատեսակների հողում եմ դրել: Ի դեպ, նշեմ, որ Sylfaen տառատեսակում հայերենում օգտագործվող կրկնակի չակերտները («» - double quote) չկան, հետևաբար էդ տառատեսակը խորհուրդ չէի տա օգտագործել:

convert06

Տողադարձի համար համապատասխանաբար կիրառում ենք Armenian_Convert_to_UNICODE մակրոսը: Voila, պատրաստ է:

convert07

Մի քանի դիտողություն.


  • ոչ յունիքոդ տեքստի համար ոչ յունիքոդի փոխակերպման մակրոսը կրկնակի աշխատեցնելուց «ե» տառը վերածվում է »-ի:

  • Տողադարձը երբեմն կիքս է տալիս (գաղտնավանկ «ը» ի հարց կա, և այլն), բայց ոնց ասում են. «գինով կուտվի»

Հուշում InDesign-ով աշխատողներին:


  • MS Word-ում հավաքած ու տողադարձած տեքստը InDesign-ում place անելիս տողադարձերը նորմալ տանում է՝ պայմանով, որ Word document-ը հիշվել է 2003-ի ֆորմատով: Ընդ որում, copy-paste արած տեքստին սա չի վերաբերվում. էս դեպքում տողադարի գծերը որպես սովորական dash են գալիս: Ստուգել եմ InDesign CS4-ի վրա:


{ OVANITAS

Comments

ovanitas
Jan. 26th, 2014 02:22 pm (UTC)
Re: Չստացվեց։/
Կամրադ ջան, մանավանդ որ վերջում էդ դիալոգը բերում ա, վարիանտ չկա չստացվի։ Կարող ա՞ տեքստ սելեքթ չես անում։ Կարաս ֆայլն ուղարկես, մի հատ նայեմ։
lmelikyan
Jan. 26th, 2014 05:11 pm (UTC)
Re: Չստացվեց։/
Չէ հա, նույնիսկ բոլդած էլ չլինեիր էդ մասը, մեկա ուշադիր լրիվ կարդացել եմ։ Միգուցե ծավալն ա մեծ...
Պապիս գիրքն ա, մի քանի տարի առաջ փոքր տպաքանակով լույս տեսավ ոչ կոմերցիոն նպատակով, բաժանեցինք՝ վերջացավ։ Ուզում եմ «յունիկոդեմ», դարձնեմ ազատ տարածման ենթակա։
Խնդրեմ, ASCII տարբերակը, ամբողջը DallakTimes տառատեսակով, QuarkXPress-ից DOC սարքած՝
https://www.dropbox.com/s/3gt3g3tt3egjts1/Qez.doc

Edited at 2014-01-26 05:14 pm (UTC)
ovanitas
Jan. 27th, 2014 08:54 am (UTC)
Re: Չստացվեց։/
Կամրադ ջան, ստեղ լրիվ ուրիշ խնդիր ա. քո տեքստը հայերեն ascii-ով չի (որ ֆոնտը dallak times եմ դնում, էլի հայարեն ցույց չի տալիս, քո մոտ ցույց տալիս ա՞), այլ ինչ որ ուրիշ էնքոդինգի տակ ա։ ես source-ից անմիջապես մի որոշ հատված հանեցի, տարա dreamweaver որ էնքոդինգը հասկանամ, էն էլ չստացվեց։ Կարծում եմ՝ էքսպորտի խնդիրն ա։ Պետք ա նենց հանել, որ վորդում հայերենը գոներ ascii տառատեսակով կարդա․ Հենց կարդաց, կփոխարկի էլ։
lmelikyan
Jan. 27th, 2014 10:56 am (UTC)
Re: Չստացվեց։/
Այ դրա մասին հեչ չէի մտածել։/
Իմ մոտ ցույց տալիս ա, բայց դե մեկա , կարողա ինչ-որ հատուկ Quark-ի էնքոդինգով ա բերում, որն իմ համակարգչի մեջ Quark-ի հետ նստել ա...
Անչափ շնորհակալ եմ, կամրադ ջան... կարևորը, որ դիագնոզը տվեցիր, ես արդեն հախից կգամ։)

Edited at 2014-01-27 11:00 am (UTC)
ovanitas
Jan. 27th, 2014 12:27 pm (UTC)
Re: Չստացվեց։/
;)

վերջին ամիսը

October 2016
S M T W T F S
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     

պիտակներ

հղումներ

Powered by LiveJournal.com