?

Log in

No account? Create an account

նախորդ գրառումս | հաջորդ գրառումս

Անդրոիդի անցնա: Դարակազմիկ էդ իրադարձության մեղավորը HTC Desire S-ն էր, որը դեռ Բելգիայում աչքովս ընկավ ու իրենով արեց: Ախր ասել եմ է՝ լավ տեխնիկան լավ սիրածից լավ բան ա (հենց թեկուզ նրա համար, որ լավ տեխնիկան ա) չի հղիանում, անկախ նրանից թե իր հետ ինչեր ես անում, բ) չի նեղանում, իսկ եթե նեղանա էլ, մի հատ թեթև հարդ ռեսեթ ես անում, ու, սիրվու, ինչպես ասում են՝ պլե, օգտագործիր նորի պես. սա ձեզ համար կուսաթաղանթ կարել չի, գ) չի մուննաթվում և դ) նվերներից առավելագույնը մի նորմալ «չեխոլ» պահանջի): Մի խոսքով, արցունքն աչքերիս հրաժեշտ տվեցի ծերուկ HTC HD2-իս (արդարությունը պահանջում է, որ ասեմ, որ էդ կարգի հեռախոս աշխարհը երևի դեռ չի ստեղծել, պապա ապպարատ էր, ուղղակի հոգնեցրել էր արդեն) ու էս նանարին դրի գրպանս:


Նանար դու նանար, բայց մի օրվա մեջ յուր լկտի պահվածքի համար (ֆեյսբուքը էս յուզերնեյմովս լոգին անելուց հետո կոնտակտների մեջ մի երեք հարյուր Արմեն ու մի էդքան էլ Աննա ավելացնելը ու սույնով ինձ պետք եղած Արմեններին, Աննաներին ու այլ ծանոթների նույնականացումն անհնարին դարձնելը) երեք (3!) հարդ ռեսեթի արժանացավ, բայց դե ձեր լավ Օվանիտաս ախպոր ֆրենդի մոտ էդ սավսալակությունները, գիտեք, չեն անցնում, ու հետևաբար էդ նանարի պորտն նշված անգամ տեղը դնելուց հետո անցա դրա ներքնաշխարհի ուսումնասիրությանը: Էդ ուսումնասիրության ընթացքում ճշմարտություններ պարզվեցին, որոնց մասին ուզում եմ անդրոիդատեր կամրադներիս հետ կիսվել, բայց են մնացածներն էլ որ կարդան, իսկի չեմ էլ նեղվի: 


Ճշմարտություն թիվ մեկ․ Մաշտոցյան

Դե, ձեր Օվանիտաս ախպոր կամրադի համար, լսած կլինեք, թվային աշխարհի հայաֆիկացումը նույնն է, ինչ օղորմածիկ Նիկիտա Սերգեյի Խրյուշշյովի համար կուկուռուզը եգիպտացորենը, կամ Երևանի գլխավոր ճարտարապետի համար՝ կառավարության շենքի դհոլը: Հետևաբար սրա մասին մի քիչ երկար խոսեմ:

Ուրեմն, անդրոիդում հայերեն կարդալ-գրելու պատմությունը գալիս է էն սովետի վախտերքից, երբ էդ անտերոիդում հայերենը առնվազն տեսնելու համար նախ անհրաժեշտ էր էդ անտերոիդը, ժողովրդի լեզվով ասած, պրոֆիլակտիկայի համար մի հատ թեթև լոմել (էս անտերի դեմ, իրոք, «պրիյոմ» չկա, էլի): Լոմելուց հետո պետք էր խաբել, ու իր հիմնական տառատեսակի փոխարեն դնել անվանափոխած ուրիշը, որ հայերեն կպարունակեր:

Թվում է թե հեշտ է, բայց էնքան էլ էդպես չի, որովհետև էդ լոմելը ձեր համար հայկական հիվանդանոցում վիրահատություն անել չի է, դա ահագին բարդ ու պատասանատու գործ է, որի հաջող ընթացքը միշտ չի որ երաշխաորված է (էդ ոնց որ գիշերով սողոսկես Ֆրանսիայի դեսպանատուն, վիզայիդ թղթերը սեյֆից հանես, վրան Սարկոզիի ստորագրությունը դնես՝ թե չեմ առարկում, հլա դեռ մի քիչ էլ խրախուսում եմ, որ էսինչը մեր յաները գա, սեյֆը փակես ու հաջորդ օրը տաք-տաք վիզայով անձնագիրդ կապույտ ֆոնով ու դեղին աստղերով եզրաշերտերով սկուտեղի վրա ստանաս):

Հետո ոնց եղավ, ձյաձ Սորոսը որդիան որդի տան դիվանի տակ ընկած, փոշեկուլի պարկից հանած, մեքենայի նստարանի ու արագության փոխման տուփի («սկոռուստի», հը՞, սենց լավ ա՞) արանքն ընկած մանր փողը հավաքեց՝ մի խինգ խազար ամերիկական թալլեր, ղրկեց Հայաստանում յուր ներկայացուչյանը, ու հանձնարարեց էդ ահռելի փողը ծախսել ի շահ անդրոիդի, սիմբիան օսի ու կյուճի փանջարի հայաֆիկացման և, ձեռքի հետ էլ Հայաստանում ժողովրդավարական արժեքների տարածմանն ու հանդուրժողականության մեծացման, համա նենց, որ լոմել-մոմել չլինի, որ քաղմասի հարց չբացվի: Էն էլ քամուն հակառակ չիշիկ անել չի կարելի, չէ՞: Էդ անտեր անդրոիդը առանց լոմելու հայերեն չի հասկանա, ախր, զի յուր տառատեսակի փոփոխության օրինական իրավունքը էդ «Ջուջուլ» ԲԲԸ-ի տերերը վերապահել են միմյայն իրենց (հորթեր, էլի): Հիմի դրանք էլ տենց մարդ են, ի՞նչ անես: Հալբաթ Զանգվի ջուր չեն խմել մարդիկ:

Բայց արի ու տես, որ մի ծաղկով գարուն կգա, մի ձեռքը ծափ կտա, մի հիգիենիկ կովով գյուղատնտեսություն կվերականգնվի, մի Փաշինյանով էլ հեղափոխություն, հալբաթ, կլինի (թութութու): Ասելս էն է, որ մի պայծառ առավոտ անդրոիդի մածամեծերը քնեցին, վեր կացան, որոշեցին իրենց տառատեսակում, «վսյո տակի», հայերենի «սըփփորթն» ավելացնեն (դե հիմի արի դրանց բոլորին հավաքի, տար Գառնի-Գեղարդ, ֆռռացրու հաց տուր... առաջ ավելի լավ էր էլի, հանգիստ մուննաթ էինք գալիս):

Էն էի ասում, էս հրաշք բանը որ եղավ, ես հեռախոսս վեր կալամ, մի հատ թեթև թարմացում քաշեցի, մեկ էլ ըհը՝ հայերեն գիրը յուր ոտքով ներթափանցեց խելախոսիս ՌՈՄ: «Ակկազըվայեցցա» android 2.3.3 ում դա արդեն «ավտամածիչըսկի» կա (եթե գուշակեցիք, էսպես էլիտարոտ եմ գրում, որ մշակույթի նախարարությունից թե, բան ա, կարդացող լինի, տեղ-տեղ հասկանա):

Լավ, հայերեն կարդալը եղավ, բա որ կամրադներիցս մեկի, օրինակ՝ Ումուդի ծնունդը լինի, ես հո տրանսլիտով չե՞մ շնորհավորելու: Այսիքն գնում ենք հաջորդ տրամաբանակն քայլին՝ հայկական ստեղնաշարի հայթաթմանը: Էստեղ դառնանք ու փառաբանենք բոլոր էն մարդկանց (բոլորի անունները, ցավոք, չգիտեմ, բայց կարող եմ նշել Վահե Գուլյանին, որ սթանդըլոն հայերեն ստեղնաշար էր պատրաստել և Հովհաննեսին, որ AnySoftKeyboard ծրագրի համար հայերեն շարվածքն էր պատրաստել) որոնք անգնահատելի առաջին անհրաժեշտ քայլերն են արել անդրոիդում հայերն գրելը հնարավոր դարձնելու գործում: Ահավասիք, սա էլ Anysoft-ի հայերեն ստեղնաշարի տեսքը:


Բայց... Էդ AnySoftKeyboard-ը ոնց կյուճի փանջարում SPB keyboard-ը՝ մի քիչ պրիմիտիվ է, ու ստեղների դասավորվածությունը, համենայն դեպս ինձ համար՝ անհարմար (էստեղ դրա մասին գրել եմ): Ու հենց էդ պատճառով ՀԱՄՈ-ի եզերքները որոշ ժամանակ (չնայած Ումուդն ինձ վերջերս Բարբերի «Ժամանակի վերջը» վերնագրով մի գիրք էր տվել, որտեղ էդ մարդն իր հորով-մորով ու յուր ցեղի բոլոր անցավորներով երդվում էր, որ տիեզերքում ժամանակ չկա, այլ դա ընդամենը մեր սուբյեկտիվ ընկալումն է) պրպտելուց հետո պարզեցի, որ «ակկազըվաեցաա» (տիկի՜ն Պողոսյա՜ն, աու՜) մեկ ուրիշ ստեղնաշար կա, որ ոչ միայն էդ AnySoft-ից լավն է, այլ նաև պարունակում է հայերեն տառաշար ու, դրան գումարած, ահագին էլ հավելյալ ֆունկցիաներ, որոնք իսկի անդրոիդի սեփականի մեջ չկան: Իսկ և իսկ ոնց Resco Keyboard Pro-ն փանջարի համար, որին էստեղ ևս անդրադարձել եմ:

Հիմի մի քանի խոսք սրա մասին: Անումը MultiLing Keyboard: Տեսքը՝ հրես, «սքիննըբլ»:



Մանրամասներն էստեղ: Հայերենն էլ հրես:


Մի թերություն ունի. հայերենի ստեղների շարվածքը լավը չի:

Դե որ լավը չի, հո ձեռքներս ծալած չենք նստելու: Վեր կալամ մի նամակ գրիմ դրա ստեղծագործողին (մի մալազիացի կարգին տղա, անումը Հան Հոնսո), ասի. «սենց ու սենց, ողորմի քո մեռելներին, մեր մասին շատ բան դժվար լսած լինես ու պետքդ էլ երևի չի, բայց իմացած լինես, որ էնպիսի ծիրան, կոնյակ, Գառնի ունենք, որ էլ չասած: Հլա էլ չեմ ասում Շեր  ու Քարդաշյան, «Քելե-քելե», Ազնավուր, Ադմիրալ Իսակով ի «տակ դալեե պա սպիսկու»: Ասի. «այ մալազիացի ախպեր, բեր դու էդ քո ապրանքին ավելի ապրանքային տեսք տուր, մենք էլ մեզնից հասանելիքը կանենք՝ կհուշենք էլի, ինչը ոնց անես, որ տառը որտեղ դնես, որ ճիշտ դառնա, հարմար լինի, ստեղնաշարի ստեղների տեղը մի քիչ լայնանա, որ գրելու հարմարությունն ավելանա: Քեզ էլ ինչ պետք ա դոնեյթ կանենք: «Զատո» էնպիսի բլոգեր կամրադներ ունեմ, որ ռեկլամդ կհասցնեն Արարատի գագաթ, փառքդ՝ էլ ավելի վեր, ու դեռ մյուս Տաշիրում կարող ա մեր մեծամեծերը Հյուսիսային պողոտայում մի սոտովի վերանորոգելու բուդկա նվեր տան, գաս հայաֆիկատոր աշխատե»:

Հիմի էդ տղեն թե ականջ դրավ խնդրանքներիս ու տրամաբանական հետևություններ արավ, լավ, թե չէ, զատո էս եղածն արդեն կա ու կա, կարելի է ձրի օգտագործել, դոնեյթն էլ մալազիացի ազգի բողազումը մնա էդ դեպքում: ԹԱՐՄԱՑՈՒՄ․ էս տղեն ղայդին տղա դուրս եկավ, առավոտ նամակ ղրկեց, թե ինչի չէ՞ որ, մեր հայ ախպեր, եկ համագործակցենք, ձեր ազգին օժանդակենք, թող հայերեն գրեն ոչ թե տրանսլիտ, միռ, դռուժբա, ֆեստիվալ, դու էլ քո ասած փոփոխություններն առաջարկի դնենք մեջը, հանենք աշխարհին ի տես:

Ասում եմ, թե հարմար գտաք օգտագործելու համար, կարելի է էս մեր ախպորը քիչ մը փող ղարկել: Որ չստացվի, թե ուտող ուրացող ենք: Հղումը:

***



Էս վերը գրվածն առաջին ճշմարտությունն էր լոկ, ու քանի որ դրանից էլի մի քանիսը դեռ կան, բայց և միաժամանակ էս տողերս գրելու ժամը (որ, հիշում եք չէ՞, պատրանք է) գիշերվա հազզարն է, ու իր պատրանք լինելով հանդերձ աչքերս զոռով փակել է տալիս, առայժմ էսքանով եմ սահմանափակում ու առաջարկում կամրադներիս ու կողքից անցնողներին «նա վսյակի» (Պողոսյա՜ն...) լայքել ու ֆրենդել զիս, զի նորանոր ճշմարտություններ այսուհետ կհայտնաբերվեն խելախոսների անդրոիդ համակարգի մասին, քանի որ ես իմ ապուշ խասիաթը գիտեմ՝ մինչև դրա ողնուծուծը չքրքրեմ, չեմ հանգստանա: Սենց էլ աբրըմ ենք...

ԹԱՐՄԱՑՈՒՄ. հետագա դրական զարգացումներն էստեղ

Comments

( 36 միտք — մի բան գրի )
dabavog
Aug. 5th, 2011 09:35 am (UTC)
Ասում ես ի՞նչ հեծանիվ հեռախոս առնեմ
մինչեւ չեմ ունենում, չեմ ջոկում ինչ ա պետք /կարդալ-համեմատելուց ձանձրանամ գը/, Անտրոիտի չեմ ունեցել
ovanitas
Aug. 5th, 2011 09:38 am (UTC)
արդեն կասեմ անդրոիդ, քանի որ վինմոբայլը անմխիթարելիորեն հնացավ և արդեն չի էլ սատարվում, այֆոնը լավն ա, բայց ահագին սահմանափակ: Իսկ եթե անդրոիդ, ապա թերևս HTC ֆիրմայի: Սամսունգներ կան լավը, բայց ես նախըտրում եմ HTC-ն:
անվերնագիր - gianluigi - Aug. 5th, 2011 09:18 pm (UTC) - Expand
khlurd
Aug. 5th, 2011 10:21 am (UTC)
ես կուսաթաղանթից հետո հպանցիկ կարդացի, քանի որ լավ չհասկացա

իսկ եթե էս հեռախոսից կին առնի՞՞՞
էս ինչ գենդերային բաժանում էր, ուր են զուգահեռները կնոջը հասկանալի՞՞՞
ovanitas
Aug. 5th, 2011 10:28 am (UTC)
ես հո ՀՀ գենդերային հարցերի նախարա՞րը չեմ, որ էդ ամեն ինչին հետևեմ :Ճ Խեղճ օվանիտաս, համ անդրոիդ քչփորի, համ հունգարացիքի փողերը հաշվի, համ մալայզիացիքի հետ բանակցություններ վարի, հլա մի հատ էլ կնիկ մարդկանց շահերը պաշտպանե՞մ :ՃՃ
կինը, համ էլ, թող այֆոն առնի (գլխիս խփել չկա, շուտ եմ ասել)
անվերնագիր - khlurd - Aug. 5th, 2011 10:45 am (UTC) - Expand
անվերնագիր - ovanitas - Aug. 5th, 2011 12:13 pm (UTC) - Expand
անվերնագիր - khlurd - Aug. 5th, 2011 04:32 pm (UTC) - Expand
անվերնագիր - ovanitas - Aug. 6th, 2011 06:10 am (UTC) - Expand
anas_lench
Aug. 5th, 2011 11:07 am (UTC)
Ես հերթի մեջ եմ... կսպասիմ

Համա որ իմ HTC Desire-ը էն քո վերջին S-ն չունի, ոչինչ՞
ovanitas
Aug. 5th, 2011 11:16 am (UTC)
քոնը որ հաստատ ոչինչ, զի դու հայերեն արդեն իսկ կարդում ես
անվերնագիր - anas_lench - Aug. 5th, 2011 11:21 am (UTC) - Expand
անվերնագիր - ovanitas - Aug. 5th, 2011 11:24 am (UTC) - Expand
անվերնագիր - khlurd - Aug. 5th, 2011 04:32 pm (UTC) - Expand
անվերնագիր - ovanitas - Aug. 6th, 2011 06:11 am (UTC) - Expand
անվերնագիր - anas_lench - Aug. 6th, 2011 07:55 am (UTC) - Expand
vozni
Aug. 5th, 2011 11:23 am (UTC)
:0)
unidiana
Aug. 5th, 2011 11:49 am (UTC)
Ինձ որպես թեյնիկին բացատրեք խնդրում եմ՝ իմ HTC Wildfire S-ում նույն գործողությունները պիտի անե՞մ ։)
ovanitas
Aug. 5th, 2011 12:08 pm (UTC)
ըհը, անդրոիդի վերսիան ո՞րն է
անվերնագիր - unidiana - Aug. 5th, 2011 06:51 pm (UTC) - Expand
անվերնագիր - ovanitas - Aug. 6th, 2011 06:13 am (UTC) - Expand
անվերնագիր - unidiana - Aug. 7th, 2011 12:50 pm (UTC) - Expand
yeti87
Aug. 5th, 2011 04:17 pm (UTC)
ես էլ մի քիչ ռեկլամ կանեմ)
ovanitas
Aug. 6th, 2011 06:13 am (UTC)
ի՞նչը
aramazd
Aug. 5th, 2011 05:45 pm (UTC)
Մի անհամեստ հարց տամ
բա հին HTC-դ ի՞նչ արիր :)
ovanitas
Aug. 6th, 2011 06:14 am (UTC)
«Հոգնած նժույգներին ոչնչացնում են, այնպես չէ՞»
վաճառեցի :ՃՃՃ
aramazd
Aug. 5th, 2011 05:54 pm (UTC)
ախր է՛նքան լավ ես գրում, է՛նքան մեծ ու մանրամասն գործ ես անում, բոլոր մեղքերդ «տուժե» (Պողոսյաաան...) մոռանում եմ :)))
ovanitas
Aug. 6th, 2011 06:15 am (UTC)
շնորհակալ եմ, օ՜վ կամրադ, անեզր ներողամտությանդ համար :ՃՃՃՃ:
Բայց մի մեղք իրականում գործել եմ (որի համար զղջում եմ): Էն դիսկի հարցը տենց էլ մնաց «վ սիլու» ահավոր գերբեռնվածությանս: Էսօր կկապնվեմ:
անվերնագիր - aramazd - Aug. 6th, 2011 05:45 pm (UTC) - Expand
անվերնագիր - ovanitas - Aug. 7th, 2011 05:46 am (UTC) - Expand
ovanitas
Aug. 6th, 2011 06:17 am (UTC)
դիմեցի անդամագրության :ՃՃ
anahit_min
Nov. 9th, 2011 04:58 pm (UTC)
Ես տառապում եմ իմ HTC-ի ձեռքը ու երազում եմ մի օր հայերեն կարդալ, բաայց լսել եմ, որ ռոութից հաճախ համակարգը գժվում է: ճիշտ է?
ovanitas
Nov. 9th, 2011 05:02 pm (UTC)
չէ, եթե իհարկե ռութելը չենք խառնում custom rom-ի նստացնելու հետ: Ռութն ընդամենը բացում է մուտքը դեպի որոշակի ֆունկցիաներ, բայց հեռախոսի աշխատանքին ոչ մի կերպ չի անդրադառնում:
( 36 միտք — մի բան գրի )

վերջին ամիսը

October 2016
S M T W T F S
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     

պիտակներ

հղումներ

Powered by LiveJournal.com