ovanitas (ovanitas) wrote,
ovanitas
ovanitas

Ջուխտ նախընտրական տաղ

Սֆաթոց գրքում արդեն շարադրել էի, որ նույնիսկ իմ կողմից չսիրված ՀԱԿ-ի ցուցակին սպասում էի գոնե էդտեղ թարմ մարդկանց անուններ տեսնելու թաքուն հույսով: Ավաղ: Երկնքից ընկավ երկու տաղ: Մեկն ի ՀԱԿ, երկրորդն ի բոլոր մնացածներ: Վայելեսցե՛ք և լայքեսցե՛ք:

Տաղ մազոխիստական

Էս երկրի բնակի՛չ սիրելի,
Ընտրության ես կանգնել պատմական.
aramazd կամրադի փոխարեն,
Բեր ընտրիր Գագիկին Ջհանգիրյան։

Թեկնածու նրանից բաղձալի
Չի ծնվել դեռ հողում նաիրյան.
Երաշխիքն անցյալի պանծալի,
Ռահվիրան՝ թափանցիկ ընտրության։

Դատախազը նախկին ռազմական՝
Զինվորի ցավերին կարեկից,
Մեր միակ անկաշառ պաշտոնյան՝
Պապիին արժանի թիմակից։

Պայքարում ընտրական կատաղի,
Հիրավի, մարմնացում բարության
Ուռճացրած գործում ի Մատաղիս
Խեղճացած մի նոխազ քավության։

Չափահաս բնակիչ հարգելի,
Քվարկի՛ր Գագիկին Ջհանգիրյան,
Թող հուշերն ոչ հեռու անցյալի
Պարուրեն այս երկիրն հավիտյան։

Տաղ համամասնական

Ա՜խ այդ ցուցակը համամասնական,
Փոքրիկ բաժակում մի մե՜ծ փոթորիկ,
Բախում շահերի՝ խիստ հակասական...
ԱԺ են գնում էլի նույն մարդիկ:

Էլի նույն մարդիկ՝ նիքով, պիտակով,
Որ չեն ունեցել գեթ մի արժանիք,
ԱԺ են գնում ՀըՀըԿով, ՀԱԿով,
ՕԵԿ, ԲըՀըԿով՝ նորից նույն մարդիկ:

Նորից նույն մարդիկ՝ քիչ տարբերությամբ,
Դե՛ գնա քյաչալ գլխով պատ ջարդիր,
Դե՛ զինվիր, ընտրող, մեծ համբերությամբ,
Քիչ տարբերության համա՛ր քվեարկիր:

Ա՜խ այդ ցուցակը համամասնական,
Որ հակասում է մտքին խելացի,
Ուր պակասում են նիքեր ֆրենդական,
Ուր թարմ արյունն է դարձյալ դեֆիցիտ:

Tags: աշուղական, գլխիս չխփեք, պոլիտիկա
Subscribe
  • Post a new comment

    Error

    Anonymous comments are disabled in this journal

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

  • 33 comments