?

Log in

No account? Create an account

նախորդ գրառումս | հաջորդ գրառումս

Գազել գազին

Ո՞վ թանկացրեց գազը՝
Մինչև վերջին խազը։
Ո՞վ է բեմուրազը՝
Հայության։

Ո՞վ է էն ղամմազը,
Որ թանկացրեց գազը,
Ու՞մ սարքենք նոխազը
Քավության։

Վերջացրե՛ք նամազը.
Պետք է առնվազն
Վռնդել ողջ կազմը
Կառավարության։

Հաստատվեց մառազմը,
Տարածվեց սարկազմը,
Խաթարվեց օրգազմը
Հանրության։

Փոխհանի բամբազը
Չի կանգնեցնի հազը,
Երբ վերջի հազարը
Գազին տանք։

Չի լողանա ազգը՝
Յուղոտվի յուր մազը...
Նախարար անմազի
Տանձին ա՞։

Կկանգնի հին ՊԱԶ-ը,
Չի հերիքի գազը,
Չի հասնի ԵՐԱԶ-ը
Կայարան։

«Թաղեմ ձեր մուրազը».
Կանիծեր Շիրազը…
...Ով թանկացնի գազը
Գյադայա

Comments

( 13 միտք — մի բան գրի )
vozni
May. 21st, 2013 06:31 am (UTC)
դե ժա վյու ա արդեն
ovanitas
May. 21st, 2013 06:32 am (UTC)
Պոլնի դեժավյեց
vozni
May. 21st, 2013 06:46 am (UTC)
կարողա մի բան կա
ու մտածելու տեղիկա տալիս հմ?
ovanitas
May. 21st, 2013 06:52 am (UTC)
Re: կարողա մի բան կա
ըհմ
anushanahit
May. 21st, 2013 06:37 am (UTC)
Չի լողանա ազգը՝
Յուղոտվի յուր մազը...
Նախարար անմազի
Տանձին ա՞։
))))))))))
ovanitas
May. 21st, 2013 06:39 am (UTC)
:)
Բլոգ Նյուզ
May. 21st, 2013 07:21 am (UTC)
Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:
noni_no
May. 21st, 2013 08:02 am (UTC)
մտածում ես իրենք չգիտե՞ն իրենք ով են գազը թանկացնելուց հետո: էնքան են լսել, որ հիմա որպես կոմպլեմենտ է հնչում ականջներին
ovanitas
May. 21st, 2013 09:40 am (UTC)
Գիտե՞ս, կամրադ, իրականում երևի գազ թանկացնելը ճիշտ ա. երբ գազին կվճարենք էնքան, ինչքան իր շուկայական գինն ա, էլ էդ մասով մեջներիս ռուսները չեն բարձրանա։
Ուրիշ բան, որ տնտեսությունը պիտի էնպես զարգանար, որ էս թանկացումը չազեր բնակչության վրա։ Սա է իրական խնդիրը։
noni_no
May. 21st, 2013 12:48 pm (UTC)
մեկ է, ռուսները վեր-վեր են թռնելու

բացի դրանից, մի երկու պոստ էն կողմ գրել էի, որ պետք է աշխատելու հնարավորությունը չխլեին մարդկանց ձեռքից ու մուրացկան չսարքեին՝ իրենց զեղչերին մնացած:

իսկ էդ զեղչերը պարզից էլ պարզ է, որ բյուջեի գրպանից վերցնելու են, դնեն մի քանի սեփական գրպան....
gkharutyunyan
May. 21st, 2013 05:02 pm (UTC)
hip-hop
Հախվերդյանի «Ընտրությունների» երաժշտությունը կսազեր։)
ՀՈՎՅԱՆ [blogspot.com]
May. 22nd, 2013 06:12 pm (UTC)
Լ(յ)ավներ
Չի լողանա ազգը՝
Յուղոտվի յուր մազը...
Նախարար անմազի
Տանձին ա՞։

Աշոտյանին ես կպե՞լ.... :D :D
ovanitas
May. 24th, 2013 07:02 am (UTC)
Re: Լ(յ)ավներ
;)
( 13 միտք — մի բան գրի )

վերջին ամիսը

October 2016
S M T W T F S
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     

պիտակներ

հղումներ

Powered by LiveJournal.com