?

Log in

No account? Create an account

նախորդ գրառումս | հաջորդ գրառումս

Իրավիճակ. դուք սիրահարված եք մի անժելաջոլիոտ չքնաղ աղջկա, գնում եք սույնին ուզելու, մեկ էլ հայրը թե. «ես ամեն պատահած գյադա-գյուդի աղջիկ տվող չեմ»... Իսկ, ենթադրենք (խոսում ենք, էլի) էդ ձեր չկայացածաներպապայի մոտ «գյադա-գյուդա» տերմինի գիտական սահմանումը Մայքրոսոֆթաց Էքսելում մի էնպիսի սքաթթեր (հայերենը չիդեմ) աղյուսակ ստանալու անկարողությունն է, որի դեպքում xy արժեքների անվանումները (labels) ավտոմատ աղյուսակում կհայտնվեն` համապատասխան արժեքների կողքին: Էսպիսի իրավիճակ տեսականորեն հնարավոր է՞: Եթե հաշվի առնենք, որ աշխարհում 7 միլիարդից ավել մարդ կա, ուրեմն հավանականության ու անհավանականության բոլոր տեսությունների համաձայն էս նկարագրածիս հավանականությունը բավական մեծ է, համենայն դեպս մի ահագին անգամ ավել, քան, ասենք, որ Հ2-ը մոտակա 3200 տարում նորմալ հեռուստաալիք կդառնա: Ուրեմն մերժում ստանալու ռիսկ կա:

Իսկ եթե կա, ուրեմն պիտի նվազեցնենք էդ ռիսկը: Իսկ ո՞վ, հարցնում եմ, ո՞վ կնվազեցնի էս ռիսկը, եթե ոչ ձեր անշահախնդիր ու խոնարհ ծառան, այսիքնԸս՝ ես։ Դե հո չե՞նք թողնելու առանց էդ էլ ցածր ծնելիությունն էլ ավելի կրճատվի:

Չնայած, իրականում, էնքան էլ ես չէ, այլ մի անծանոթ ֆիրմա լավ ախպեր, որ վեր ա կալել մի մակրոս ու մի էքսելյան «ադդ-ին» պատրաստել, ու, պատրաստել ա հերիք չի, հլա մի հատ էլ շեյռել ա (կներեք) ինտերնետում: Ես էլ ընդամենը պրպտել ու գտել եմ, զի կամրադիս պետք էր:

Ուրեմն, հարգելի հարսնախոս, փեսա, էքսելյան մուտիլովկաների սիրահար անձ, կամ ուղղակի ընթերցող, խնդիրն էս է.

Ունենք աղյուսակ

 

Բախտ

Խելք

Հայաստան

2

58

Մոնղոլիա

1

2

Գեյդերբեյջան

71

-5

Դիցուք աներպապան պահանջում է կառուցել նշված երեք երկրների բախտ-խելք կախվածության աղյուսակը: Պրոբլեմ չկա, ինչպես կպատասխաներ գրպանը հինգհազարանոց ստացած հիվանդանոցի լիֆտ քշող ծյոծյան «Քիրա, էսօր լիֆտով ահագին տեղ ունենք գնալու, ուրիշ պասաժիր չվերցնես» գործնական առաջարկին: Ոչ քաղաքական մկնով ներկում ենք Բախտ ու Խելք սյունակներն ու ընտրում Scatter տեսակի գրաֆիկ: Սիրվու..., ինչպես ասում են՝ ...պլե:

Բաաաա՜յց, աներպապան հարիֆ չի՜: Աներպապան ակնոցի վերևից սևեռուն նայում ա պոտենցիալ հակառակորդին ու ասում. «բա, տղա ջան, ես որտեղի՞ց իմանամ էստեղ որ կետը որ երկրինն ա»: Պիզ..., ինչպես ասում են, ...այի աշտարակ:

Ու էստեղ էն հեփփիենդա-հոլիվուդական կինոյի տղու պես, որի կողքին, պորտից մի քիչ ձախ, պառկած տեղից վերջին ուժերը լարելով կրակել է  փիս սրիկան, ինքը արունլվիկ ընկած ա ու յուր սիրելին աղի արտասուք ա թափում, էն մատրիցայապաթոսային գըգըմփ երաժշտության տակ մեկ էլ ու աչքերը բացում ա ու մի էշ կատակ անում՝ ա լյա «էն մազաֆաքքա Ջոնիից մինչև հինգհարյուր բաքսս չառնեմ, մեռնողը չեմ», գալիս եմ ես, ավելի ճիշտ իմ «նավոդկով»՝ մեր էն լավ ֆիրմա ախպերը, յուր մակրոսով, կամ ադդ-ինով: Հրես:

Մակրոսի կիրառման ձևը․ նախ չմոռանաք էքսելում մակրոսների օգտագործումը թույլատրել, հետո պետք է ընդամենը բացել ֆայլը, էս ֆայլում դնել աղյուսակը (մակրոսը տանել հնարավոր չի, քանի որ գաղտնաբառով պաշտպանված է), ALT+F8 (մակրոսների մենյուն), ընտրել AddChart մակրոսն ու սեղմել RUN. Մնացածը տեղնիկայի հարց է:

Ադդ-ինի կիրառման ձևը․ Էքսելում Options\Add-ins, տակը՝ manage Excel Add-ins սեղմելGO կոճակը, հայտված Add-ins patwuhanwum` BROWSE, ցույց ենք տալիս ներբեռնած  ScatterplotWithLabels 2007.xlam ֆայլի տեղն ու սեղմում OK․ Էքսելում հայտնված ADD-INS մենյուում կհայտնվի Scatter-plot with Labels կոճակը, որն էլ կաշխատացնի էս նկարագրված մեխանիզմը բոլոր ֆայլերում:

Էս դեպքում ձեռքի վստահ շարժումով նշում ենք ամբողջ խնդրո առարկա աղյուսակը, տալիս ՕՔ, ու, խնդրեմ: Էն, ինչ պահանջվում էր ստանալ:

Նշեմ, որ տվյալների անվանումների ինտերակտիվությունը, բնականաբար, ապահովված չէ, ու հետևաբար աղյուսակում տվյալ փոխելուց հետո գրաֆիկը հարկ կլինի կառուցել նորից: Բայց սա էդքան էլ էական պրոբլեմ չի:

Երկնքից ընկավ երկու խնձոր ու մի սերկևիլ: Մի խնձորը, որ կծած էր՝ երջանկահիշատակ Սթիվ Ջոբսի քառասունքի սեղանին, մի խնձորը՝ մեր ֆիրմա լավ ախպորը,  սերկևիլն էլ՝ էս անկապ ինտերնետ թրաֆիքի հեղինակին, այսինքն ինձ, քանի որ ես սերկևիլը գերադասում եմ խնձորից, համ էլ դրա կորիզներն, ասում են, բլոգ գրելուն լավ են, լայք են բերում:

Comments

( 8 միտք — մի բան գրի )
dabavog
Oct. 21st, 2011 05:45 am (UTC)
էս ֆանտաստիկ գրառման տակ առաջինը լինելը մեծ պատիվ ա, կոմրադ-ախպեր

գերադասում եմ խնձորից՝ թխիգա
ovanitas
Oct. 21st, 2011 05:50 am (UTC)
Դաբավոգ ախպեր, պատկերացրու իմ համար դա ավելի մեծ պատիվ ա: թխեցի:
khlurd
Oct. 21st, 2011 06:02 am (UTC)
սեկևիիիիլ
խելք-բախտ` առավոտ շուտ
աղյուսակ-գրաֆիկ-մուրազ

էս հո ինձ էէն ժամանակ էր պետք, որ խնդրում էի, է՞՞՞

փաստորեն` բախտ ունեմ, լինովի, ուղղակի քիչ մը շեղվածա ՃՃՃ
ovanitas
Oct. 21st, 2011 06:16 am (UTC)
ի՞նչ էիր խնդրում, քիրա
khlurd
Oct. 21st, 2011 07:19 am (UTC)
Դե, որ հարցնում էի` ասենք x հոգի, մարդ, օրեկան բան են ստեղծում ` ասենք` տանձ, խնձոր, սերկևիլ: Տարբեր քանակի, էլի: Ոնց գծեմ գրաֆիկ ամսեկան, որ երևան, թե որից ով քանի հատ է սարքել:

Մի խոսքով` նայես, տեսնես` ում տանձը երբ քչացավ, երբ աճեց, ում տակն էր, ում վրայով երբ սկսեց անցնել...

Սենց:
Հիմա սրանով կփորձեմ:
Չնայած` պետք չի ոնց որ. Չէէ, ասենք` կարող ա տղա ուզելուց պետք գա, էլի
koreolan
Oct. 21st, 2011 06:05 am (UTC)
Ասա մի շուտ էի իմացել է սրա մասին, թե չէ ճարս կտրած փախցրեցի։
ovanitas
Oct. 21st, 2011 06:16 am (UTC)
դա էլ լուծում ա :Ճ
khlurd
Oct. 21st, 2011 07:37 am (UTC)
դու սրա թույլ կողմերը ուսումնասիրի. աչք թարթես, Գիսանեն օրիորդ կինի
( 8 միտք — մի բան գրի )

վերջին ամիսը

October 2016
S M T W T F S
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     

պիտակներ

հղումներ

Powered by LiveJournal.com