?

Log in

No account? Create an account

նախորդ գրառումս | հաջորդ գրառումս

Փոքր Մհեր 2

զԱրուսյակ եւ զԼուսնթագ որ միացան՝
Մհեր Ագռավաքարի դուռ էբաց,
զՔուկիկ Ջալալին նստավ, ելավ լուս աշխարհ։
Ասաց. — Գնամ տեսնեմ գարին դարձե՞լ ընկույզի չափ։
Ասաց, խթանեց Քուռկիկ Ջալալին,
Գնաց կայնավ բլրի գլուխ,
Ձիու գլուխ կոռեց դեպի Մասիս,
Քըշեց, չուրի լուս էբաց։
Մտիկ արեց, տեսավ աշխարհ փոխվել.
Տեսավ՝ հանդի մեջտեղ մի հարթ ճամփա,
Վրան անձի-անջորի կառքեր կ՛էթան, կգան։
Մհեր ձին քշեց ճամփի մեջտեղ։
Էրկաթի սիպտակ կառքի անիվներից տհաճ ձէն մ՚ելավ,
Կառք կայնավ։
Կառքի միջից դիվական ձեն մ՚էլավ.

— Խշշ, խշշշ… ձին երթևեկելի մասից քաշեք, քաղաքացի… խշշշ…

Մհերի աչքեր կլորացան։ Մտածեց՝ էրազ է։
Իրեն կսմթեց։ Տեսավ կառք չի չքանա։
Մնաց տեղում կանգնած։
Իրիշկեց, տեսավ կառքի դուռ բացվեց, մեջից մոխրագույն դև մ՚ելավ,
Ձեռով կախարդական նշան մ՚էրեց, կպցրեց գլխին, ասաց.

— Հիվանդ ե՞ս, արա՛, ասըմ եմ ձին ճամփի մեջտեղից հան։ Կորտեժ ա անցնըմ։
Մհեր ասաց.

— Մի Համտոլ դև գիտեի, մի Սիպտակ դև,
Էրկուսին էլ իմ պապ Մհեր սատկացրել, մկա դու ո՞վ ես։

— Սերժանտ Բաբաջանյան… քաշի ձին, արա՛, ասըմ եմ։

Մհեր ըռկավ, — Չե՛մ քաշի,— ասաց։

Դև ասաց. — Քաղաքացի, ձեր հետ եմ, ձին քաշեք,
Նախագահի կորտեժն ա անցնում,
ճանապարհը մի փակեք։

Մհեր ասաց. — Ձեր իշխանն ու՞ր է։

Դև հետ-հետ գնաց. — Այ ցավդ տանեմ, դե տենց էլ ասա,
որ Զաքարյանի ձի պահողն ես։
Հարազատ ջան, խնդրում եմ, մի կողմ քաշի ձին,
Նախագի կորտեժն ա գալու։ Իշխանն էլ հետն ա։
Խոսակցություն մեր վրա մի բեր։

Մհերի սիրտ փափկեց, ասաց.
— Մկա քեզ մի հարց տամ, դու իմ հարցին պատասխանի,
ես կ՚էթամ։

Ասաց. — Ասա։

Ասաց. — Գարին դառե՞լ ընկույզի չափ։

Ասաց. — Տնաշե՛ն, հմի ԳՄՈ-ՄՄՈ էնքան խառնեն,
գարին գլխիս չափ էլ կարա դառնա։

Մհեր կակղավ, խնդացավ, ասաց.

«Ոտի՛կ, դու ուժո՛վ ըլնես,
Դու բարո՛վ էկար էստեղ.
Ձեռիկ, դու կանա՛չ ըլնես,
Դու բարո՛վ էկար էստեղ.
Աչքիկ դու լուսո՛վ ըլնես,
Որ էս բան տեսար»։

Ֆռռաց, դևին ասաց.

— Մկա ձեր թագավորանիստ քաղաք ու՞ր է։

Դև ասաց. — Առի՞նջ… էն կողմն ա, ապե։

Էրկաթի կառքի միջից մեկ ուրիշ դև ելավ, ասաց.

— Բաբաջանյան, Առինջում էլ արքա-մարքա չկա, հիհիհի…
Ապե ջան, ռայոնի տղա ես հա՞ երևում… Բաղրամյան փողոցը հարցրու, գնա էնտեղ։
Սաղ հմի ռայոնից էնտեղ են էթըմ։
Մի պահ հրամայել էին չթողանք, բայց դու մենակ ես, արխային գնա։
Մեր տնեցիք էլ հոսանքի փող են մուծըմ։ գնա։

Բաղրամյան փողոց, ու՞ր ես, եկա։
Մհեր սանձեց Քուռկիկ Ջալալին,
Էկավ հասավ չուրի Բաղրամյան։
Տեսավ քաղքի ջահելներ հավաքվել,
Զուռնա - դհոլ քոքել,
Քեֆ կ՚էնեն։
Էնոր սիրտ փառավորվավ։
Ասաց. «Ազգս երջանկացել, քեֆ կ՚էնե։
մեռնեմ ես իմ ազգիս ուրախության։
Էթամ ես էլ հետներ նռան գինի խմեմ,
Էնոնց ուրախություն կիսեմ։
Ափսո՜ս, հազար ափսոս, իմ հեր Դավիթ, իմ պապ Մհեր էս ուրախություն չտեսան»։
Ձին խթանեց, մոտեցավ ջահելներին։
Էնոնք զՄհեր որ տեսան, ուրախացան,
Սուլոց, շվոց արին, էկան շուրջպար բռնին էնոր քով։
Երեք լոլոզ ջահել ավելի մոտիկցան,
տարօրինակ փեդ դեմ տվին Մհերի դեմքին, ասին.

— Կներկայանա՞ք, որտեղից եք, ինչու՞ եք ձիով միացել շարժմանը։

Մհեր ասավ. — Ձեր չարը տանիմ, Սասնեցի Մհերն եմ,
Էկել եմ իմ ազգի հետ ուրախնամ, որ գարին դառե ընկույզի չափ։

Էն տարօրինակ լոլոզ ջահելներից մեկ պտտվավ,
Յուր քամակ արեց Մհերին, մի սև տարօրինակ շուշի մեջ սկսավ նայել, ասավ.

«Ժողովրդին է միացել սփյուռքից Մհերը։
Այս պահին դուք դիտում եք, թե ինչպես են նստացույցի մասնակիցները
ողջունում իրենց սասնահայ ընկերոջը»։

Կախարդ էր։

Մհեր իրիշկեց, տեսավ մի հաղթանդամ դև առանձնացավ վերևից,
Մոտիկցավ։ Քամակից քանի՚մ այլ դևեր իջան։ Բոլոր հաղթանդամ ու անմազ։

Գլխավոր դև էկավ, գոռաց. — Սթափվեեեե՜ք… սթափվեեեե՜ք…
հիմա էլ ձիով ե՞ք էստեղ խանգառելու մեր հայրենակիցների հանգիստը։
Դրա թրիքն ո՞վ պիտի մաքրի։ Սանիտեքը հրաժարվում ա։
Այ տղա, մի հատ արի ստեղ։ Ո՞վ ես։

Ժողովուրդ միաբերան գոչեցին.
— Սփյուռքահայ ա։

Դև կակղավ։ Ասաց.
— Վայ, խենթս, հոգիս, ասես Սասունցի Դավթի սիրտն ունենաս։
Ի՞նչ էլ նման ես ախր, խենթուկս… Ձիդ էլ իսկը Քուռկիկ Ջալալին։ Ապրես։
Միշտ էդպես խենթ եղեք։ Միշտ մեր սասնա ծռերի կերպարը կրե՛ք։
Էս երկիրը սասնա ծռերի կարիքն ունի։
Էս մեր տեսակն ա։

Մհերի սիրտ փառավորվավ։ Ասաց.
— Հեյ վա՜խ, իմ հոր անուն տվիր։ Իմ հոր հիշատակ պահիր։
Ինչ կ՚ուզես, ասա։
Դու իմ մեծ աղբերն ես։

Դև ասավ.
— Ա՛յ, որ ուս ուսի տաք, սփյուռքահայ ու տեղացի, էս Սանիտեքի արկղեր էստեղից հանեք, է…

Էնօր խոսք դեռ բերնում, Մհեր քացի մ՚էզար, բոլոր աղբի արկղեր թռան երկինք,
հինգ ավուր ճամփա անցան, ընկան հարևան երկրի թագավորի կնիկ Մեհրիբան խանումի գլխին։
Գլուխ ճխլվավ։ Մեհրիբան ոտեր ձգեց։ Սուգ ու շիվար պատեց էնոնց էրգիր։
Եվրոխաղեր հարամ էլան։

Դևերի գլխավոր փառավորվավ, ասավ.

— Օսիպյան, տղու տվյալները մի հատ ճշտի, կկանչես հետո մոտս։

—Լսում եմ,— ասավ մեկել լղար դև։

Համա ջահելներ վայնասուն բարձացուցին։
Ասին. «ախպա՛ր, սիկտի՚ր, ախպա՛ր, սիկտի՚ր»։
Մհեր իմացավ կ՚ասեն «ախբը տարար, նստիր, կեր»։
Անոթի էր։ Օխտը հարյուր տարի բան չէր կերել։
Իրիշկեց, տեսավ մի հուրի-փերի աղջիկ տափակ կարկանդակներ կ՚բաժնի։
Մոտիկցավ, քառասուն կարկանդակ կերավ, քառասուն գազով ջուր խմեց։
Ժողովուրդ թողեց անոթի։
Ինքը պառկավ գետնին, քընեց։
Ջահելներ մի քիչ էլ գոռգոռացին, իրենք էլ պառկան գետնին, քնան։

***

Լուս որ բացվավ, ասավ. «Երթամ տեսնեմ իմ ժողովրդի իշխանն ո՞վ է,
Իմ հոր գահը վերադարձնեմ, իմ ժողովուրդ կառավարեմ»։

Հաղթանդամ դև գնացել էր։ Բայց մոխրագույն ու պուտավոր կաշվով դևէր դեռ շատ կային։

Մհեր հարցուց. — Ձեր իշխան ու՞ր է։

Ասին.— Մերն իշխան չի, Վովա է։

Ասավ.— Չեմ գիտեր էդ ինչ է, մեր վախտով իշխան էր։ Լավ, մի թագավոր չունե՞ք։ Ու՞ր է։

Ասին.— Ապեր ստեղացի չես հա՞։ Հրեն, էն ա նախագահականը,
բայց դու էս նեյտրալ զոնայից հել։ Թե՞ Փաշինյանի հետ ես։

Մհեր արանք ճղեց, որ էթա թագավորի քով,
դևեր թափվան վրեն, ընկան թևեր։
Մհեր փռշտաց, դևեր թափվան շուրջբոլոր։
Դեմից երկու կառք գեշ ձեներ սկսան հանել,
Մհերի վրա ջուր պզզաց էնոնց միջից։
Մհեր փառավորվավ, ասաց.

— Օխա՜յ… ձեր հերն օրհնած,
էս ի՜նչ լավ էր, հովացրիք։

Ու գնաց թագավորի պալատ։ Էնտեղ կանաչ դևեր կային։
Համա չկարցան առաջն առնել։
Մհեր մտավ թագավորի մոտ։
Մտավ, տեսավ մի կոլոտ մարդ էնտեղ նստուկ։
Էն որ Մհեր տեսավ, ասաց.

— Մոտս գրած ա Նազարյանը պտի գար,
Էդ ինքն արդեն լայաղ չի անում, տեղակալ ա՞ ղրկում։

Ասաց. — Փաքր Մհերն եմ, Դավթի տղեն, Առյուծաձև Մհերի թոռը։
Էկել եմ իմ հոր գահ նստեմ, իմ հայ ժողովուրդ կառավարեմ։
Թշնամիներից պաշտպանեմ։

Հետևից կանաչ դևեր թափվան թագավորի ապարանք։
Բայց Մհեր դրանց քացի մ՚էզար, թռան դուս։

Թագավոր կակղավ։ Ասաց.

— Բայց դու գիտակցում ե՞ս, տղա ջան, թե որքան դժվար է կառավարման բեռը։
Ռուսերեն, օրինակ, գիտե՞ս։ Չէ՞։ Չնայած վարչապետն էլ չգիտի։
Նստի, երիտասարդ, նստի, բան ունեմ քեզ ասելու։

Գնաց թղթեր պրպտավ, քանի՚մ թուղթ հանավ,
Ասաց.



«Ձե՛րդ Սրբություն Կաթողիկոս Ամենայն Հայոց,
Ձե՛րդ Սրբություն Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս,
Ձե՛րդ Ամենափայլություն Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք,
Պարո՛ն դեսպան,
Հայ համայնքի մեծարգո՛ ներկայացուցիչներ,
Հարգելի՛ ներկաներ,

Անչափ ուրախ եմ, որ այս հագեցած այցի շրջանակներում հնարավորություն ունեմ հանդիպելու ձեզ և վայելելու այս ջերմ մթնոլորտը: Ինչպես բազմաթիվ երկրների, այնպես էլ Իտալիայի դեպքում մեծ է հայ համայնքի դերակատարությունը երկկողմ բարեկամական հարաբերությունների զարգացման գործում:
Ընթացիկ նստաշրջանը տեղի է ունենում մարդկության համար բեկումնային իրադարձությունների՝ Առաջին աշխարհամարտի 100-ամյակի և գալիք տարի նշվելիք 2-րդ համաշխարհային պատերազմի ավարտի 70-ամյակի ժամանակահատվածում: Շուրջ յոթ տասնամյակ առաջ` Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին ստեղծված Միացյալ ազգերի կազմակերպության առաքելությունն այն նոր քաղաքակրթական միջավայրի ու մշակույթի ձևավորումն էր, որը կբացառեր անցյալի ողբերգական էջերի կրկնությունը:

Ստեղծված իրավիճակում ես ընդունում եմ մեղքի իմ բաժինը: Տարիներ շարունակ ես եմ ուղղակիորեն արգելել ձեզ հրապարակավ հանդես գալու Ծառուկյան Գագիկի բոլոր անհեթեթությունների դեմ՝ անձամբ փակելով այդ քաոսը, ե՛ս եմ արգելել որևէ մեկին հոլովել ժողովրդի կողմից դակված «Դոդի Գագո» կնիքը, ե՛ս եմ բոլորիդ հորդորել ժամանակ տալ այստեղ-այնտեղ հնչեցրած հերթական վտանգավոր նախադասությունից հետո՝ բացատրելով, որ նա ուղղի իր սխալը: Անձնական ինչ-որ շահ չեմ ունեցել. փորձել եմ ինձնով փակել ակնհայտ խնդիրը՝ այն շատ-շատերի խնդիրը չդարձնելու համար: Դա նախ և առաջ արել եմ որպես երկրի Նախագահ, որպես իշխող քաղաքական ուժի ղեկավար: Երկրի երկրորդ քաղաքական ուժի ֆորմալ ղեկավարի քայլերը չէին կարող կարևոր չլինել ինձ համար՝ հատկապես երկրում քաղաքական կայունությունը պահպանելու և մեր հասարակությանը ամենատարբեր արկածախնդրությունների մեջ ներքաշելու հեռանկարից հեռու պահելու համար: Միշտ փորձել եմ համբերատար լինել, ներողամիտ լինել, դանդաղ բացատրել, հանգիստ ուղղություն ցույց տալ: Երբեմն ընկալել է, երբեմն հնարավոր չի եղել իրողությունները պարզունակության աստիճանի հասցրած ներկայացնել, և ինչ-որ բան չի ստացվել: Սխալվել եմ: Փորձել եմ պաշտպանել շատերին, բայց չեմ նկատել, որ դրանով վնասում եմ ամբողջ քաղաքական դաշտը, քանի որ նման քաղաքական երևույթի առկայությունն ինքնին աղճատում է ողջ դաշտը:

Հիմա սակագնի մասով:
Ես խորապես համոզված եմ, որ սակագնի բարձրացումն արդարացված է:
Նաև համոզված եմ, որ եթե սակագինը չբարձրացնենք, ապա էներգետիկ համակարգը դոմինոյի էֆեկտով փլուզման վտանգի առաջ կկանգնի: Ի վերջո, մեր բնակչության ավելի տարիքով հատվածը երբեք չի մոռանա 1988 թվականին ատոմակայանի փակման հետևանքները. այն ժամանակ էլ գրեթե բոլորը ոգևորված էին այդ չակերտավոր չարիքից ազատվելու հարցում, բայց հետո պարզվեց, որ իրական չարիքը հենց ատոմակայանը փակելն էր, ինչը մինչև այսօր իր բացասական ազդեցությունն է թողնում: Նույնը Նաիրիտի հետ կապված. փակելով այն, դուրս դնելով բնականոն զարգացման ցիկլից` հա…»


«Ուուու՜յ,— գոռաց Մհեր,— էս ու՞ր եմ ընկել…
Խելռավ։ Վազեց դուրս։
Կանաչ ու մոխրագույն դևեր դեսուդեն նետեց,
թռավ Քուռկիկ Ջալալու մեջքին։ Ասաց.
«Հեյ վա՜խ, աշխարհ խելռցե,
իմ տեղ Ագռավու քարն է,
Աշխարք պիտ մեկ էլ ավերի, նորից շինվի,
Թե առաջ աշխարք չար էր,
Հողն էլ ղալբցեր էր,
Հմի հողն ամուր է,
Համա աշխարհք խելռել է…
Հայոց ախշարհ կեսը դև է,
Էն մի կեսն էլ տուն չունի՝ գետիններին կքնի,
Ու փոխանակ տխրի, կ՚ուրախնա,
Կոլոտ թագավորն էլ կախարդություն կ՚էնի՝
Մարդու միտք կխելռի…»։
Ասաց Թուր Կեծակին հանավ, էն հովացնող կառք մեջտեղուց կիսեց,
ձին քշեց, գնաց մտավ Ագռավաքար։

***

Կ’ասեն` տարին էրկու անգամ
Էդ քար իրարուց կը բացվի.
Մեկ անգամ Վարդևորին,
Մեկ անգամ՝ Համբարձման։
Որ քար կը բացվի, Մհեր՝
Քառսուն ավուր ճամփա մեկ ժամվա կ’էրթա.
Քառսուն օր վեր քարերին կ’էրթա,
Անցորդ մ՚տեսնի, կհարցնի՝
Հանրապետական դեռ իշխանությա՞ն է։
Կասեն. «հա»
Մհեր կթեքի ձիու գլուխ,
Կեթա Ագռավաքար կփակվի՝
Շառից փորձանքից հեռու։

ՎԵՐՋ



Comments

( 17 միտք — մի բան գրի )
khlurd
Jul. 1st, 2015 07:56 am (UTC)
Լավ է, լավ է...

բայց Փոքր Մհերին դարձրել ես փարձանքից փախչող
ըդիգ շատ վադ ի
ovanitas
Jul. 1st, 2015 07:58 am (UTC)
Փոքր Մհեր խի ե՞րբ չէր տենց, որ
khlurd
Jul. 1st, 2015 08:03 am (UTC)
ի

գրել ես, չես կարդացել ՞՞՞

երբեք էլ տենց չէր
ovanitas
Jul. 1st, 2015 08:07 am (UTC)
Տնեց էր, նորից կարդա
khlurd
Jul. 1st, 2015 08:25 am (UTC)
Փոքր Մհերը ամենահասկանալի էությունն է ինձ համար: Դեռ շուտ պիտի գնար, որ այսքան պառազիտ ու տեղերից խորհուրդ տվողներ չլինեին:

«...Եվ այս ծերացման ու քայքայման դեմը կարող է առնել մշակույթը: Դարձյալ մտաբերենք Հրանտ Մաթևոսյանին, որն ասում էր. «Պարտվում է նախ մշակույթը, ապա միայն երկիրը»: Այս պարագայում բնավ էլ պատահական չէ, որ ազգի նորոգության իր ծրագիրը Խեչոյանը սկսում է մշակույթից, նրա հոգևոր բովանդակությունից՝ այս իմաստով կարևոր դեր վերագրելով Փոքր Մհերին: «…Մհերը, դարերով մշակված և անխախտ սերնդեսերունդ փոխանցվող սոցիալական, քաղաքական մտածելակերպին նոր աշխարհայացք հակադրելով, ազգային հոգեբանության կառուցվածքում հեղաշրջում էր կատարել» (240),- գրում է Խեչոյանը: Ըստ գրողի՝ իրեն հասանելիք իշխանությունից հրաժարվելը և Ագռավաքարում փակվելը «կարող էր մարդկության ոգուն համապատասխանող նրա հակասությունը լինել»: Մարդկության մեղքից ծանրացած հողը՝ ըստ էության աղավաղված ու անարդար աշխարհը, այլևս չէր տանում Մհերի ծանրությունը, և նա յուրօրինակ զոհողության է գնում՝ մարդկանց ժամանակ տալով մաքրագործվելու: ...»:
ovanitas
Jul. 1st, 2015 08:38 am (UTC)
Էս պահին Խեչոյանի էդ գիրքն եմ կարդում։ Էդ տողերում սարկազմ կա ;)
Համ էլ վրես մարդ ե՞ս բերում։ Լավ ա էլի. քանի գարին պոպոքի չափ չի, գնամ մի տեղ սպասեմ։ Կդառնա՝ կգամ։ Երգիրը երգիր չի՝ գնանք Գերմանիա, լավը դառնա կգանք հոս, նե։
khlurd
Jul. 1st, 2015 08:55 am (UTC)
գրածիդ ազդեցության տակ ես, դրա համար սարկազմ ես տեսնում

ինչի պիտի մի հոգին բոլորի տեղը կռվեր ու էնքան, որ համ սրանք դառնային կուշտ ու անհոգի, համ հողը չպահեր ՞՞՞
Կարող է էլի մնար, էլի աներ, բայց թաղվում էր հողի մեջ:
Իսկ որ ասել է` գարին դառնա մասուրի չափ` ասել է` գործ արեք, գործ, ջանացեք, նպատակ դրեք, եթե ուզում եք արդարության կռվին հասնեք...

Հիմա որ քո գրածը սաղ կարդան, գան գրեն` ապե, հո միտեսակ չես՞՞՞ ինչ դևերի մասին ես գրում ՞՞՞ բա իրականության մեջ դև կա ՞՞՞

)))

Մի խոսքով` կյանքն այնպիսին է, ինչպիսին տեսնում ես: Դու գիտես, դու, քո փոքրատառով փոքր մհերը:
ovanitas
Jul. 1st, 2015 09:05 am (UTC)
է որ առանց իրա գարին մասւորի չափ սարքող ենք, էլ դուսր ա գալիս, ի՞նչ անի։ Լավ ա էլի։ Սաղ ձեռները լվացին-թռան, մենք էլ մարդա՝ մի Միչուրին։

Դև կա, ոնց չկա։ Չես հավատում, գնա փորձի Սանիտեկներից էն յան անցնես ։))

Edited at 2015-07-01 12:06 pm (UTC)
khlurd
Jul. 1st, 2015 09:08 am (UTC)
Սանիտեկներից էն յան
սենց մի միտք եմ տվել Ճ
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=102528563425962&id=100010064551085&pnref=story

հուսամ կնկատեն, որ բաղրամյանի արձանի մոտ ամենահարմար տեղն է բողոքի, աստիճաններով, դեպի վերև, ... տենց, էլի Ճ

հ.գ.- քեզ մոնիտորինգ չեն անում, չէ ՞՞՞
ovanitas
Jul. 1st, 2015 09:30 am (UTC)
Re: Սանիտեկներից էն յան
եշշատ գիտեմ, կարող ա պատահի մեզ հետևում են...
noni_no
Jul. 1st, 2015 09:33 am (UTC)
աաաաաաաաաաաաաաա, հզոր

դու մի ասացող ես, Օվանիտաս եղբայր: Գնա գեղ մը նստի, մոտդ բանահավաքներ ուղարկենք, դու էլ խաղ ասա:)))
ovanitas
Jul. 1st, 2015 09:42 am (UTC)
դու էն ասա՝ մեջը փող կա՞ ։))))
noni_no
Jul. 1st, 2015 10:35 am (UTC)
բա ոնց
քոփիռայթի համար
livejournal
Jul. 1st, 2015 10:37 am (UTC)
Օվանիտասն ասաց
User noni_no referenced to your post from Օվանիտասն ասաց saying: [...] Փոքր Մհերի ասքը [...]
urish
Jul. 1st, 2015 09:59 pm (UTC)
Էէէ, սաղ լավ գնում էր, էն էլ ստացվեց կակ վսեգդա :(
Ուրիշ լեգենդից մարդ բեր...
ovanitas
Jul. 2nd, 2015 03:04 am (UTC)
Սպայդեռմեն...
Անցնեմ MARVEL—ին երևի ։)))
urish
Jul. 2nd, 2015 03:13 am (UTC)
Re: Սպայդեռմեն...
Spiderman! Stapviiir!!! :)))))) Na stapvum e, ev bardzrutyunits drmpum getnin :))

Edited at 2015-07-02 06:17 am (UTC)
( 17 միտք — մի բան գրի )

վերջին ամիսը

October 2016
S M T W T F S
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     

պիտակներ

հղումներ

Powered by LiveJournal.com