?

Log in

No account? Create an account

նախորդ գրառումս | հաջորդ գրառումս

[sticky post] Վերևի գրառում

Ո՜վ այցելու,
Այցելել ես համեստ կայքս, տեսնես ի՞նչ ես որոնում,
Ի՞նչն է բերել քեզ իմ բլոգը, ո՞ր բառով ես «սերչ» անում:
Գուցե ֆրե՞նդ ես ինձ փոխադարձ, գուցե եկել ես լինքո՞վ,
Թե՞ անցորդ ես պատահական՝ մոտս մտել հրաշքով:
Կամ ռիդերում քո էռէսէս օվանիտաս ֆի՞դը կա,
Թե՞ ԷՆ բառն ես դու որոնել... դրանից էստեղ չկա՛:
Ամեն դեպքում բարով եկար, քեզ ինչպես քո տանը զգա,
Պիտակներս որ քրքրես՝ պետքական բաներ էլ կան:

Պոլիտիկա կա իմ բլոգում, կան պոստեր տեխնիկական՝
Հայաֆիկացման մասին ուղեցույց կիրառական,
Պոեզիայի ժամ էլ ունեմ և տնական հալալ ռեփ.
Դրանց համար պիտի խնդրեմ, որ իմ գլխին չխփեք:
Տեսանյութեր ունեմ սակավ, դե, համեցիր նայելու,
Տե՛ս, գնալուց ուշունց չտա՛ս, ո՜վ հարգարժան այցելու:

Մինչ գնալդ մի բան ասեմ, հանգիստ սրտով հեռացիր,
Նիքի հետև թաքնվելու պատասխանս իմացիր․
Մի ծեր բիձուկ կար մեր գյուղում, լատինախոս, գրասեր,
Իրա վախտով գցել բռնել՝ էսպիսի բան էր ասել․
«Պայքարիր մտքերի դեմ, ոչ թե դրանց կրողի,
Տեսակետի, մոտեցման դեմ, ոչ թե դրանց գրողի»
Ասել կուզի՝ ի՞նչ կապ ունի ով է էստեղ թաքնվել,
Կարևորը, որ մտքեր են իմ բլոգում արտահայտվել:

...Ու նույն բիձեն մի խոսք ուներ, որ հաճախ էր կրկնում
Սրան-նրան միշտ ասում էր՝ vanitas vanitatum
Ու, թերևս, մտածելով մահվան մասին վերահաս՝
Իսկույնեևեթ հավելում էր, թե omnia vanitas:
Ասել կուզի՝ «կյանքը սութ ա», մահը՝ գուցե փրկություն,
Ամեն ինչը անցողիկ է ունայն ու սին մեր կյանքում:
Էստեղից էլ յուզեռնեյմս. հիշիր, որ վերադառնաս:
Էսքան բան էի ուզում ասել… հարգանքով՝ Օվանիտաս

Comments

( 73 միտք — մի բան գրի )
Page 1 of 2
<<[1] [2] >>
khlurd
Apr. 8th, 2011 07:06 am (UTC)
Բարև, Օվանիտաս ։ՃՃՃ
ovanitas
Apr. 8th, 2011 07:08 am (UTC)
Բարև, Խլուրդ :ՃՃ
անվերնագիր - khlurd - Apr. 8th, 2011 07:17 am (UTC) - Expand
անվերնագիր - ovanitas - Apr. 8th, 2011 07:19 am (UTC) - Expand
անվերնագիր - khlurd - Apr. 8th, 2011 07:42 am (UTC) - Expand
անվերնագիր - ovanitas - Apr. 8th, 2011 07:47 am (UTC) - Expand
mar_amirchanyan
Apr. 8th, 2011 07:13 am (UTC)
Հարգանքներս, կամրադ:)
Դե որ քո բանաստեղծական շնորհքով հիացած եմ, վաղուց գիտես:)

Լա՜՜՜՜՜վն էր: Անկեղծ:
ovanitas
Apr. 8th, 2011 07:15 am (UTC)
ապրես կամրադ ջան :Ճ շնորհակալ եմ :ՃՃ
silentium_x
Apr. 8th, 2011 07:31 am (UTC)
Մուսայիդ մոտ գարու՞ն է
ovanitas
Apr. 8th, 2011 07:35 am (UTC)
ըհը :Ճ
անվերնագիր - silentium_x - Apr. 8th, 2011 07:36 am (UTC) - Expand
անվերնագիր - ovanitas - Apr. 8th, 2011 07:48 am (UTC) - Expand
vozni
Apr. 8th, 2011 07:53 am (UTC)
лайк
hayzak
Apr. 8th, 2011 09:34 am (UTC)
ամսաթիվը փոխելու ես դնես առաջինը միշտ՞՞՞:լավն է, փոխադարձերին հարմար :)))
ovanitas
Apr. 9th, 2011 02:44 am (UTC)
չէ, դնում եմ ապագա ամսաթիվ, ու ինքը մշտապես վերևում ա մնում :Ճ
(Anonymous)
Apr. 19th, 2011 06:49 am (UTC)
Բան էլ չեմ որոնել,
Ոչ էլ սերչ եմ արել,
Պատահական անցորդ էլ չեմ...
Բարև...
Շնորհակալ եմ իմ կոլեգայից, որ ինձ ծանոթացրեց այս բլոգի հետ:
Շատ պետքական ու հետաքրքիր նյութեր կան ...
ovanitas
Apr. 19th, 2011 07:33 am (UTC)
լավ էլ արել ես :Ճ բարով էլ եկել ես :ՃՃՃ
Կոլլեգային ողջույն ;)
shushshatikyan
Apr. 25th, 2011 01:29 pm (UTC)
օ~, վերջապես վերևի գրառումը հայտնվեց :ՃՃՃ Հանճարեղ էր, ինչ խոսք :Ճ
ovanitas
Apr. 25th, 2011 02:29 pm (UTC)
հըբը :ՃՃ
nata_lya_major
May. 5th, 2011 06:30 am (UTC)
Հանճարեղ էր հանճարե~ղ...միանգամից մարդ կարծիք է կազմում բլոգգերի միջին հոգեվիճակի մասին ՃՃՃ
ovanitas
May. 5th, 2011 06:41 am (UTC)
հմի սա կոմպլիմենտ է՞ր թե միջին հոգևիճակիս ուշունց տվեցիր :ՃՃՃՃ
անվերնագիր - nata_lya_major - May. 5th, 2011 06:48 am (UTC) - Expand
անվերնագիր - ovanitas - May. 5th, 2011 06:58 am (UTC) - Expand
անվերնագիր - nata_lya_major - May. 5th, 2011 07:00 am (UTC) - Expand
անվերնագիր - ovanitas - May. 5th, 2011 07:04 am (UTC) - Expand
անվերնագիր - nata_lya_major - May. 5th, 2011 07:22 am (UTC) - Expand
անվերնագիր - ovanitas - May. 5th, 2011 07:30 am (UTC) - Expand
ampik
May. 31st, 2011 07:16 am (UTC)
Որ եկել եմ հաստատ հետաքրքրել ես
Որ հետաքրքրել ես ուրեմն պիտանի բաներ էլ կունենաս,անկախ ամենինչից ոտքս խերով լինի
ovanitas
May. 31st, 2011 08:51 am (UTC)
Re: Որ եկել եմ հաստատ հետաքրքրել ես
Աբրիս :ՃՃՃ
Դե, աթոռը քաշի, նստի :ՃՃՃ
Կշփվենք դեռ ;)
hkareyan
Jun. 17th, 2011 06:55 am (UTC)
:)
Ոտքս խերով լինի..ամեն մեկի ճաշակով էլ նյութ կա արխային..
ovanitas
Jun. 17th, 2011 07:28 am (UTC)
Re: :)
աբրիս :Ճ
կամա՜ց, կամա՜ց կծանոթանանք :ՃՃՃՃ
zarasholinyan
Jun. 17th, 2011 07:58 am (UTC)
Շատ լավա հնչում: Ահագին ծիծաղեցի ու զարմացա)))
ovanitas
Jun. 17th, 2011 08:11 am (UTC)
ծիծաղելը հլա հասկացանք :ՃՃՃ բա ինչի՞ զարմացար :ՃՃ
zarasholinyan
Jun. 17th, 2011 08:22 am (UTC)
Զարմացա որոշ անգլերեն բառերի հայերեն ձևերը կարդալով: Հետաքրքիր էր)))
ovanitas
Jun. 17th, 2011 08:25 am (UTC)
:ՃՃ նորեն համեցի ;)
zarasholinyan
Jun. 17th, 2011 01:15 pm (UTC)
Անպայման :ՃՃՃ
suzanarmenia
Jun. 30th, 2011 10:23 am (UTC)
մուսան եկել էր
այնքան լավ եք գրել, որ եկա ու մնացի, ձեր մուսան երևի իմ մուսայի հետ լավ լեզու կգտնի, դե ինձ բարի գալուստ...
ovanitas
Jun. 30th, 2011 11:00 am (UTC)
Re: մուսան եկել էր
դե որ մեր մուսաներն ասանկ լավ հարաբերությունների մեջ մտան, առաջարկում եմ անցնել «դու»-ի, որ իրենցից հետ չմնանք :))
Շա՛տ բարի գալուստ, զգա ինչպես քո բլոգում :))
Re: մուսան եկել էր - suzanarmenia - Jun. 30th, 2011 11:04 am (UTC) - Expand
Re: մուսան եկել էր - ovanitas - Jun. 30th, 2011 11:13 am (UTC) - Expand
Re: :) - suzanarmenia - Jun. 30th, 2011 11:28 am (UTC) - Expand
karmircaxik
Jul. 7th, 2011 02:20 pm (UTC)
Բարև
կողքով անցնում էի, ձեներ լսեցի, ասեցի մտնեմ, հուսով եմ չեմ խանգարում :) կարամ ոտերս չհանեմ??
գրածդ շատ լավն էր` հետաքրքիր և օրիգինալ...
ovanitas
Jul. 8th, 2011 05:54 am (UTC)
Re: Բարև
բարև նոր կամրադ ջան
բարով ես եկել :ՃՃՃ
ոտերդ ու՞ր հանես, որ հանես ախր կմնաս առանց ոտեր :ՃՃՃ հետևաբար համեցի՝ ոտերով, տապչկեքով, սապոգներով (ծիծակ կոշիկներից բացի, բոլորն ընդունելի են) :Ճ էստեղ բոլորին ուրախ են
Page 1 of 2
<<[1] [2] >>
( 73 միտք — մի բան գրի )

վերջին ամիսը

October 2016
S M T W T F S
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     

պիտակներ

հղումներ

Powered by LiveJournal.com