ovanitas (ovanitas) wrote,
ovanitas
ovanitas

Հայերեն Unicode Phonetic ստեղնաշարի թարմացում

ԹԱՐՄԱՑՈՒՄ. ստեղնաշարի նոր տարբերակ կա, հրես։

Ֆեյսբուքյան կամրադ Սամվել Կարաբեկյանի գրառումից տեղեկացա, որ «դրամի նշանը Unicode-ում արդեն կա»՝ U+058F – ֏։  Միաժամանակ կամրադ Էդգար Մարուքյանը տեղեկացրեց, որ տրանսլիտի դեմ արշավ սկսելու պլաններ կան ու հորդորեց հավելի ընկալելի դարձնել բառախեղդ արած ուղեցույցներս: Սրտովս էին երկու նորություններն էլ, հորդորն էլ, քանի որ տրանսլիտով գրելը հայերենի համար մոտավորապես նույնն է, ինչ երակներում երկնագույն արյուն հոսող ազնվականին ստիպես մատներով տժվժիկ ուտի։ Էն էլ՝ առանց հացի։

Այսպիսով, համակարգելով էս ոլորտին վերաբերյալ բոլոր նախորդ գրառումներս, անցնենք բուն թեմային։ Ահավասիք՝ Armenian Phonetic Unicode layout v1.5։ Աշխատում է wondows-ի բոլոր ներկա և՛ 32, և՛ 64 բիթանոց տարբերակներում՝ ներառյալ XP-ն։ Կարելի է ներբեռնել այստեղից՝ rar ֆայլով։

Համակարգչի մեջ ներդնելու համար պետք է unrar անելուց հետո ընդամենը աշխատեցնել arm-u-p5 պանակում գտնվող setup.exe ֆայլը։ Մնացածն ինքը կանի՝ արդյունքների մասին զեկուցելով։

Windows 8-ին նախորդող տարբերակներում ստեղնաշարի հարմար օգտագործման հետ կապված գործողությունները հետևյալն են՝



Windows XP SP2 (թե՞ SP1, արդեն չեմ հիշում) նախորդող տարբերակներում մինչ հաջորդ փուլին անցնելը հայերենի հնարավորությունը անհրաժեշտ էր Control Panel -> Regional and Language Options/Languages-ում միացնել “Install files for complex script and right-to-left languages (including Thai)” հնարավորությունը։

Հետո՝ CONTROL PANEL\REGIONAL SETTINGS (կամ REGION AND LANGUAGE)\KEYBOARDS AND LANGUAGES\Change Keyboard պատուհանը բացելիս կարելի է տեսնել մոտավորապես էսպիսի պատկեր (տե՛ս նկարը), որտեղ հայերեն լեզվի տակ կարող են առկա լինել նաև այլ ստեղնաշարեր՝ օրինակ Armenian Easter, Armenian Typewriter և այլն: Ինքս կողմնակից լինելով գրամեքենայական շարվածքի ներդրման խրախուսմանը, հիմա ընդամենը ներկայացնում եմ շատերի համար առավել ընդունելի հնչյունային տարբերակի ներդրումը, որի դեպքում բոլոր մնացած էդ ստեղնաշարերը կարելի է անջատել՝  Remove keyboard կոճակով, թողնելով միայն Armenian Phonetic Unicode (PVA) ստեղնաշարը:


Windows 8-ի դեպքում՝


  • CONTROL PANEL\CHANGE INPUT METHOD\Change your language preferences

  • Add a language\Հայերեն

  • Options

  • Add an input method

  • Եղած տարբերակներից կարող եք մաքրել ոչ անհրաժեշտները՝ թողնելով էստեղ նկարագրված Armenian Unicode Phonetic (PVA)-ն։

Էստեղ պետք է նշեմ, որ Windows 8-ում առկա է մեզ ծանոթ unicode phonetic ստեղնաշար՝ Armenian Phonetic/Touch input layout, որը ինքին հարցի լուծում տալիս է։ Ճիշտ է, որոշակի extended հնարավորություններ չի առաջարկում, ինչպես վերոնշյալը, սակայն լիովին բավարար է հայերենը լիարժեք օգտագործելու համար (հաշվի առնելով, որ հայերեն միջակետ, ապաթարց, վերջակետ նշանները այդքան էլ կիրառելի ու տարածված չեն էլեկտրոնային եզերքում, + հիմնական տառատեսակները դրանք չեն էլ պարունակում)։

Թերևս այսքանը:

Մի քանի խոսք ստեղնաշարի ներկա տարբերակի մասին: Ստորև տեղադրել եմ դրանց պատկերները սովորական, SHIFT, CAPS LOCK և ALT+CTRL վիճակներում:

001002003004


  • Նկարներից երևում է, որ ֏ նշանը կարելի է գրել ինչպես SHIFT+7, այնպես էլ CTRL+ALT+4 համակցությամբ:

  • Փակագծերը՝ 6 և SHIFT+6,

  • հավասարման նշանը՝ CTRL+ALT+«+»,

  • հայերեն միջակետը՝ ուղղակի կետ, սովորականը՝ CTRL+ALT+«․», կամ numpad-ի կետիկը

  • ենթամնան՝ SHIFT+«-»,

  • ապաթարցը՝ SHIFT+«’» և այլն (տե՛ս վերևի պատկերները)։

Վերջում թվարկեմ նախորդ պոստումս շարադրածը՝ սույն ստեղնաշարի կիրառման առավելությունների մասին՝



1. Ստեղնաշարերը հավաքվել են microsoft layout creator ծրագրով ու հանդիսանում են փանջարի բաղկացուցիչ մաս, հետևաբար ավելորդ հիշողություն չեն ուտում, ուրիշ ծրագրերի հետ անհամատեղելի չեն և այլն: (Տեղեկատվական տեխնոլոգիաների էֆֆեկտ)

2. Էս դեպքում տեքստ ներմուծելիս (օրինակ word-ում) տեքստային ծրագիրը հասկանում է, թե ինչ լեզվով է ներմուծվում տեքստը, ու համապատասխան ձևով է արձագանքում էդ փաստին (օրինակ հայերեն գրելիս word-ի status bar-ում գրվում է «Armenian» ու անգլերենի կամ այլ լեզվի համար նախատեսված spell check չի ակտիվանում, հետևաբար ամեն բառի տակ կարմիր զիգզագ գծերից ներվային ծիկերն իսպառ բացակայում են (առողջապահական էֆֆեկտ):

3. Ստեղնաշարն ամեն ծրագրի համար «հիշում» է վերջին ակտիվացրած լեզուն ու էդ ծրագիր վերադառնալիս ավտոմատ վերադառնում դրան (հակասկլերոտիկ  էֆֆեկտՍա իմ windows 8-ով աշխատող համակարգչում էս պահին չի աշխատում:

ԹԱՐՄԱՑՈՒՄ. արդեն աշխատում է, ընդամենը պետք է մտնել language preferences, ձախ սյունյակում՝ Advanced Settings և ընտրել Let me set a different input method for each app.


Հարցեր լինեն՝ https://www.facebook.com/ovanitas։ Հանգստյան օրը՝ կիրակի։


ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ


  • Ռուսերեն հնչյունային յունիքոդ ստեղնաշարն՝ էստեղ։

  • Unicode-ից ascii և հակառակը փոխարկումը MS Word-ում (Win OS) և Office for Mac-ի Word-ում (Mac OS)՝ էստեղ։

  • Հայերեն ուղղագրության ՁՐԻ ստուգումն՝ էստեղ (MS Office 2007) ու էստեղ (MS Office 2013)։

  • Հայերեն տեքստի տողադարձի հնարավորությունը՝ էլի էստեղ։

  • Տրանսլիտի վնասակար առողջական հետևանքների մասին, ինչպես նաև ստեղնաշարի նախորդ տարբերակները՝ էստեղ։

  • 2013 թ. ՀՀ ընտրությունների մասին՝ էստեղ։

  • Հեղինակի մասին՝ էստեղ։

ՀԻՇԵՑՈՒՄ

ՀՀ պետական լեզուն հայերենն է, էն էլ, պատկերացնու՞մ եք, մաշտոցատառ։

Հ․Գ․ Անկեղծ ասած, windows 8-ից հետո էս հարցի ակտուալությունը ընկել է. այն շարվածքը, որին մենք սովոր ենք, արդեն առկա է։ Էստեղ ասելիք պետք է ունենային ոչ թե տարբեր անհատներ՝ ամեն մեկն իր անհատական պատկերացումներով կամ մոտեցումներով, այլ կառավարությունը, որը ստանդարտ կհայտարարեր օրինակ՝ գրամեքենայական շարվածքը և համակարգիչ ներկրողների համար պարտադիր կդարձներ ստեղների վրա այդ շարվածքի առկայությունը։ Դրանից հետո էս տեսակի քյանդրբազությունների կարիք չէր էլ լինի։ Իսկ դուք ասում եք. «այթի՜ի երկիր Հայաստանս»։

Tags: armenian keyboard layout, armenian soft, հայերեն յունիքոդ տառատեսակներ, հայերենը համացանցում, հայկական սոֆթ, տեխնոգրառում
Subscribe

  • Post a new comment

    Error

    Anonymous comments are disabled in this journal

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

  • 36 comments