tree

Էժան վինդոո՜ւզները, էժան վինդոո՜ւզները… կամ պատառիկներ մի կոտրված անարխիստի հուշատետրից

Դեռ տասը տարի առաջ գիտեի, որ էս օրը պիտի գա։ Զգում էի։

Անձնական լափթոփի վրա լիցենզիոն 8.1 դնելու համար փեյփալի «փեյ նաու» կոճակը սեղմելուց էդ տասը տարվա ենթագիտակցական զգացումը որոշակիացավ, ենթագիտակցությունից սպրդեց դուրս ու վերածվեց կոնկրետ, շոշափելի մտքի՝ վախտը կգա, սոֆթի համար պիտի վճարենք։ Էհ, մեծանում եմ երևի, սենտիմենտալ եմ դառնում։ Ախր տասը տարի առաջ վինդոուզին փող տալն իմ համար՝ էդ ոնց ամառվա շոգին սառը պիվեն բացել ու չխմել, ոնց Գեղամյան Արտաշի գրքերը կարդալ ու կոնսպեկտավորել, ոնց տեղական մամուլի՝ «Սենսացիա. հայ գիտնականի հնարած հավերժական շարժիչը ցնցել է աշխարհը» կամ «Օգոստոսի էսինչին Մերկուրին Լուսինից երկու անգամ մեծ կերևա» ու նմանատիպ վերնագրերով հոդվածները ոչ միայն բացել, այլ հլա մի հատ էլ կարդալ ու հավատալ, թե՝ կարող ա՞ ճիշտ ա։ Մի խոսքով, տասը տարի առաջ սա անհավանական էր թվում։

Collapse )

tree

Փոքր Մհեր 2

զԱրուսյակ եւ զԼուսնթագ որ միացան՝
Մհեր Ագռավաքարի դուռ էբաց,
զՔուկիկ Ջալալին նստավ, ելավ լուս աշխարհ։
Ասաց. — Գնամ տեսնեմ գարին դարձե՞լ ընկույզի չափ։
Ասաց, խթանեց Քուռկիկ Ջալալին,
Գնաց կայնավ բլրի գլուխ,
Ձիու գլուխ կոռեց դեպի Մասիս,
Քըշեց, չուրի լուս էբաց։
Մտիկ արեց, տեսավ աշխարհ փոխվել.
Տեսավ՝ հանդի մեջտեղ մի հարթ ճամփա,
Վրան անձի-անջորի կառքեր կ՛էթան, կգան։
Մհեր ձին քշեց ճամփի մեջտեղ։
Էրկաթի սիպտակ կառքի անիվներից տհաճ ձէն մ՚ելավ,
Կառք կայնավ։
Կառքի միջից դիվական ձեն մ՚էլավ.

— Խշշ, խշշշ… ձին երթևեկելի մասից քաշեք, քաղաքացի… խշշշ…

Մհերի աչքեր կլորացան։ Մտածեց՝ էրազ է։
Իրեն կսմթեց։ Տեսավ կառք չի չքանա։
Մնաց տեղում կանգնած։
Իրիշկեց, տեսավ կառքի դուռ բացվեց, մեջից մոխրագույն դև մ՚ելավ,
Ձեռով կախարդական նշան մ՚էրեց, կպցրեց գլխին, ասաց.

Collapse )

tree

Կարծիք հայտնելու անտանելի թեթևությունը

Արա, բայց շատ ղոչչաղացրեց մեզ էս ինտերնետը։ Մեր համար Սովետ Միության մեջ միջին կյանքով ապրում էինք՝ միջին ունակությունների տեր, միջին ակնկալիքներով ու միջին ամբիցիաներով միջին քաղաքացիներս։ Գորշություն էր, երևի։ Բայց երբ բոլորը միջին էին, մի հայացքը հերիք էր էդ միջինությունից առանձնացող Անհատներին նշմարելու համար՝ ոնց դաշտում խոյացած ծառերի. ամեն կողմից երևում են։ Սովետ Միություն որ փլվավ, տեղեկատվական տեխնոլոգիաներ որ զարգացան, սքայփ ու «ադնակլասննիկ» որ սփռվան ընդ երկիրս, մի էական բան փոխվեց. առաջ թե հեռուստացույցի էն հաստ-ակնոցավոր ձյաձյան համահավասար բոլորին էր դիմում ու պատմում կոլխոզի նվաճումների մասին, ապա հիմի պլանշետի ու սմարթֆոնի միջից մեզ են դիմում որպես անհատականությունների։ Սիրելի բաժանորդն անուն ունի, ծննդյան օր ունի, նախասիրություններ ունի… ու դրանց մասին ջուջուլն ու յուր բոտերը քաջ տեղյակ են… Բայց ու՞մ ա հետաքրքրում՝ բոտն ա տեղյակ, թե նորին մեծությունններ Բրինն ու Ցուկերբերգն անձամբ։ Կարևորն էն ա, որ ջուջուլի առաջին էջին ծնունդդ շնորհավորելու համար հեփփի բյոզդըն պատշաճ գրվում ա։ Փաստորեն Ջուջուլն ա գրում, արա՛, ՋՈՒՋՈՒԼԻ ԱՌԱՋԻՆ ԷՋՈՒՄ, արա՛, ջոկում ե՞ք…

Collapse )


Շնորհակալություն Սուրեն Հակոբյանին էս հոդվածի հղումով կիսվելու համար։ Էս ջանջալ պոստը գրելու՝ վաղուց քնած հավեսս էդ հոդվածից արթնացավ։

tree

Աշխարհի տափակ էությունը

Էս ֆիզիկոսները մազալու մարդիկ են. տեսան ալամ աշխարհի միացյալ տեսությունը չեն գտնում, ինչ որ միաչափ լարեր-մարեր մեջ գցին… հետո էլ, թե՝ բա իմանում եք՝ տիեզերքն ու մենք էլ մեջը, շրջակա եղած-չեղածով հանդերձ ընդամենը մի հոլոգրամային պատկերք ենք։ Իմա՝ ամբողջ տիեզերքը հոլոգրամ ա։ Եգիպտական բուրգերը, Ալեքսանդր Մակեդոնացին, Խաչիկ Ստամբոլցյանը, Ջորջ Ուաշինգթոնը, Տաթևի ճոպանուղին, Նապոլեոնը, Տարոն Մարգարյանը, մեր հարևան Ռաֆիկ ձյան, ավտոս, դու, նույնիսկ՝ ես… բոլորն, ում գիտեք ու չգիտեք, երկչափ հարթության մեջ պարփակված էակներ ու օբյեկտներ ենք… կամ իսկի էակ էլ չենք. տեղեկություններ ենք… պատրանք…

Պատրանք…

Մի խոսքով՝ վիրտուալ կյանք, վիրտուալ էակներ, վիրտուալ տիեզերք… Վիրտուալն էլ որ թարգմանենք, դառնում ա «կարծական»… Կարծականություն կարծականությանց, և զամենայն ինչ կարծական է… Էս է՞իք ուզում, տիկնայք, և ավելի շատ՝ պարոնայք ֆիզիկոսներ։

Մանթրաժից դուրս գալու համար մի պահ մտածեք. է, մե՞զ ինչ… կարծական ա՜, կարծական չի՜… որ կարծական դանակը խոթեն ցանկացածիս կարծական փորը, ցավը հեչ կարծական չի թվա։ Էդ մենակ Մատրիցի Նեոին էր Թրինիթին նենց պաչում, որ տղու տանձին չէր վրեն կրակած գյուլլեքը։ Էն էլ ընդամենը Վաչովսկի քուր-ախպոր վերածված Վաչովսկի ախպերների կողմից սիրուն ձևով հրամցված կինոյում…

Մյուս կողմից էլ՝ մի տեսակ լավ չի ընկալումը, թե տափակ աշխարհի տափակ քաղաքացի ես… Ինչ ուզում ես արա՝ երկչափ հարթության մեջ բոլորս էլ տափակ ենք… կոլոտ ու բոյով, լղար ու հաստ՝ բոլորս նույն՝ զրոյական հաստության, մենակ մակերես ունեցող ծավալազուրկ էակներ ենք… մենակ մակերես… մակերեսային էակներ։ Սենց էլ աբրըմ ենք՝ մեր մակերեսային պատկերացումներով, առանց խորության… խորություն հասկացությունն իսկ որ չկա քո աշխարհի ֆիզիկայի մեջ, ու՞ր խորանաս…

Հմի էսքան բանը կարդացող մարդը ո՞նց գուշակի, որ էս պոստս սկսել էի, որ ներկայացնեմ ծծովի անդրոիդի համար բույլ մը պետքական ափփ… էն ա որ մինչ էդ սկսելն ասի մի երկու խոսք գրեմ էն մտքիս մասին, թե մարդը շոշափելի կայֆերից մանրից անցնում ա կարծականներին… թե շոշափելի աշխարհը պատրանքին ա պարտվում ու պատրանքային ապրանքները գնալով ավելի էական դեր են խաղում մեր կարծականացված կենցաղում… թե հեռախոսի միջի աշխարհն ավելի գրավիչ ա դառնում, քան դրա շրջակայքում գնվողը… ու էդտեղ հիշեցի, որ էնքան էլ պարզ չի, թե դրանցից որն ա ավելի պատրանքային… Այ էսպիսի մի խոհափիլիսոփայական կիսատ-պռատ բան ստացվեց…

Ծծովի անդրոիդի՝ նվաստիս կողմից «թոփ» մտած «ափփլիքեյշնների» մասին հաջորդիվ։ Էս վերամբարձ պոստը հո չե՞մ մխտռելու կալկուլյատոռների ու ՌՍՍ ընթերցիչների մասին նվաստիս բարբաջանքներով… Որ երկար չես գրում, հաջորդ գրածդ սենց մի ախմախություն ա ստացվում... սկզբի ժանգն ա, պիտի հոսի, որ հոսքը մաքրվի... Ներող...

tree

Պերֆեկցիոնիստի մղձավանջը կամ էլի զարյադկի հանապազօրյա խնդիրների մասին

Կարծես մնացած ամեն ինչ լավ էր, մեկ էլ CyanogenOS-ն իր 12-րդ տարբերակը տարածեց ONEPLUS ONE-ի համար։ Ինքը տարածեց, ես էլ դրեցի։ Դնելը դրեցի, մեկ էլ տեսնեմ էլի Google Play Service-ը համը հանում ա՝ screen off վիճակում 100% awake state ապահովելով ու արդյունքում՝ ստանդարտ 6-8 mA հոսանքի փոխարեն 40-50 տանելով։ Սրա հարցը իհարկե լուծեցինք, մինչև մի շաբաթից խոստացված թարմացումը գա։ Բայց մեկ էլ տեսնեմ որիշ խնդիր կա։ Այսինքն՝ էլի կուտակված գործդ ստիպված պիտի թողնես մի կողմ, սիանոգենի վրա թիթեռնիկ նկարես։ Մղձավանջ, մի խոսքով։

Որ ասում եմ խնդիր, պետք չի մտածել, թե ԽՆԴԻՐ… նույն կարգի, ոնց, ասենք, iOS-ի վրա առանց կոմպի երգ ու կինո քաշելը, կամ Mac OS X-ի վրա էքսելով գործ անելը։ Չէ, նենց քիփլիկ, պուճուր խնդրիկէր, բայց տեղին համարեցի սրան էլ անդրադառնալ, քանի որ էս հին պոստումսնկարագրած լուծմանը խանգառում ա։

Էսպես ուրեմն, էդ նախորդ պոստում ներկայացրել էի Tasker ծրագրի հնարավորությունների օգտագործմամբ խելախոսի ռեսուրսների խիստ նվազեցման հնարավորությունը՝ էկրանն անջատած ժամանակ ու գիշերը: Այսինքն՝ երբ պետք ա, խելախոսդ ջորու պես բանում ա, բայց երբ բանելու անհրաժեշտություն չկա, բլնգյած վեր ընկնում ու չվաստակած ռեսուրս չի ծախսում։ Էդ՝ ոնց էշիդ գիշերները սատկացնես, առավոտները ռեանիմացիա անես, ղրկես բանելու… կամ, ոնց պատգամավորներին հաց տաս մենակ քվեարկության կոճակը սեղմելու ընթացքում, իսկ մնացած ժամանակ բերդերում պահես։ Հրաշալի լուծում, մի խոսքով։

Collapse )

tree

Երեք ամբարիշտ ախպերների ու հավակնոտ ջորու հեքիաթը

Մի աղքատ մարդ երեք որդի ուներ։ Երեքն էլ ամբարիշտ։ Մի օր էս աղքատը կանչում է իր երեք որդիներին, ու ասում.

— Որդիք, ես արդեն ծեր եմ և շուտով պիտի մեռնեմ։ Ժամանակն է ունեցվածքս ձեր մեջ բաժանելու։ Օխտը տասնյակ տարի ապրել եմ էս ոչուփուչ աշխարհում, բայց շատ բան չեմ կուտակել. մի ջրաղաց ունեմ, մի աղյուսաշինարան, մի հեռադիտակ, մի ջորի, դե՝ ու մեր ագարակը։ Ջրաղացը թողնում եմ անդրանիկ որդուս։ Աղյսուսաշինարանը՝ միջնեկիս, իսկ հեռադիտակը՝ կրտսեր որդուս։ Իսկ ջորին ում պետք գա՝ թող նա էլ բանեցնի։

— Բա մեր ագարակը ու՞մ ես թողնում, հայր,— հարցնում են որդիները։

— Ագարակը թող անցնի էն որդուս, ով մի տարվա մեջ իրեն արդեն բաժին ընկած ժառանգությունից ավելի շատ փող կաշխատի։

Էդպես էլ պայմանավորվում են։

Collapse )

tree

Կարծիքների, կանխակալության, ճշմարտության ու փաստարկների մասին գուցե՝ անպատեհ, բայց ինքնաբուխ գրառում

“The discovery of truth is prevented more effectively, not by the false
appearance things present and which mislead into error, not directly by weakness
of the reasoning powers, but by preconceived opinion, by prejudice.”

Arthur Schopenhauer

—Հարգելի Դատարան, հարգելի երդվյալ ատենակալներ, հարգելի ներկաներ… ձեր առջև՝ մեղադրյալի աթոռին նստած է իմ պաշտպանյալը, որի համար մեղադրող կողմը անհիմն կերպով հինգ տարվա ազատազրկում պահանջեց։ Սույն դատավարության ընթացքում ես անհերքելի փաստեր կներկայացնեմ առ այն, որ այդ մեղադրանքը ցնդաբանություն է և որ իմ պաշտպանյալն անմեղ է ու անմասն գողությանը։ Մեծարգո պարոն դատավոր, միջնորդում եմ դատարան հրավիրել Երևանի տաքսու վարորդների լիգայի լիազոր ներակայցուցչին՝ որպես վկա հարցաքննվելու համար։

— Պարոն Պողոս Պետրոսյան (այստեղ և հետայսու ազգանունները փոխված են), դուք երդվու՞մ եք ասել ճշմարտությունը, միայն ճշմարտությունը և ոչինչ ճշմարտությունից զատ։

— Մորս թանկ-ազիզ արև…

Collapse )

tree

Շրյոդինգերի հայերը

Էս թեման արդեն աչքիս չարաշահում եմ, բայց դե ստիպված պիտի կրկնվեմ. անգետիս կարծիքով մենք՝ հայերս ապրում ենք քվանտային ֆիզիկայի կանոններով։ Հայաստանում ապրում է մակրոաշխարհ ներթափանցած ու մակրոչափսեր ստացած երկուսից երեք միլիոն քվանտային մասնիկ։ Մեր բոլոր գործողությունները դիտորդի առկայությամբ են պայմանավորված։ Մեր ապրումները, մեր ինքնազգացողոթւյունը, մեր նպատակները, մեր ինքնագնահատականը կախված է էդ անտեր դիտորդ(ներ)ից։ Դիտորդի բացակայության դեպքում Շրյոդինգերի կատուներ ենք, ավելի ճիշտ՝ Շրյոդինգերի հայեր՝ ոչ սաղ ոչ մեռած, ոչ բարի, ոչ չար, ոչ բավարարված, ոչ չբավարարված, ոչ հանգիստ, ոչ ագրեսիվ։ Ինքներս էլ չգիտենք ով ենք, ինչ ենք, ինչի ենք ձգտում, ինչ ենք ուզում։ Մեր երկրի ղեկավարներն էլ քվանտային ղեկավարներ են։ Իսկը մեր պես։

Ու քանի որ էդ Դիտորդի դիտման ակտն էդքան էական նշանակություն ունի մեր գոյի համար, մենք էլ համակ ուշադրությամբ ոչ-սաղ-ոչ-մեռած սպասում ենք էդ դիտման ակտին, քանիոր առանց էդ դիտման ակտի մենք անորոշ վիճակում ենք։ Ըհը՝ էս մեկը դիտեց մեզ։ Ու գնա՜ց… մեր մի մասն էս սպինը կողմնորոշումը ստացավ, մոյւսն՝ էն։ Ըհը, էս մի ռեսուրսն էլ դիտեց-անդրադարձավ մեզ. բևեռացումը սրվեց։ Ըհը, հյուսիսային դիտորդները բարձր մակարդակով մեզ դիտեցին ու հլա մի հատ էլ զանգեցին. իշխանական քվանտներն էլ իրենց չկողմնորոշված-անորոշ վիճակից դուրս եկան, ակտիվացան։ Հոպ, էն մի չաչանակ դիտորդը վեր կացավ, իր ծանր տեղը թեթևացնելով իջավ քվանտային մակարդակ, ներխուժեց մեր քվանտային տիրույթ… Տիրույթը սկսեց եռռալ… Տատանումները սկսեցին սանդղակներից անցնել…

Collapse )

tree

Մենք բոլորս դուզ ենք…

Սասնա Փոքր Մհերը խելոք տղա էր. վախտին հասկացավ, որ գլուխն ազատել է պետք ու Արմեն Գևորգյանի պես՝ վախտին դուրս եկավ։ Ու ճիշտ էլ բանաձև գտավ՝ ցորենի հատիկը մասուրի չափ, գարին՝ ընկույզի։ Պարզ ա չէ՞, որ մինչև ցորենի հատիկը մասուրի չափ դառնա, մասուրն ինքը երևի արդեն ձմերուկի չափերի կհասնի՝ էդպիսով Մհերի՝ քարայրից դուրս գալու ժամկետները առհավետ հետաձգելով։ Որովհետև գիտական հիմքեր չկան պնդելու, թե ցորենի հատիկի ծավալը անվերջության ավելի արագ ա ձգտելու, քան մասուրի ծավալը։

Բա քարայրից դուրս գա, ի՞նչ անի Փոքր Մհերը։ Թե գնա էսօրվա մսրամելիքներին սատկացնի, դրանց կնկտիք կտանեն իրենց ծոցում կտաքացնեն-կպահեն հենց իր առյուծաձև պապի օրինակով։ Ու հետո ավելի զորեզ մսրամելիք ջունիորներ կծնեն՝ արդեն դյուցազնական արյունով  որ իրենց «սենիոր» խորթ հորից ավելի բեթար կելնեն մեր շալակը։ Չսատկացնի, կասեն ցռան ա, ոնց հոր հորողբորն էին ասում, որն, ի դեպ, ոչ ավել, ոչ պակաս՝ Սասմա կառավարիչն էր. ահագին պաշտոնավոր մարդ։ Թե սկսի նախիր պահել, գել-գազաններին կհավաքի, կլցնի մեյդան. էս էլ հոր գիծն ա։ Իմա՝ էլի կոռուպցիա, առյուծների ու գելերի մուտք քաղաքականություն։ Տեսել ենք, գիտենք։ Թե որսկան դառավ՝ գյուղատնտեսությունն ա վարի տալու. հիշեք պառավին ու իր շաղգամին։ Մեկին նշան դնի, մեկելին առնի, զատո պատերազմ է։ Կամ էլ, ամբողջ օրը նռան գինի խմելով, հավատքն ա վարի տալու. հիշեք Մարութա Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած սպանդի պատմությունը։

Collapse )

tree

Խոսք-խորաթա Տիգրան Բ Մեծ արքայից արքայի հետ։ Մասիվ, 2014թ.

anas_lench-ն էս քանի վախտը Հովհաննես Թումանյանի հետ չայ էր խմել ու դրա մասին մի երկար-բարակ էսսե գրել յուր ֆեյսբուքի պատին։ Մենք մանսագիտությամբ ֆիլոլոգ չենք ու Բայրոնին էդքան էլ չենք սիրում, հետևաբար սրճարանում կամ դրա հարակից տարածքներում վաղուց մահացած գրողների չենք էլ ռաստ գալիս։ Բայց փոխարենը էրեկ իրիկուն որ զիբիլը տարա թափեմ, տեսնեմ նույն գործին է Տիգրան Բ Մեծը։ Չգիտեմ ոնց էր Մասիվում հայտնվել. գուցե Տիգրանակերտ-Մասիվ վեկտորով ժամանակ-տարածության պորտալ էր բացվել, կամ չեմմանում էլ ինչ ֆենոմեն էր, բայց դե մյուս կողմից էլ Տիգրան Բ-ն Թումանյանից կամ ես՝ Անասից ինչո՞վ եմ պակաս։

Տխուր էր արքան ու մի քիչ էլ գինովցած։ Գրաբարով ուշունց տալով (գրաբարով ուշունցները նենց սիրուն են հնչում)՝ մի տակառ զիբիլ էր դատարկում էն թափ-թազա Սանիտեք աղբամանների մեջ։

Հենց մի քիչ քաջություն հավաքեցի մոտենամ՝ ինքը շրջվեց, հին հայերենով մի «բարրիգուն» նետեց ու ուզում էր գնար կառքը նստեր, խնդրեցի արքայական ոտքը մի քիչ կախ գցի։

—Արքա,— արդի լրագրողական ոճն ընտրեցի ես,— ա՛յ դուք որպես հին աքսակալ մարդ, որպես Հայաստանը լավ իմացող արդյունավետ ղեկավար, ի՞նչ կասեք. մեր հալն ի՞նչ ա լինելու։

—Զմեզ արքա ոչ ասաներ, զհայվա՛ն,— վրա տվեց Տիգրան Տիգրանովիչը։ — Վասն զի զայնպիսի մահկանացոյս զ՚արքա անվանեալն, զզզվենք զմենք նողկանքով զամենայն։

Collapse )