ovanitas (ovanitas) wrote,
ovanitas
ovanitas

  • Mood:

Քաղաքական այբուբեն 2

Ա տառով արև կա «բարև» բառի մեջ,
Բ-ն՝ հենց բարևն է, որ եղավ ք…մեջ,

Գ տառով գրող կար գերմանացի,
Դրա անունն է վիճակը ազգի։

Ե տառով եզը ընկավ զորավոր.
Զ-զորավարն էր, հալբաթ, մեղավոր.
Էությամբ մի Տորք, հզոր ոստիկան,
Ըստ ամենայնի, հոգով՝ վանական։

Թող ներեն ինձ իմ ազիզ կամրադներ,
Ժ-ժառանգության ազնիվ անդամներ․
Ի տառով ի՞նչ եք Մոսկով որոնում,
Լեգիտիմությո՞ւն, թե՞
Խ-խոխմի բուն՝
Ծ տառով ծիծաղն է գալիս ազգի,
Կ-կոմեդիա է Կոմեդի Քլաբի։

Հ-Հայաստանի խնդիրն է սա հին՝
Ձգտում ենք մենք միշտ ռսի սապոգին…

Ղ-ղալմաղալը շուտով կմարի,
Ճ-ճահիճն էլի մեզ կկլանի։

Մ տառով բառ կա՝ գլխով մտածիր,
Յոթ անգամ չափիր, մեկ անգամ՝ կտրիր։

Ն-նախարարի ութ աթո՞ռ էր պետք.
Շարունակաբար բանակցելն էր ելք,
Ոչ թե «բադասխան» ուզել Բարաքից
Չ տառով չմո հանեցիք, որ ի՞նչ
Պ-ով Բուդինին՝ Վլադիմիրովիչ։

Ջ տառով ջուրը հերիք է ծեծել,
Ռուսաստաններից տղաներ բերել։

Ս տառով մի տեղ կուղարկի, թե չէ,
Վ տառով Վովան… ու դա Սարյան չէ ։

Տ-տառապելով հաղթանակ «չիգա»
Ր տառով Րաֆֆին պիտի ուշքի գա.
Ցնորաբանություն ու դատարկ խոսքեր
Ու տառով հեռու պետք է ուղարկել։

Փ տառը փուքսն է, որ պետք է իջնի,
Ք տառն ուշունց է, բայց քրֆել չարժի,
Եվ ներողամիտ բոլորս լինենք…
Օֆ աման, եսիմ… մաղթում եմ վերելք։
Ֆրենդներիս խնդրեմ՝ խոնարհիս ներեք…

Քաղաքական այբուբեն 1-ն էստեղ էր…

Tags: գլխիս չխփեք, պոեզիայի ժամ, պոլիտիկա
Subscribe
  • Post a new comment

    Error

    Anonymous comments are disabled in this journal

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

  • 39 comments