?

Log in

No account? Create an account

նախորդ գրառումս | հաջորդ գրառումս

Կարծես մնացած ամեն ինչ լավ էր, մեկ էլ CyanogenOS-ն իր 12-րդ տարբերակը տարածեց ONEPLUS ONE-ի համար։ Ինքը տարածեց, ես էլ դրեցի։ Դնելը դրեցի, մեկ էլ տեսնեմ էլի Google Play Service-ը համը հանում ա՝ screen off վիճակում 100% awake state ապահովելով ու արդյունքում՝ ստանդարտ 6-8 mA հոսանքի փոխարեն 40-50 տանելով։ Սրա հարցը իհարկե լուծեցինք, մինչև մի շաբաթից խոստացված թարմացումը գա։ Բայց մեկ էլ տեսնեմ որիշ խնդիր կա։ Այսինքն՝ էլի կուտակված գործդ ստիպված պիտի թողնես մի կողմ, սիանոգենի վրա թիթեռնիկ նկարես։ Մղձավանջ, մի խոսքով։

Որ ասում եմ խնդիր, պետք չի մտածել, թե ԽՆԴԻՐ… նույն կարգի, ոնց, ասենք, iOS-ի վրա առանց կոմպի երգ ու կինո քաշելը, կամ Mac OS X-ի վրա էքսելով գործ անելը։ Չէ, նենց քիփլիկ, պուճուր խնդրիկէր, բայց տեղին համարեցի սրան էլ անդրադառնալ, քանի որ էս հին պոստումսնկարագրած լուծմանը խանգառում ա։

Էսպես ուրեմն, էդ նախորդ պոստում ներկայացրել էի Tasker ծրագրի հնարավորությունների օգտագործմամբ խելախոսի ռեսուրսների խիստ նվազեցման հնարավորությունը՝ էկրանն անջատած ժամանակ ու գիշերը: Այսինքն՝ երբ պետք ա, խելախոսդ ջորու պես բանում ա, բայց երբ բանելու անհրաժեշտություն չկա, բլնգյած վեր ընկնում ու չվաստակած ռեսուրս չի ծախսում։ Էդ՝ ոնց էշիդ գիշերները սատկացնես, առավոտները ռեանիմացիա անես, ղրկես բանելու… կամ, ոնց պատգամավորներին հաց տաս մենակ քվեարկության կոճակը սեղմելու ընթացքում, իսկ մնացած ժամանակ բերդերում պահես։ Հրաշալի լուծում, մի խոսքով։

Իսկ խնդիրն, ավելի ճիշտ՝ խնդրիկն առաջացավ, երբ պարզեցի, որ ծծովի (հազար անգամ ներողություն եմ խնդրում) Անդրոիդ 5-ից (Android 5 Lollipop) սկսած Mobile Data Off հնարավորությունը tasker-ի համար (ու ոչ միայն) փակել են աննորմալները։ Ընդհանրապես, էս անդրոիդի մեջ մի բան դուրս չի գալիս… ինտերֆեյսը iOS-ական սղալած –լպստած վիճակների տանելուն (ու դրանից արդեն իսկ անցնելուն) զուգահեռ, ոնց որ սկսեն մեջը քչփորելու հնարավորություններն էլ մանրից սահմանափակել։

Մի խոսքով, քանի որ էս հնարավորությունն անջատված էր, tasker-ի էն վերը նշած պոստում նկարագրված լուծումը կիրառելու ժամանակ հասնում էր mobile data-ն անջատելուն (կամ միացնելուն) ու լռվում։

ԼՈՒԾՈՒՄԸ.

քայլ ա) install Secure Settingsapp

բ) բացում ենք Tasker-ը, մտնում Tasks, գտնում նախորդ պոստումնկարագրված եղանակով ստեղծված Night պրոֆիլը, միջից ջնջում mobile data տողը, ավելացնում նոր task —> plugin > Secure Settings > Configuration > Actions > Run Commant։ Վերևի տողում, որտեղ գրված ա “Enter your executable command here” գրում ենք “svc data disable”, տակը “use root” ծիտիկը «ծտում» (բա էլ ո՞նց ասեմ), Command Name-ի դիմացն էլ մի անուն գրում, օրինակ՝ “Data Off”։ Հիշում, դուրս գալիս։

գ) նմանատիպ ձևով ստեղծում ենք նոր՝ “Data On” task-ը, էն միակ տարբերությամբ, որ էստեղ հրամանը “svc data enable”-ն է։

դ) վայելում արդեն աշխատող tasker-ի էս կոնֆիգորացիան ու շարունակում կայֆավատ լինել խելախոսի մեջ կինո խցկելու համար 14 գլամուր սարք աշխատացնող ընկերոջ/ընկերուհու վրա։

Comments

( 7 միտք — մի բան գրի )
khlurd
Apr. 19th, 2015 06:02 am (UTC)
հաստատ կարևոր բան ես գրել... պատիդ նկարից է երևում

այ որ տերմիակոխ չլիներ, մի քիչ էլ պարզ ու քիչ գրած լիներ, հասկանայի, վապշե գին չէիր ունենա ))
ovanitas
Apr. 19th, 2015 06:09 am (UTC)
հալբաթ...
khlurd
Apr. 19th, 2015 06:18 am (UTC)
նկարտիդ համեմատ՝ մի խոսքով՝ հավատամ քեզ, ուղղակի ասածդ քայլերը անեմ, հա ՞՞՞ )
ovanitas
Apr. 19th, 2015 06:31 am (UTC)
քի՛ր, որ տոլմի ռեցեպտ լիներ, կասիե արա... ստեղ... ոնց ասեմ... ռութած հեռախոս ա ուզում, տերմին, բան... եսիմ...
մի խոսքով, ես մեղավոր չեմ ։)
khlurd
Apr. 19th, 2015 06:34 am (UTC)
ռութած... չէ մի՝ սառայած

էդ ա, ինչ եմ քեզ էսքան տարի բզբզում՝ դու գրում ես էն մարդկանց համար, որ իրենք էլ կարան սա անեն, առանց քեզ կարդալու

մի հատ էլ մեզ համար կարացի գրել, էլի ))

տոլմաաա. ))))
ovanitas
Apr. 19th, 2015 06:39 am (UTC)
չէ, քիր, ով էս գրածով չի անելու, ուրեմն պետք էլ չունի։ Անցավ գլուխդ ինչի՞ ես ցավի տակ դնում։

տոլմա՛
khlurd
Apr. 19th, 2015 06:47 am (UTC)
լավ՝ տոլմա ))
( 7 միտք — մի բան գրի )

վերջին ամիսը

October 2016
S M T W T F S
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     

պիտակներ

հղումներ

Powered by LiveJournal.com