?

Log in

No account? Create an account

նախորդ գրառումս | հաջորդ գրառումս

“The discovery of truth is prevented more effectively, not by the false
appearance things present and which mislead into error, not directly by weakness
of the reasoning powers, but by preconceived opinion, by prejudice.”

Arthur Schopenhauer

—Հարգելի Դատարան, հարգելի երդվյալ ատենակալներ, հարգելի ներկաներ… ձեր առջև՝ մեղադրյալի աթոռին նստած է իմ պաշտպանյալը, որի համար մեղադրող կողմը անհիմն կերպով հինգ տարվա ազատազրկում պահանջեց։ Սույն դատավարության ընթացքում ես անհերքելի փաստեր կներկայացնեմ առ այն, որ այդ մեղադրանքը ցնդաբանություն է և որ իմ պաշտպանյալն անմեղ է ու անմասն գողությանը։ Մեծարգո պարոն դատավոր, միջնորդում եմ դատարան հրավիրել Երևանի տաքսու վարորդների լիգայի լիազոր ներակայցուցչին՝ որպես վկա հարցաքննվելու համար։

— Պարոն Պողոս Պետրոսյան (այստեղ և հետայսու ազգանունները փոխված են), դուք երդվու՞մ եք ասել ճշմարտությունը, միայն ճշմարտությունը և ոչինչ ճշմարտությունից զատ։

— Մորս թանկ-ազիզ արև…

— Պարոն Պողոս Պետրոսյան, դուք ի՞նչ էիք անում սույն թվականի փետրվարի քսաներեքին երեկոյան ժամը տասնինը զրո-զրոյին։

— Կլենտին քշըմ ի ՏԷՑ-ի կրուգ։ Քաղաք պրոբկեք ին։ Իմ էլ ցապկի պաչևնիկը ստուկ էր տվե, դանդաղ ի քշըմ, դրա համար էն գազի զապրավկին հլա չէի հասել։ Կլենտն էլ մի օռռաշի մեկը դուրս էկավ՝ մուննաթ բան, թե ուշանըմ ա… մանր էլ չունեի թարսի պես… Դե ախպեր ջան, ուրդուց մանր ըլնի, որ աշխատածս գազին եմ տալըմ, օֆիսի տերերն էլ…

— Պարոն Պետրոսյան, փաստորեն այդ պահին գտնվում էիք քաղաքի հակառակ ծայրու՞մ։ Այսինքն դուք հանցագործության վայրում չէի՞ք։

— Աբալամ, սաղ երգիրը հանցագործության վայր ա։ Ի՞նչ տարբերություն ուրդե ի։ Հա, մյուս ծերն էի։ Սաղս էլ էդ ծերին ենք, հը հը հը…

— Պարոն Պողոս Պետրոսյան, այդ դեպքում ինչպե՞ս կհիմնավորեք ձեր՝ լայն տարածում գտած պնդումները ոճրագործության հանգամանքների մասին, ըստ որոնց մեղադրյալն անմեղ է։

— Համմե՞…

— Ասում եմ ուրդուց գիտես թե ինչը ոնց ա եղել։

— Հարազատ ջան, դրանից էլ պարզ բա՞ն… էդ լիբոյ մարդու հարցնես կասի։  Նայի ստե… էս տղեն էդքան բան չեր կարա աներ, որովհետև էդ մեշոկը որ գողության տեղ թողել էին, էդ մեշոկը թուրքական էր։ Չեք ջոկու՞մ, որ էստեղ թուրքի մատը խառն ա։ Պուտինը որ գնաց Ստամբուլ բա չտեսա՞ք Էրդողանի հետ ոնց ին իրար աչքով ունքով բան-ման հասկացնըմ։ Հենց տրա մասին էր, որ էդ ամեն ինչը կոխեն-տանեն։ Էս տղեն էլ ասել ա, որ ինքը կյանքում Թուրքիա տեղ չի հանգստացել։ Է պարզ ա, որ գլխին շինըմ են։

— Միջնորդում եմ դատարան հրավիրել Հայաստանի լրագրողների ասոցիացիայի քարտուղար, «ՆյուՍքենդըլֆաքմեդիա կետ էյեմ» կայքի գլխավոր խմբագիր՝ Նազելի Համազասպյանին։

— Տիկին Համազաս…

— Օրիորդ։

— Ներեցեք՝ օրիորդ Համազասպյան, դուք երդվու՞մ եք ասել ճշմարտությունը, միայն ճշմարտությունը և ոչինչ ճշմարտությունից բացի։

— Գ**թ ըլեմ։

— Օրիորդ Համազասպյան, դուք ձեր կայքում հնչեցրել եք այն կարծիքը, որ մեղադրյալն անմեղ է։ Խնդրում եմ հիմնավորեք։

— Ազ, հարյուր տոկոս ազեռբայջանցիների արածն ա, որտև էդ պարզից պարզ ա ու ուրիշ տարբերակ չկա ու չի կարա լինի։ Ոնց կարար էս տղեն Հայաստանի էդքան բանը տարած լիներ։ Պարզ ա չէ՞, որ Պուծինը էն գլխից էլ մտածել էր, որ էդ փողերը հայաստանից գողանա՜, տա Կադիռըվին, որ նա էլ էթա Խադառկովսկուն խփի։ Հայերին էլ աղքատացնի, կուրսը քցի, ու կռանթները փակի, որ տոկոսի տակ մնանք ու էթանք Ռուսաստան աշխտելու ու հարկերն իրան տանք։ Էս ձեզ որպես տնտեսական գիտությունների թեկնածու եմ ասում։ Սաղ հաշվարկած էր։ Էս տղուն էլ փող են տվե, որ իրա վրա վերցնի։ Էդքան բան։ Ով ուրիշ կարծիքի ա, կամ հարիֆ ա, կամ դավաճան։

— Միջնորդում եմ դատարան հրավիրել Հայաստանի սոցցանցերի վկաների միության ատենապետ, յութուբյան մեկնաբանությունների ավագ մասնագետ՝ Ըմբոստ Մարդու Արժեհամակարգին։

— Պարոն/տիկին Ըմբոստ, դուք ձեր ստատուսում բազմիցս նշել եք, որ հավաստի տեղեկություններ ունեք առ այն, որ մեղադրյալը հանցագործությանն առնչություն չունի։ Մեկնաբանեք, խնդրում եմ։

— YES CHEM JOKUM SAXD PARAP EQ MNATSEL?????????????? HLA ES TXU ACHKERIN NAYEK, ES XDR@ KARA BAN GOXANA??????????????? HARIF CHKA. OV IRA STATUSUM GRI VOR ES TXEN A MEXAVOR, DRUZYANERITS HANELU EM………………….. :{{{{{{

— Մեծարգո պարոն դատավոր, հարգելի երդվյալ ատենակալներ, տիկնայք և պարոնայք։ Ես անհերքելի փաստեր ներկայացրեցի առ այն, որ իմ կարծիքով մեղադրյալն անմեղ է։ Մնացածը թոնում եմ ձեր խղճին։

— Մեղադրող կողմ, ավելացնելու բան ունե՞ք։

— Տղավարի ասում եմ, որ էս տղեն ա վռոձի մեղավոր։ Ով էլ չի հավատում, համարս գրում եմ, թող զանգեն, եթեմ տենամ իրա քուչում։ Բայց իրիկուն թող չզանգեն։

— Պարզ է։ Շնորհակալություն։ Հարգելի երդվյալ ատենակալներ, առանձնացեք որոշում կայացնելու համար և թող, հանուն Հայաստանի Հանրապետության, գոնե էս մի անգամ հաղթի արդարությունը…

«Կարծիքներն ավելի մեծ խնդիրներ էն առաջացրել այս փոքրիկ մոլորակի
վրա, քան պատուհասներն ու երկրաշարժները»

Վոլտեր



Comments

( 9 միտք — մի բան գրի )
gago_berlin
Jan. 23rd, 2015 05:33 am (UTC)
կամ հարիֆ ա, կամ դավաճան :ՃՃՃՃՃՃՃՃ
մալադեց... դավաճան :ՃՃՃՃ
ovanitas
Jan. 23rd, 2015 05:38 am (UTC)
Re: կամ հարիֆ ա, կամ դավաճան :ՃՃՃՃՃՃՃՃ
մենք բոլորս հարիֆ ենք... մնեք բոլորս դավաճան ենք... ։)
gago_berlin
Jan. 23rd, 2015 10:02 pm (UTC)
Re: կամ հարիֆ ա, կամ դավաճան :ՃՃՃՃՃՃՃՃ
ժը սուի աղիֆ, ժը սուի տաֆաժան :ՃՃՃՃՃ
ovanitas
Jan. 25th, 2015 05:39 am (UTC)
Re: կամ հարիֆ ա, կամ դավաճան :ՃՃՃՃՃՃՃՃ
։)))))))
Բլոգ Նյուզ
Jan. 23rd, 2015 07:15 am (UTC)
Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում։ Շնորհակալություն
epistolane
Jan. 23rd, 2015 11:55 am (UTC)
Վերջը դատի՞ն։))
ovanitas
Jan. 23rd, 2015 12:01 pm (UTC)
հլա պրոցեսը գնում ա...
aramazd
Jan. 23rd, 2015 02:19 pm (UTC)
լավն էր։ մանավանդ՝ Շոպենհաուերի ասածը :P
ovanitas
Jan. 25th, 2015 05:39 am (UTC)
;)
( 9 միտք — մի բան գրի )

վերջին ամիսը

October 2016
S M T W T F S
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     

պիտակներ

հղումներ

Powered by LiveJournal.com