ovanitas (ovanitas) wrote,
ovanitas
ovanitas

Աստուածաշունչ Մատեան Հին եւ Նոր Կտակարաններ. հայերեն էլեկտրոնային տարբերակները

«Ոչ հացիւ միայն կեցցէ մարդ, այլ ամենայն բանիւ Աստուծոյ» (Ղուկաս, Դ, 4):

Աստուածաշունչ Մատեան Հին եւ Նոր Կտակարանների արեւելահայերէն նոր թարգմանութիւն (հղումը դեպի էլեկտրոնային տարբերակներ) © Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ Հայաստանի Աստուածաշնչային Ընկերութիւն

isbn:9789994175123

Աստվածաշնչի թվայնացված այս տարբերակը վերափոխվել է յունիքոդի և համապատասխան էլեկտրոնային գրքի ֆորմատների՝ Հայաստանի աստվածաշնչյան ընկերության կողմից տրամադրված ֆայլից: Այս տեքստը Հայ Առաքելական Եկեղեցու կողմից ընդունված տարբերակն է: Այն ընդգրկում է նաև երկրորդականոն գրքերը: Արևելահայերեն այս թարգմանությունը կատարվել է գրաբարից:

Հատուկ շնորհակալություն ենք հայտնում Հայ Առաքելական Եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի Մամլո դիվանին, ի դեմս Նոյեմի Անդրեասյանի, Հայաստանի աստվածաշնչյան ընկերությանը՝ ի դեմս գլխավոր քարտուղար Եզնիկ արք. Պետրոսյանի, ծրագրերի տնօրեն Արշավիր Գաբուճյանի և ֆինանսների տնօրեն Սուսաննա Մկրտչյանի:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. նոր գրքերը և առկա գրքերի թարմացումներն այսուհետ կկատարվեն միայն elib.ovanitas.com կայքում։


Էլեկտրոնային գրքի հասանելի ֆորմատները

ePUB (կցված (embedded) հայերեն տառատեսակով)

Ներբեռնել The Holy Bible in Armenian.epub ֆայլը (2,853 կբ)

ePub - (electronic publication բառերի հապավումն է) էլեկտրոնային գրքերի ազատ և բաց ստանդարտ է, որը ստեղծվել է էլեկտրոնային գիրքեր ընթերցող սարքերի համար: Լայնորեն կիրառվում է հետևյալ սարքերի միջոցով՝

Mobi

Ներբեռնել The Holy Bible in Armenian.mobi ֆայլը (8,842 կբ)

mobi - ֆորմատը ստեղծվել է mobipocket reader սարքի համար, նախնական շրջանում օգտագործվել է նաև PalmOS համակարգում: Իր տարածումն է գտել հիմնականում ի շնորհիվ այն փաստի, որ սատարվում է հանրահայտ Amazon Kindle reader սարքերի կողմից: Իրականում Kindle Reader-ի հիմնական՝ AZW ֆորմատը ոչ այլ ինչ է, քան mobi ֆորմատի՝ DRM սխեմայով պաշտպանված տարբերակը: Լայնորեն կիրառվում է հետևյալ սարքերում`

Հ․Գ․ էլեկտրոնային տարբերակներում ցանկացած թերություն, խնդիր նկատելու, դրանց վերաբերյալ առաջարկություններ ու դիտողություններ ունենալու դեպքում խնդրում եմ գրել ovanitas [at] gmail [dot] com հասցեով:


Tags: ebooks, Աստվածաշունչ, Հին Կտակարան, Նոր Կտակարան
Subscribe
Comments for this post were disabled by the author