ovanitas (ovanitas) wrote,
ovanitas
ovanitas

Երջանկության մեխանիկան, կամ օֆֆիսային մուտիլովկաներ

Ինչպես կասեր նախագահական ընտրությունների բարևաշատ ու իմ կողմից հարգված թեկնածուն՝ հնարավոր է: Հնարավոր է մայքրոսոֆթի կայքից ներբեռնել MS Office 2013 ծրագրային փաթեթի համար հայերենի ուղղագրության ստուգման պաշտոնական քիչ թե շատ նորմալ փաթեթ: Ձրի: Եվ հայատառ մեր նամակներից այլևս կանհետանան մի շարք խայտառակ սխալներ ու բացթողումներ: Եվ երջանկությունը կհամակի մեզ, կպարուրի մեր ներքին օրգանները, կբխի ու կծփա սրտի խորքերից, և մարդը կապրի ազատ ու ներդաշնակ, կշնչի լայնաթոք, կսիրի վարպետորեն ու բազմօրգազմ: Doing business վարկանիշային աղյուսակում երկիրը վեր կսլանա, ներգրավվելով բազմատրիլիոն ինվեստիցիներ, ավանդները կվերադարձվեն ռամիկ ու շինական հայորդիներին, ինչպես նաև ՀՀ քաղաքացիություն ունեցող քրդորդիներին, ռուսորդիներին, ուկրորդիներին, ասորորդիներին և այլորդիներին: Արևելյան հարևանները տավարի ցավից գալարվելով կսատակեն ու ՀՀ քաղաքացին, հարյուր քայլ անելով, կապրի ազատ, հպարտ ու ԱՊԱՀՈՎ:

Ներողություն եմ խնդրում ընթերցողիցս մի փոքր պաթոսի համար. գիրս նախընտրական ծրագրերի թեթև ու անխուսափելի ազդեցության տակ գրվեց:

Գնացեք էստեղ, ներբեռնեք, վայելեք ու գլուխներդ բարձին քնանալու նպատակով դնելուց մի փոքր փառաբանեք Ուիլյամ Հենրի Ուիլյամ Հենրի երկրորդովիչ Գեյթս երրորդին ու ձեր խոնարհ ծառային, զի առաջինն օգնեց հայերենը սխալներից մաքրելուն, իսկ երկրորդը բացահայտեց երջանկության մեխանիկան:

Էստեղ կգտնեք MS Office-ի այլ տարբերակների Language Interface Pack-երը։
Tags: զրթիկներ, հայերեն ուղղագրություն, սիրում եմ քեզ հայոց լեզու, տեխնոգրառում
Subscribe

  • Post a new comment

    Error

    Anonymous comments are disabled in this journal

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

  • 9 comments