?

Log in

No account? Create an account

նախորդ գրառումս | հաջորդ գրառումս

MACաբույծի հիշատակարանը

Օր N

Ծերուկ VAIO-ս սկսեց ծանր շնչել… Էդ ծանր զգացողությունը, որ ծերուկն արդեն վերջին օրերն է ապրում, կոկորդումս կծկվել ու դուրս չէր գալիս։ Հա՜յ գիդի… իր վախտով սրա գնին մի կարգին 06 կարելի էր գնել։ Ի՜նչ կինոներ ենք միասին նայել, ի՜նչ թվեր ենք գումարել-հանել, ի՜նչ ֆորմատներ ենք արել ու վինդոուզներ նստացրել… Է՜… կոմպն ի՞նչ, մե՜նք ենք ծերանում, մե՜նք…

Օր N+20

Ամեն հին բան արագ մոռացվում է։ umood-ին հարցրեք՝ կասի։ Ինքը իր ամեն ժեշտի էնքան է կպած մնում, որ մտածում ես՝ վերջ, էդ ժեշտից կյանքում չի հրաժարվի։ Բայց արի ու տես, որ նույնիսկ էդ ուժեղ կապվածությունը մինչը հաջորդ ժեշտն է։

Էն էի ասում. MacBook Pro Retina առա։

Օր N+21

Ուշունց ու քֆուր… Ջո՛բս, քու նանը (խորթը չէ, հարազա՛տը.. խորթը, դե գիտենք, հայ էր)... Ա՛յ օղորմածիկ ախպեր, բա էդքան պրիմիտիվ ու հասարակ բաները առաջին հայացքից էդպես թաքցնում ե՞ն… Բա ֆայլը CUT անել չլինի՞… anas_lench-ին ասում եմ. «Անաս, ու՞ր ա ստու CUT-ն ու PASTE-ը», ասում ա. «դու չես հասկանում, ստեղ տենց բաների կարիք չկա, սա մի ուրի՜շ, եթերայի՜ն համակարգ ա» a la .«դու ուղղակի մտածի ֆայլը CUT անելու մասին, ինքն իրան իրան CUT կլինի...», կամ «CUT անելը դաժան բան ա, մենակ մայքրոսոֆթին հարիր… ֆայլը մի’ կտրի, թող ապրի»

Մի խոսքով, հույսս իմ վրա եմ դրել։ Մի քիչ ինտերնետը կարդամ, տեսնեմ ինչն ինչոց ա…

Օր N+22

Կամ ես բան չեմ հասկանում, կամ ինչ որ բան էն չի… Ջուջուլը լռում ա... Լուրջ բան եմ ասում։ Էսենց բան իմ պրակտիկայում չի եղել։ Եթե Վինդոուզի կամ Լինուքսի կամ Անդրոիդի ամենակորած ֆունկցիայում ամենաճղճիմ մի ֆինտիֆլյուշկայի հետ կապված խնդիր ունես, էդ անտեր ֆինտիֆլյուշկայի անունը տալիս ես ջուջուլին ու ամենագետ ջուջուլը մի քսան միլիոն տարբեր ֆորում ու քննարկում ա դնում առաջդ, որտեղ հնդիկ ու մոնղոլ, արաբ ու սաքսոն արդեն քննարկել են էդ խնդիրը, մի քանի լուծումներ են առաջարկել, կռվել են, թե որ լուծումն ա ամենաարդյունավետը, դեռ հարմարության համար էլ մի հատ ծրագիր են գրել, որ դու ոչ մի բան չանես, էդ ծրագիրը դնես, ինքը հարցը լուծի… Ոնց որ հին «Մոսկվիչ» ունեցող, դրա ուղնուծուծին հարյուրտոկոս տիրապետող խորհրդային քաղաքացիների հավաք լինի գարաժների մոտ։ Բայց հարցդ լուծում են….

Իսկ եթե հարց ունես Mac OS X-ի հետ կապվա՜ծ… Ջուջո՛ւլ թե Բի՛նգ, Յահո՛ւ թե՛  Յանդեքս… մի յոթ֊ութ հղում են բերում, որտեղ ամենաարդյունավետ խորհուրդը «կոմպն անջատի միացրու»-ի, կամ «էկրանը չոր շորով մաքրի»-ի պես մի բան ։) Իսկը՝ ոնց տնային տնտեսուհիների խոսակցություն… դե հա, ասնեք Մոսկվիչիս մի քիչ ավելի սիրուն մեքենայի մասին…

CUT անելու ձևը մի կերպ գտա. COMMAN-C / COMMAND-OPTION-V:

Օր N+23

Կամաց֊կամաց հարմարվում եմ էս համակարգին։ Ամենաշատը հավանել եմ թրեքփադը։ Մկան կարիքը իրոք համարյա վերացնում ա… Մի սենց թրեքփադ Հայաստանում լիներ, էլի…

Հա, մեկ էլ էկրանն ա հրաշալի։ Ժամերով կարելի ա զմայլվել։ Ընդհանրապես, հին աբխազական ասացվածքն ասում, ա, թե լավ մոնիտորը լավ սիրածից լավ բան ա։

Օր N+24

Հայերեն ստեղնաշար սարքեցի։ Ներկառուցված հայերենը կիրառելի չէր. մեքենագրականով չեմ կարողանում տպել (ցավոք)... հնչյունայինը էնքան էլ հնչյունային չէր… Ասում են, էդպիսինը կա, բայց դե «մերն ուրիշ ա...»։ Բոլոր հայերեն կետադրական նշանները, ինչպես Վինդոուզի դեպքում, ունի։ Մյուս գրառումով կդնեմ։

Ռուսերեն ստեղնաշար էլ սարքեցի։ Ներկառուցված հնչյունայինը, նույնպես, էն չէր, ինչին սովոր էի։ Սարքել եմ էն, որով մին օրս աշխատել եմ։

Mac OS-ը կամաց կամաց դառնում ա կիրառելի։

Օր N+25

Տառատեսակների հետ լուրջ կռիվ ունեմ. ինչ որ կենդանու մտքով անցել ա Safari բրաուզերի 6-րդ տարբերակից սկսած բրաուզերի տառատեսակներ փոփոխելու հնարավորությւոնը վերանել։ Ճիշտ ա, CSS կցելու հնարավորույթւոն կա, բայց ոչ մի կերպ չաշխատեց իմ մոտ, իսկ ջուջուլին, ինչպես հիշում եք, հարցնելն անիմաստ ա․ խորհուրդ ա տալու կոմպն անջատել-միացնել։

Քրոմում էդ խնդիրը կա մենակ ֆեյսբուքում։ «դ» ու «ր» տառերը ցբխում ա։ Սա դեռ Verdana-ից հայտնի երևույթ էր, որտեղ մենակ էդ երկու տառերը կային հայերենի համար, որ ՀՀ դրամ արժույթը արտապատկերի։ Ֆեյսբոիքի կամ ընդհանրապես՝ Սաֆարիի տառատեսակը փոխելու համար մի քանի add-in եմ փորձել, ոչ մեկն ամբողջական արդյունք չտվեց։ Մեղմ ասած՝ էփփլենք լավ չեն անում։ Իսկի լավ չեն անում։

Օր N+26

Հետո՞ որ MAC եմ առել. ուրեմն պիտի կագին Excel-ից չոգտվե՞մ։ Կամ՝ Corel Draw-ից (գլխիս խփել չկա. իմ անձնական սուբյեկտիվ կարծիքով, եթե մի կողմ դտնեք ամբողջ գլամուրը, Corel DrawAdobe Illustrator-ին էնպես ա անում, ոնց Վովա Գասպարյանը Րաֆֆի Հովհաննիսյանին արեց հայտնի դեպքերի ժամանակ)։ MS Office for MAC-ը դեռ մնացել ա 2011 թվականում, 2014-ն էլ խոստացել են մինչը հունվար. մինչ էդ պետք ա յոլա գնալ։ Մի խոսքով՝ Mac-իս վրա համ էլ Windows դրեցի։ BootCamp-ի միջոցով։ Տպավորված եմ. ամբողջ պրոցեսը շատ լավ մտածված էր, Windows-ը շատ լավ նստեց, ոչ մի դրայվերի խնիր չունի, նույնիսկ թրեքփադի համար առանձին ծրագիր եմ քաշել, որ Mac-ի պես աշխատում ա։

Ընդհանրապես, իմ համեստ կարծիքով, Windows 8.1-ը Mac Book-իս վրա աշխատում ա ավելի արագ, քան ցանկացած Windows 8.1 ցանկացած PC-ի վրա, կամ նույնիսկկ՝ Mac OS XMac-ի վրա ։) Խզարում ա՝ ոնց Ջիվան Գասպարյանը դուդուկի վրա։ Հիմա երկու լիարժեք համակարգ ունեմ մեկում․ Ընդ որում մեկից մյուսն անցնելը մի 5 վայրկյանի գործ ա։

Օր N+27

Տառատեսակների հարցը լուծվեց։ Կիսվում եմ։

Նախ, նկատեցի, որ Mac OS-ի Verdana, Tahoma տառատեսակները հինն են. Windows-ը 8-րդ տարբերակից պարունակում էր դրանց նոր տարբերակները՝ հայերեն ճիշտ տառատեսակներով։ Պետք է էստեղից քաշել ու overwrite անել Mac OS X-ի տառատեսակների պանակում։ Երկրորդ, Էփփլական ֆորումներից տեղեկացա, որ KarGrigoryan օգտատերը (շնորհակալություն իրեն) Mac OS –ում անճոռնի հայերենի համար պատասխանատու Mshtakan տառատեսակը փեխարինել է Arian AMU-ով, այսինքն՝ Mac-ը հայերեն տեսնելուց կկիրառի արդեն էդ անվան տակ թաքնված Arian AMU-ն, որն իմ իմացած թերևս լավագույն տառատեսակն է (շնորհակալություն Ռուբեն Թառումյանին

Տառատեսակը քաշել եմ էստեղից։ Հեղինակը խորհուրդ է տալիս նախ համակագից հեռացնել բոլոր Mshtakan տառատեսակները, դնել իրենը, հետո restart անել։

Հիմի համակարգիչս Mac OS-ում էլ կարգին հայերեն է կարդում֊գրում։



Շարունակելի…

Comments

( 14 միտք — մի բան գրի )
vozni
Oct. 3rd, 2014 03:25 am (UTC)
գլուխգովան
էլ ով դիմանա՜
ovanitas
Oct. 3rd, 2014 03:28 am (UTC)
Re: գլուխգովան
բեր ֆոնտերդ դզեմ, բեր ։))
vozni
Oct. 3rd, 2014 04:57 am (UTC)
Re: գլուխգովան
չեմ ուզում՜
nagval_ashot
Oct. 3rd, 2014 05:10 am (UTC)
էդ հլա հեչ
էդ անդեր քաթը կորել ա վերջին թարմացումներից հետո..
իսկ այն ինչ ապենլ էր ինձ... դա DELETE -ի բացակայությունն էր..

գժված էի.. այլայլված... ոնց կարա DELETE պետք չգա... ՉՏՈ ԶԱ ԲՐԵԴ !
հիմա երրորդ տարին ա... ու իսկապես պետք չի.. :)))

էդ keylayout-ներդ քցի մի տեղ նայենք, կարող ա մեր սարքածից լավը լինի, դա օգտագործենք:
ovanitas
Oct. 3rd, 2014 05:21 am (UTC)
Re: էդ հլա հեչ
Վաղը ժամանակ լինի, կդնեմ...
nagval_ashot
Oct. 3rd, 2014 05:43 am (UTC)
Re: էդ հլա հեչ
մի բան այնուամենայնիվ ճիշտ էին ասում
-once you go mac, you will never go back :)

միակ բանը որի փախարինիչը չկա դա excel-ն ա.. որն էլ լուծվեց virtualbox-ով windows դնելուց:

մնացած ամեն ինչով.. բացառապես ամեն ինչով, լավն ա ու հարմար ու անգլխացավ:
դու քո գործն ես անում, առանց մի գրամ մտածելու սիստեմի մասին...
ovanitas
Oct. 3rd, 2014 05:45 am (UTC)
Re: էդ հլա հեչ
չգիտեմ... իմ համար դեռ շուտ ա վերջնական մոտեցում ունենալու։ Մի քանի ամսից կասեմ ։)
Aram Mkhoyan
Nov. 22nd, 2014 06:39 pm (UTC)
մերսի օգտակար խորհուրդների համար, Սաֆարիի ֆոնտը փոխելը շատ լավ էր )) բայց դրամի նշան չկա ոնց որ, հա՞
ovanitas
Nov. 23rd, 2014 12:22 pm (UTC)
Դրամի նշանը կա, ոնց չկա։ Իրականում arian AMU ֆոնտն ա աշխատում, որում նշանը կա։ Հրես՝ ֏։
Aram Mkhoyan
Nov. 23rd, 2014 06:20 pm (UTC)
Տարօրինակ ա, իմ մոտ չէր աշխատում, ես ֆոնտը էդիթ արեցի՝ նշանն ավելացրի, նոր եղավ, մի քիչ հին մոդել ա, կյանքս կերել ա արդեն ))
ovanitas
Nov. 24th, 2014 04:08 am (UTC)
զարմանալի ա։ Էդպես պիտի չլիներ։ Ո՞ր ՕՍ-ն ա տակը (չնայած դա հեչ էական չպիտի լինի)։
Aram Mkhoyan
Nov. 24th, 2014 07:59 am (UTC)
ՄԵվերիք ա, բայց էդ իրոք կապ չունի, ուղղակի էդ մի տարբերակը ես FontCreator-ով բացեցի, ֏ glyph մեջը ուղղակի չկար, ես Arian AMU-ից բերեցի մեջը, հետո քո դրածի տեղը նորը ինստալ արեցի ու նոր եղավ
ovanitas
Nov. 24th, 2014 11:41 am (UTC)
կարևորը որ եղավ ի վերջո ։)
Aram Mkhoyan
Nov. 24th, 2014 11:49 am (UTC)
հիրավի )
( 14 միտք — մի բան գրի )

վերջին ամիսը

October 2016
S M T W T F S
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     

պիտակներ

հղումներ

Powered by LiveJournal.com