ovanitas (ovanitas) wrote,
ovanitas
ovanitas

Անդրոիդում հայերեն գրելու նոր ստեղնաշար. «Multiling O»

Ճիշտ է, էստեղեի տեխնոգրառումների մի մասը վերջերս առանձնացրեցի soft.ovanitas.com ռեսուրսում, բայց դե նոր բան ներկայացնելու լավագույն տեղը բլոգն է. քննարկում է ծավալվում, դիտողություններ ու առաջարկություններ են ստացվում։ Հետևաբար ստորև ներկայացնում եմ անդրոիդի համար ստեղծված մի նոր ու գրավիչ ստեղնաշար։

Վերջերս Հայկ Զաքարյանի կողմից արված մեկնաբանությունից տեղեկացա, որ մեր հին բարեկամ Հան Հոնսոն (Han Honso) իր Multiling անդրոիդ ծրագրի նոր տարբերակ է ներկայացրել՝ «Multiling O»։ Ու ի տարբերություն հին Multiling-ի, էստեղ հայերենին չորս շարք է տրամադրված, հետևաբար մի շարք հայերեն տառեր տպելու համար կարիք չի լինի մեկ այլ տառ սեղմել ու սեղմած պահել։ Ավելին, նոր ծրագրում առկա է նաև swype ֆունկցիա՝ մատն առանց էկրանից կտրելու շարժելով արագ գրելու հնարավորություն։ Կան նաև մի շարք հավելյալ հնարավորություններ, որոնցից ամենաշատն իմ դուրն եկան ստեղնաշարի արտաքին տեսքի կարգավորման լայն հնարավորությունները։

Ճիշտ է, ստեղնաշարում առկա հայերեն հնչյունային շարվածքը էն չէր, ինչին սովոր էնք (ավելի շուտ արևմտահայերենին էր հարմարեցված), բայց էդ հարցը նույն Հայկ Զաքարյանի հետ համատեղ լուծվեց, ու ստեղնաշարի նոր թարմացումը իր հետ կբերի նորացված, սխալներն ուղղած, բոլոր կետադրական նշաններն ու մի բան էլ ավելին պարունակով հայերեն ստեղնաշարը։ Համենայն դեպս մեր մալայզիացի, բյաց արդեն ԱՄՆ տեղափոխված Հոնսո ախպերը խոստացել է։

Ստեղնաշարի ակտիվացման ու կարգավորումների ուղեցույցը էս անգամ երկար – բարակ նկարագրելու փոխարեն տեսանյութով եմ ներկայացնում։ Համ էլ մի հինգ րոպե Բեթհովեն կըմբոշխնեք։ Հրես.

Ինչպես կարելի է տեսնել տեսանյութից, էնտեղ օգտագործված է ստեղնաշարի ներկա տարբերակը, այսինքն՝ առանց նշածս շարվածքի, բայց դե ստեղնաշարն էնքան լավն ու ունիվերսալ է, որ ցանկացածին թույլ է տալիս ավելացնել իր շարվածքը՝ դա ուղղակի COPY-PAST անելով որպես նոր DIY layout։ Տեսանյութում էդ մասը հստակ պատկերված է․ Իսկ մեր առաջարկվող շարվածքը տես ստորև։ Եթե չեք սպասելու նոր թարմացմանը կարող եք հենց էստեղից էլ copy անել ու օգտագործել ստեղնաշարում։ Էդ COPY-ն պետք է անել, բնականաբար, հեռախոսից։

OK_Layout_Begin
էթփձջ՞ևրչճժշ
քոեռտըւիօպխծ
ասդֆգհյկլ:()
զղցվբնմ«»
ԷԹՓՁՋ№֏ՐՉՃԺՇ
ՔՈԵՌՏԸՒԻՕՊԽԾ
ԱՍԴՖԳՀՅԿԼ;{}
ԶՂՑՎԲՆՄ<>
1234567890-+
!@#$%^&*?©[]
՝՜՛֊|—_='"\/
§™®¥€£•~¶†
OK_Layout_End

Տեսքն էլ՝ հրես.

Screenshot_2014-10-26-13-06-28

Նշեմ, որ էս տեսակ հնարավորություններով մեկ այլ ձրի ստեղնաշար չեմ հանդիպել։ Քաշեք, օգտվեք, էն մեր մալայզիացի ախպորը մի գավաթ գարեջրի Donation ղրկեք… մի խոսքով՝ վայելեք, լավ ապրանք է։ Ի դեպ, հնարավոր են մի թեթև կոսմետիկ դզում-փչումներ։

Ո՛չ ասենք տրանսլիտին, ընկերներ։

Tags: android, armenian keyboard layout, armenian soft, keyboard layouts, mobile soft, phonetic, unicode, հայերեն ստեղնաշար, հայկական սոֆթ, հնչյունային ստեղնաշար, տեխնոգրառում
Subscribe
  • Post a new comment

    Error

    Anonymous comments are disabled in this journal

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

  • 0 comments