ovanitas (ovanitas) wrote,
ovanitas
ovanitas

Ջեք Թափանփսորիչը կամ ՀԱՄՈ-յի, անջնջելի հիշողությունների ու փչուկների մասին

“Libros blogus postus ovanitas,
Difficile est saturam non scribere…”
Plato

«Կարդացե՛ք օվանիտասի գրառումն այս,
տղեն չարչարվել, էսքան գրել ա…»
Պլատոն

 

Ընդհանրապես չեմ սիրում սարկազմով վերաբերվել ուրիշի արած աշխատանքին, հատկապես երբ համոզվածություն ունեմ, որ սիրով ու նվիրվածությամբ են արել: Բայց… Մի առիթով (առիթը մանրամասն կնկարագրեմ, քանի որ ձեզ էլ պետք կգա) անհրաժեշտություն առաջացավ վիստա փանջարենumoodchemarina) ու ՍԷ գրասենյակը (ով չհասկացավ՝ windows vista-ն և office 2007-ը) հայաֆիկացնել: Արեցի: Մեռա: Հետաքրքրեց, թե ինչպես է իրականացվել թարգմանությունը: Գտա սա: Մտա: Մեռա:

Բան չունեմ ասելու՝ փանջարի համար «միջերեսի փաթեթ ստեղծելն» իրոք բարդ ու անշնորհակալ գործ է: Բայց ավելի լավ կլիներ, որ էդ գործը լեզվագետներն անեին, ոչ թե համակարգչի մասնագետները (իսկ որ վերջիններս են զբաղվել դրանով, դուք էլ կհամոզվեք կարդալով մնացածը): Ամեն դեպքում ես իմ անտաղանդ հալով կարծում եմ էստեղ մի բան պիտի արվի, թե չէ Մաշտոցը, Աբովյան Խաչիկի ձեռը բռնած, էն մի ձեռքին էլ дружба եղան, կգա բոլորիս Пила 4 կանի:

Ստորև հանել եմ այն բառերը, որոնց թարգմանությունը նվաստիս համար առավել անհասկանալի թվաց: Նախապես նշեմ, որ թարգմանությունը չափազանց բառացի է արված, ու շատ դեպքերում իմաստային կապ ընդհանրապես չկա: Շատ այլ դեպքերում կարծես նոր հայերեն հորինված լինի ու մի առանձին ուսուցում էլ էդ հայերենը հասկանալու համար է անհրաժեշտ:

access – մատչել
«Մատչիմք ի համբույր»: Համաձայն vaykuneci(հղումը) մատչել նշանակում է մոտենալ: Էդ դեպքում access-ը ինչու՞ է թարգմանվել «մատչել»: ACCESS GRANTED ուրեմն կարելի է թարգմանել ՄԱՏՉՈՒՄԸ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՎԱԾ Է (որպես բառացի թարգմանության օրինակ, որի այլ օրինակներ ներքևում լիքքը կան) :ՃՃՃ

action – գործույթ
Ինչի՞ «գործողություն» չէ, որ:

ActiveX control - ActiveX կառավար
«կառավար» բառ կա՞ հայերենում: Չէ, սա հռետարոկան հարց չի: Կրկնում եմ՝ չեմ հավակնում ամենագետ երևալ էս ոլորտում, իրոք հարցնում եմ. կա՞ էսպիսի բառ: Եթե կա, հարցս հանում եմ:

addition operator - հավելյան գործարկու
Տես վերևը:

alert box - ահազանգի տուփ
Բառացի թարգմանություն է: Կարելի էր՝ «վահանակ» կամ նման մի բան, բայց ոչ մի դեպքում՝ «տուփ»

background color - խորքի գույն
Դեմ եմ: Բողոքում եմ: Համաձայն չեմ:

balloon – փչուկ
Դե սա արդեն խուժանական բառ ոնց որ լինի:

bar chart – գոտեգծույթ
Ջերմությունս բարձրացավ: Ինչի՞ ախր է: Գոտեգծույթը ո՞րն է:

bus – դող
Ռուսական “шина”-ն ե՞ն հիմք ընդունել: Նույն հաջողությամբ կարելի էր «ավտոբուս» թարգմանել:

buffer – մեղմիչ
Կարծում եմ՝ սխալ է: Այլ տարբերակներ կա՞ն:

child element - զավակ տարր
Փաստորեն եթե տարրը child element չունի, ինքնստինքյան դառնում է «անզավակ տարր» կամ, այլ կերպ ասած՝ «չբեր (անբարաքյաթ) տարր»

code page – այլագրէջ
Ախր տեղեր կան, որ, համոզված եմ, պետք չի փոխել արդեն օգտագործվող բառը; Էս օրինակում կարելի էր կոդ էլ թողնել, կարծում եմ:

codec – այլապ
codec= COder+DECoder, փաստորեն էստեղից էլ եկել է ԱՅԼագրել+ԱՊայլագրել: Տրամաբանությունը չեմ ընդունում: Ուրեմն ԿԱՏՈԴՆ էլ վայրէջքն է (κάθοδος (kathodos), 'descent' or 'way down'): Ավիացիան էլ «թռնությունն» է: Բա ոնց:

COM port - COM միացք 
Պորտը հայկական բառ է :), կարելի էր պահել՝ configure port = Պորտը տեղը դնել…

control menu - սկիչ ցանկ
Գուցե հսկի՞չ:

cookie – թխուկ
crop - մասնակտրել
debug - վրիպազերծել
defragmentation – ապամաստանտում
Էս… լեզուս էլ չի պտտվում ասեմ… էս վերջին բառով գուգլեցի, գուգլը ճաքեց… ակցիաները վայթե ընկնեն էս քանի օրը: Ի դեպ, առաջարկում եմ Google բառը թարգմանել «Ծիծիլ»` ծիծիլիոն բառից: Ով «Google» բառի-ի ծագումնաբանությունը գիտի՝ կհասկանա:

To Google … :)))))))

Dial-Up Networking - Համարակցային ցանցարկ 
Այ ձեր հոգուն մատաղ, ի՞նչ ցանցարկ: Ցանցը չէր հերիքու՞մ:

disconnect – կապախզել
Մարդասպանել, հացաուտել, կնասիրել…

DVD – ԹՏՍ
«Չղջկամարդ հինգը»՝ շուտով ԹՏՍ-ի վրա: ԹՏՍ ծովահեն: ՍՈՆԻ ԹՏՍ խաղացող:  Կեցցե՛ նոր հայոց լեզուն…

Ease In - Հեշտ Ներ 
Գոնե «Ներս» էլի: Հուսով եմ տառասխալ է: Բայց դե այլազգին ի՞նչ գիտի տառասխալ է՞, թե չէ: Պիտի ուղղել:

eyedropper – կաթիչ
Սեռավարակների տպավորություն է թողնում:Ճ Չնայած, գուցե…

file – նիշք
Չգիտեմ…

full screen - ողջ վահանով
Aut cum scuto, aut in scuto. Վահանով, կամ վահանի վրա՝ նոր իմաստ է ստանում :Ճ Գուցե թողնենք էկրան, մոնիտոր…

greater than or equal to sign - «մեծ քան կամ հավասար է» նշան
Դպրոցում մեզ սովորեցրել են «մեծ կամ հավասար»

Headphone Virtualization mode - Ականջակալների կարծականացման կերպ
«Կարծականացնեմ կերպդ»: «էդ ու՞մ ասիր արա…»

hit – բարեդեպ
Կայքեջս այսօր բազմիցս բարեդեպվել է: Երկու անգամ էլ ես փորձեցի, կայքէջը հասանելի չէր. չարեդեպ եղավ: Աչքուլունք կախենք:

host – խնամորդ
Hypertext Markup Language - Գերգրվածքի նշարկման լեզու 
Internet access provider - Համացանցի մատչում տրամադրող
item - միույթ
junk mail – թափոնափոստ
Նոր միտս եկավ. սա կարելի է թարգմանել՝ «յախկփոստ»

laptop – ծնկադիր
«…մինչ ես ծնրադիր` կ՚ունկնդրեմ երգի՜ն,
երգին խոլարձակ, երգին թախծագին…»

Մեծարենց Միսաքը, փաստորեն տառասխալ է ունեցել, պիտի գրեր «ծնկադիր», գրել է «ծնրադիր»: Մարդը լափթոփով mp3 էր լսում, դրա մասին է, փաստորեն, գրել…

Նույն տրամաբանությամբ, ինչ՝ «փրփռագմփիկ», «օրիորդապնդիչ», «գրգռաճեղք»…

navigation pane - նավարկման փեղկ
Ախպոր պես… (© tigransargsyan)

optimize – լավարկել
pixel – պատար
Սկսում եմ նեղվել արդեն…

pseudo-random function - կեղծ-պատահական առույթ
Փաստորեն ֆունկցիան՝ առույթ հա՞: Да я тебя…

read-only memory - անջնջելի հիշողություն
Սա քնարական զեղում էր :)

remote access - հեռական մատչում
Լավ է «սեռական» չի :)

Էս տակինը չկարդաք, եթե չի բոլորել ձեր 16 գարունը.
scan head - ծրիչ գլխիկ
…տիրոջ մեր, գեղի հերոս… շարունակելի

SCROLL LOCK key -ՈԼՈՐ ԿՈՂՊ ստեղն
Մաշտոց, հանգի՛ստ, Խաչիկ, մի՛ բորբոքվի…

smart card - խելասալիկ
sysadmin – համավարիչ
tag – տրոհ
за что?

tap – տոփել
«Մատնատոփեք ձեր այհեռախոսը, որ ապակողպվի»

volume licensing - ստվար արտոնում
Ասե՞մ, թե պետք չի:

Եվ վերջում՝

weblog - մշտահանդես
WWW – ՀԱՄՈ

Վարագույր

Լավ, մահախոսականը կարդացինք: Բա ետքը՞:

Նախ առաջարկում եմ հետևյալը. ԳՀՓԱ (ԳԵՐՀՂՈՒՄԱՅԻՆ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒՅԹՅՈՒՆ):// ՀԱՄՈ.ՓՈՔՐԱՓԱՓՈՒԿ.ԸՆԿ/ԱՆԿԱՊ ԼԱՏԻՆԱԿԱՆ ՏԱՌԵՐ  հղումը կտանի էնտեղ, որտեղ դեռ կարելի է մի բան փոխել: Փոքրափափուկը դեռ ընդունում է առաջարկներ նշված ու չնշված յուրաքանչյուր բառի թարգմանության տարբերակների վերաբերյալ: Ով իրեն կհամարի բավականաչափ լիատեղյակ կամ իրավասու, առաջարկում եմ իր կարողությունների չափով իր լուման ներդնի սույն կարևոր գործում:

Միաժամանակ ակնկալում եմ ձեր մեկնաբանությունները՝ հասկանալու համար թե իրո՞ք էստեղ պրոբլեմ կա, թե՞ հիվանդագին երևակայությանս արգասիքն է էս ամենը: Եթե կա, ապա է՞լ ինչ կարելի է անել: Եկեք միասին մի բան փորձնեք շարժել էս հարցում: Լեզվի տեսչության նկատմամբ վստահություն լիներ (որը, ցավոք, չկա) գուցե մի նամակ կարելի էր գրել իրենց:

Հ.Գ. Օրուելլը իր «1984»-ում շատ լավ էս լեզվաթարմացման լեզվաբռնաբարման գործընթացն էնպես լավ է նկարագրել:

Հ.Հ.Գ. Հիմա կասեք բա էն վերնագրի Ջեք Թափանփսորիչը էս ամենի հետ ի՞նչ կապ ուներ: Կասեմ՝ Джек Потрошитель-ի թարգմանությունն ա՝ նույն տրամաբանությամբ: Ողջ լերուք:

ԹԱՐՄԱՑՈՒՄ՝ անուշադրությանս պատճառով իմ իսկ տված հղման մեջ չէի տեսել սա՝

Schedule: All words remain open for suggestions until October 10, 2006. On that date the Glossary Project Moderator begins the review, selection, and locking of translated terms. You can submit suggestions until all words are locked. The final deadline for this is November 03, 2006.

Start Date: October 09, 2006
Review Begins: October 10, 2006
Final Deadline: November 03, 2006

Project Moderator: The glossary project is managed by the Project Moderator. This individual has been selected by “Bi Line” Ltd, supported by ITDSC - “Information Technologies Development Support Council” under Prime Minister of Republic of Armenia as the linguistic authority who will review the translations suggested by all contributors. The Project Moderator will then select and lock each term. When all terms are locked, the glossary is closed to additional suggestions.

Այսինքն Վիստայի մասով գնացքից ուշացել ենք: 7-ի մասով գոնե հնարավոր լինի մի բան անել: Նշեմ, որ համապատասխան Newsgroup-ում «հայերեն» կամ “Armenian” բառերով որոնումը ոչինչ չբերեց: Չկա քննարոկւմ հայերենի տերմինոլոգիայի վերաբերյալ: Ինչպես տեսնում եք՝ կառավարությունն ընդգրկված է սույն գործում: 

ԹԱՐՄԱՑՈՒՄ... կարդալ էստեղ

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources
{ OVANITAS

Tags: թարգմանություն, համակարգչային տերմիններ, հայաֆիկացում, հայերենը համացանցում, ուժս
Subscribe
  • Post a new comment

    Error

    Anonymous comments are disabled in this journal

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

  • 50 comments
Previous
← Ctrl ← Alt
Next
Ctrl → Alt →
Previous
← Ctrl ← Alt
Next
Ctrl → Alt →